23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տեղեկություններ են տարածվում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու մասին, ինչպես և հիշյալ հանցարարքները բացահայտելու գործում անգործություն ցուցաբերելու մեղադրանք է ներկայացվում ոստիկանությանը:
Այդ մեղադրանքներն անհիմն են:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում են թե վերջին շրջանում արձանագրված այդ կարգի բռնարարքները, թե դրանց արձագանքներն ու հիմնազուրկ հայտարարությունները:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հիշյալ բոլոր դեպքերով կատարվում է քննություն, ձեռնարկվում են համապատասխան և անհրաժեշտ աշխատանքներ, և այդ գործընթացում ակնկալում ենք նաև ականատես քաղաքացիների աջակցությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը կերաշխավորվի:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, պարզապես պետք է հասկանալ, որ ցանկացած բացահայտում ժամանակ է պահանջում: Իսկ կոնկրետ հիշատակվող դեպքերում «սրտացավ աղմկարարների» նկարագրությունները, որոնք ոստիկանության տրամադրության տակ են, հիմք են տալիս ենթադրելու, որ հանցարարքները նախապես կազմակերպված են: Ավելին, այդ նույն «մտահոգների» առարկայական նկարագրությունների հրապարակումն առավել զգուշավոր է դարձնում հանցամիտներին ու բարդացնում բացահայտման ընթացքը:
Հանրապետությունում այսպիսի տասնյակ դեպքեր են արձանագրվում, որոնք վաղ թե ուշ բացահայտվում են: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բացահայտվելու են նաև այս դեպքերը, հատկապես եթե «լրատվական մտահոգությանը» փոխարինի իրական, քաղաքացիական մտահոգությունն ու աջակցությունը:
Մեկ անգամ ևս բոլորին կոչ ենք անում օգնել այդ ոչ դյուրին աշխատանքում, իսկ եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք ոստիկանությանը, որն առաջին հերթին է շահագրգռված այս դեպքերի բացահայտմամբ, քանի որ դրանք սրում են օպերատիվ իրավիճակը, որի կայունության պահպանումը ոստիկանության գլխավոր խնդիրն է:
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ դատապարտյալ Արմեն Մնջոյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին.
Մեծարգո պարոն Նախագահ
Հայրենիքիս և ժողովրդիս ազատության համար պայքարողիս իրավունքով դիմում եմ Ձե՛զ տեղեկացնելով հետևյալը՝ 21.06.2013թ. ՀՀ Արդարադատության նախարար՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակով պահանջել եմ վերջինիս հրաժարականը և ապա 25 հունիս 2013 թվագրված մեկ այլ նամակով դիմել եմ ՀՀ վարչապետին կազմակերպելու Հ. Թովմասյանի գործունեության հետաքննությունը, սակայն անգործությունն ու չարակամությունը գերակայելով բարեպաշտությանը իշխանության մեջ դարձել է այլևս մշակույթ:
Արդարադատության համակարգում «բարեփոխումներ»-ը իրականացվում են հիմնականում երեք սկզբունքներով.
1. Բոլշևիկյան կենսափորձից ելնելով
2. Ազգային պետական մտածելակերպի բացակայությամբ
3. Վախեցած մի կորպորացիոն գործունեությամբ, որի հիմքում արմատապես նստած է ստրուկը նախ որպես ընդունված կանոն.՝
1. Կենսափորձը չի նախատեսում փոփոխում, վերափոխում կամ բարեփոխում, այլ այն սահմանվում է մինչ այդ ունեցած դոգմատիկ գաղափարների ու հասկացությունների արմատավորումներով: Իսկ վերջինս արգելում է ժամանակի պահանջների բավարարման ինտելեկտուալ փորձառությունը:
2. Ազգային պետական մտածելակերպի բացակայությունը արդարադատության ոլորտում, որն այլևս պատմական ժամանակավրեպություն է դարձել և կրում է միայն դատարկ ձևականության բնույթ, առաջացրել է անհստակության և օտար արժեհամակարգերի միջև անվերջանալի դեգերումներ, որոնք հակված են ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, այլև ողջ համակարգի փլուզմանը: Ի դեպ, դրա հետևանքով ինչպես դատապարտյալները նույնպես էլ համակարգի ծառայողները հայտնվել են մի նոր որակի՝ սոցիալական հաշմանդամի կարգավիճակում:
3. Ստրուկը չի կարող ընդունել որևէ փոփոխություն և նրա միակ նպատակը դա իր նախկին ստատուս քվոյի պահպանումն է: Նա իր հոգեկան նկարագիրը կերտել է ավանդական Հայի արարչական հոգեկերտվածքի և դրան հակադիր՝ դարեր շարունակ օտարի լուծը հանդուրժող ստրուկի կենդանի համադրությամբ: Նա այն միջակությունն է, որն իրեն տրված մասնավոր առաքելությունն ու իր անձը աճուրդի է հանել և վաճառականացրել բարոյական, իրավական և օրենսդրական բոլոր իրավունքները: Ուստի նա ոչ միայն դժբախտ է, այլև դժբախտացնող, չարագործ, աղետաբեր և նենգավոր:
Հիմնվելով վերը նշված իրողությունների վրա` դիմում եմ Ձե՛զ, սույն «բարեփոխումներ»-ը կիրառող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ազատեք իր զբաղեցրած պաշտոնից, քանզի ասված է. «Ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի: Թող կորչի անբարիշտը, որպեսզի չտեսնի փառքը Տիրոջ» (Աստվածաշունչ Եսայի 26:10):
Նախապես շնորհակալ եմ
Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ։
Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ։
Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»)։ Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում։ Գործն ամբողջությամբ պատրաստ է և կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 7 դեպքից` 3-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:
Երևան քաղաքի ավագանու որոշումները տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ և անհարմարություններ:
Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երևանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ:
Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որևէ կազմակերպություն կամ սարքավորում և կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով:
Հետևաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն:
Կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաև տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիներ վճարեցին ամբողջ տարվա համար սահմանված տուրքը, որից հետո միայն կատարվեց վերահաշվարկ, և նրանց վերադարձվեց այդ գումարի մի մասը:
Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ տուրքի սահմանումը սոցիալական առումով որևէ կերպ հիմնավոր ու նպատակահարմար չէ, ապա այդ խնդիրն անհրաժեշտ էր բարձրացնել դեռևս վերը նշված օրենքի ընդունման ժամանակ: Այնուամենայնիվ, կառուցողական առաջարկությունների առկայության դեպքում կարելի է նաև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:
Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարևորության մասին: Դրանք չպետք է լինեն ձևական և ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունը իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների և օրինական շահերի խախտմանը»:
2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների` ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո, վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:
Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:
Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 363 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 138-ով հարուցվել է քրեական գործ, 189 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նախորդ տարվա 185-ի համեմատ, որոնցից 123-ը` արդարացման (նախորդ տարի` 143-ը), իսկ 66-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի` 42-ը) գերակշռությամբ պատճառված նյութական վնասները հատուցելու հիմքով:
Հանրապետությունում 2013 թ. 1-ին կիսամյակում հարուցված 138 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 29-ը (նախորդ տարի 11-ը) վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 28-ը` (նախորդ տարի 50-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 14 քրեական գործ` (նախորդ տարի 15-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 21-ը` (նախորդ տարի 21-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 6-ը` (նախորդ տարի 4-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն, 3-ը` ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն (նախորդ տարի 3-ը), 17-ը` (նախորդ տարի 8-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 116 գործ (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 143-ի համեմատ), 59 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 65-ը), 32-ը` արդարացման հիմքով (նախորդ տարի 32-ը), 27-ը` ոչ արդարացման հիմքով (նախորդ տարի 33-ը):
Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 57 քրեական գործով 19 անձ գտնվել է նախնական կալանքի տակ (նախորդ տարի` 17-ը): Ընթացք տրված քրեական գործերից անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են 9 (նախորդ տարի 26), որից 4-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 17), 5-ը` այլ հիմքով:
2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 48 քրեական գործ` 66 անձի նկատմամբ (նախորդ տարի 66 քրեական գործ` 94 անձի նկատմամբ), որոնցից դատապարտվել է 56-ը` 44 քրեական գործով:
Ի դեպ, դատապարտված 56 անձից 21-ը կամ դատապարտված անձանց 37,5 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 63-ից 41-ը կամ 65,7%-ը):
Դատապարտված անձանցից 29-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 34), 23-ը` տուգանքի (նախորդ տարի 43-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է 51,8 %` նախորդ տարվա 47,7% -ի դիմաց:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 14 քրեական գործից 12 քրեական գործով 18 անձանցից 15-ը դատապարտվել է ազատազրկման, իսկ 2-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 83,3%:
2013թ. առաջին կիսամյակում նախնական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց նկատմամբ սահմանվել են ազատազրկման ձևով պատիժներ, իսկ նախնական կալանքի տակ չգտնվող 10 անձ դատապարտվել է ազատազրկման /նախորդ տարի` 6/:
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ. 607 մլն. 124 հազ. դրամ, (նախորդ տարի 894 մլն. 822 հազ. դրամ), որից 1 մլրդ. 483 մլն. 040 հազ. դրամ վնասը պատճառվել է պետությանը (նախորդ տարի 817 մլն. 653 հազ. դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 50 մլն. 887 հազ. դրամ կամ 3,5 %-ը (նախորդ տարի 406 մլն. 861 հազ. դրամ կամ 49,7%-ը): Այսինքն, նախորդ տարվա համեմատությամբ վերականգնման տոկոսը նվազել է 46,2%-ով:
Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 191 մլն. 953 հազ. դրամ (նախորդ տարի` 185 մլն. 030 հազ. դրամ), որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված քրեական գործերով 185 մլն. 187 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով պատճառված վնասի չափը 1 մլրդ. 053 մլն. 439 հազ. դրամ, որից միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով` 1 մլրդ. 053 մլն. 149 հազ. դրամ, որոնցից վերականգնվել է կարճված գործերով 171 մլն. 086 հազար դրամ, որից վարչության հսկողությամբ կարճված գործերով` 169 մլն. 427 հազ. դրամ, իսկ մերժված նյութերով 998 մլն. 746 հազ. դրամ, որից վարչության հսկողությամբ մերժված նյութեով` 998 մլն. 456 հազ. դրամ /նախորդ տարի կարճված գործերով 406 մլն. 861 հազ. դրամ/: Այսինքն կարճված քրեական գործերով վերականգնումը կազմում է 89,1 %, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ կարճված գործերով` 91, 4 %, իսկ մերժված նյութերով վերականգնումը կազմում է 94,8%, որից ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով 94,8%:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի և համակցությամբ 189, 188 և 193 հոդվածների հատկանիշներով ավարտված և դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված վնասները բռնագանձելու 12 հայցերով ՀՀ քրեական դատավարության կարգով դիմել է դատարան, որոնցով հայցերի ընդհանուր գումարը կազմել է 1.067.641.820 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում դատարանների կողմից քննության են առնվել 8 հայցեր, որոնցով ընդհանուր գումարի չափը կազմել է 795.738.027 ՀՀ դրամ:
Դատարանների կողմից բավարարվել է 5 հայց, որոնցով բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմել է 756.487.157 ՀՀ դրամ:
Մերժվել է 3 հայց` 39.250.870 դրամ ընդհանուր գումարի չափով:
Չորս հայց գտնվում է ընթացքի մեջ գումարով 271.903.793 ՀՀ դրամ:
Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական գործերով վարույթները կարճելու մասին 50 որոշումներ են ուղարկվել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 722.254.814 ՀՀ դրամի պետությանը պատճառված վնասների բռնագանձման պահանջով դատարաններ հայցեր հարուցելու համար, որոնցից բավարարվել է 3 հայցով 78.826816 դրամ, վերականգնվել է 6 հայցով 14.307.400 դրամ, մնացածը գտնվում են ընթացքի մեջ:
Վաղը սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ դատապարտյալների հարազատների կողմից հերթական բողոքի ակցիան է անցկացվելու, որով ակցիայի մասնակիցները արդարացիորեն պահանջում են իրենց հարազատների նկատմամբ կիրառել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ 2006 թվ հուլիսի 31-ից հետո, ՀՀ –ում քաղաքական բարձրագույն իշխանությունների հրահանգով կասեցվել է դատապարտյալների օրենքով սահմանված կարգով և ժամետներում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը:
Ս.թ սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը :
Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի «Խ »-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.