23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել՝ Նախախորհրդարանի անդամ, 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ:
Իսկ Դմիտրիի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք ներկայացրել են գրավի դիմաց Դմիտրի Հարությունյանին ազատելու միջնորդություն:
«Աննախադեպ գրավ ենք առաջադրել։ Կենտրոնում գտնվող բնակարան և 30 հազար ԱՄՆ դոլար»,-տեղեկացրել էր փաստաբանը:
Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերվել են չարաշահումներ` հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։
Քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի արձագանքել Բուդաղյան եղբայրների հոր էմիլ Բուդաղյանի բաց նամակին: Այս մասին «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:
Անդրադառնալով գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի այն հայտարարությանը, որ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի կրակոցից է վնասվածք ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Հայկ Ալումյանն ասել է, որ չգիտի, «ինչ նյութերի վրա է հիմնել պարոն Սահակյանը իր այդ հայտարարությունը»:
Հարցին արդյոք ինքը շարունակո՞ւմ է պնդել, որ Բուդաղյանների կողմից զինված հարձակում չի եղել, Հ. Ալումյանը պատասխանել է. «Այդ փաստարկը զինված հարձակում և այլն, դրանք առաջինը Զինդատախազության թեթև ձեռքով է գցվել շրջանառության մեջ, և այդ վարկածը ես կարող եմ անվանել բացարձակ անհեթեթ վարկած»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածածել, որում ասվում է.
Ծածկած շուկայի խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե` նախարարություններն ու քաղաքապետարանը: Այլևս ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Վերջին գրությամբ Երևանի քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:
Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը: ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար: Իրավապահ մարմինների կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը թե´ վերը նշված և թե´ պատմության ու մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու հանցագործությունների դեպքերի կապակցությամբ, սակայն այդ որոշումների հիմնավորվածությունը վիճարկվելու է նաև դատարանում:
Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է նախ` դատարանի կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումների հիմնավորվածության մանրակրկիտ և անկողմնակալ ստուգում, երկրորդ` այս օրերին հուշարձանի մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:
Կատարված ապօրինությունների համար, ի վերջո, պետք է իրագործվի պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է պետության հատուկ պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանին:
Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների փոփոխման հեղինակին՝ Սերոբ Տեր-Պողոսյանին, հանրությունը, կարծես, մոռացության մատնեց:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապղծության համար ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն առողջական խնդիրներ ունի և օգոստոսի 21-ից գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ ընդունում է քիմիական թերապիայի կուրսեր:
Քչերը գիտեն, որ հանրային խորհրդի նախկին անդամի՝ Սերոբ Տեր-Պողոսյանի ( նա տրանսպորտային ոլորտի մասնագետ է), առաջարկության արդյունքում է ընդունվել ամրագոտիների պարտադիր կրումը Երևանում և էլի մի շարք փոփոխություններ, որոնց դեմ ապարդյուն բողոքում ու դժգոհում են մեր վարորդները:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:
Մինչ բուժկենտրոն տեղափոխվելը նա պատիժը կրում էր «Հրազդան» ՔԿՀ-ում:
Oգոստոսի 30-ին, ժամը 13.00, Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, որոնք բողոքում էին իրենց դատապարտյալների և կալանավորված անձանց նկատմամբ, իրենց կարծիքով,անարդար քրեական հետապնդումների դեմ, ինչպես նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման օրենսդրությունն իրենց հարազատների նկատմամբ ապօրինաբար չկիրառելու փաստերի դեմ:
Նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնելը, ըստ ակցիայի մասնակիցների, պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ շուրջ 7 տարի է՝ սկսած 2006 հուլիսի 31-ից, ՀՀ նախագահի ՆՀ -163 Ն հրամանագրով ստեղծված մինչգերատեսչական անկախ հանձնաժողովների գործունեության արդյունքում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 1000 -ավոր դատապարտյալներ, որոնք ենթակա են ՀՀ-ում գործող օրենսդրությամբ պայմանական վաղաժամկետ ազատվելու պատժի հետագա կրումից, ազատ չեն արձակվում:
Նրանք ասում էին, որ իրենց ունեցած տվյալներով, հրահանգը իջեցվել ՀՀ նախագահի աշխատակազմից: Օրինակ, հավաքի մասնակիցներից մեկը ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության Արթիկ ՔԿՀ-ում իր պատիժը կրող քաղաքական բանտարկյալ Արթուր Այվազյանի հայրը հայտարարեց, որ ինքը եկել է Բաղրամյան 26, որպեսզի ՀՀ նախագահին հորդորի, որ իր կողմից իջեցված վերոնշյալ «զապրետի» փոխարեն «դաբրո» իջեցնի, և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա իր որդուն ազատ արձակեն: Բողոքի ակցիայի անցկացման օրն ընտրված էր Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի օրը: Մարդիկ ասում էին, թե՝ հույս ունեն, որ դա կօգնի լսելի լինել ՀՀ նախագահի կողմից, սակայն նրանց հույսերն այդպես էլ չարդարացան…
Այստեղ ուշագրավ մի հանգամանք կա. անցկացվող բողոքի ակցիայի վերաբերյալ տեղեկացված էին ՀՀ-ում գրանցված և գործող գրեթե բոլոր իրավապաշտան հասարակական կազմակերպությունները, սակայն ակցիային մասնակցություն ունեցավ միայն Հելլսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Բողոքի ակցիայի մասին տեղեկացված էին նաև ՀՀ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, սակայն նրանք ևս չբարեհաճեցին իրենց ներկայությամբ պատվել ակցիան: Նրանց ներկայությունը օգտակար կլիներ հազարավոր քաղաքացիների ձայնն ավելի լսելի դարձնել, քանի որ մասնակիցներից որևէ մեկը չուներ ակցիայի անցկացման փորձ, և այդ պատճառով այն անցկացվեց մի տեսակ անկազմակերպ: Օրինակ՝ ակցիային մասնակցող դատապարտյալներից մեկի որդիները, որոնք բողոքի ակցիայի վայր էին փորձում տեղափոխել ակցիայի համար նախատեսված համապատասխան գրառումներով պաստառները, ձախողվեցին. մետրոյի կայարանը հսկող ոստիկանները առգրավեցին պաստառները: Բացի այդ, բողոքի ակցիայի անցկացման վայրից ՀՀ ոստիկանության արագ արձագանքման խմբի կողմից «վնասազերծվեցին» դատապարտյալներից մեկի ընկերները՝ «Տիգրան Մեծ» աշխարհազորայինի նախկին 5 ազատամարտիկներ, որոնք զինվորական համազգեստով ու շքանշաններով էին:
Ոստիկանները նրանց «վնասազերծելուց » հետո, տեղափոխեցին շրջանի մետրոպոլիտենի տարածք, ազատ արձակեցին և հորդորեցին այլևս չմասնակցել նմանատիպ ակցիաների՝ սպառնալով, թե իրենց տվյալները կփոխանցվի գեներալ Մանվել Գրիգորյանին:
Սակայն դատապարտյալների հարազատները որոշել են չընկրկել և բողոքի ակցիան կրկնել դարձյալ Բաղրամյան 26-ի դիմաց, հինգշաբթի օրը, ժամը՝ 12.00 ին: Նրանք կոչ են անում, որ իրենց բողոքի ակցիային միանան այն մարդիկ, ովքեր մտահոգված են ՀՀ-ում իրավական հասարակարգի կայացմամբ և օրենքի գերակայության հաստատմամբ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ իրենց բարձրացված խնդիրների նկատմամբ անտարբերության դեպքում՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, իրենք կշարունակեն բողոքի տարաբնույթ ակցիաները:
Աննա Սարգսյան
Դատական համակարգի www.court.am կայքը տեխնիկական պատճառներով ներկայումս հնարավոր չէ շահագործել: Առկա խնդիրների պատճառը կայքի բավականին հնացած և ծանրաբեռնված լինելն է: Ներկայումս կատարվում են արդիականացման աշխատանքներ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Թիմը աշխատում է հնարավորինս արագ:
Կայքի շահագործման և արդիականացման վերաբերյալ հետագայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի լրահոսին կարող եք հետևել www.dataran.am տեղեկատվական կայքում:
ՀՀ դատական դեպարտամենտ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը և նրա թիկնազորի 3 անդամները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թևոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը և 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Գալուստյանը եղել է Mercedes մակնիշի 001 ԼT 01 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցող թիկնապահները՝ Range Rover մանկիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենայով: Վերջիններս Երևան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները այնքան ժամանակ, մինչև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից նրանց բերման են ենթարկել:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ անընդունելի է թիկնապահների ուղեկցությամբ շրջելը, իսկ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարական է տվել, որ ցանկացած տիպի անօրինական ուղեկցումները ոստիկանության կողմից կկասեցվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի ցուցումով վարչական պատասխանատվության էին ենթարկվել Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդները: Ոստիկանությունը շարունակելու է օրենքի շրջանակում խիստ գործողություններ կատարել այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն անօրինական շրջել թիկնապահների ուղեկցությամբ՝ անկախ նրանից՝ պատագամավորներ կլինեն, պետական պաշտոնյաներ, հայտնի օլիգարխներ, թե մի քանի կոպեկ ձեռքներն ընկած սուտի գործարարներ, ովքեր «լավ տղու իմիջ» ձեռք բերելու համար շրջում են ապառիկով ձեռք բերած թանկարժեք երկաթյա նժույգներով:
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող հավաքների մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ 2013թ. օգոստոսի 28-ի դրությամբ ստացվել են 9 հաղորդում-ահազանգեր, որոնցից 1-ով արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն, 1 դեպքով նույն ծառայությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ 7 հաղորդում-ահազանգերի քննարկումը կատարվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում:
Մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու և դեպքերի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանության մարմիններում նախապատրաստվող` ոստիկանության ծառայողներին վերագրվող ապօրինի գործողությունների մասին հիշատակումով բոլոր նյութերն անհապաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ներկայացվում է համառոտ տեղեկատվություն 2013թ. օգոստոսի 27-ի դրությամբ ստացված հիշյալ 9 հաղորդում-ահազանգերի քննարկման ընթացքի վերաբերյալ:
Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ փողոց (Երևանի քաղաքապետարան)
1. 2013թ. օգոստոսի 1-ին` ժամը 12.45-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանները ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված իրավախախտում կատարելո` Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում հասարակական կարգը վերականգնելուն ուղղված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ձերբակալել են Արգիշտի Կիվիրյանին, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական ձերբակալության մասին արձանագրություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Կիվիրյանը բացատրություն է տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ բռնի ուժ գործադրելով և մարմնական վնասվածքներ պատճառելով:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Արգիշտի Կիվիրյանի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ աջ բազկի արյունազեղումների, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, աջ ազդրի, սրունքների քերծվածքների, աջ բազկի և աջ ազդրի ճանկռվածքների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
2013թ. օգոստոսի 16-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
2. 2013թ. օգոստոսի 25-ին քաղ. Միհրան Մարգարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 01.35-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում` «Արարատ» հյուրանոցի դիմաց, արական սեռի մոտ 7 անձինք ծեծի են ենթարկել իրեն և ընկերոջը` Բաբկեն Տեր-Գրիգորյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ, իրեն` քթի և մեջքի շրջաններում, իսկ ընկերոջը` մեջքի, ոտքի և ձեռքերի շրջաններում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Միհրան Մարգարյանը հրաժարվել են կատարված դեպքի վերաբերյալ բացատրություններ տալուց` պատճառաբանելով, որ բացատրություններ կտան ավելի ուշ` փաստաբանի ներկայությամբ:
2013թ. օգոստոսի 25-ին որոշումներ են կայացվել Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի կրիմինալ դեպքերի գրանցման մատյանը, համաձայն որի Բաբկեն Տեր-Գրիգորյանի մոտ արձանագրվել է «կրծքավանդակի սալջարդ, աջ սրունքի փափուկ հյուսվածքային սալջարդ» մարմնական վնասվածքներ, իսկ Միհրան Մարգարյանի մոտ` «կրծքավանդակի սալջարդ, քթի սալջարդ» մարմնական վնասվածքները:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցներին` ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
3. 2013թ. օգոստոսի 24-ին քաղ. Ռուզաննա Գրիգորյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19.00-19.30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի բակում ոստիկաններն առանց օրինական հիմնավորման խոչընդոտել են իր ազատ տեղաշարժման իրավունքը եւ թույլ չեն տվել բարձրանալ քաղաքապետարանի աստիճանների վրա: Այնուհետև, առանց ծանուցման և հիմնավորման՝ ոստիկանները, քաշքշելով, իրեն վնասվածքներ հասցնելով, հորիզոնական վիճակում տեղափոխել են ոստիկանական մեքենա, որի հետեւանքով իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ ձեռքերի և ոտքերի շրջանում, տաբատը պատռվել է, բերման է ենթարկվել առանց կոշիկների:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն օգոստոսի 28-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
4. 2013թ. օգոստոսի 25-ին քաղ. Մկրտիչ Տոնոյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի վերջնամասում իրեն են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, մեղադրել իրենց ծնողների համար խնդիրներ ստեղծելու մեջ, սպառնացել, որ այլևս չերևան քաղաքապետարանի դիմացի ակտիվիստների մոտակայքում, որից հետո նշված անձանցից մեկը ձեռքով հարվածել է դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Մկրտիչ Տոնոյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ անցնելիս տեսել է իր ծանոթ լրագրող Թեհմինե Ենոքյանին, որի հետ շուրջ 20 րոպե զրուցելուց հետո շարունակել է ճանապարհը: Հաղթանակ կամրջի ձախ կողմում գտնվող հատվածում իրեն են մոտեցել 3 երիտասարդներ, որոնցից 2-ն եղել են սպորտային կազմվածքով ու համազգեստով, իսկ նրանցից մեկի աջ ձեռքը կապված է եղել սպիտակ վիրակապով: Վերջիններս իրեն սպառնացել են իրենց հայրերի համար խնդիրներ ստեղծելու մեջ ու հարցրել, թե արդյոք հանդիսանում է քաղաքացիական ակտիվիստ, թե ոչ: Բացասական պատասխան ստանալով` փորձել են իրեն տանել կամրջի աստիճաններով ներքև, սակայն մերժելուց հետո, նրանցից մեկը հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածք, որից հետո նրանք դիմել են փախուստի: Դրանից հետո ոտքով վերադարձել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ և տեղում գտնվող ոստիկաններին խնդրել իրեն ուղեկցել ոստիկանության բաժանմունք` հաղորդում տալու համար: Միջադեպը տևել է շուրջ մեկ րոպե, անցորդներ չեն եղել: Իրեն հարվածողին նկարագրել չի կարող, քանի որ դա արագ է տեղի ունեցել: Արտաքինով լավ հիշում է նրանցից մեկին, իրեն թվում է, որ նրան տեսել է ինչ-որ տեղ` ոստիկանների մեջ:
2013թ. օգոստոսի 25-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն :
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցներին` ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-որոնողական միջոցառումներ հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
5. 2013թ. օգոստոսի 24-ին քաղ. Արսեն Օհանյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, գտնվել է Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմացի մայթեզրին, որտեղ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել է երթուղային տրանսպորտի ուղևորային վճարի թանկացման հետ կապված բեմականացում: Այդ ընթացքում ոստիկանության 2 աշխատակիցներ մոտեցել են իրեն և առանց նախազգուշացման ոլորել ձեռքերը, բռնել պարանոցից` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Արսեն Օհանյանը բացատրություն է տվել, որ իրեն բերման են ենթարկել «հրեշտակների» համազգեստով ոստիկանները, որոնց անուններն ու կոչումները չի հիշում: Նրանցից մեկը բռնել է իր աջ ձեռքից, իսկ մյուսը, իջեցնելով գլուխը, նստեցրել ավտոմեքենան և իր նկատմամբ բռնի ուժ կիրառել: Արսեն Օհանյանը հերքել է այն հանգամանքը, որ ինքը պառկած է եղել փողոցի երթևեկելի հատվածում: Պահանջել է պատասխանատվության ենթարկել իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
2013թ. օգոստոսի 24-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության մարմնին հանձնարարություն է տրվել դեպքի իրական հանգամանքները պարզելու և ականատեսներ հայտնաբերելու վերաբերյալ:
Նախապատրաստված նյութերն օգոստոսի 28-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Երևան քաղաքի Կոմիտասի 5
1. 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս` նույն փողոցի երթևեկելի մասն ազատելու մասին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՃՈ ավտոմեքենայով Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ժամանակ վերջինս հայհոյել է, բռունցքով հարվածել աջ թևի նախաբազկին, այնուհետև կծել այն` պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն դեպքով նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վահան Վրթանեսյանի և Արգիշտի Կիվիրյանի ստացած մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
2013թ. օգոստոսի 26-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:
2. 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկից ճանապարհատրանսպորտային երթևեկությունը խաթարելու և հակաօրինական գործողությունները դադարեցնելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել քաղ. Եղիա Ներսեսյանին, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Եղիա Ներսեսյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցն իրեն քարշ տալով պառկեցրել է գետնին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
3. 2013թ. օգոստոսի 26-ին քաղ. Հասմիկ Լալայանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի 5 հասցեում բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանները ձեռքերով թիկունքից կրծքավանդակը սեղմելով հրել են, որի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
4. 2013թ. օգոստոսի 26-ին` ժամը 15.55-ին, քաղ. Սարգիս Սարգսյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանը ռետինե մահակով հարվածել է մեջքի ստորին հատվածին` պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ և խաբեությամբ հափշտակել է:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նրանք, ովքեր տուժել են Արտակ Ղուկասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (Հեռ.` 010 511 601, 010 511 609):
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.