23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց է միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին:
ՀՀ դատարանների և, ընդհանրապես, իրավական ոլորտի հետ կապված խնդիրները միշտ էլ հանրության ուշադրության կենտրոնում են:
«Հայկական Վարկած»-ը վերջերս անդրադարձել էր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծին , որտեղ նշված էին բարեփոխման կարիք ունեցող հիմնական դրույթները: Այս համատեքստում տեղին էին նախագահի դիտողությունները՝ բացթողումների ու թերացումների հետ կապված:
Դատական և, հատկապես, քրեական դատավարության հետ կապված խնդիրների մասին «Հայկական Վարկած»-ը զրուցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:
«Եվրոպական դատարանը վերջերս ամրագրեց, որ մեր երկրում, քրեական գործերում դատարանները կալանքի հետ կապված շատ խախտումներ են կատարում:
Այսինքն, մեր Սահմանադրությամբ ՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն ամենակարևոր իրավունքներից է, և այս սահմանադրական իրավունքը համարվում է մարդու իրավունքի բարձագույն արժեքը, ու այս իրավունքի սահմանափակելը պետք է լինի շատ հազվադեպ դեպքերում:
Հիմա, մեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում, որ կալանքի հետ կապված, դատարաններն ինչ ուզում կիրառում են: Եվրոպական դատարանը, միայն նրա համար, որ կալանքը կամայական է լինում, շատ դեպքերում Հայաստանի Հանրապետության դեմ որոշումներ է կայացնում:
Բերեմ օրինակ՝ երկուս ու կես տարի է ավազակային հարձակման մեջ մեղադրում են Մարզպետունի Ավուշյանին: Մոտ երեք տարի առաջ նրան կալանավորել են, գործի երկարատև քննություն՝ մոտ մեկ տարի նախաքննություն է եղել, մեկ ու կես տարի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է եղել: Առաջին ատյանի դատարանը Ավուշյանին մեղավոր ճանաչեց, ընդունելով, որ նա ևս մասնակցել է ավազակային հարձակմանը:
Վերաքննիչ դատարանը բեկանեց այդ վճիռը, ասաց, որ դատավճիռը բացահայտ խախտումներով է եղել. նախ դատավորն է կողմնակալ եղել, բացի այդ, խախտվել են բոլոր ժամկետները, մյուս կողմից դատարանը նկատում է, որ մյուս ամբաստանյալները պնդում են, որ ինքը ոչ թե մեղավոր է, այլ ընդհակառակը՝ ասում են, որ ինքը կապ չունի մեզ հետ՝ ոչ եկել է, ոչ մտել է, մենք ենք երեք հոգով կատարել:
Այսինքն, 2 տարի, 8 ամիս հետո դատարանը բեկանեց գործը, հիմա նորից եկել է առաջին ատյանի դատարան: Հիմա մենք ասում ենք, որ հարգելի դատարան, անձը չպետք է երկար մնա կալանքի տակ, իրեն պետք է կամ շուտ դատապարտեն, կամ բաց թողնեն՝ մինչև դատավաճիռը լինի: Եվրոպական դատարանը նախնական կալանքի այդքան երկար ժամանակահատվածը դիտում է խախտում. Տվյալ դեպքում մարդու մեղքը դեռ ապացուցված չէ, ուստի նա համարվոււմ է անմեղ, բայց արդեն երեք տարի է կալանավորված է:
Այդ պատճառով մենք հոկտեմբերի 30-ին միջնորդություն ներկայացրեցինք դատարան կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու համար: Հիմա գործը Էջմիածնի նստավայրում է, դատավոր՝ Վ Խալաթյան: Օրենքի մեջ գրված է, որ նման դեպքերը դատարանը քննում է անհապաղ, դատավորն էնքան անտեղյակ էր կամ շահագրգռված էր, որ միանգամից առանց ձևականությունների ասաց. «Մենք չենք քննում էս գործը, մինչև բոլոր տուժողներին, վկաներին չքննենք, մենք իրավունք չունենք անդրադառնալ կալանավորման որոշմանը: Գոնե ուրիշ դատարանները ձևականորեն գնում են խորհրդակցական սենյակ, մի կես ժամից գալիս ասում են՝ դատարանը որոշեց թողնել անփոփոխ. դրանով իրենք այդ ձևական պահը պահում են՝ իբր քննեցին, անհապաղ քննեցին:
Անցել է երկու շաբաթ, էս փուլում արդեն իր անազատության մեջ գտնվելը կամայական է ու այսպես չի կարող լինել, որ միջնորդում ես, ասում ես անօրինական եք կալանավորել, դատարանն ասում է՝ սպասի , երեք ամիս հետո կանդրադառնանք:
Ես սա բողոքարկելու եմ, ներկայացնելու եմ Վերաքննիչ դատարան: Այս տիպի գործերն են, որ հավաքվում են, կոմպլեկտներով գնում են Եվրոպական դատարան, որն էլ որոշումներ է կայացնում:
Ցավալի փաստ է, բայց կալանքի հետ կապված, մեր դատարանները կախված են Գլխավոր դատախազությունից: Գործով մասնակցող դատախազին հարցրեցին, ասեցին ի՞նչ կարծիքի եք, ասաց ես միշտ էլ դեմ եմ, որ ինքը ազատության մեջ մնա՝ առանց մի նախադասություն հիմնավորելու: Ստացվում է, դատարան է որոշում, դատարանն է մեղադրական դիրք ընդունում, այնինչ դատարանը պետք է լսեր մեղադրողին՝ մեղադրողն ասեր, թե ինչի ազատության մեջ գտնվելը կարող է վտանգավոր լինել, հիմնավորեր, մենք հակառակը ասեինք, դատարանը լսեր, ասեր՝ դու ճիշտ ես, դու՝ սխալ: Այնինչ դատախազը ոչ մի բան չասաց, ինքն է որոշել, որ պետք է մնա կալանքի տակ: Կալանքի հետ կապված բոլոր գործերում, այսօր մեր դատարաններն էսպիսի մոտեցում են ցուցաբերում:
-Ըստ Ձեզ, որ՞ն է դատարանների նման վարքագծի դրսևորման պատճառը.
—Դատարանների անտեղյակությունն է, ինչպես նաև ոչ անկախ վիճակը՝ դատարանները Դատախազության ստորադաս վարչություներն են, որոնք փորձում են դատախազության դեմ չգնալ ու ամեն բան արվում է, որ դատախազությանը չնեղացնեն: Դատարանները այս պարագայում չեն հիմնավորում իրենց դատական ակտերը, այսինքն՝ դատարանը ոչ մի բան չի հիմնավորում: Եվ քանի որ անտեղյակ է ու հիմնավորում չի կարող անել, ստացվում է, կարևոր չէ, թե դու ինչ ես անում դատարանում: Մեր դատարանները դարձել են ձևական խնդիր, ձևական գործողություններ կատարելու դաշտ:
Այսօր, դատավճիռները ոչ տրամաբանական են, ոչ ողջամիտ են, ոչ էլ հիմնավորվում են:
Այսինքն, դատապարտվածների մեծ մասը, որոնք չեն ընդունում մեղքը,( որովհետև եթե մեղքդ ընդունում ես, դատապարտյալի համար ավելի բարենպաստ պայմաններ, ավելի մեղմ պատիժ են տալիս): Այսինքն, եթե ամբաստանյալը իր մեղքը չի ընդունում հասկանում է, որ իրեն սպասում են դժվարություններ, բայց, մեկ է, ինքն ասում է, ես անմեղ եմ, էս ձևով , օրենքն էլ է ասում,պետք է դատարանը , բոլոր հանգամանքները քննի ու տեսնի՝ ճիշտ է ասում, թե սխալ, բայց տպավորությունն այնպիսին է, որ դատարաններն, ընդհանրապես, չեն քննում գործերը:
Աննա Սարգսյան
Շարունակելի…
Վահան Բաբայան Ֆեյսբուքի իր էջում գրել է.
1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի համամասնական և քանի մեծամասնական պատգամավոր ունի ԲՀԿ-ն, բարի լինեիք նաև ծանոթանալ մեր կուսակցության ծրագրային դրույթներին (տես ԲՀԿ ծրագիր, կետ 1.2. /Ստեղծել պայմաններ Ազգային Ժողովի ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրական համակարգին անցում կատարելու համար/ Կուսակցության 3-րդ համագումար, 2007թ. փետրվարի 15):
2. ԲՀԿ-ն ստացել է ժողովրդի շուրջ կես միլիոն իրական ձայն, և մեր ընտրողները լավ գիտեն՝ ում և ինչ ծրագրի օգտին են քվեարկել:
Ավելի լավ կլինի նախ հաշվեք՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված քանի՞ պատգամավորի անուն կարող եք հիշատակել, որոնք մեր ժողովուրդի մոտ առաջացնում են դրական էմոցիաներ:
http://www.facebook.com/vahan.babayan.7/posts/379786845430397
Ինչպես տեղեկացնում է թերթը, Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել ոչ միայն ԱԺ աշխատակազմի վերին էշելոններում, այլև՝ ստորին, որպեսզի ամենուր իր վստահելի մարդիկ ունենա։ Նա փոխել է նույնիսկ երկար տարիների ԱԺ նախագահների անձնական խոհարարին՝ նշանակելով ընդդիմադիր, ՀԺԿ անդամ, 2008-ին ձերբակալված, այժմ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Կարապետյանի դստերը, ինչը հետաքրքիր է վերջին շրջանում ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին։ Անձնական խոհարարի «պաշտոնը» բավականին «նուրբ» է, որովհետև նա սպասարկում է նաև կոնֆիդենցիալ հանդիպումները, ճաշերը, իսկ նման դեպքերում ցանկացած կողմնակի աչք պետք է ստուգված լինի։
«Հրապարակ».
Գոմեշի մսի պատմությունը չեզրափակված՝ արդեն արջերի պատմությունն է մեջտեղ գալիս։ «Ժողովուրդ»–ի պաշտոնական խողովակներից պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող և այդ համակարգից հավանաբար հագուստի և այլնի պատվեր ընդունող «Զինառ» ՓԲԸ-ն նաև արջապահությամբ կամ արջաբուծությամբ է զբաղվում։ Թե ինչ նպատակով է այդ ծանր գործը ստանձնել Սեյրան Երանոսյանի ղեկավարած «Ջինառ»–ը, դժվար է ասել, բայց պարզվում է՝ «Սարգա-Սար» ընկերությանն արջերի բներ են սարքել տվել, որ այդ գիշատիչ կենդանիները վնաս չպատճառեն շրջապատի բնակչությանը։ Արդյունքում՝ արջերը շահել են, «Սարգա–Սար»–ը՝ մնացել անփող ու «Զինառ»–ի հետ միասին հայտնվել դատարանում։
«Ժողովուրդ».
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն է տարածել, որ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
Եթե առաջին դեպքում, Նորայր Հակոբյանի նշանակումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ մարզի իրավական դաշտի վրա, քանի որ վերջինս պարկեշտ և բանիմաց իրավապահ է, ապա երկրորդ նշանակումը հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված:
Հավանաբար որոշել են բարձրացնել խոշոր հարկատուների ազգականների պաշտոնները` բյուջեի ճեղքվածքը այդ տարբերակով լցնելու նպատակով:
Արմեն Աֆանդյանը, ապարանցի է և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ազգականը: Նրան տնտեսական հանցագործությունների գծով վերահսկող մարմնի պետի տեղակալ նշանակելը շատ հետաքրքիր է:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազի, Արաբկիր և Քանաքեռ — Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:
Սակայն չի մանրամասնվում, թե ինչն է եղել կարգապահական վարույթ հարուցելու պատճառը: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանի և Երևան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի հարաբերություններն առանձնապես ջերմ չեն:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի` 2012թ. հունվարից մինչև հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ձևակերպել այդ հանգամանքը: Ավելին` կազմել է նրա աշխատանքի մեջ գտնվելու վերաբերյալ կեղծ հաշվեցուցակներ, որոնց հիման վրա կազմված աշխատավարձի ցուցակներում նրա փոխարեն ստորագրելու միջոցով ստացել է վերոհիշյալ ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գումարները` առանձնապես խոշոր չափերի, և հափշտակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Առավոտը» զրուցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ Հայաստանի ՔԿՀ–ներում տիրող վիճակի ու իրենց խեղող բանտարկյալների մասին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտնի մեկնաբանության հետ կապված։ Ներկայացնում ենք հոդվածը չնչին կրճատումներով.
«Արդարադատության նախարարն ընդամենը արտաքին փայլն է ներկայացնում, գրագետ խոսելու, Եվրոպայից եկած տարբեր հորթերի ընդունելու և պատասխանելու համար։ Ես երբևիցե չէի պատկերացնի, որ ես՝ նախարարությունում տարբեր տեսակի օպերատիվ միջոցառումներ անցկացնող մարդս, մի օր կհայտնվեի բանտախցում։ Ուրեմն ասեմ Հրայրին՝ ինքն էլ կհայտնվի։ Ուրիշի ցավը տղամարդն է հասկանում։ Լաց լինող տղամարդու արցունքն արճիճ է, եթե դու տղամարդ չես։ Հրայր Թովմասյանը գաղափար չի ունեցել՝ ինչի մասին է խոսում, փորձել է մի այնպիսի բան ասել, որ իբր ինքը ամեն ինչից տեղյակ է, և խոսքն ընդամենը մի քանի հոգեկան հիվանդի մասին է, ու ինքը ոչինչ անել չի կարող»,- ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Եղիազարյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի և նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր «կոորդինացնում» են ՔԿՀ-ները նայողներին։
«Երբ մարտի 1-ին ինձ ու իմ ընկերներին կալանավորեցին, «Կարմիր գաղութում»՝ Վարդաշեն ՔԿՀ-ում, շուրջ երկու ամիս կոյուղաջրերը գտնվում էին առաջին հարկի խցերում։ Այդ խցերում կար ութ մահճակալ, որոնց վրա տեղավորում էին 12-14 հոգու։ Հերթով էին քնում։ Կալանավորները, երբ ոտքները մահճակալից ցած էին դնում, դնում էին կղկղանքի մեջ, «աֆրիկյան փոս» էր»։ Նստել չէր լինի, մարդիկ կանգնած ու այդտեղ հաց էին ուտում»,- ասում է նախկին քաղբանտարկյալը։ Ըստ նրա՝ ամենադաժան քրեակատարողական հիմնարկները լինում են զարգացող՝ Հայաստանի նման երկրներում. «Աֆրիկյան երկրներում քրեակատարողական հիմնարկներ, որպես այդպիսին, չկան։ Խորը փոսեր են փորում, մարդկանց գցում են դրանց մեջ. մարդիկ պարզապես խեղդամահ են լինում գազերից։ Մեր քրեակատարողական հիմնարկները աֆրիկյան չեն, մարդիկ փոսերի մեջ չեն։ Բայց ես կասեի՝ հայաստանյան քրեակատարողական հիմնարկները «աֆրիկյան փոսեր են»։ Նրա կարծիքով՝ հենց քրեակատարողական հիմնարկի մակարդակը, կենսամակարդակը, սպասարկումն են տվյալ հասարակության լավագույն ցուցանիշը։ Հետևաբար՝ համարում է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներին պետք է նայել ՀՀ-ում բնակվող մեկ միլիոն 200 հազար աղքատների պրիզմայով։ Այս համատեքստում մեր զրուցակիցը որոշ մանրամասներ է պատմում գաղութային իրականությունից. «Ամեն խուց, ամեն բարաք իր «նայողն» ունի։ Իսկ ՔԿՀ-ն ունի իր գլխավոր «նայողը»՝ «բաժնի վարիչներ և վարչության պետ»։ Իշխանություններին զուգահեռ՝ ներսում կառավարման նոր համակարգ է ստեղծված, որը գտնվում է «նայողների» հսկողության ներքո, իսկ «նայողները» ՀՀ օրենսդրություն չեն կիրառում, այլ «գողական»։ Ու դա պարզ նպատակ ունի. այդ կառավարման համակարգը հսկողներին և նրանց վերահսկիչներին աստղաբաշխական գամարներ է բերում։ Ամեն կալանավորից ամսական 100 դոլար է գանձվամ, որ ինքն իրավունք ունենա հեռախոսից օգտվելու ու ընդհանրապես՝ կալանավայրում ապահովի իր գոյությանը որպես մարդ։ Կալանավորը մշտապես ճնշված է «ճշտի» և «սխալի» արանքում։ Իսկ «ճիշտն» ու «սխալը» մնում են «նայողի» հայեցողությանը։ Ու եթե «սխալ» է, բացի ամսական 100 դոլարից, կալանավորը պարտավոր է «այլ մուծումներ» կատարել՝ «շյոտչիկը միացնում են», «տոկոս ա գալիս»։ Հակառակ դեպքում նրա կյանքը կվերածեն դժոխքի։ Այսինքն՝ 10 հազար կալանավորները մինիմում ամսական մեկ միլիոն դոլար են վճարում, ու դա՝ կալանավորի ընտանիքի, երեխայի հաշվին, որ մի քանի տզրուկ հարստանան, արտասահմանում տներ ու կղզիներ գնեն»։
Մեր զրուցակիցը հաստատում է, որ կալանավորների անկողինը, օճառը, հագուստը և կենսագործունեության ցանկացած միջոց բերվում է «դրսից»՝ հարազատների կողմից։ Տեղի միայն հացն է օգտագործվում։ Եվ հռետորական հարց է հնչեցնում՝ եթե ՀՀ մեկ միլիոն 200 հազար քաղաքացիների եկամուտը չի գերազանցում ամսական 35 հազարը, ինչպե՞ս կարող են ամսական 100 դոլար տալ «տուլիկին»՝ իր կալանավորին ուղարկվելիք ծանրոցին։ Նա վստահեցնում է նաև, որ կալանավայրերի հաշվին խոզի Ֆերմաներ և թռչնաբուծական ֆաբրիկաներ են պահվում, քանի որ այդ ճաշ կոչվածը, միևնույն է, եփվում է, բայց ոչ ոք չի օգտվում։ «Ներսի գտնվողների համար կապ չունի, թե մյուսի հարազատներն ինչ վիճակում են։ Իսկ վերջիններս էլ ստիպված վաճառում են անգամ բնակարանները, միայն ապահովեն նեղության մեջ գտնվող իրենց հարազատին։ Այդ գումարները մսխվում է էդ «շան ծիծ կերած» հիմնարկում՝ Արդարադատության նախարարությունում…»։
Ու հենց վերոնշյալով է Գուրգեն Եղիազարյանը պայմանավորում այն, որ կալանավորը կալանավայրից դուրս գալով՝ առանձնապես դաժանությամբ է վերադառնում հասարակություն՝ իմանալով, որ իր «նեղության մեջ» եղած ժամանակ ի՜նչ զրկանքներ են կրել նաև հարազատները։ Ի դեպ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ կալանավայրերում գտնվողների 50 տոկոսը անմեղ մարդիկ են, ու այդ գործերն անհապաղ պետք է վերանայվեն։ «Եթե մարդը նստել է գողության համար, դուրս գալուց հետո անպայման ավազակային հարձակում կանի, որպեսզի իր պարտքերը տա, երեխաների համար տանիք ապահովի։ Եթե ավազակային հարձակման համար էր նստել՝ այս անգամ կանի ավազակային հարձակում՝ սպանությամբ։ Մենք գործ ունենք մի հսկայական մասսայի հետ, որը ամեն օր անցնելով «այդ դարբնոցով»՝ հասարակության է վերադառնամ որպես գայլ»։ ԱԱԾ նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ իրավիճակը շտկելու համար ընդամենը երեք օր է պահանջվում։ Ու այս համատեքստում դիտարկելով ՀՀ կալանավայրերում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ ընդհուպ մինչև ճկույթի կտրում, բերանի և աչքերի կոպերի կարում, մեր զրուցակիցը դրանք համարում է ճիչ. «Աչքի կոպերը կարելը, իրենց խեղանդամ անելը խոսում է դժոխքի մասին։ Անմեղ մարդուն բանտ են տեղափոխում, որոշ ժամանակ անց իմանում է, որ իր տունը վաճառվել է, որպեսզի սրանց փայ տա։ Սա սարսափ է, հոգու ճիչ»։
Ես այսպես՝ աբստրակտ պատկերացնում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը մի օր հայտնվի մի կալանավայրում, վստահեցնում եմ, որ առաջին հինգ րոպեում երկու ականջներին պիրսինգ կանեն, կքնի պառաշի (զուգարան) մոտ։ էլ չեմ ասում մնացած կալանավորների ճղճիմ սեռական ցանկությունները իրագործելու մասին»։
«Առավոտի» հարցին՝ խնդիրների լուծման առումով ի՞նչ կտա պատգամավորների այցելությունները կալանավայրեր, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ գնում ենք ՔԿՀ և հարցնում ենք՝ ինչպե՞ս եք, ինչո՞վ օգնենք, սնունդը վա՞տն է, Ձեզ ծեծո՞ւմ են։ Կանգնած է «նայողը» ու լավ իմանալով, որ գիշերը դատաստան կլինի՝ կբռնաբարեն կամ խեղանդամ կանեն, մնացած կալանավորները միաբերան պատասխանելու են՝ ինչի՞ մասին է խոսքը, այստեղ ավելի լավ ենք ապրում, քան մեր տանը։ Իսկ եթե կալանավորին առանձին հրավիրեն զրույցի, նա էլի մենակ չի, նրան ուղեկցելու է կալանավայրի աջխատակազմից մեկը, ու ինքը լավ գիտի, որ պատերն էլ ականջ ունեն, ամեն ինչ կհասնի «նայողին»։ Իրավիճակը շտկելու հաճար մեր զրուցակիցը մեկ բան է առաջարկում՝ կալանավայրը դիտարկել որպես մարդուն ազատությունից զրկելու վայր, ոչ թե վրեժխնդրության վայր։ Գիտակցել, որ կալանավորը հայր է, մայր է, եղբայր ու քույր և վաղը վերադառնալու է հասարակություն. ինչպես իրեն կվերաբերվենք՝ դրա քառակուսին մեզ կվերադարձնի. «Իսկ այսօր իրողությունն այն է, որ մենք կալանավորին վերաբերվում ենք անասունից վատ»։
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ցուցմունքներ տալ:
Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցներին հետաքրքրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նոյեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած պնդումը, թե Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռևս 2009 թվականից:
Հիմնադրամն իր այս վարկածն ապացուցող մի քանի օրինակներ էր մատնանշել հայտարարել մեջ: Սակայն ԱԱԾ-ն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքրվել է հատկապես մեկով, ըստ որի 2009 թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ, սակայն բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպել են Օսկանյանի հանել խորհրդի անդամությունից: Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ այս հարցում եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միջամտությունը:
«ԱԱԾ-ն փորձեց հարցաքննել, պարոն Օսկանյանը ցուցմունք չտվեց այդ կապակցությամբ», — ասել է Աթանեսյանը:
Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասել է` չի ընդունում դրանք:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը որոշի պաշտպանել Սերժ Սարգսյանին և առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, ինչի ջատագովը ինքը` Օսկանյանն է, ի՞նչ քայլեր կձեռնարկի, արդյոք կլքի՞ ԲՀԿ-ն, Օսկանյանը պատասխանել է. — «Սպասենք ԲՀԿ-ի որոշմանը: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կկայացնի իր որոշումը, և որոշումը կայացնելուց հետո մենք միասնական ջանքերով կշարունակենք մեր պայքարը, և ԲՀԿ-ն անկասկած իր մեծ ներդրումը կունենա այս ամենի մեջ: Շատ ժամանակ չի մնացել, սպասեք, շատ շուտով դրա պատասխանը կլինի»:
ԱԱԾ-ում Օսկանյանին այսօր նաև տեղեկացրել են, որ կսկսեն ստուգել իր բանկային հաշվեհամարները:
Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողով : Օրակարգում եղել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի և տնօրենի ընտրության հարցերը: Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, իսկ տնօրեն՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը:
Խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.