23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի՝ լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարած մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունն ստանձնել են Փաստաբանների պալատի փաստաբաններ՝ Կարմեն Սահակյանը և Մարտին Զիլֆուղարյանը: Հնարավոր է նրանց միանա նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Կարմեն Սահակյանը կտրականապես հրաժարվել է գործի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել և միայն ասել է, որ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը: Ինչ վերաբերում է Զարզանդ Նիկողոսյանին, ապա վերջինը փաստաբանի խոսքով, չի ընդունում հենց առաջադրված մեղադրանքը:
«Տիգրանը չի ընդունում իր մեղքը, իսկ Զարզանդը՝ ոչ առաջադրված մեղադրանքում»,-փոխանցել է փաստաբանը՝ միևնույն ժամանակ չնշելով, թե հատկապես ինչպիսի մեղադրանք է ընդունելի Զարզանդ Նիկողոսյանի համար: Ինչ վերաբերում է գործին ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանի ներգրավելուն, ապա փաստաբան Կարմեն Սահակյանն ասաց, որ ինքը նախաքննական մարմնին դիմում է պատրաստվում ներկայացնել՝ Ռուբեն Սահակյանին որպես երրորդ փաստաբան գործին ներգրավվելու մասին:
Թղթակցի հետ զրույցում սակայն, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանն ասել է, որ առաջարկություն եղել է, բայց դեռ չի որոշել՝ կներգրավվի՞ գործին, թե՞ ոչ:
Հարցին, թե հնարավո՞ր է այնուամենայնիվ ՓՊ նախագահը որոշի ստանձնել պաշտպանությունը, Ռուբեն Սահակյանը պատասխանել է. «Չգիտեմ, մեկ-երկու օր սպասեք, կասեմ»:
ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խորհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:
Այցելության ընթացքում պարզվեց, որ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:
Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:
Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են արձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն:
Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:
Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:
Այն խախտումներն ու թերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:
Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ, առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից»:
«Հետքի» սկանդալային հրապարակումը, ըստ որի՝ հանրապետության վարչապետը Կիպրոսի օֆշորային գոտում բացված մի ֆիրմայի միջոցով՝ սննկացրել է գործարար Փայլակ Հայրապետյանին՝ հասարակական մեծ աղմուկի պատճառ դարձավ:
Հրապարակման իսկ օրը վարչապետի մամուլի խոսնակը վստահ հայտարարել էր, թե վարչապետը դիմելու է դատախազություն:
Տպավորությունն այնպիսին էր, որ Տիգրան Սարգսյանը կայքին մեղադրում է զրպարտության մեջ:
Կայքի խմբագիր Էդիկ Բաղդասրայանն, իր հերթին, վստահ հակադարձել էր, որ իրենց հրապարակած փաստաթուղթը ստացել են Կիպրոսի պատկան մարմիններից, այն վավեր է, ավելին՝ դրանում հիշատակված Տիգրան Սարգսյանը մեզ հայտնի մարդն է, այսինքն՝ հանրապետության վարչապետը:
Երեկ վարչապետը վերջապես դիմել է դատախազություն, սակայն՝ ոչ թե «Հետքին» հերքելու կամ նրան զրպարտության մեջ մեղադրելու դիմումով, այլ՝ պարզելու, թե ո՞վ կամ ովքե՞ր են իր անունով ընկերություն գրանցել:
Ըստ այս տրամաբանության՝ Հայաստանում կա կամ կան մարդիկ, ովքեր կարող են, առանց վարչապետի իմացության, նրա անունից գործարքներ կատարել, ընդ որում՝ ոչ միայն մեր երկրում, այլ նաև՝ դրա սահմաններից շատ հեռու:
Ստացվում է, ըստ նույն տրամաբանության, որ Հայաստանի վարչապետն այնքան անպաշտպան է, որը որևէ պատահական մարդ կարող է օգտագործել նրա անունը:
Այս դեպքում՝ ի՞նչ անեն խեղճ քաղաքացիները, ովքեր ոչ պաշտոն ունեն և ոչ էլ պաշտպանված են տարբեր տեսակի արտոնություններով:
Դատելով դատախազությանը վարչապետի հասցեագրած դիմումի բովանդակությունից՝ շուտով կհայտնվի Հայաստանի մի քաղաքացի, ով կխոստովանի, որ օգտագործել է վարչապետի բարձր անունը՝ աստղաբաշխական գումարներ աշխատելու համար:
Միայն պարզ չէ՝ այդ քաղաքացին ինչպե՞ս է հիմնավորելու, թե ինչո՞ւ որոշեց օֆշորային գոտում ֆիրմա բացել հենց վարչապետի անունով և ի՞նչ հանգամանքներում է ծանոթ նույն այդ ֆիրմայի մյուս ոչ անհայտ բաժնետերերի՝ Նավասարդ սրբազանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ:
Թեև չեմ բացառում, որ առաջիկա օրերին Սրբազանն ու գործարարն էլ փորձեն պարզել, թե ովքե՞ր են օգտագործել իրենց անունները:
Վերջում պարզվելու է, որ օֆշորային հարստությանն իրականում տիրապետում են սահմանամերձ հեռավոր գյուղի անասնապահներ Ղազարոսը, Մարտիրոսը և Պետրոսը, ովքեր էլ չարամտորեն օգտագործել են վերը նշված հարգարժան մարդկանց անունները:
Սուրեն Սուրենյանց
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
«Փաստինֆո» գործակալության ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:
Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան:
Փաստինֆո
2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ, այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:
Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին և 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:
Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առընչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը:
Նախաքննությունը շարունակվում է :
Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկել և ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։
«Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում եւ բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաեւ այլ անձինք։ Ի դեպ, դատելով նաեւ քրեական գործը Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու հանգամանքից, նախաքննական մարմինը հակված է կարծելու, որ հանցագործությանը մասնակից են եղել նաեւ զինվորականներ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՊՆ քննչական ծառայության քննիչների կողմից են կարող են քննվել միայն զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում կամ կազմակերպություններում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը։ Նկատենք, որ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով ներկայումս գտնվում է Մուրացանի հոսպիտալում։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, եւս երկուսը` վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, եւ Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում):
Երեկոյան մի շարք անձանց տներում, այդ թվում Սյունիքի մարզպետի տանը կատարվել են խուզարկություններ։
Փաստինֆո
Հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են:
Կան ձերբակալվածներ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժողի դուստրն ու կինը՝ Նարե Հայրիկյանն ու Սուսաննա Ավագյանը: Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ լսել է խուլ կրակոցի ձայն, ապա տեսել են Պարույր Հայրիկյանին, ում կրծքավանդակից վերև արյան շիթ էր հոսում: Իսկ Նարե Հայրիկյանը նշեց, որ լսել է խուլ պայթյունի ձայն: Նա հայտնեց նաև, դեպքից առաջ հարևանուհու դուստրը նկատել է սև շորերով, սև գլխարկով մարդու:
Պ.Հայրիկյանի հարևանուհին՝ Սեդա Գևորգյանը, հայտնեց, որ լսել է թույլ թրմփոց, սակայն այդ պահին չի ասոցացրել կրակոցի հետ, որովհետև նման ձայներ անընդհատ լսվում են բակից: Ապա բղավոցներ է լսել, ներքև իջնելով՝ տեսել վիրավոր Պարույր Հայրիկյանին՝ շատ արյուն կար, շտապբուժօգնություն են կանչել, և Պ.Հայրիկյանը տեղափոխվել է հիվանդանոց: Վկան հերքեց իր իսկ նախաքննական ցուցմունքն առ այն, թե «երբ դուրս նայեցի պատուհանից, կասկածելի, փախչող կամ հեռացող որևէ անձ չտեսա»: Վկան դատարանում հայտարարեց, որ ինքը պատուհանից դուրս չի նայել, որովհետև լսված ձայնն իրեն տարօրինակ չի թվացել: Պ.Հայրիկյանի հարևանուհին հայտարարեց, որ՝ «ես քննիչին ասում էի, որ չի համապատասխանում իրականությանը, ասում էր՝ ոչինչ»: Վկան նաև հայտարարեց, որ իրեն 3 անգամ հարցաքննել են, նույնքան անգամ ինքը համապատասխան արձանագրություն է ստորագրել: Գործում ըստ ամենայնի առկա է միայն մեկ ցուցմունք:
Պ.Հայրիկյանի հարևան Խաչատուր Ջանազյանը հայտնեց, որ լսել է «օգնեցեք, խփեցին», ապա շքամուտք դուրս գալով տեսել է Պարույր Հայրիկյանին՝ պառկած: Վկան հայտնեց, որ չի լսել կրակոցի ձայն, լսել է թրմփոցի խուլ ձայն: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ շատ թույլ մեկ-երկու կրակոցի ձայն է լսել, որը նման է եղել խլացուցիչով արձակված կրակոցի ձայնին:
Մթնոլորտը դատարանի դահլիճում բավականին լարված է՝ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանին խորհուրդ տվեց՝ «փաստաբանությամբ հօգուտ ազգային անվտանգության պետք չէ զբաղվել», վերջինս էլ հիշեցրեց հակադիր կողմին, որ իր վստահորդը դեպքի հետևանքով հաշմանդամ է դարձել: Պաշտպանական կողմի՝ վկա Ջանազյանին ուղղված որոշ հարցերի կապակցությամբ գործով նախագահող, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը առաջարկեց դատավարությունը զավեշտի չվերածել:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 7-ը՝ շաքարային դիաբետով տառապող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով:
Փաստինֆո
Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր: Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նոր պաշտպան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ չի բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, որովհետև նրա պաշտպանությունը ստանձնելու պահին բողոքարկման ժամկետը սպառվել էր:
Նախորդ պաշտպան Նարինե Ռշտունին ևս չէր հասցրել Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ա. Վարդանյանի՝ իր ծառայություններից հրաժարվելու պատճառով:
Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր’ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով /մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն/:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.