23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ հուլիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ մեկնել են Սոչի, որտեղ տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության համատեղ կոլեգիայի ընդլայնված նիստ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մեկնելուց առաջ Վլադիմիր Գասպարյանը անցկացրել է արտահերթ խորհրդակցություն, որին ներկա են եղել ոստիկանության կենտրոնական ապարատի, ինչպես նաև ոստիկանության մարզային վարչությունների ու Երևան քաղաքի վարչության պատասխանատուներն ու ստորաբաժանումների պետերը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու վաշտերի հրամանատարները: Խորհրդակցության ժամանակ ոստիկանապետը խիստ ցուցում է տվել արտաքին ծառայության աշխատակիցներին, որ չփորձեն խոչնդոտել գյուղմթերքների իրացման շրջանում գյուղացիներին, ովքեր իրենց բերքը վաճառքի նպատակով կտեղափոխեն մայրաքաղաք, ինչպես նաև չխանգարեն գյուղմթերք տեղափոխող մեքենաների վարորդներին, ինչպես նաև՝ չխանգարեն մայրաքաղաքի բնակելի հատվածներում գյուղմթերքներ վաճառող գյուղացիներին: Կարելի է ասել, որ ոստիկանապետի այս ցուցումը մի քայլ է որպեսզի սոցիալական այս ծանր պայմաններում գյուղացիները իրենց աշխատանքում աջակցություն ստանան ոստիկանության կողմից:
Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ՀՀ ոստիկանապետը իր հանձնարարականի վերահսկողությունը հանձնարարել է Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու,ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը ճիշտ է որակված, նրանք մեղավոր են հանցանքը կատարելու մեջ: Այս մասին իր մեղադրական ճառում այսօր նշեց գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանը:
Մեղադրողը միջնորդեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում և դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ սպանության փորձ, իսկ Խաչատուր Պողոսյանին՝ 34-305-րդ հոդվածից բացի նաև 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք (այդ զենքով երկու կրակոցներ են արձակվել Պ.Հայրիկյանի վրա) և դատապարտել համապատասխանաբար 13 և 14 տարվա ազատազրկման:
Մեղադրողը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Խ.Պողոսյանի դեպքում առկա է հանցագործության ռեցիդիվ՝ նա դատապարտվել է ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով՝ Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, որը չի մարել, բացի այդ նա համաներմամբ ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով՝ հանցագործությունը պարտակելը, պատիժը կրելուց: Ա.Ամիրզադյանը նշեց, որ երեք ամբաստանյալներն էլ ունեն անչափահաս երեխաներ:
Քիչ անց ճառերով հանդես կգան նաև տուժող Պարույր Հայրիկյանն ու նրա ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը:
Փաստինֆո
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ Տարոն Մարգարյանի գույքի վերաբերյալ:
«Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների աղբյուրների վերաբերյալ, վերլուծվե՞լ և համադրվե՞լ են արդյոք նրա և նրան փոխկապակցված անձանց հայտարարագրերը մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ.
2. Համադրվե՞լ են արդյոք Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ, ի՞նչ հետևություններ են արվել.
3. Ուսումնասիրվե՞լ են արդյոք մամուլում տեղ գտած հրապարակումները, և եթե այո, դիտարկվե՞լ են արդյոք դրանցից բխող՝ շահերի բախման վերաբերյալ հնարավոր կասկածները: Չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները` առաջացնելով շահերի բախման ռիսկ, և եթե այո, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` դիմե՞լ է արդյոք Տարոն Մարգարյանը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին` կոնկրետ իրավիճակում շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ հանդեu գալու անհրաժեշտության մաuին պարզաբանում ստանալու նպատակով:
Ընդ որում, եթե վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ հարուցվել է վարույթ և եղել են ուսումնասիրություններ, ԹԻՀԿ-ը խնդրում է տրամադրել դրանց արդյունքները, իսկ եթե ոչ` ապա հիմք ընդունելով իր դիմումը՝ հանձնաժողովի լիազորությունների շրջանակում պարզել մամուլի հրապարակումներում նշված փաստերի համապատասխանությունը իրականությանը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարուցել վարույթ՝ պարզելու.
. ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելիս քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ,
. ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքը և լիազորությունները:
Գույքի և եկամուտների աղբյուրների օրինականությունը ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի լիազորություների շրջանակում պարզելու անհնարինության դեպքում ԹԻՀԿ-ն առաջարկում է դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿՀԸ ներկայացնելուց հետո : Մինչդեռ, ըստ ՀՀ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011 թ. և 2012 թ. գույքի և եկամուտների հայտարարագրի, պարոն Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Տարոն Մարգարյանի՝ ԲՊԱ էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013 թ. հունվար –փետրվար ամիսներին:
Ի լրումն վերոնշյալի՝ ԹԻՀԿ-ն ս. թ. հուլիսի 20-ից ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված, և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ և 42.1-րդ հոդվածներով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված տեղեկացված լինելու իրավունքը, դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել.
1. Երևան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների.
2. Ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը.
3. Ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները»,- ասվում է դիմումի մեջ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին: Դատարանը նշեց, որ տուժող Պարույր Հայրիկյանը հայցադիմում էր ներկայացրել հանցագործության հետևանքով իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով, որը, սակայն. ըստ էության չի քննարկվել:
Տուժող կողմը ճշտեց հայցադիմումում նշված հատուցման չափը՝ այն կազմում է 43 մլն 424 հազար դրամ՝ որպես հրազենային վնասվածքների ախտորոշման, բուժման ու վիրահատությունների ծախսերի հատուցման գումար: Տուժող կողմը միջնորդում է, որպեսզի այդ գումարը համապարտության կարգով բռնագանձվի բոլոր երեք ամբաստանյալներից՝ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից, սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից: Վ.Սեդրակյանն առարկեց հայցադիմումի դեմ՝ այն որակելով որպես «մարդկային բանականությունից հեռու» պահանջ այն պատճառով, որ պետությունն արդեն հոգացել է այդ ծախսերը: Հայցադիմումը չընդունեցին նաև մյուս երկու ամբաստանյալները:
Դատարանը մերժեց Վ.Սեդրակյանի միջնորդությունը իր հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու մասին՝ ըստ դատարանի, դեռևս այդ որոշման հիմքերը պահպանվու մ են:
Դատարանը նորից հայտարարեց դատաքննության ավարտի մասին, այս պահին գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը հրապարակում է մեղադրական ճառը:
Այսօր ամբաստանյալների ու տուժողի կողմնակիցների միջև արձանագրվեցին լարվածության պոռթկումներ՝ ամբաստանյալ Խ.Պողոսյանի դիտարկումը, թե բժիշկները կարող են բիզնեսի նկատառումներով պարբերաբար վիրահատություններ անել արժանացավ Պ.Հայրիկյանի կողմնակիցների դժգոհություններին,ինչին Խ.Պողոսյանն ու Ս.Հարությունյանը պատասխանեցին հայհոյանքներով: Դատարանը ստիպված եղավ միջոցներ ձեռնարկել՝դատարանի դահլիճից հեռացնել Պ.Հայրիկյանի կողմնակիցներից մեկին, առժամանակ՝ նաև ամբաստանյալներին:
Փաստինֆո
Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը:
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ոստիկանության բաժնի պետի օպեր. գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկությունները, ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ գործի շրջանակներում էլ, ըստ գործակալության ունեցած տեղեկությունների, վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վ.Հակոբյանը: Ի դեպ, Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
Այսօր խուզարկություններ են կատարվել Վ.Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին,պատկանող տարածքում, Վ.Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Գործակալության ունեցած տեղեկություններով, թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ և մեծ քանակությամբ գումար` մի քանի միլիոն դոլար և դրամ:
Ցոլակ Թանգամյանի պատմությանը «Հրապարակն» անդրադարձել է 2012-ին, մի քանի անգամ: Տպագրել ենք նրա նամակները՝ ուղղված իրավապահներին, երկրի նախագահին: Տարիներ շարունակ իրավական թակարդում հայտնված մարդը բողոքում էր իր նկատմամբ կատարվող անարդարություններից, որոնք քաղաքացիականից աստիճանաբար տեղափոխվել էին քրեական հարթություն, և նա հայտնվել էր քննչական մարմինների տեսադաշտում: Հերթական նամակը մենք ստացել ենք 2 օր առաջ և ժամանակ չէինք գտել դրան անդրադառնալու: Եվ հանկարծ տեղեկանում ենք, որ Թանգամյանն ինքնասպանության փորձ է կատարել սեփական բնակարանում, տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել:
Ստորև տպագրվող նամակը, փաստորեն, նրա հրաժեշտի խոսքն է հանրությանը, որտեղ նա զգուշացրել է այդ մասին:
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. Հակոբյանին
ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Ա. Օհանյանին
Հարգելի պարոններ, ձեզ հայտնում եմ առ այն մասին, որ ինձ` Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը և Արթուր Վիրաբյանը` խլելով ինձանից Կիևյան 2ա-ի 176 քմ տարածքը և նույն ձևով խլում են Կիևյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը և հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում` իրենց բարձրաստիճան մտերիմների հետ:
Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել և չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13բ., 6-րդ տարին է` չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երևան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանի և Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի անմիջապես մասնակցությամբ:
Այս բոլոր նյութերը կան Կենտրոն և Արաբկիր դատարաններում, ինչպես նաև Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում՝ քննիչ Լևոն Թաթյանի մոտ, որոնք լրիվ անարդարության և շարունակական հետապնդումների արդյունք են։ Խնդրում եմ մանրակրկիտ ուսումնասիրել և համապատասխան պատիժներ տալ նման անարժան բարձրաստիճան աշխատակիցներին։
Ես բազմիցս բացականչել և տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ։ Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել, որ տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները։
Ց. ԹԱՆԳԱՄՅԱՆ 23.07.2013թ.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ ցուցմունք տալու համար Հ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել պայմանական ազատազրկման:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Հ.Վարդանյանը, ով տուժող է ճանաչվել իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հրաուցված քրեական գործով, 04.08.2012թ. և 04.09.2012թ. նույն գործի շրջանակներում սուտ, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել:
Մասնավորապես` Հ.Վարդանյանն իր ցուցմունքներում նշել է, որ օգոստոսի 2-ին իրեն վնասվածք է հասցրել ոչ թե Ռ.Մանուկյանը, այլ` երեք անհայտ անձինք` իրեն չզիջելու կապակցությամբ առաջացած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում:
Հ.Վարդանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և մինչ դատաքննության սկսելը միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանը բավարարել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. հուլիսի 23-ի դատավճռով` Հ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` դատարանը վճռել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
Նշենք, որ Հ.Վարդանյանի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 22.01.2013թ. դատավճռով Ռ.Մանուկյանին մեղավոր է ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով:
Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան Հովհաննիսյանին:
Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման ու կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի և շինությունների շինարարության և կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.