23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վերաքննիչի բողոքը տրված է!!!
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Վահե Գրիգորյանը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Բողոքում միջնորդվել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:
Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Բոլոր 4 ամբաստանյալները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով»։
Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, «Ժողովուրդ»– ը փորձել է պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տալիս։ Խաչիկյանի կինը շտապեց ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որևէ բան խոսել։ Հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանեց. «Այո՛, նա հարցնում էր երեխաներից։ Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի։ Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու։ Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա՝ կա, դա է ու վերջ»։
«Ժողովուրդ».
Ներկայացնում ենք թերթի խմբագրականի մի հատված.
Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլև իշխանավորների մոտ։ Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը պետք է մեզ օրինակ ծառայի և, ինչու չէ, նաև քարոզի, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին։ Մինչդեռ լրագրողների հետ նրա երեկվա զրույցում կար որոշակի չարություն և արհամարհանք դատապարտյալների նկատմամբ։ Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեր են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար։ Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջօղերի համար ականջ ծակող կանանց հետ։ Մոտիվները՝ թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում կամ բերան կարում, նույնպես, նախարարի մատուցմամբ, հեռու են արդարության համար պայքարից։ Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդրի մեջ, փորձի հասկանալ նրանց։ Չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր լինի արդարադատության և, մասնավորապես, քրեակատարողական համակարգում «եվրոպամետ» բարեփոխումներ անցկացնել։
Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դառնում դատախազ, քան փաստաբան՝ մեղադրելն ավելի հեշտ է։
«Առավոտ».
Աչքն ու բերանը կարելը դատապարտյալների համար այնքան սովորական է, ինչքան աղջիկների մոտ ականջօղեր կախելը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա սովորական երևույթներ է համարել ազատազրկվածների հետ տեղի ունեցած միջադեպերը` ճկույթը կտրել կամ աչքը կարել :
«Աչքն ու բերանը կարելը նրանց համար սովորական բան է։ Ասենք, այնպես, որ աղջիկներն ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան»,– նշել է նա:
Նրա խոսքով, քրեակատարողական համակարգում եղած խնդիրները թաքցնելու մարտավարություն ՀՀ արդարադատության նախարարությունը երբեք չի իրականացրել:
ՀՀ արդարադատության նախարարը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկների վերանորոգման ու պայմանների բարելավման խնդիր կա, բայց միջոցներն ուղղել դրա բարելավմանը նման կլինի ծակ դույլի մեջ ջուր լցնելուն: Ըստ Հրայր Թովմասյանի` Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է:
«Կարող եմ բացահայտ ասել` երբ ես նշանակվեցի, մենք ունեինք մոտ մեկ միլիարդ գումար։ Շատերն ասում էին, որ այդ գումարը պետք է ուղղել հենց գործող քրեակատարողական հիմնարկների վերանորոգմանն ու պայմանների բարելավմանը: Դրա անհրաժեշտությունը կա, բայց ենթակառուցվածքների նորոգումն ու բարելավումը նման է ծակ դույլի մեջ ջուր լցնելուն»,- նշել է նա:
2013 թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերն ավելացել են ընդամենը 20 մլն դրամով: Այս մասին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Շատ խիստ խնայողական մոտեցում է ցուցաբերվել, բոլոր հոդվածներում կրճատում է եղել, սակայն 164 մլն դրամով ավելացել է աշխատավարձը՝ միասնական եկամտային հարկի հետ կապված»,- նշել է նա և ներկայացրել, թե որ ոլորտին ինչքան գումար է ավելացվել:
«8,02 մլրդ ավել պաշտպանության ոլորտ է գնացել, 3,14 մլրդ համահարթեցման դոտացիային, 364 մլն–ով ավելացել է Երևանի մետրոպոլիտենի հատկացվող գումարները, կրթությանը լրացուցիչ հատկացվել է 2,6 մլրդ դրամ, երիտասարդական ծրագրերին 42 մլն, սպորտին 75 մլն, 571 մլն ավելացվել է առողջապահությանը, 143 մլն սոցիալական ապահովությանը, 806 մլն սպայական անձնակազմին, 1 մլրդ ավելացել են գիտության ծախսերը, պետական ապարատի կառավարմանը 4,4 մլրդ, 5 մլրդ կառավարությանն առընթեր ոստիկանությանը, 2,5 մլրդ ազգային անվտանգության, 952 մլն Արտակարգ իրավիճակների նախարարությանը, 3,7 մլն հանրապետական պարտատոմսերին և այլն և այլն»,- տեղեկացրել է Պավել Սաֆարյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ բացի աշխատավարձի բնականոն և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված աճից, «այլ ծախսեր» հոդվածով նույնպես աճ է պլանավորվել` ՀՀ նախագահի աշխատակազմին բոլոր ծրագրերի գծով 2013 թ. հատկացնելով 3,99 մլրդ դրամ:
Նրա խոսքով, դա պայմանավորված է մրցանակային ֆոնդի ավելացմամբ: Երկու տարին մեկ անգամ պետական մրցանակներ են շնորհվում, որն այս տարի կազմում է 35 մլն դրամ: «Պետական մրցանաների հանձնաժողովները մեծ խստությամբ են աշխատել, և 7 անվանակարգերից 3-ում անցյալ անգամ չի շնորհվել; Այնպես չէ, որ այս ֆոնդը անպայման ամբողջությամբ պետք է սպառվի»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանին վերջերս հեռացրել են աշխատանքից, քանի որ ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցի:
«Ըստ մեր տեղեկությունների՝ Մելքոնյանը մեքենան կանգնեցնելու համար ապտակել է ՃՈ աշխատակցին, այնուհետեւ նրան հրավիրել է իր աշխատասենյակ եւ դաժանաμար ծեծել: Փորձեցինք լուրը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, որը պատասխանեց. «Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Մելքոնյանը դատախազության համակարգում աշխատանքից ազատվել է 2012թ. օգոստոսի 22-ին՝ դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու պատճառով»:
Արդյոք նա է այն անբարոյականը, որին ակնարկում էր Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ եւ դատախազությունից, եւ ՀՀ նախագահի նստավայրից հրաժարվեցին նախագահականի μացահայտումներից մանրամասներ հաղորդել»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ».
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ քննադատության է ենթարկել իրավապահ համակարգը, մասնավորապես դատախազների աշխատանքը.նշելով, որ Իրավապահ համակարգում որոշ մարդիկ հղփացել են, և, որ բոլորից սկզբունքայնություն է պահանջում.
«Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք», — ասել է նախագահը, թվելով կոնկրետ դեպքեր:
Նախագահի նշած, հանցագործներին հովանավորելու, հանցագործությունը պարտակելու և կեղծիքների միջոցով փաստերը փոխելու հարցում իրավապահներն առանձնակի սկզբունքային են հանրահայտ Ղարիբյան եղբայրների գործերում:
Տեղյակ չէ արդյո՞ք ՀՀ նախագահը, որ դատախազական կառույցը ղեկավարող անձը՝ ի դեմս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, տարիներ շարունակ հովանավորում է նրանց կրտսեր եղբորը՝ Յուրա Ղարիբյանին, կատարելու ապօրինություններ, շրջանցելու օրենքը:
Ղարիբյան եղբայրների գործով հարյուրավոր մարդիկ են անցել դատական պրոցեսով. ՀՀ քաղաքացիներ, որոնք տեսնում են, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ դատախազն է կանգնում հանցագործի թիկունքին:
Ղարիբյան եղբայրների հակամարտության արդյունքում՝ 11քրեական և 60 — 65 քաղաքացիական գործեր է քննվել և լսվել ՀՀ իրավապահ համակարգում:
Տեսանյութի այս հատվածը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են որոշ մարդիկ արդարադատությունը համարում իրենց գրպանում: Նրանք, ունենալով հզոր հովանավորներ, թքած ունեն, արդարադատության վրա և չեն էլ թաքցնում այդ: Տեսանյությում դատական նիստից մի հատված է, երբ Յուրա Ղարիբյանը դատարանի նկատամբ ակնհայտ արհամարանքով, ընդհատելով նիստը, պատասխանում է իր համար շա՜տ կարևոր հեռախոսազանգի:
1- Հէնց վերջերս էր համացանցի «armenians world.com»-ի կայքէջում յայտնւել «Պահանջում եմ Հայաստանի կառավարութիւնից» մի հայորդու հաղորդագրութիւնը, որով նա պահանջում էր Հայաստանի կառավարութիւնից Ամերիկայի բանտից Հայաստան տեղափոխել հայ ազգային հերոս Համբիկ Սասունեանին եւ ազատութիւն շնորհել նրան…
«1915 թւականի մեր պապերի վրէժը լուծելու մեղադրանքով մինչեւ այսօր (1983 թ.-ից, խմբ.) նստած է բանտում: Հայատանի կառավարութիւն, ազատիր բանտից Համբիկ Սասունեանին».- ահա, սրանով էր աւարտել մեր հայորդին իր համացանցային գրառումը…:
2- Թէ որքանով կընդառաջւի հայորդու պահանջը ՀՀ կառավարութեան կողմից կամ թէ՝ առհասարակ վերջինս ինչքանով է տեղեակ դրանից, պարզ չէ ամենեւին, սակայն, երեւոյթը, այն էլ «ռամիլսաֆարովեան» հետքերին զուգահեռ, ունեցաւ իր հասարակական հնչեղութիւնը այնուամենայնիւ (Քաւ լիցի, առանց որեւիցէ համեմատութեան եզրերի՝ ազգի նւիրեալ Համբիկի եւ այդ մարդակեր ստահակի միջեւ)…:
3- Դարձեալ վերջերս էր, որ հրապարակւեց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը, որով պարզւում էր, որ վերջինս ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածուներին՝ ո՛չ դեմոկրատ Օբամային, եւ ո՛չ էլ հանրապետական Ռոմնիին չի սատարելու…, քանզի նրանք «չեն վաստակել հայ համայնքի աջակցական վստահութիւնը»:
4- Եւ իրաւամբ չեն վաստակել, քանի որ դեռ իրենց նախորդող վարչախմբերի եւ իշխանութիւնների նման ոչ միայն ամերիկահայերին, այլեւ Հայաստանին ու ողջ հայութեանն յուզող խնդիրներին վերաբերող արտաքին քաղաքականութեան հարցում «շարժւել են Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով»…
5- Ահաւասիկ, այստեղ է, որ կարելի է կրկին պահանջ ներկայացնել ՀՀ կառավարութեանը, որպէսզի դիրքորոշւի յաւուր պատշաճի, յատկապէս երբ տեղի ու անտեղի՝ ԱՄՆ իրարայաջորդ դեսպաններն իրենց թոյլ են տալիս քիթ խոթել ՀՀ ներքին, ընդորում՝ մինչեւ իսկ երկրի խոհանոցային հարցերում…:
6- Եւ վերջապէս, մօտ երեք տասնամեակ է, ինչ ԱՄՆ իշխանութիւնները Համբիկ Սասունեանի հետ միասին կապանքի տակ են պահում նոյնինքն Հայ Դատի արդարացիութիւնը՝ կամայ թէ ակամայ ապացուցելով, որ նաեւ ու մանաւանդ չեն վաստակել իրենց իսկ «նահապետ պրեզիդենտ» Վուդրօ Վիլսոնի ո՛չ քաջութիւնը, եւ ո՛չ էլ առաւել եւս՝ արդարամտութիւնը…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)՝ 36-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)՝ 25-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)՝ 7-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական:
Գյումրիի նոր ավագանու՝ առաջիկայում հրավիրվելիք նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դարձյալ քվեարկության կդնի անկախ աուդիտ հրավիրելու հարցը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Բալասանյանն առաջարկում է աուդիտ հրավիրել, որը կստուգի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ համայնքային բյուջեից կատարված ծախսերը։ Մեր տեղեկություններով, Ս. Բալասանյանը Վ. Ղուկասյանից հսկայական պարտքեր է ժառանգել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում դրանք մարել։ Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը «Ժամանակի» հետ զրւյցում կանխատեսեց, թե շատ հավանական է, որ ավագանին կողմ քվեարկի այդ առաջարկին»,-գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.