23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:
Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Այսօր մեր կուսակցությունների միասնականությունը վերջապես կարող է դրական արդյունք ապահովել:
Բանն այն է, որ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները համատեղ միջնորդել են՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար:
Հուսանք, որ մերժում չի լինի, ու մի քանի ժամ հետո Տիգրան Առաքելյանն ազատության մեջ կլինի:
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդել է բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել 13 տարվա ազատազրկման և տուգանքի 100 հազար դրամի չափով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված համարեց ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին ու Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նրանք միասնական դիտավորությամբ ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Դրա հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1992 թ. ծնված Ռուբեն Բաղյանը և 1994 թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանդայի գործով դատավարության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել:
Ամբաստանյալներից Դավիթ Գալստյանը սայրով սկսել է ինքնավնասել իրեն: Նրան են հետևել ամբաստանյալներից Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ինչպես է պատահել, որ ամբաստանյալների մոտ ածելիներ են հայտնվել, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ ամբաստանյալների մոտ խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել:
«Մինչ դատարան տանելը, կալանավրված անձինք մեզ մոտ մանրակրկիտ խուզարկության են ենթարկվել և նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Բացառվում է, որ իրենց մոտ եղած ածելիները բերված լինեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից»,-նշեց նա և խորհուրդ տվեց պարզաբանումներ ստանալ հետաքննող մարմիններից:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումներն ընդունվել են՝ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները և հիմնվելով միայն Խաչատրյանների ցուցմունքների վրա. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ անպայման բողոքարկելու է այդ որոշումները:
Փաստաբանի խոսքով, Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ընդհանուր բան չունի իրավաբանության ու տրամաբանության հետ, ըստ նրա, այդ որոշմամբ` դժբախտություն պատահեց ՀՀ արդարադատության հետ
Փաստաբանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ, որից 11-ն արձակվել է Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից. Ավետիք Բուդաղյանը մահացել է 4-5 վնասվածքից:
«Ավետիք Բուդաղյանը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրեն Խաչատրյանի պնդումներից հետո՝ հայտնվել է նրա մեքենայում, իսկ դրանից հետո ծեծված վիճակում փողոց է հանվել: Տանը եղբայրը նրան այլայլված է տեսնում, հարցուփորձ անում, Ավետիքն էլ պատմում է մեքենայի մեջ տեղի ունեցածը: Արտակն էլ ասում է՝ այս ամենը այսպես չպետք է թողնենք, պետք է պարզենք, թե ինչու այդպես արեցին, բայց Ավետիքը արգելում է նրան որևէ գործողություն կատարել: Արտակը իր ծառայողական մեքենայով պատրաստվում է մեկնել Ղարաբաղ, եղբայրը մի քանի անգամ զանգում է հեռախոսով՝ ճշտելու` արդյոք ճանապարհից չի՞ շեղվել և Սուրիկ Խաչատրյանի տուն չի գնացել, բայց Արտակն անջատում է հեռախոսը: Ավետիք Բուդաղյանն էլ մտածում է՝ եղբայրը գնացել է հարցեր պարզելու, գնում է Սուրեն Խաչատրյանի տուն: Հասնելով այդտեղ ու տեսնելով, որ եղբայրը այնտեղ չէ՝ փորձում է հետ գնալ, բայց մի քանի զինված անձինք մոտենում են, նրան հանում մեքենայից ու քաշքշում: Արտակ Բուդաղյանը, որ արդեն Գորիսից դուրս գալու ճանապարհին էր, Սուրեն Խաչատրյանի տան մոտ նկատում է իրենց մեքենան, մոտենում է և տեսնում է, որ եղբայրն այնտեղ է: Տեսնելով Արտակի մեքենան՝ հարձակվողներից երեքը մոտենում են Արտակին: Նա էլ վերցնում է չլիցքավորված որսորդական հրացանը, որպեսզի իրեն չմոտենան: Արտակը, տեսնելով եղբոր ընկնելը, իր զենքից երկու կրակոց է արձակում: Տասնմեկ կրակոց եղել է մյուս կողմից, Ավետիքը չորսից-հինգ մարմնական վնասվածքով մահացել է»,- պատմել է Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները:
«Արտակ Բուդաղյանը պնդում է, որ եղել է կրակոց նաև տան վերևի պատուհանից: Իսկ «Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի»: Արտակի ասածներն ունեն հաստատում, տեսագրությունը նայեք, կտեսնեք, որ մի գնդակ դիպչում է ասֆալտին, վերև բարձրանում: Քննիչներն ու փորձագետներն արեցին ամեն ինչ, որ այդ գնդակի հետքը չհայտնաբերվի»,-նշեց փաստաբան Ալումյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, տեսագրությունն ունի նաև ձայնագրություն՝ խոհանոցի տեսախցիկն ուներ նաև ձայնագրող սարք. «Պարզվեց, որ վերջին կրակոցն ավելի ուժգին էր, քան նախորդները: Գիտե՞ք ինչ արեցին փորձագետները, ասացին վերջին կրակոցի ժամանակ երկու կրակոց համընկել է, դրա համար էլ ուժգին է լսվել»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Տիգրան Խարատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից, ով նշել է, որ տեղյակ չէ ՀՀ ՊՆ քննչական ծառայության տարածած հայտարարությունից, սակայն, երբ Tert.am-ը տեղեկացրել է, թե ինչ հիմքերով է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, նշել է, որ այս մասին միջնորդություն է արել:
Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է հիմնավորել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը դիմել են ինքնապաշտպանության, Ռուբեն Սահակյանն ասել է. «Մեջբերել ենք ՀՀ քրեական օրենսգրքի 42 (անհրաժեշտ պաշտպանությունը), հատկապես առաջին և հինգերորդ մասերը, փաստել ենք, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքին, առողջությանը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելով՝ կատարել են այդ գործողությունը՝ կրակել և վնաս են հասցրել Արտակ Բուդաղյանին և Ավետիք Բուդաղյանին: Ինչ վերաբերում է Նիկոլայ Աբրահամյանին, ապա նրա վրա կրակել է Ավետիք Բուդաղյանը»,- ասել է փաստաբանը՝ մեկնաբանելով, որ իր նախկին պաշտպանյալը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չեն կատարել:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի մեջբերված հոդվածի 1-ին կետով՝ «հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում» , իսկ 5.-րդ՝ կետը ամրագրում է. «անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից»:
Ի պատասխան հարցի, թե Տիգրան Խաչատրյանն ի՞ր զենքից է կրակել և ունեցե՞լ է զենք կրելու թույլտվություն , Ռուբեն Սահակյանը նշելով, որ ոչ, հավելել է, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է հոր՝ Սուրիկ Խաչատրյանի օրինական գրանցում ունեցող զենքից, որը վերցրել է հոր պահարանից:
Նյութի շարունակությունն՝ այստեղ
ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Միաժամանակ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից պարզաբանում են, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:
Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում դժվարացել է նշել մահվան պատճառը, այն կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:
Ամբաստանյալն, ըստ Գ.Ղլեչյանի, օգոստոսի 30-ին աչքի վիրահատություն էր տարել, և Ա.Դալլաքյանի առողջական խնդիրների պատճառով նա չէր ներկայացվել սեպտեմբերի 2-ի դատական նիստին և այն հետաձգվել էր:
Ավելի վաղ անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Արման Դալլաքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել էր՝ ձերբակալվելու ժամանակ Ա.Դալլաքյանը վնասել էր ինքն իրեն՝ որովայնի շրջանում, ինչի հետևանքով առաջացել էր ճողվածք:
Այն ժամանակ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Վաչագան Քոսյանը հայտնել էր, առողջական այդ խնդիրը չի լուծվել ոչ բավարար բժշկական սպասարկման արդյունքում՝ նա ձերբակալության օրը ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու, և վիրահատության հաջորդ օրը դուրս գրվել կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Պաշտպանի հարցմանը, թե ինչու էր նոր վիրահատված անձը հապշտապ դուրս գրվել հիվանդանոցից, բժիշկները տեղեկացրել էին, որ հիվանդին դուրս են գրել ոստիկանների պահանջով և ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ:
Սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։
Սեպտեմբերի 6-ին լրանում է գլխավոր բժշկի ձերբակալության 72 ժամը, և «ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի վարչությունից ստանալ մեկնաբանություն՝ Հարությունյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց. «Այսօր (երեկ) լրանում է նրա ձերբակալության ժամկետը, նրան պետք է տանեն դատարան և դատարանը պետք է այսօր(երեկ) որոշի՝ երկարաձգվելո՞ւ է կալանքը, թե ոչ։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի փաստաբանը նրա որդին է:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.