23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ լսվեց ամբաստանյալԴավիթ Օսիպյանի գործը, որը մեղադրվում է 2010 թվականի նոյեմբերի 23 — 25 Մերի Բարսեղյանին սեռական բռնության ենթարկելու մեջ: Դատական նիստին պաշտպան Վարդան Նիկողոսյանը ընթերցեց իր վերաքննիչ բողոքը, ըստ որի Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Դավիթ Օսիպյանին և ըստ 131 հոդվածի 2-րդ մասի 4 –րդ կետով և 138 հոդվածի 2-րդ մասի 3 –րդ կետով նրան դատապարտել 7 տարի ազատազրկման:
Ինչ է տեղի ունեցել. ըստ դատավարական նյութի. Դավիթ Օսիպյանը և Մերի Բարսեղյանը միմյանց ճանաչել են 2 շաբաթ: Նրանք ծանոթացել են odnoklassniki. ru կայքի միջոցով և սկսել մտերմություն անել:
2010 թ. նոյեմբերի 23-ին Մերի Բարսեղյանը գնացել է «Տաշիր» առևտրի կենտրոն` կոշիկ գնելու, վերջինիս զանգելով նրան է միացել նաև ամբաստանյալը և հրավիրել Կորյունի փողոցում գտնվող «Դուետ» սրճարան` սրճելու: Օսիպյանի առաջարկով վերցրել են առանձին սենյակ` իբր խոսակցություններից խուսափելու համար:
Մերի Բարսեղյանը, որը դեպքի ժամանակ դեռևս անչափահաս էր (17 տարեկան), զանգահարել է մորն ու խաբել` ասելով, թե հեռախոսն անջատված է քանի որ մարտկոցը լիցքավորված չէ, հանկարծ չանհանգստանաս: Առանձնասենյակում, ըստ տուժած Բարսեղյանի, իր կամքին հակառակ Օսիպյանը սեռական բռնության է ենթարկել նրան:
Օսիպյանի պաշտպան Նիկողոսյանի այն հարցին, թե եթե բռնություն է եղել, ապա ինչու Բարսեղյանը օգնություն չի կանչել, տուժողի ներկայացուցիչ Ժաննա Կոտիկյանը պատասխանեց, որ աղջիկը շոկային վիճակում է եղել և հետո ամաչել է ձայն հանել. հոգեբանական փորձաքննությունը հաստատել է դա: Ի դեպ հիվանդության պատճառաբանությամբ, նիստին ներկա չէր տուժող Մերի Բարսեղյանը:
Այնուհետև աղջիկը խնդրել է, իրեն տուն հասցնել . նստել են տաքսի և Օսիպյանը խաբեությամբ նրան տարել է «Էրզրում» հյուրանոցային համալիր` իբր աղջկան շոկային վիճակից հանելու, որ այդ վիճակով տուն չգնա, միասին սրճել են, ճաշել, հետո վերցրել են սենյակ և ամբաստանյալը, օգտվելով աղջկա անպաշտպան վիճակից, կրկին բռնաբարել է նրան:
Պաշտպան Նիկողոսյանը բողոքը նաև այս մասին էր: Ըստ նրա` Մերի Բարսեղյանն իր կամքով է գնացել տղայի հետ, նույնիսկ Հյուրանոց գնալուց առաջ հանդիպել են Օսիպյանի մորը:Նիկողոսյանի համոզմամբ, եթե աղջիկը դեմ լիներ, հենց այդ պահին կբողոքեր տղայի մորը, սակայն աղջիկը ոչինչ չի ասել, ավելին` նամակ է գրել իր մորը, թե իր կամքով է գնացել և ուզում է ամուսնանալ «Դավիդի» հետ: Սակայն պարզ է դարձել, որ դա պարզապես հնարավոր չէր, քանի որ տղան 2008 –ից ամուսնացած է եղել:
Աղջիկը, այդ, և դրան հաջորդող օրը տուն չի գնացել. 2010 թվականի նոյեմբերի 24ին Օսիպյանը Նուբարաշենի հյուրանոցային համալիրում 3-րդ անգամ է բռնաբարել աղջկան:
Դրանից հետո, երբ նրանք միասին դուրս են եկել զբոսնելու, զույգին հանդիպել է ոստիկանության աշխատակից Արման Բարսեղյանը, որին տուժողը ոչինչ չի ասել, իսկ Օսիպյանն ասել է, որ փախցրել է աղջկան:
Արման Բարսեղյանն իր ցուցմունքում հայտնել է, թե տեսել է աղջկա ընկճված վիճակը, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, որի մասին զեկուցել է հերթապահ բաժին, որտեղից էլ իմացել է, որ աղջկա ծնողներն արդեն դիմել են ոստիկանություն:
Երբ տուժող Մերի Բարսեղյանը գնացել է տուն, մայրն ու քույրը հարցրել են, եթե սիրում է, եթե իր կամքով է եղել թող ասի, աղջիկը մերժել է ` ասելով, որ իրեն սեռական բռնության են ենթարկել:
Նիկողոսյանը ներկայացրեց նաև դատաբժշկական փորձագիտության արդյունքները: Ըստ որի` Մերի Բարսեղյանին հասցված միջկրծքային, աջ ազդրի վնասվածքները կարող էին առաջանալ նաև սեռական հարաբերության ժամանակ, առգրավված հագուստի կոճակները տեղում են եղել, ոչ մի հետք չկա: Սակայն Ժաննա Կոտիկյանն առարկեց` ասելով, որ ճիշտ է կոճակները տեղում են եղել, բայց թևի վրա մեծ կապտուկ կա, որը բռնության նշան է:
Պաշտպան Վարդան Նիկողոսյանը միջնորդեց հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել ` ,Էրզրում» համալիրի մատուցողուհի Մարո Սարգսյանին և տաքսու վարորդ Արման Սարգսյանին: Ի դեպ վերջիններիս Առաջին ատյանի դատարան, որպես վկա չէին դատակոչել:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ժամը 16.25-ին հրապարակեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվեց անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվվեց 2011թ. օգոստոսի 30-ից:
Սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը դատապարտվեց 5 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանական չի կիրառվի, կկիրառվի 5 տարի փորձաշրջան: ՃՈ տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը դատապարտվեցին 5,5 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, 4 տարի փորձաշրջանով: Վերջին երեքի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնաց անփոփոխ:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 82 հազար 440 դրամ: Դատարանը վճռեց վերացնել Մարգար Օհանյանի գույքի վրա դրված կալանքը:
Դատաքննությունից հետո Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ խիստ էր նշանակված պատիժը, բոլոր հիմքերը կային պատիժը պայմանական չկիրառելու համար: Իսկ այն հարցին, թե բողոքարկելո՞ւ են վճիռը, ասաց, որ խորհրդակցելու է իր պաշտպանյալի հետ:
Կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է երկու անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զիլֆիմյանը, նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչ Բ. Հարությունյանի հետ, 2012թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել են կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ եւ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Անիավան գյուղում, ժամը 19:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կամո գյուղում եւ 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Հովիտ գյուղում, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նպատակով, հիշյալ գյուղերի բնակիչներ Ա. Դիլոյանից, Հ. Հովհանիսյանից եւ Գ. Խաչատրյանից համապատասխանաբար 4, 2 եւ 6 կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներով գնել են 4 գառ եւ 2 ոչխար` Ա. Դիլոյանին, Հ. Հովհաննիսյանին եւ Գ. Խաչատրյանին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Բացի այդ, Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը խոստովանական ցուցմունքներ են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել եւ իրացրել ՀՀ 4 մարզերի խանութներում` սննդամթերք գնելու եղանակով:
Հիշյալ 61 հատ 5000 դրամանոց ՀՀ թղթադրամներից 27-ն իրացրել են Շիրակի, 19-ը` Արագածոտնի, 9-ը Լոռու եւ 6-ը` Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու վայրը եւ եղանակը:
2012թ. մայիսի 29-ին Մ. Զիլֆիմյանին եւ Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածիմ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Միաժամանակ կեղծ թղթադրամների իրացման դեպք է արձանագրվել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին անասնապահական համալիրի հարակից տարածքում: Պարզվել է, որ 2012թ. մայիսի 26-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նշված գյուղի բնակիչ Ա. Մարգարյանից անհայտ անձանց կողմից 6 գառ գնելու եղանակով իրացվել են 10 հատ 20 000 դրամանոց կեղծ ՀՀ թղթադրամներ: Միջոցներ են ձեռնարկվում` կեղծ թղթադրամներ իրացնող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում 2012թ. մայիսի 26-ին նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Այսօր մայիսի 30-ին, երբ մեկ օր է մնացել ԱԺ առաջին նիստին Սահմանադրական դատարանը որոշեց լսել, Հայ ազգային կոնգրեսի հայցը, որով ՀԱԿ-ը դիմել է ՍԴ` պահանջելով չեղյալ համարել խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով արդյունքները:
Եզրափակիչ խոսքում ՀԱԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայտարարեց Հայաստանի նախագահի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, աշխատանքային այցերի քողի տակ, Սահմանադրության խախտում է: Նախագահի աշխատանքային այցերին բարձրաստիճան անձանց առկայությունը մեծ ազդեցություն է գործել ընտրողների վրա, ինչը չէր կարող չարտացոլվել նրանց քվեարկության վրա:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի խախտման մասին հայցվորի հայտարարությունները, ինչպես նաև իբրև ապացույց ներկայացված օրինակները փաստացի ապացույցներ չունեն, ինչը թույլ կտար անվավեր համարել գեթ մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: «Այդ մեղադրանքները փաստերով հիմնավորված չեն, դրանցում քաղաքական ենթատեքստ կա, որը իրավունքի վերականգնման նպատակ չի հետապնդում»:
«Պատասխանողը սպառիչ կերպով չպատասխանեց մեր կողմից առաջադրված հարցերին, որոնք վերաբերում են ոչ միայն նախագահի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությանը նախընտրական քարոզարշավին, այլև քաղաքացիների ցուցակներին, որոնց թիվն ուռճացված էր, ամենուր տեղ գտած անձնագրերից կնիքի անհետացման երևույթներին, մեկ մարդու քվեարկության տևողությանը և այլն»,- իր հերթին հայտարարեց Գրիգորյանը` միաժամանակ նշելով, որ պատասխանող կողմը ձգտում է գործն իրավականից տեղափոխել քաղաքական հարթություն:
«Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բելառուսից վերադարձել է Հայաստան: Նրան օդանավակայանում 2-3 հոգի է դիմավորել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այնտեղ են եղել Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: Իսկ մյուս ԲՀԿ-ականները երեկ հավաստիացնում էին, թե Ծառուկյանն ինքն է խնդրել, որ չհասնեն օդանավակայան` ասելով` «վաղը կգանք, կխոսենք»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» ԲԿ-ի և «NECO» (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը, այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական և անհհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա «NECO» միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշ» ԲԿ-ի փորձառու վիրաբույժները:
Թե իրականում ինչ ենթատեքստ ունի կոմայգու տրանսների հետ կապված կրակոցն ու միջադեպը մեզ առայժմ չհաջողվեց պարզել քանի որ տրանսները որպես կանոն շատ հաճախ են փոխում իրենց հեռախոսահամարները, իսկ նմանապիպ դեպքերում, որպես կանոն անցնում են ընդհատակ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, վնասվածքներ ստացած անձանցից մեկը եղել է տաքսու վարորդ, որոնք ծառայություններ են մատուցում տրանսներին:
Մայիսի 29-ի գիշերը, Երևանի «Կոմայգում» տրանսվեստիտների ուղղությամբ արձակված կրակոցների փաստի առնչությամբ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 21-ամյա Գևորգ Թ.-ն և հայտնել, որ անհայտ անձինք «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր և 43-ամյա Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի հետեւանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ. Բուզանդի փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 22-ամյա Գոռ Տ.-ն և ուղևորը` 21-ամյա Գրիգոր Ե.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով «Բայկալ ՄՊ-654Կ» տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գևորգ Թ.-ի և Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:
Գևորգ Թ.-ին և Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
«Հրապարակ». Մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հրապարակելու է, թե ովքեր են զբաղեցնելու ՀՀ վարչապետի, Աժ նախագահի, ինչպես նաև նախարարների պաշտոնները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի փոխարեն նշվում է ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի անունը, սակայն վերջինս ասել է, թե ինքն այդ մասին թերթից է իմանում և որևէ հավակնություն չունի գործադիր պաշտոնների նկատմամբ: Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, ըստ լուրերի, 2 թեկնածություն է քննարկում. ՀՀԿ փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան կամ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյան: Երեկ չի հաջողվեց նրանցից որևէ մեկի հետ զրուցել:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի անկախության տոնը պետք է նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ մայիսի 28-ին, քանի որ հենց այդ օրն է հայոց պետականությունը վերականգնվել, վերստեղծվել: Միաժամանակ նշելով, որ, ճիշտ է, սեպտեմբերի 21-ը իր նշանակությամբ հայոց ժամանակակից պատմության կարևոր օրերից մեկն է, բայց այն վերստեղծման օր չէ. «Սեպտեմբերի 21-ը անկախության օր հռչակելը մի խմբի ցանկությունն էր` իրենց դերը պատմության մեջ մեծացնելու համար: Այնինչ, 1918 թվականի իրադար-ձություններն են ամրապնդել մեր ազգի իրավունքը մի տարածքի վրա և դա ձեռք է բերվել շատ դաժան պատերազմի արդյունքում, երբ լուծվում էր ազգի գոյատևման հարցը»,- ասաց բանախոսը:
1918թվականի ձեռքբերումները, ըստ նրա, շատ ավելի ծանրակշիռ էին.«Ազգը հավատում էր, որ համատեղ ուժերով կարելի է օսմանին ջարդել: Իսկ օսմաններին մենք պետք է ջարդենք: Դա ոչ միայն պատմական հաղթանակ էր, այլ մենք Ապարանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում հոգեբանական և բարոյական հաղթանակ ենք տարել: 1918 թվականին գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան ոտքի հանել ժողովրդին և այդ մարտից հաղթող դուրս գալ, ստիպել թուրքերին ընդունել պարտությունը: Դրանից վեր կա՞ այլ հաղթանակ,-նկատեց Շաքարյանցը:
«Մենք պարտավոր ենք միշտ հաղթել օսմաններին, սկզբում՝ հոգով, սակայն դա այսօր չկա մեծամասնության գիտակցության մեջ»-նշեց քաղաքագետը:
Առաջին հանրապետության կարճատև գոյատևումը, քաղաքագետի խոսքով, և՛ հայերի մեղքով էր, և՛ ոչ.«Հայ ժողովուրդը մեղավոր չէ,-ասաց Շաքարյանցը,- որ այն ժամանակ որոշակի շրջանակներ բաժանում էին ռուսաստանյան կայսրության տարածքը: Պատմությունը ցույց է տալիս, որ մեծերի մրցակցությունը փոքր ժողովուրդների համար լի են անակնկալներով»:
Սակայն նման պարագաներում, ըստ քաղաքագետի, պետք է ապավինել ոչ թե օտարերկրյա,այլ սեփական ուժերին, լինել ուժեղ և պատրաստակամ:
Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի շինարարությունը:
Հայտարարությունում, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Կոտայքի մարզպետին և Ծաղկաձորի քաղաքապետին երիտասարդ գրողները իրազեկում են, որ պատմամշակութային երկու արժեքների Ծաղկաձորի Կեչառիս և Սուրբ Հարություն եկեղեցու միջև ներկայումս կառուցվում է ժամանցային համալիր, որն ակնհայտորեն կարժեզրկի մշակութային համալիրի պատմական նշանակությունը և կարող է իր գործունեությամբ բացասական ազդեցություն ունենալ տարածքի ընդհանուր հոգևոր և բարոյական միջավայրի վրա:
«Մեր շրջայցի ժամանակ, հավանաբար, մասամբ գործող կիսակառույց հաստատությունից արդեն իսկ հնչում էր հայալեզու մուղամ: Հետևաբար, մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհությունն ու վրդովմունքը հայտնելու վերոնշյալ տարածքում կատարվող շինարարության դեմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը և պատկան մարմիններից ակնկալում ենք հետևողականություն նշյալ տարածքում ցանկացած տեսակի շինարարության օրինականացման և իրագործման հարցում»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից է: Այնտեղ ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.