23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, նշված երիտասարդները 2013 թվականի օգոստոսի 4-ին 13-ամյա աղջկան նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ, ըստ մեղադրանքի, նրան ենթարկել սեռական ոտնձգության։
Ի սկզբանե, քրեական գործը հարուցվել էր բռնաբարության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասի բռնաբարություն և հենց այս հոդվածով նախատեսված արարքը կատարելու կասկածանքով էլ Համբարձումյանն ու Աբրահամյանը ձերբակալվել էին, սակայն մեղադրանք առաջադրելիս հատուկ քննչական ծառայությունը մեղմել է դիրքորոշումը, և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել սեռական հարաբերություն ունենալու համար։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը նախատեսում են մինչեւ 10 տարվա ազատազրկում, իսկ 141-րդ հոդվածը՝ տուգանք կամ առավելագույնը ազատազրկում 2 տարի ժամանակով։
Քննիչ կողմից բավարարվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը:
Այս մասին news am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Կատարված փորձաքննություններից մեկի եզրակացությունը, որը վերաբերում էր դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերին,փաստաբանին խիստ կասկածելի էր թվացել և նա պահանջել է կրկնակի փորձաքննություն: Միջնորդությունը բավարարվել է:
Փաստաբանը միջնորդել էր նաև իրենց հնարավորինս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը: Կրկնակի փորձաքննություն մասով, Ալումյանն ասել է, թե դա կախված է նրանից, թե երբ փորձագետները կայցելեն դեպքի վայր:
Մինչև այդ Ալումյանն ասել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով ավարտված որոշ փորձաքննությունների արդյունքներով Արտակ Բուդաղյանի մեղքը հերքվում է: Ինչպես նաև նշել էր, որ պատրաստվում է կրկնակի փորձաքննության միջնորդություն անել փորձաքննություններից առնվազն մեկի վերաբերյալ, որի մասին այդ պահին նախընտրել էր չխոսել:
Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել լրատվամիջոցներում Հրաչյա Հարությունյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ խեղաթյուրված տեղեկությունների հետ կապված հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
1. Հետաքննչական գործողություններն անցկացվել են սույն թվականի օգոստոսի 6-ին փաստաբանի և թարգմանչի ներկայությամբ: Մեկուսարան թարգմանչի մուտքն արգելելու մասին տեղեկությունները, որոնք տարածել են որոշ լրատվամիջոցներ, հավանաբար վերաբերվել է պաշտպանության կողմից պաշտպանյալի հետ ամենօրյա շփման համար թարգմանչի աշխատանքի հետ կապված քննիչ Կրավցովի կողմից թույլտվության բացակայությանը:
Փաստաբանների կողմից ընթացակարգային ձևով միջնորդություն է ներկայացվել, սակայն միջնորդության արդյունքները դեռ չեն ստացվել:
2. Պաշտպանական կողմը նաև դեռևս չի ծանոթացել քննչական խմբի հետ և թե ներգրավվա՞ծ է արդյոք հետաքննչական գործողություններ իրականացնող հետաքննիչ Կրավցովը, ով տվել է մեկնաբանություններ, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում և սխալ են մեկնաբանվել: Համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի` քննչական կազմի վերաբերյալ պաշտպանական կողմը համապատասխան դիմում է պատրաստել և ուղարկել է համապատասխան իրավասու պաշտոնատար անձին:
3. Ինչ վերաբերվում է որոշ լրատվամիջոցների քննադատություններին Հարությունյանի փաստաբանների` հայերենի չիմացությանը, հարկ է նշել, որ նախնական քննությունը, ինչպես և ողջ դատական գործընթացը Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է ռուսերեն, համապատասխանաբար լիարժեք և որակյալ պաշտպանություն իրականացնելու համար նպատակահարմար է ամենօրյա աշխատանքների ժամանակ թարգմանչի ներգրավումը` անկախ փաստաբանների կողմից այդ լեզվի տիրապետմանը:
4. Ինչ վերաբերվում է մեղադրյալի կողմից իբրև թե ցուցմունք տալուց հրաժարվելուն, առաձնահատուկ ընդգծում եմ, որ պաշտպանության խնդիրը մեղադրյալի հանդեպ քրեական հետապնդման ժամանակ ուղղակի ներկա գտնվելը չէ: Մեղադրյալն իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայություններից անսահմանափակ: Հարությունյանն ունի ընտանիք, աղջիկ, թոռ, մեկ տարի առաջ ինքն է կորցրել որդուն, և ինչպես ցանկացած նորմալ մարդ, չի կարող չանհանգստանալ կատարվածի վերաբերյալ: Մոտ ժամանակներս պաշտպանական կողմը մտադրված է հետաքննությանը մեղադրյալին հարցաքննելու միջնորդություն ներկայացնել, բայց ոչ թե ինչ-որ մեկի, ով էլ դա լինի, ճնշման տակ, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում:
5. Ինչ վերաբերվում է գործին չմասնակցող որոշ փաստաբանների` Հրաչյա Հարությունյանի պաշտպանների գործողություններին տված բացասական գնահատականներին, կցանկանայի իմ գործընկերներին հիշեցնել փաստաբանների մասնագիտական էթիկայի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների մասին:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից և այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Ա. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նախկին քաղաքապետը վերջերս հայտարարություններ էր արել՝ մեղադրելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանցագործություններ կատարելու մեջ: Քաղաքացին նաև մտավախություն էր հայտնել իր անվտանգության հետ կապված:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 14 դեպքից` 7-ը, խարդախության 6 դեպքից` 3-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Կարինե Դարբինյանի նախագահությամբ, մերժել է փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:
Փաստաբանը միջնորդել էր փոխել խափանման միջոցը և ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստին:
«Քրեական գործում չկա այնպիսի մի դեպք, երբ Տիգրան Առաքելյանը փորձել է խոչընդոտել գործի քննությունը: Կալանքի տակ պահելու տևականությունը անցել է ողջամտության բոլոր ժամկետները: Չկա՛ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, չկա՛ հանրային շահ»,-նշել է Մուշեղ Շուշանյանը:
Իսկ Տիգրան Առաքելյանը, խոսքի իրավունք խնդրելով, ասել է. «Երբ իմացա, որ դատավորը հայ կին է, հայ մայր, ըստ էության, ուզում էի ծաղիկներով գալ, հիմա հասկացա, որ ուրեմն ճիշտ ենք անում, որ պայքարում ենք, որ դուք կախված չլինենք ոչ մեկից։ Ես հիասթափված չեմ դեռ, ես դեռ հիասթափված չեմ»:
Դահլիճը մերժման որոշումը և Տիգրան Առաքելյանի հայտարարությունը լսելուց հետո բուռն ծափահարություններ է հնչեցրել ՝ վանկարկելով «ամոթ, ամոթ»:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 29-ին «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ Երևանի ԳՀՏՍ ծառայության Էրեբունու տեղամասի փականագործ Աշոտ Մարտիրոսյանին դատապարտեց տուգանքի` 300.000 դրամի չափով` զրկելով նրան ազգաբնակչությանը կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման ծառայություններ մատուցելու և անվտանգության ապահովման բնագավառներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով։
Հիշեցնենք, 2012 թվականի մարտի 3-ին «գազի թունավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխել Նոր-Արեշի բնակիչ Կարեն Մեսրոպյանը, որին ծնողներն անգիտակից վիճակում հայտնաբերել էին իրենց տան լոգարանում։ Նույն օրը Կարեն Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել էր։
Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել էր, որ Կարեն Մեսրոպյանի մահը վրա է հասել ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով, իսկ Ճարտարագիտատեխնիկական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն`լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչի մասով խախտված են եղել «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես’ լողասենյակը օդափոխության անցուղիներ և դռան ու հատակի միջև անցք չի ունեցել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտ Մարտիրոսյանը, աշխատելով նշված ընկերությունում, և պատասխանատու լինելով բնակիչներին մատակարարվող գազի անվտանգության համար, դեպքից շուրջ մեկ տարի առաջ այցելել է Մեսրոպյանների տուն, որտեղ հայտնաբերել է անվտանգության վերոհիշյալ խախտումները, կազմել համապատասխան արձանագրություն, սակայն, չի անջատել գազը, քանի որ տան տերերը թույլ չեն տվել։ Ամիսներ անց դարձյալ այցելելով նույն բնակարանը, Աշոտ Մարտիրոսյանը որևէ խախտում չի արձանագրել, չնայած այն բանին, որ նախկինում իր արձանագրած խախտումները վերացված չեն եղել։
Տեսուչի անգործությունը և բնակիչների անհոգությունը, փաստորեն երիտասարդ տղայի մահվան պատճառ են դարձել:
Հարկ է նշել,որ այսօրինակ դեպքերը վերջին շրջանում մեր երկրում ավելացել են: Շմոլ գազից թունավորումների դեպքերը պարբերական բնույթ են կրում, չնայած այն հանգամանքին, որ գազամատակարարման բաժանորդները սպառած գազի դիմաց վճարելուց բացի նաև լրացուցիչ գումարներ են վճարում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման համար:
Բաժանորդներին նաև պարբերաբար տեսուչներ են այցելում, բայց, ինչպես ցույց են տալիս ցավալի դեպքերի աճն ու կոնկրետ այս դեպքի վերաբերյալ կատարված քննությունը, այդ այցերը հիմնականում ձևական բնույթ են կրում:
Փաստինֆո
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է փաստաբան Հայկ Ալումյանի դիմում-հարցումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին մամուլի հրապարակումներով, և ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննարկելու ու դիմումատուին պատասխանելու համար:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին պարզաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, մամուլի հրապարակումներն առնչվում են գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչ հանդիսացող նախկին մարզպետին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` հիշյալ մարմինների ղեկավար աշխատողների վերաբերյալ քրեական գործերի քննությունը իրականացնում է ՀՔԾ-ն:
Փաստաբան Հայկ Ալումյանը, ով Գորիսում Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործի շրջանակում իրականացնում է մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանությունը, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե նախկին մարզպետի վերաբերյալ հրապարակումներից որևէ մեկը դիտվե՞լ է որպես հաղորդում հանցագործության մասին և ինչ-ինչ որոշումներ կայացվե՞լ են, թե` ոչ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.