23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Կառավարության որոշմամբ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերի դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարությունը, այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց միջոցով կապահովվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ տրամադրվող` գործունեության տեսակների անվանումները ներառող տեղեկությունների ավտոմատ մշակումը և իրացումը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը հստակեցրել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի կանոնադրության մի շարք դրույթներ`ապահովելով հիմնադրամի արդյունավետ գործունեությունը:
Երեկ մենք արդարադատության նախարարությունից վերջապես (20 օր անց) ստացանք մեր հարցի պատասխանը հիշեցնենք, որ հարցը վերաբերվում էր դատապարտյալ Պարույր Ափինյանին, որի պատժաչափի օրը՝ օրուկես հաշվակցման հարցը դարձել է մի ամբողջ գործառույթի փորձաքար: Արդարադատությունը կապահովի՞ իր գործառույթը | Arm Version
Եվ այսպես ԱՆ-ի պատասխանը.
01.08.2003թ. օրինական ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց»:
24.07.2004թ. օրինական ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկուկես» բառը փոխարինվել է «մեկ» բառով:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն.” Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերո»
Ելնելով վերոշարադրյալից` եթե դատապարտյալի նկատմամբ մինչդական կամ դատական վարույթի ընթացքում կալանավորում խափանման միջոցը կիրառվել է 01.08.2003թ. մինչև 24.07.2004թ.ընկած ժամանակաշրջանում, կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, որի հաշվարկման պարտավորությունը դրված է պատիժ կատարող մարմնի` ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի վրա:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Պարույր Իլյանի Ափինյանը կալանքի տակ է գտնվել 07.02.2004թ.: Դատապարտվել է 09.12.2004թ. ՌԴ Պետրազավոդսկի քաղաքային դատարանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության է տեղափոխվել պատիժը կրելու նպատակով միայն 2007թ.:
Դրանով պայմանավորված Պարույր Իլյանի Ափինյանի նկատմամբ վերոշարադրված նորմերը չեն տարածվում: Այսպես`
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում կնքված «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով և 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում կնքված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով:
Ստրասբուրգի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մի կողմի տարածքում դատապարտված անձը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է փոխանցվել մեկ այլ Կողմի՝ պատիժը կրելու համար: (…)»:
Նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Կատարող պետության իրավասու մարմինները պետք է շարունակեն դատավճռի կատարումն անմիջապես կամ դատական կամ վարչական որոշման հիման վրա՝ 10 հոդվածում սահմանված պայմաններով»:
Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
2. Եթե պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ հարմարեցնել (համապատասխանեցնել) իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ այլ պատժամիջոցների:
Պատժի կամ պատժամիջոցի բնույթը հնարավորության դեպքում պետք է համապատասխանեն կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին: Այն իր բնույթով և պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը և ոչ էլ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետը»:
Մոսկվայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ազատազրկման են դատապարտվել մյուս Պայմանավորվող կողմում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատիժը կրելու համար կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են (եթե քաղաքացիություն չունեցող անձ են հանդիսանում)»:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Վճռի կատարման պետությունը ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան՝ չվատթարացնելով դատապարտյալի վիճակը (…):
Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է վճռի կայացման պետության դատարանի վճռի հիման վրա (…): Վճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված վճռից, որոշում է ընդունում դրա կատարման մասին՝ համաձայն իր պետության օրենքի սահմանելով ազատազրկման այնպիսի ժամկետ, ինչպիսին նշանակվել է վճռով:
Եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ»:
Այսպիսով Ստրասբուրգի կոնվենցիան, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիան, նախատեսելով պայմանագրի կողմ հանդիսացող պետության տարածքում դատապարտված անձին պատժի կատարման (հետագա կրման) նպատակով կողմ հանդիսացող մեկ այլ պետությանը փոխանցելու հնարավորություն, սահմանում են նաև դատավճռի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման (տվյալ դեպքում՝ դատավճիռը Կատարող պետության օրենդրությանը համապատասխանեցնելու) ընթացքում իրավասու մարմինների իրավազորության սահմանները, այդ թվում՝ դատավճռով նշանակված պատիժը փոխելու առումով:
Այսպես, քննարկվող երկու միջազգային պայմանագրերն էլ Կատարող պետությանը պարտավորեցնում են պատժի կատարումն ապահովելիս ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով ու տևողությամբ, ինչպես նաև իրավասություն են վերապահում փոփոխության ենթարկել դատավճռով նշանակված պատժի ժամկետը միայն այն դեպքում, երբ Կատարող պետության ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափն ավելի մեղմ է, քան Դատապարտող պետության դատարանի կողմից նշանակված պատժաչափը: Այս դեպքում համապատասխանեցում կատարող մարմինը սահմանում է ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափը:
Շարադրված կոնվենցիոն դրույթները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դատավճռի համապատասխանեցման հարցի անհրաժեշտությունը քննելիս Կատարող պետության իրավասու մարմինները ղեկավարվեն հանցավորի կողմից արարքի փաստացի կատարման ժամանակ գործող օրենսդրությամբ: Ինչպես Ստրասբուրգի, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիաները նման իրավական պահանջ չեն բովանդակում և խոսքն այստեղ գնում է դատապարտյալի փոխանցման պահին Կատարող պետության տարածքում գործող օրենսդրության մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն.
«1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:
ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:
Ինչպես հետևում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից՝ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, հետևաբար արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0033/15/09 գործով շեշտել է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերոգրյալ մեխանիզմը գործում է բացառապես արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշելու ժամանակ, այլ խոսքով՝ դատարանը պետք է ղեկավարվի արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով հանցավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը լուծելիս:
Միևնույն ժամանակ, տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող շարադրված նորմերից բխում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձանց, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները (Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք) ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք քրեական պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում (չեն դատապարտվել այլ պետությունում): Այս դեպքում քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում նաև այն պետության օրենսդրությունը, որի տարածքում կատարվել է հանցավոր ոտնձգությունը և նման անձանց նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ:
Օրենսդիրն արարքի հանցավորությունը և պատժելիությունը պայմանավորում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է ոտնձգությունը, իսկ ՀՀ քրեական օրենքի գործողությունը, այդ թվում՝ հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը, տարածում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատժի կատարման (հետագա կրման) նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու և համապատասխանեցնելու նպատակով իրականացվող դատավարական գործողությունները որևէ կերպ չեն կարող նույնացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի հետ, հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը չի պարտավորեցնում իրավասու մարմիններին համապատասխանեցում կատարելիս ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքով:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/0033/15/09 գործով արձանագրել է նաև, որ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը կիրառելի է բացառապես քրեական հետապնդման հարցը լուծելիս, իսկ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանն իրավասու չէ կիրառել այն, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով: Այլ խոսքով՝ պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում՝ նշանակված պատժի մասով, պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատախան դրույթներին, իսկ Պարույր Իլյանի Ափինյանը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության միայն 06.03.2007թ.:
Հետևաբար նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 01.08.2003թ. մինչև 24.07.2004թ. ուժի մեջ եղած համապատասխան խմբագրությունը կիրառելի չէ:
Մի պահ ընդունենք, որ ԱՆ- սպառիչ պատասխանել է մեր հարցմանը, վկայակոչելով օրենքներ ու որոշումներ:
Այդ դեպքում հարց է առաջանում, ինչպե՞ս է պատահել, որ նույն Ափինյանին մի քանի անգամ կալանավայրը ներկայացրել է պատժից վաղաժամկետ ազատման, հաշվակցելով ժամկետները՝ 1 օրը՝ օրուկեսով: Իհարկե դատապարտյալին մերժել են ազատել, բայց չէ՞ որ հանձնաժողովին ներկայացնելու համար հիմքը հաշվարկներն են, այն մասին, որ լրացել է նրա վաղաժամկետ ազատվելու ժամանակը:
Ստացվում է, որ կիրառվում է երկակի ստանդարտ. Վաղաժամկետ պատժից ազատման համար հաշվակցվել է օրը օրուկես, իսկ վերջնական ազատման համար մեջ է բերվում վերոնշյալ փատարկները:
Եվ այս շրջապտույտի մեջ միակ մարմինը՝ դատարանը, որ կարող է և պետք է հարցի օրինական լուծումը տա, մերժում է հայցի լսումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված 1 վկա՝ Դոնարա Եփրեմյանը:
Դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Ի դեպ նշենք, որ այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ռուբիկ Մնացականյանին, ում հարցաքննելու համար դատարանը դեռ 2 շաբաթ առաջ գրություն էր ուղարկվել Արթիկի մեկուսարան, որտեղ և գտնվում է վկան: Սակայն վկային այսօր չէին բերել դատարան և նրա հարցաքննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Դատապարտյալներին պատժից ազատելու հետ կապված հաշվարկները, կամ դրանց իրագործման թնջուկը վերջին շրջանում լուրջ խմորումներ են առաջացրել:
Ինչպես տեղեկացրել էր «Հայկական Վարկածը», պատիժը կրած դատապատյալները, նրանց հարազատները կանգնել են փաստի առաջ, և միայն նրա համար, որ պատիժը կրած անձի պատժաչափը հաշվարկող մարմին մեր երկրում, ըստ էության, չի գտնվում:
Դեռևս 20 օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պարույր Ափինյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հաշվարկել իր պատժաչափը և իրեն հասանելիք ազատությունը չսահմանափակել, սակայն դատարանը, որն օրենքով կոչված է կատարելու հաշվարկը, մերժել է հայցը:
Բանն այն է, որ դատարանը ոչ թե մերժել է կոնկրետ դատապարտյալին, այլ հրաժարվել է հենց հաշվարկ իրականացնելու իր գործառույթից:
Դատապարտյալը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն որևէ երաշխիք չունի, որ կրկին մերժում չի ստանա:
Ստացվում է, որ ներկայումս որևէ կառույց չի իրականացնում հաշվակցելու գործառույթը և արդարադատությունը չի իրագործվում, քանի որ չի հստակեցվում անձը օրինական հիմքով է պահվում անազատության մեջ, թե՞ ապօրինի:
Մեր կատարած հարցումներից և գործին տեղյակ անձանց հետ զրույցներից պարզ դարձավ, որ իրավիճակը չի շտկվի, եթե վերին օղակները չկողմորոշվեն, թե ի վերջո ո՞ր կառույցն է պարտավոր կատարել պատիժը կրած անձի նկատմամբ օրերի՝ մասնավորապես օրը օրուկես համարելու հաշվարկը:
Օգոստոսի 24-ին, երբ դատապարտյալների հարազատները ցույցի էին դուրս եկել` ստանալու իրենց հուզող՝ վերոնշյալ հարցի պատասխանը, «Հայկական Վարկածը» գրավոր հարցում ուղղեց Արդարադատության նախարարին. (քանի որ վաղուց արդեն գերատեսչությունները նույնիսկ «այո կամ ոչ» ասելու դեպքում պահանջում են գրավոր հարցում), հետևյալ տեքստով.
«Արդեն 4 օր է, ինչ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պարույր Ափինյանը գտնվում է հացադուլի մեջ. ի՞նչ որոշում եք պատրաստվում կայացնել նրա գործի վերաբերյալ»:
Անցել է 20 օր ԱՆ մամուլի պատասխանատուն մեր աշխատակցի այն հարցին, թե՝ «սահմանված 5 օրյա ժամկետը լրացել է, մենք պատասխանի ենք սպասում», ստացել է. պատասխան, թե՝ որոշ դեպքերում, եթե հարցումը կարևոր գործի մասին է, պատասխանը կարող է ձգվել մեկ ամիս:
Դե ինչ, մենք հուսով ենք, որ նախարարը կարևորել է խնդիրը և 10 օրից կստանանք ոչ միայն հացադուլավոր դատապարտյալի գործի վերաբերյալ պատասխան, այլև սպառիչ տեղեկություն, թե՝ ի վերջո, ո՞ր մարմինն է կոչված կատարելու պատժաչափի հաշվարկը, և իրակնացնելու է արդյո՞ք տվյալ մարմինն իր գործառույթը՝ ապահովելով արդարադատություն:
Ռուզան Ավոյան
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել:
Ոստիկանության աշխատակից Վ.Խ.-ն Մ.Ս.-ին պատկանող բնակարանի զննությունը կատարել է առանց ընթերակաների մասնակցության և այդ կապակցությամբ պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում, անձնական դրդումներով, մտցրել է կեղծ գրառումներ քննչական գործողության կատարման ժամանակի և մասնակիցների վերաբերյալ: Նա փաստաթուղթը թվագրել է հետին ամսաթվով, ինչպես նաև կեղծ տվյալներ է մտցրել` իբր զննությունը կատարվել է որպես ընթերականեր հրավիրված Ա.Ա.-ի և Լ.Մ.-ի մասնակցությամբ:
Հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով:
Նախաքննությունը շարունակվում է:
Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությանը՝ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Իմ կողմից բանակում մահվան և սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը և փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախազննության նկատմամբ առկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ գործերի բացահայտմանը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին։
Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, և հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է։ Հանձնաժողովի առաջին նիստերը հույս էին
ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը և օգտակար լինել ծառացած խնդիրների լուծմանը։
Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է։ Հանձնաժողովի կազմից դուրս գալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռևս առնչություն չունի զինվորական դատախազության հետ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա։ Ավելին՝ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգման ընթացակարգերը, և զինվորական դատախազությունը որևէ պաշտոնական գնահատական չի տվել վերը նշված որոշմանը։ Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները և հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկել հանձնաժողովի աշխատանքները։
Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար և վստահեցնում, որ անկախ ամեն ինչից՝ հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները»,–զինդատախազի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ:
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությա լրատվական ծառայությունից, նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Հակոբյանը 2008թ. ապրիլի 18-ից աշխատելով «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությունում` որպես տարածքային տեղամասի պետի շահագործման գծով տեղակալ, հանդիսանալով լիակատար նյութական պատասխանատու անձ, լիազորված լինելով իրականացնելու վթարային անջատիչ կափույրների և այրվող գազերի ազդանշանային սարքի տեղադրման աշխատանքներ և պարտավորություն ունենալով ապահովելու իրեն վստահված գույքի պահպանվածությունը, կորուստը, փչացումը, վնասումը, օգտագործելու դրանք նպատակային նշանակությամբ, ինչպես նաև իրավունք ունենալով մասնակցելու իրեն հանձնված արժեքների գույքագրմանը` 2009թ հունիս-հուլիս ամիսներին ստացել է անջատիչ կափույրներ և այրվող գազերի ազդանշանային սարքեր: Դրանցից խոշոր չափի արժողությամբ գույքը բաժանորդների բնակարաններում տեղադրելու փոխարեն, յուրացման եղանակով հափշտակել է:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Կատարված փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ դեպքի վայրում գործածվել է երեք զենք, մեկը Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի մոտ էր, որից հինգ գնդակ է արձակվել, մյուսը՝ Զարզանդ Նիկողոսյանի մոտ, որից վեց գնդակ է արձակվել, մյուսը՝ Ավետիք Բուդաղյանի մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ:
«Սուրեն Խաչատրյանին պատկանող զենքը չի գործածվել, և այն օրինական է եղել. միայն ինքնաշեն լինելու հանգամանքով քրեական գործ չի հարուցվում, այն պետք է լինի անօրինական տվյալ անձի մոտ: Այս դեպքում զենքը Սուրիկ Խաչատրյանի անունով է և օրինական ճանապարհով ձեռք բերված»,-նշել է Արմեն Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ, համալիր փորձաքննության եզրակացությունով հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել, պատճառվել են միևնույն զենքից՝ Արտակի վնասվածքը և Ավետիքի երկու վնասվածքը ստացվել է Տիգրան Խաչատրյանի կողմից գործածված զենքից, իսկ Ավետիքի մյուս վնասվածքները Զարզանդի զենքից են ստացվել, այլ վնասվածքներ այլ հրազեններից նրանց երկուսի վրա էլ չեն հայտնաբերվել:
Արմեն Հարությունյանը հերքել է նաև Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, թե կրակոց է եղել նաև երկրորդ հարկի պատուհանից. «Առանձնատան այն հատվածում, որը հարակից է դեպքի վայրին, պատշգամբ չունի և մեկ հարկանի է, հետևաբար այդ հատվածից չէր էլ կարող լինել կրակոց, այն էլ վերևից: Ինչ վերաբերում է Լորետա Բարսեղյանի կողմից ամուսնուն ուղղված հանդիմանանքին, ապա վերջինիս ցուցմունքի համաձայն՝ ամուսինը քնած է եղել, հետևաբար ոչինչ նրան ասել չէր կարող»:
Անդրադառնալով տեսանյութի մոնտաժված լինելու հանգամանքին, ՊՆ քննչական ծառայության պետը նշել է, որ Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերը ներկայացնող համացանցում հայտնված տեսանյութը և վարույթն իրականացնող մարմնի ձեռքի տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են, տարբերությունը, ըստ նրա, ժամանակային տևողության մեջ է։
Արմեն Հարությունյանի խոսքով, նախաքննության մարմնի վրա ճնշումներ չեն եղել, և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ճնշումների հետևանք չէ:
Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանի կողմից թմրանյութ, իսկ Բուդաղյանների կողմից ալկոհոլ օգտագործելուն, Քննչականի պետը նշել է, որ Արտակ Բուդաղյանից և Ավետիք Բուդաղյանից վերցրած արյան նմուշներում հայտնաբերվել է ալկոհոլ, իսկ Տիգրան Խաչատրյանի մեզից և մազից վերցրած անալիզներում հայտնաբերվել են թմրանյութեր, բայց ասել՝ դրա ազդեցության տա՞կ է եղել դեպքը, թե՞ ոչ, հնարավոր չէ, քանի որ մազի միջից թմրանյութի պարունակությունը երբեք չի անցնում, իսկ մեզի մեջ պահպանվում է 36 օր:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել`
— ՀՀ դատական դեպարտամենտի պետի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին,
-ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին,
— ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին:
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Բացի այդ, նախաքննության ընթացքում որպես կասկածյալներ հարցաքննվել են`
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը,
— ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը,
— ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեղադրյալներ Արմեն Ավագյանի, Բագրատ Արիկյանցի, Յուրա Մուշկիդյանովի և Արմեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը` Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները համատեղ միջնորդել են՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար:
ՀԱԿ ակտիվիստների գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.