23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի ավագ դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ավագ դպրոցի տնօրենը 2011-2012թթ. ընթացքում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների չորս անուն դասագրքերի վաճառքի արդյունքում աշակերտներից հավաքագրված խոշոր չափի` 2 729 430 դրամ գումարը «Դասագրքերի, դասամտյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին չի մուտքագրել:
Տնօրենը, իր լիազորությունների շրջանում օժտված լինելով վերահսկողություն իրականացնելու հանրակրթկան դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, համակարգելու և հսկելու մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը, ապահովելու բյուջետային հատկացումների արդյունավետ տնօրինումը, վերոնշյալ գումարը, ըստ նախաքննության նյութերի, օգտագործելով անձնական կարիքների համար, յուրացման եղանակով հափշտակել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ն և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են, պարզապես սպասում են նախաքննությունն ավարտվի, նոր հրապարակեն կատարողների տվյալները։ Այս փաստը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ավազակային հարձակում էր եղել Աժ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, որին դիմակավորված անձինք մի քանի անգամ էլեկտրահարել էին և հափշտակել բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):
Մանրամասները՝ «Հրապարակ»-իայսօրվա համարում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև գումար մինչև 100 000 դրամի սահմաններում:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ. ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ցմահ դատապարտյալների հարազատները բաց նամակով դիմել են ՀՀ իշխանություններին:
Նամակում ասվում է.
«2003թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով «ներում» շնորհվեց մահապատժի դատապարտված 42 անձանց: Այդ հրամանագրի անօրինականությանը մենք դեռ կանդրադառնանք, իսկ այս պահին այդ անօրեն և զուտ քաղաքական շահ հետապնդող որոշումից ուղիղ 10 տարի անց ստիպված ենք ցավով արձանագրել, որ ՀՀ-ում մահապատիժ պատժատեսակը չի վերացվել, այլ մահապատիժը գնդակահարության միջոցով 2003թ. փոխարինվել է մահապատժի ցմահ բանտարկության միջոցով: 10 տարի առաջ Ռ.Քոչարյանի ստորագրած հրամանագիրն իրականում հակասում էր թե՛ ՀՀ օրենսդրությանն ու սահմանադրությանը և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Նախկին նախագահն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ նախագահն իրավունք ունի մասնակի կամ լրիվ ներում շնորհել, այլ ոչ ստանձնել դատարանի լիազորությունները և պատժաչափ որոշել ու նշանակել, այն էլ` օրենսդրությամբ տվյալ դեպքում չնախատեսված պատժաչափ:
Վերոհիշյալ չարաբաստիկ հրամանագրին անդրադարձել և ՀՀ իշխանություններին ուղղված պահանջի տեսքով իր գիրքորոշումն է արտահայտել նաև Եվրախորհրդարանը. այն հորդորել է ՀՀ իշխանություններին վերանայել նախկինում մահապատժի դատապարտվածների պատժաչափերն ու օրենքին համապատասխան անհատական որոշումներ ընդունել և ոչ թե մեխանիկորեն բոլորին նույն պատժաչափով դատապարտել: Մինչդեռ ՀՀ իշխանությունը, 3 տարի այդ խնդիրը քնեցնելուց հետո, միայն 2006թ.-ին` այն էլ անտեսելով Եվրախորհրդի պահանջը և ՀՀ օրենքները, դատարանների ձևական որոշումներով ամրագրեց ՀՀ նախագահի կողմից ընդունված սխալ որոշումը: Այս 10 տարիներին ոչինչ չի արվել օրինականությունը վերականգնելու ուղղությամբ: Հաշվի չի առնվել, որ նորանկախ Հայաստանում դատական համակարգն անկատար է ու բազմաթիվ թերություններ ունի, եղել են բազմաթիվ անմեղ կամ չափազանցված պատժաչափերի արժանացած դատապարտյալներ, եղել են դժվար ու ծանր տարիներին կյանքի չարաբաստիկ հանգամանքների բերումով հանցագործ դարձած մարդիկ, որոնք իրենց բնույթով մոլագար մարդասպաններ չեն, և կարելի է նրանց հասարակություն վերադառնալու և ապրելու հնարավորություն տալ. մարդուն վերափոխում, վերադաստիարակում է ոչ թե ազատազրկումը, այլ` ազատազրկման վայրում ու ազատազրկման ընթացքում նրա նկատմամբ շրջապատի, պետության, մարդկանց վերաբերմունքը:
Սակայն այսօր, 10 տարի անց, մենք` դատապարտյալների հարազատներս, համոզվեցինք, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ջանում որևէ քայլ անել նախկինում թույլ տրված սխալներն ուղղելու համար, այլ նույնիսկ ավելին` ցմահ բանտարկության միջոցով դանդաղ և տանջալից մահվան են մղում քաղաքական որոշումների զոհ դարձած, բայց դեռևս հույսերը չկորցրած նախկին մահապատժի դատապարտվածներին:
Արդեն երրորդ տարին է, ինչ անխտիր մերժվում են ազատազրկման 20 տարին լրացրած նախկին մահապատժի դատապարտվածների` վաղաժամկետ ազատման բոլոր դիմումները. ամեն ինչ արվում է, որ ճահճից ոչ ոք ողջ դուրս չգա, կործանելով դատապարտյալների ու նրանց հարազատների վերջին հույսերը: Ահա այս ամենի հետևանքով շատերը մահացան, շատերը հոգեկան շեղումներ ստացան, մնացյալներն էլ ծայրահեղ ֆիզիկական ու հոգեկան վիճակում են:
Ուստի մենք` բանտարկյալների հարազատներս, որոնք ևս դատապարտված են կրելու իրենց կալանավորի պատիժը, մեր հարցն ենք ուղղում ՀՀ նախագահին և իշխանությանը. «Դեռ քանի՞ բանտարկյալ պիտի մահանա, ինքնասպան լինի կամ խելագարվի, որ վերջապես հանձն առնեք կանգնեցնել այս մարդասպան օրենքի գործողությունը, վերականգնել արդարացի վերաբերմունքը մարդու նկատմամբ, օրինականորեն հանել «մահապատիժ» սպանիչ պիտակը մեր և մեր հարազատների վրայից: Նման ակնհայտ անօրինականություն, ինչպիսին կատարվեց 10 տարի առաջ Ռ.Քոչարյանի հրամանագրով, համաշխարհային իրավական պրակտրկայում իրականացվել է միայն քրիստոնյա Հայաստանում և անակունք Ադրբեջանում: Հետևություններն ու գնահատականները թողնում ենք Ձեր դատին… »:
2011թ. սեպտեմբերի 23-ին մեծ աղմուկով բացահայտված նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարած հանցավոր բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը (հայտնի «Գառնու լավաշ»–ի Սուրիկը), «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ դատավարությունը ձգվում ու երկարում է, բայց ոչ մի վկա իմ տղային մատնացույց չի արել, ոչ մի իրեղեն ապացույց չկա, բանդայի ոչ մի անդամ իմ տղային երբեք չի տեսել և միայն դատարանի դահլիճում է իմացել նրա ով լինելը»,–նշել է Ս. Հակոբյանը։
Նա նաև սենսացիոն բացահայտում է արել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին. «Նախկին ոստիկանապետի հիշաչարության արդյունքում ծնված գործը (պատանի տարիներին տղաս երկու անգամ հարվածել է նրան) քանի գնում, խճճվում է, և քանի գնում, մեծանում է իմ տագնապը, որովհետև օրենքի մարդիկ ամեն գնով փորձում են արդարացնել իրենց արած «հերոսությունը»։ Այսպես կեղծիքներով որոշ դուրսպրծուկներ իրենց իշխանավոր են երկրին կարգում և իրենց վարքով ազգը դարձնում են գաղթական ու վտարանդի, այսպես ոմանք իրենց անբարոյական ճահիճներում ժողովրդի բարոյականությունն են խեղդում, ոմանք էլ իրենց չարագործությունների ճիրաններում ժողովրդի լույսն են աղճատում։ Խնդրանքս, հորդորս, պահանջս, պարոն նախագահ, ազատեք մեր հայրենիքը նրանց հանցավոր ներկայությունից, թույլ մի տվեք, որ ազգը շնչահեղձ լինի, թույլ մի տվեք, որ և դատն էլ նրանցը լինի, և դատաստանն էլ, ու բոլորս պարտվենք»։
Նամակն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ՝ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին հուլիսի 24-ի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:«Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցել է Խաչատրյանի և Նիկողոսյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Նուբարաշենի մեկուսարանում գտնվող Խաչատրյանը և Նիկողոսյանը ձերբակալվել էին հունիսի 1-ին Գորիսի նախկին քաղաքապետ Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ:
Սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երկու օր առաջ բողոքարկել է քննիչի՝ ավելի վաղ կայացրած որոշումը:
Քննիչը հուլիսի 22-ին որոշել էր մերժել Արտակ Բուդաղյանի պաշտպանի միջնորդությունը՝ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ Հայկ Ալումյանի՝ օրենքով սպառնալիք կարող է համարվել այն դեպքը, երբ այդ սպառնալիքն իրականացնելու իրական հնարավորություններ են եղել: Տվյալ դեպքում Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հուլիսի 9-ի որոշման մեջ քննիչ Ղազարյանը գրել էր, թե Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, և իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բայց Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկայակոչում է ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքը, ըստ որի՝ Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտ չի եղել․- «Ես իմ միջնորդությունը հենց այդ հիմքով էի ներկայացրել, որ իրական հնարավորություն չի եղել իրականացնելու նման սպառնալիք, որովհետև զենքը լիցքավորված չի եղել, այդ զենքը կիրառելու որևէ հնարավորություն չի եղել»:
Պաշտպանը վստահեցրել է, որ այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում, բայց ուրիշ պատճառաբանությամբ է մերժել միջնորդությունը, ասելով, թե կարևոր չէ՝ իրական հնարավորություն ունեցել է, թե ոչ, կարևորն այն է, թե «տուժողը» ինչպես է գնահատել նրա սպառնալիքները՝ որպես իրակա՞ն, թե՞ ոչ:
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ: Հանցագործություն կատարող անձին բռնելու ընթացքում տուժողի կիրառած ակտիվ գործողությունների արդյունքում Գ.Ա.-ն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:
Նախաքննության ընթացքում Գ.Ա.-ն իրավապահներին հայտնել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե տանտիրուհու` իրեն բռնելու և վնասազերծելու հետևանքով, այլ վնասվածքները պատճառել են Շենգավիթի բաժնի ոստիկանները` իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով, բռնությամբ իրենից խոստովանական ցուցմունք կորզելիս:
Գ.Ա.-ի կողմից ոստիկանության աշխատակիցներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Վարդան Ստեփանյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:
Վարդան Ստեփանյանը ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նույն քրեական գործով պարզվել է, որ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը կաշառքի դիմաց Տ. Աղաջանյանին հանձնել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տ. Աղաջանյանի և քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.