23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1, խարդախության` 21 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսօր մի խումբ քաղաքացիներ ՀՀ վարչական դատարան են ներկայացրել գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման ոչ հիմնավոր հիմքերի վերաբերյալ 3-րդ հայցադիմումը:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ նրանք այս քայլերին են դիմում, որպեսզի հետո ոչ ոք չասի, թե իրավական ճանապարհները չեն օգտագործվել:
«Այսօր մենք ներկայացնում ենք այդ պահանջները, եթե այս անգամ չընդունեց հայցադիմումները, հիմք կունենանք, ասել, որ դատարանը պարզապես մերժում է, և հասկանալի է, որ պարզապես չի ուզում այս գործերն ուսումնասիրել»,-նշել է Անդրիաս Ղուկասյան:
Ըստ նրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հնարավորություն չի ստեղծել, որ հանրությունը նույնպես մասնակցի գազի և էլեկտրաէներգիայի թանկացման որոշումներին, ինչպես նաև հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է բարձրացրել Էլեկտրաէներգիայի սակագինը:
Օգոստոսի 14-ին, ժամը 15.00-ին, Արտաշատի խճուղու գերեզմանատան մուտքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-21214»-ը բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը` 1975 թ. ծնված Արամ Խառատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել էր «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 12.08.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 14-ի որոշմամբ վերացվել է «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրության արգելանքը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։
Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։
Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին ապօրինի ձեռք է բերել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող մարտական 8 փամփուշտով, ու պահել իր մոտ:
Այնուհետև Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի տարածքում գտնվող` Քասախ գետի ափամերձ գոտում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հիշյալ վայրում գտնվող Վ. Ա.-ի հետ: Նույն պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակից Հ.Ս.-ն, ով Բաբկեն Գալստյանի գոտկատեղին նկատել է նրա կրած ատրճանակը: Վերջինիս կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը պարզելով` Հ.Ս.-ն, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով, ձեռնամարտի հնարք կիրառելով, Բաբկեն Գալստյանին գցել է գետնին ու գոտկատեղից վերցրել ատրճանակն ու պարզաբանել այն իրավապահ մարմիններին հանձնելու իր պարտականության մասին:
Բաբկեն Գալստյանը նրանից հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող Հ.Ս.-ի նկատմամբ: Բաբկեն Գալստյանին օգնելու նպատակով դեպքին միջամտել են նրա ազգական Ռուսլան Թադևոսյանն ու ընկեր Արման Մուրադյանը:
Ատրճանակը ոստիկանությանը հանձնելը խափանելու և այն խլելու նպատակով Ռ. Թադևոսյանը նույնպես բռնություն է կիրառել ԱԱԾ աշխատակցի և դեպքին միջամտած վերջինիս հոր` 76-ամյա Գ.Ս.-ի նկատմամբ, սակայն ատրճանակը խլել Հ.Ս.-ից չի հաջողվել:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բաբկեն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով, Արման Մուրադյանին և Ռուսլան Թադևոսյանին` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ևս մեկ դրվագով` «Արաբկիր-2» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով 3 անձի վերաբերյալ նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադևոսյանը, պետությունից յուրացման եղանակով զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի տեսուչ-վճարողներ Է. Ալեքսանյանի, Ս. Սարհատյանի և Վ.Գրիգորյանի հետ, յուրացման եղանակով կատարել է զգալի չափերի հափշտակություն։
Մասնավորապես՝ Գ. Թադևոսյանի հանձնարարությամբ վերոհիշյալ տեսուչ-վճարողները պարզել են տևական ժամանակով կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև` իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2009թ. մայիսից 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարային ցուցակներում կեղծելով դիտարկված կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են կենսաթոշակի գումարները և Գ. Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Է. Ալեքսանյանին և Ս.Սարհատյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Վ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով` համաներման ակտի ընդունման հիմքով:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործը հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներն օգոստոսի 3-10-ը մասնակցել են ՌԴ Կալուգայի մարզում անցկացված «Հիշատակի հերթափոխ 2013» միջազգային ուսումնագործնական համատեղ հավաքին, որը Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական երրորդ հավաքն է` Սմոլենսկի և Բրյանսկի մարզերից հետո: Կալուգայի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել են շնորհակալագրերով և պատվոգրերով:
«Հիշատակի հերթափոխ 2013»-ը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Կալուգայի մարզի ազատագրման 70-ամյակին: Երկու երկրների հարկադիր կատարման ծառայությունները որոնողական աշխատանքներ են կատարել, գտել մարտական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած 680 զինվորի մասունքներ (նրանցից երեքի մոտ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ) ու դրանք զինվորական պատվով հողին հանձնել՝ Կայուգայի մարզի Ուլյանովոյի Եղբայրական գերեզմանում:
ԴԱՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Հիշատակի հերթափոխ 2013»-ը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության միջև համագործակցության ուղղություններից է:
Մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցի 48 շենքի բնակարանից զրկված մեկ ընտանիք այժմ բնակվում է նույն շենքի տանիքում՝ բաց երկնքի տակ, մեկ այլ բնակիչ՝ շքամուտքում, իսկ երրորդ ընտանիքը մի քանի օրից պետք է ազատի զբաղեցրած բնակարանը և անչափահաս երեխաների հետ հայտնվի փողոցում:
ՄԻՊ գրասենյակին դիմած Նազարբեկյան փողոցի 48 շենքի երեք բնակչուհիները հայտնել են, որ երկար տարիներ իրենց ընտանիքները բնակվում են այդ շենքում, սակայն դատարանի վճռի հիման վրա վերջերս վտարվել են զբաղեցրած բնակարաններից և հայտնվել անօթևանի կարգավիճակում:
Կանայք հայտնել են նաև, որ շենքի՝ նույն կարգավիճակում գտնվող 16 ընտանիքներից 7-ը բնակարանների վերաբաշխման արդյունքում կրկին ապահովվել են բնակարանով, իսկ մյուս 9-ը ընտանիքներին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից մերժել են` պատճառաբանելով, որ նշված շենքում ազատ բնակարաններ չկան: Մինչդեռ դիմումատուների պնդմամբ՝ թիվ 48 շենքում առկա են ազատ, չբաշխված բնակարաններ:
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանն արդեն իսկ գրություններ է ուղարկվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.