23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյոմբերի 2 ին Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց կեղծ փողերի շրջանառության, կավատության ու թմրանյութերի իրացման գործով մի խումբ հայերի դատավարությունը.
Հիշեցնենք որ նշված խմբի հետ հանցակցության մեջ մեղադրվում էր նաև Նիս քաղաքի նախկին և ներկայիս Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանը :
Հարկ է նշել, որ ավելի քան երկու տարի ընթացող նախաքննությունը որոշ ուժերի ազդեցության ներքո ընթացել է ակնհայտ խաղտումներով : Ֆրանսիայի քրեական օրենսգրքով սահմանված է, որ անցնող քրեական գործով որպես կասկածյալ կարող են ընդգրկվել այն անձինք, ում նկատմամբ առկա են իրեղեն ու նյութական բավարար ապացույցներ,այլապես գործը ենրակա է կարճման: Այս առումով, Նիսի նախաքննության մարմինները անգործություն էին ցուցաբերել Տեր Վաչեի պարագայում :
Մասնաորապես Տեր Վաչեի նկատմամբ կեղծ ցուցմունքները նպատակաուղղվաց էին նրան` եկեղեցու վարչական կառավարումից մեկուսացնելուն ու նրա բարի անունն ու համբավը արատվորելուն (Նիսի հայկական եկեղեցու ծխական խորհուրդը փոփոխել էր Էջմիածնի առաջադրած ծխական կանոնադրությունը, ինչին ընդդիմացել էր Տեր Վաչեն ):
Սակայն, շուրջ երկու շաբաթ ընթացող դատավարության արդյունքում, դատավոր Զալման իր մեղադրական ճառում Տեր Վաչեի նկատմամբ առաջադրված կեղծ ցուցմունքները որակեց որպես հերյուրանք և ՏերՎաչե քահանա Հայրապետյանին անմեղ ճանաչեց`հանցակազմի բացակայության հիմնավորվածությամբ :
Ստրասբւրգի Հայ Առաքելական Եկեղեցիուցիու մամլո դիվան
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարայանը մի առիթով ասել էր. «Նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի»: Անցավ այդ ժամանակը և սպասված բացահայտումը չեղավ:
Այդ պահին տպավորություն կա, որ նա ի նկատի ուներ 3 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործը, որի շուրջ ժամանակ առ ժամանակ աշխուժություն է լինում:
Ազգային անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, իր հերթին հայտարարեց թե` Մհերյանը տեղյակ էր ջավախահայության անձնագրային ցուցակներից, և այն բանից, թե, քանի միլիոն են աշխատել այդ մարդկանց անձնագիր տալու համար կարելի է ենթադրել, որ նրա սպանությունը կարող է առնչություն ունենալ հենց այս գործի հետ:
Ի դեպ, Եղիազարյանը հիշեցրեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունը, թե` Մհերյանի սպանության բացահայտումն իր պատվի հարցն է:
Եղիազարյանը դեռևս այն ժամանակ ասել էր, որ այդ սպանությունը չի բացահայտվի, քանի որ դա շատ խորն արմատներ ունի: Իսկ իշխանության մեջ դոմինոյի սկզբունքն է գործում, երբ «բավական է մեկին ձեռք տան, ամեն ինչ փլվելու է»:
Այն ժամանակ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը չժխտեց, որ կարող է և դա լինել որդու սպանության դրդապատճառը. «Դա վարկած է, որի վրա աշխատում են և չի բացառվում, որ կարող է դա լինել պատճառը»:
Սակայն Պետրոս Մհերյանը նոր վարկածներ է առաջ քաշում. նա հիմա էլ պնդում է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարող էր կանխել որդու սպանությունը:
Թե ինչո՞ւ է որդեկորույս հայրը նման բարձր կարծիքի նախկին ոստիկանապետի կարողությունների մասին, անորոշ է: Չէ որ, Ալիկ Սարգսյանը իր պատվի հարցն էր համարել այդ սպանության բացահայտումը, և դժվար թե իր բոլոր հնարավորությունները չծառայեցներ այս գործին: Փաստորեն ուժը չպատեց: Իսկ դա արդեն այլ խոսակցություն է:
Մենք տասնյակից ավել նման կարգի չբացահայտված սպանություններ ունենք, սակայն սա առանձին քննարկան նյութ է:
Ինչ վերաբերվում է Մհերյանի սպանության մեջ կասկածվող Գրիգոր Իգիթյանին, մենք մի անգամ արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ հավաստի տեղեկություններ ունենք, թե նրան բերման են ենթարկել այդ կասկածանքով, քանի որ Իգիթյան եղբայրները սփյուռքահայերից մեկի հետ տարիներ տևած դատավարության կողմ էին հանդիսանում: Իսկ այդ տարիներին երիտասարդ և խոստումնալից փոխոստիկանապետին լիազորվել էր վերահսկել նման կարգի գործերը, սակայն Գրիգոր Իգիթյանին որևէ կերպ չհաջողվեց ներքաշել սպանության պատմության մեջ: Քանի որ նրան անհիմն կալանավորել էին, իսկ Իգիթյան եղբայրների գործունեության դեպքում մի թեթև խարդախություն գտնելը դժվար չէր, նրան հարմարացրեցին մեղադրանքին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Իսկ Մհերյանի գործը տեղից չի շարժվում, այնպես ինչպես չբացահայտված խորհրդավոր մահերի դեպքերում. իր աշխատասենյակում գնդակահարված Հենրիկ Խաչատրյանի, Ղանդիլյանի, Համբարձում Գալստյանի, Խոռխոռունու , Արծրուն Մարգարյանի , Տիգրան Հայրապետյան, Արթուր Մկրտչյան…. Այս ցուցակը կարելի է շարունակել:
Ռուզան Ավոյան
«Մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը մեզ հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում։ Երեկ տեղեկացանք, որ ավարտվել են սույն գործողությունները, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար։ Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում»,– գրում է թերթը։
«Հրապարակ».
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, զինված ուժերի հատուկ նշանակության գումարտակի նախկին պետ Վահան Կարապետյանը դիմում է ներկայացրել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովից դուրս գալու եւ գյուղատնտեսության ու բնապահպանության հանձնաժողով տեղափոխվելու մասին։ Այդ մասին գրում է «Ժամանակ». թերթը։
««Մենք գյուղացի տղա ենք»,- հանձնաժողովը փոխելու որոշման առթիվ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ով թեեւ երեւանցի է, սակայն Սովետաշենում ֆերմաներ ունի։ Ի դեպ, նա իր կարողությամբ ԱԺ 3-րդ միլիոնատերն է՝ 9 մլն դոլար կարողությամբ»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Արդարադատության նախարարության շենքի մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված էր «Արդարակարություն», «Կարուձևի ֆաբրիկա» և այլն: Նրանք չցանկացան հանդիպել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, սակայն փոխանցեցին իրենց նամակը, որում ասվում է.
«Պարոն արդարադատության նախարար,
Մենք` հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձևի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը: Նաև, կոչ ենք անում ձեզ կտրել ձեր առնանդամը և ուղարկել վերադասին։ Ասում են, դա նորմալ երևութ է նախարարների համար, ինքնատիպ հավատարմության ծես` վերադասի նկատմամբ, կաշառք վերցնելու պես սովորական մի բան։ ՀՀ քաղաքացիներ»:
Նշենք, որ ակտիվիստներին բարկացրել է հատկապես Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրերս հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ «աչք ու բերան կարելը բանտարկյալների համար սովորական բան է»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը, որոշում է ընդունել Նորա Կարապետյանին նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 1986 թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից պարբերաբար վերցրել է 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա, որը մինչ օրս չի վերադարձրել` պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
ԲՀԿ խմբակցությունը երեկ փոխել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին։ Այսուհետ Մերուժան Սիմոնյանի փոխարեն հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Վահան Բաբայանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը ԲՀԿ-ում ասել է, որ այդ հանձնաժողովն իր ոլորտը չէ։ Հիշեցնենք, որ նախօրեի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, Սիմոնյանը դուրս էր եկել և այդպես էլ չէր մասնակցել քվեարկությանը։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց Մ. Սիմոնյանին Վ. Բաբայանով փոխարինելու մասին լուրերը։ Սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը չունի որեէ ենթատեքստ, այլ պարզապես իրենք տեղափոխություններ են արել։
«Ժողովուրդ».
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահման: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարն այցելել է նորակառույց պաշտպանական շինությունները և ծանոթացել զորամասերից մեկի շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Զինծառայողները ներկայացրել են հենակետի պաշտպանության ցուցադրական պարապմունք, որից հետո Սեյրան Օհանյանը մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ: Պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ:
Այս մասին այսօր տեղեկացնում է ՊՆ մամլո ծառայությունը։
Ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից`«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախատեսում է վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 13-ին բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը կոչ է արել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:
Հիշեցնենք, որ փաստաբան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատավճիռ:
Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.