23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության հասցեին հնչած քննադատություններից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի ու կառավարության կաբինետի ներկայացուցիչների միջև խուլ տարաձայնությունների շրջան է սկսվել. մի կողմից վարչապետ Սարգսյանը չի կարողանում ՀՀ-ում մի կետից բաժանվող տենդերները հավասարաչափ մեջ-մեջ անել, մյուս կողմից էլ փորձում է Բաղրամյան 26-ի աչքին թոզ փչել, որ ինքը հնազանդ կառավարության ղեկավար է:
Ըստ տարածված լուրերի, շինարարական տենդերի հայտարարման ժամանակ վարչապետ Սարգսյանը խաղից դուրս է թողել նախարարներից մեկի ազգականին` փոխարենը տենդերը շահելու հնարավորությունը թողնելով իր մտերիմ շրջապատի անձանց համար:
Հիմա ի՞նչ է ստացվում, Տիգրան Սարգսյանը <փորձարկումներ է անում> իր նախարարների վրա, թե կատարում է այն հանձնարարականները, որոնք մշակվում են վերին կուլիսներում:
Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման «անկումներ» են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նա7 նրա դուստրը` Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է: Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստեր` երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց դե, Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց: Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը «Հրապարակը» փորձել է ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշել է, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելել, որ նման տեղեկություն չունի: «Այնպիսի տպավորություն է, թե այս կինը միայն հերքման մասով է աշխատում. նախօրեին մեր գրած լուրը հերքելիս, պարզվում է` դեռ լավ էլ աշխատում էր և «Հրապարակի» հասցեին ափեղ-ցփեղ արտահայտվելու առիթը բաց չէր թողել»,- եզրափակել է թերթը:
«Հրապարակ».
Այսօր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանը՝ առգրավում կատարելու մասին որոշում է կայացրել, որի օրինակը տրամադրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին: Այնտեղ նշված է. Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել փաստաթղթերը:
Այս մասին տեղեկանում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։
«Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերալս Ինք.» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար և 11 494 000 դրամ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով՝ 1 427 000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու վերաբերյալ փաստաթղերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)»:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԱԱԾ քննիչները այսօր կատարել են որոշման պահանջը և եղել են «Սիվիլիթաս» հիմնադրամում՝ առգրավելու Վարդան Օսկանյանին և Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և խնդրել միջոցներ ձեռնարկել՝ կարգավորելու զինվորական ծառայության ձևերի որոշման մեխանիզմները։
ՄԻՊ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ «ոչ շարային» կամ «շարային սահմանափակումներով» ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:
Վերոնշյալ սահմանադրական իրավունքի չապահովումը բացասաբար է ազդում ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ ընդգրկելու խնդրի կարգավորման վրա։
Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախատեսվում է երեք տիպի ծառայություն՝ «շարային ծառայություն», «ոչ շարային ծառայություն» և «շարային ծառայություն սահմանափակումներով», այսինքն՝ քաղաքացիների համար վերոնշյալ պարտականությունները նախատեսված են միայն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և ամրագրված չեն որևէ օրենքով: Վերոնշյալը հաստատվել է նաև ՀՀ պաշպանության նախարարից ստացված պատասխանի ուսումնասիրությունից, այնինչ համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Բացի այդ, զինապարտները, նախքան զինվորական ծառայության անցնելը, համապատասխան բժշկական հանձնաժողովների կողմից ենթարկվում են փորձաքննության, սակայն որպես իրավական մեխանիզմ այդ երեք բժշկական հանձնաժողովներից որևէ մեկի համար չի սահմանվում գործառույթ` տրամադրելու եզրակացություն, թե զինապարտին զինվորական ծառայության որ ձևերն են հակացուցված:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ յուրաքանչյուր նորակոչիկի զորակոչվելուց 1-2 օր հետո կրկին նշանակվում և անցկացվում է բժշկական քննություն բուժծառայության պետերի կողմից և արդյունքները գրավոր կերպով զեկուցվում են զորամասերի հրամանատարներին, սակայն նշված պատասխանով չի հստակեցվում, թե որ իրավական ակտով է կարգավորվում սույն բժշկական քննության 1-2 օրում անցկացումը, և թե այն ինչ ազդեցություն է ունենում մինչ այդ երեք բուժմարմինների կողմից կայացված որոշումների վրա, որոնք հանդիսանում են վարչական ակտեր: Այսինքն՝ պարզ չէ, թե որ բուժզննման արդյունքներն են համարվում որպես հիմք զինծառայողին այս կամ այն ծառայությանը պիտանի ճանաչելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետի հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով»:
Ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը` իր մերձավորների միջոցով ցանկանում է ձեռք բերել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը: Ըստ իշխանական թերթի աղբյուրների, այդ մտադրությունը պետք է իրականացվի մինչև 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները` մինչև փետրվար: Թերթը հիշեցնում է, որ դեռևս մեկ տարի առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Որոտանի ՀԷԿ-երը ցանկանում են ձեռք բերել ռուսները: Ըստ այդ լուրերի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացնելու պայմանով Ռուսաստանը կամ հավատարմագրային կառավարման սկգբունքով, կամ էլ սեփականության իրավունքով իր ձեռքն էր ցանկանում վերցնել այդ համակարգր: Սակայն, ոուսական կողմին Որոտանր չհասավ, և այժմ այդ համակարգի վրա է Սերժ Սարգսյանի աչքը: «ՉԻ»-ն հիշեցնում է նաև, որ այդ համակարգը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության բալանսում, այն թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, և համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում:
«Չորրորդ ինքնիշխանություն».
«Վճիռը բավարարում է լիովին, քանի որ ՀՔԾ-ի շինծու քննությունը դատավարության շրջանակների շուրջ քանդվեց: Սակայն շատ հարցեր կան հենց քննչական մարմնին` ՀՔԾ-ին, որն այս պատմության հիմնական մեղավորին` դատախազ Մեսրոպ Մանրիկյանին դարձրեց տուժող», -այսօր «Հայկական Վարկած»-ին ասաց Ռուբեն Գրդզելյանը:
Այսօր` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրգործով վճիռ է կայացրել. դատարանն անմեղ է ճանաչել Ռուբեն Գրդզելյանին, իսկ Ալբերտ Մանրիկյանին տուգանել է 50 հազար դրամի չափով:
Մարտիրոսյանը նաև նշել է, թե Ռուբեն Գրդզելյանը փոխհատուցման պահանջով կարող է դիմել դատարան:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում մեղադրողը մեղադրանք էր առաջադրել երկու կողմին էլ, պահանջելով քրեական պատասխանատվությունը զուգակցել տուգանքով` Ռուբենին տուգանելով 150 հազար դրամով, իսկ դատախազի որդուն 100 հազարով. հավանաբար հաշվի առնելով դատախազի ընտանիքի սոցիալական սուղ վիճակը:
«Բանն այն է, որ Մեսրոպ Մանրիկյանի կարիերիան փրկելու համար նրան սարքեցին տուժող, այն ինչ, ինքն է գլխավոր մեղադրվողը, բայց քանի որ ես չէի կարող ինքս ինձ վնասվածքներ պատճառել, պետք էր մեկի վրա թողնել այս ամենը, իսկ դա ծեծի մասնակից`դատախազի որդին է` Ալբերտ Մանրիկյանն է:
Իրանց հաշվարկը նրա վրա էր, որ ինձ ու Ալբերտին նույն մեղադրանքը կառաջադրեն ու ես կվախենամ, բողոքս հետ կվերցնեմ: Բայց սխալվեցին` չվերցրի, ու դատարանն ընդունեց ամենաարդար վճիռը, որը նա կարող էր ընդունել էս սարքած քննության հիման վրա:
Քաղհայցի հարցը դեռ քննարկենք փաստաբաններիս՝ Արմեն Սողոմոնյանի ու Արթուր Գրիգորյանի հետ, հետո կորոշենք», — պատմեց Ռուբենը:
Չի բացառվում, որ դատարանի որոշումը կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ, երբ իշխանություններն ամեն ինչ անում են իրենց արդարացի ցույց տալու համար, երբ ամեն կերպ աշխատում են, որ հնչեղ գործերը դրական ավարտ ունենան, հարցին Գրդզելյանն ասաց.
«Ես չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի և 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:
Ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել Մանրիկյանի որդին ու ևս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրդզելյանին, ով արդեն գտնվել է գետնին:
Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից և գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով քաղաքական դաշտի մասին, ասել է. «Քաղաքական աշունը մտնում է իր իրավունքների մեջ , որին հաջորդելու է նախագահական ընտրությունները: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ամենազդեցիկ, վարկանիշային ուժը, և դա այն պայմաններում, երբ մրցակցությունը մեծ էր»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մարտահրավերներին, Շարմազանովը նշել է, թե նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում երեք կարևոր ազդակ է հնչեցրել. «Ադրբեջանը զինվում է և դա ապակայունացնող և վտանգավոր է տարծաշրջանային խաղաղության համար: Ազդակ երկու, Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է և երրորդ, ԼՂ-ի ինքնորշումը այլընտրանք չունի, բայց միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը:
ՄԻՊ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նախազգուշացնում և կոչ է անում մեր համաքաղաքացիներին` չթողնել, որպեսզի իրավապահները մոլորեցնեն նրանց.
Պաշտպանի հաղորդագրության մեջ ասվում է.
«Մարդու իրավունքների պաշտպանը տասնյակ ահազանգեր է ստացել մարդկանցից, ում հարազատները իրավապահ մարմինների կողմից «հրավիրվել են» համապատասխան բաժիններ և/կամ ստորաբաժանումներ` զրուցելու, և ժամեր շարունակ այնտեղից չեն կարողացել դուրս գալ։ Բազմաթիվ դեպքերում Պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությամբ «հրավիրված» քաղաքացիները դուրս են բերվել վերոնշյալ վայրերից:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով առաջնորդվում են իրավապահ մարմինների աշխատակիցները անձին բաժին կամ ստորաբաժանումներ հրավիրելիս, սահմանում է, որ հարցման կամ բաժին հրավիրելու պատճառը օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Այսինքն՝ անձանց համար որևէ պարտականություն նախատեսված չէ։
Տվյալ հոդվածից կարելի է եզրակացնել, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անձանց բաժիններ կամ ստորաբաժանումներ հրավիրելը չի հանդիսանում օրենքի հրաման/պահանջ, այլ ուղղակի կրում է կամավոր բնույթ: Այսինքն՝ անձը իրավապահ մարմինների կողմից հրավերի յուրաքանչյուր դեպքում իրավունք ունի չներկայանալ բաժին կամ ստորաբաժանում, կամ առավել ևս պարտավոր չէ իր ցանկությանը հակառակ գտնվել այնտեղ: Ուստի, իրավապահ մարմինների կողմից հրավեր ստանալու դեպքում անձը կարող է ներկայանալ բացառապես իր ցանկությամբ»։
Այսօր, ժամը 12:00-ին (11:00-ի փոխարեն), Վարդան Օսկանյանը՝ համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած ծանուցագրի («մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»), կներկայանա ԱԱԾ: Այս մասին տեղեկանում ենք նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Վարդան Օսկանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պարբերաբար հրաժարվել է ցուցմունք տալ: Գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ում իրեն հարցաքննության ծանուցագիր հանձնելու փաստի վերաբերյալ գրել է.
«Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ․Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է․ «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»:
Այս ոտնձգություննները ոչ թե իմ, այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են:
Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.