23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրաթերթը գրում է, որ իշխանական կուլիսներում կարծես թե նոր ինտրիգ է խմորվում: ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը:
Թերթը հիշեցնում է, որ վճռաբեկ դատարանի նախագահին, ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է հանրապետության նախագահը՝ ցմահ:
Թերթի հարցին՝ ճի՞շտ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջիկայում կարող է հրաժարական տալ՝ կապված դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ասել է.
«Նման բան չկա»: Անձամբ Արման Մկրտումյանի հետ արդեն մի քանի օր է, զրուցել չի հաջողվում: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: Անգամ ծագած սկանդալին նա այս ընթացքում որևէ ձևով չի արձագանքել: Իսկ իշխանական շրջանակներում խոսվում է, որ վճռաբեկ դատարանի նախագահ կարող է դառնալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դա վիթ Հարությունյանը: Այսինքն, հարցն արդեն այնքան է լրջացել, որ Վճռաբեկի ապագա նախագահի անունն է շրջանառվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Հատուկ քննչական ծառայությունում ստացվել է քաղաքացի Բ.Ա.-ի դիմումն այն մասին, որ 2012 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրեն և Մ.Ա.-ին պատճառված մարմնական վնասվածքների կապակցությամբ ստացել են ստացիոնար բուժօգնություն, սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվում է հատուցել բուժօգնության ծախսը, քանի որ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի նախկին քննիչ Գ. Պ.-ն, անտեսելով հիշյալ մարմնական վնասվածքների առկայությունը, կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին անհիմն որոշում:
Հայտնելով վերոգրյալի մասին` Բ.Ա.-ն խնդրել է վերականգնել իր խախտված իրավունքները: Բ.Ա.-ի դիմումում նշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
ԴԱՀԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պատվիրակությունը կմասնակցի Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ժամանակակից հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և կատարողական փաստաթղթերի արդյունավետության բարձրացման մոտեցումները» թեմայով 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով:
Մեր տեղեկություններով, ՔԿՀ վարչության նախկին պետ, ներկայումս ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանը հայտարարություն է տվել ՀՔԾ՝ նախկինում կատարված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Թե ինչ հանցագործությունների մասին է խոսքը, ճշտել չհաջողվեց, սակայն հիշեցնենք, որ Հովհաննիսյանը կալանավայրից գրած և մամուլում հրապարակված իր նամակներում բազմիցս ակնարկել էր, որ պատրաստվում է ինչ-որ բացահայտումներ կատարել, բացել որոշ պաշտոնյաների դեմքը և ցույց տալ, թե ով է իրական հանցագործը՝ ինքը, թ՞ե իր հետևից ընկած որոշ բարձրաստիճան պաշտոնյաները:
Բացառված չէ, որ գլխավոր դատախազի հեռանալուց հետո, նման բացահայտումներ դեռ շատ կլինեն:
Վերջին օրերին ամենաքննարկվողը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների հարցն է։ Շրջանառվում են տարբեր անուններ, որոնցից ամենահավանականը զինդատախազ Գևորգ Կոստանյանն է, ով ժամանակին աշխատում էր նախագահականում՝ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականն էր։ Սակայն այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե նա ոչ թե Աղվան Հովսեփյանին, այլ Եվրադատարանում մեր մշտական ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին է փոխարինելու, որին պաշտոնավարելու շատ քիչ ժամանակ է մնացել։
Ա. Գյուլումյանը նշանակվել է 2003 թվականին, Եվրադատարանում դատավորների նշանակման հին կարգով, 6 տարով և 2009– ին վերընտրվել է երկրորդ անգամ։ Այսինքն՝ Գյուլումյանի ժամկետն ավարտվում է 2015-ին, և նա վերանշանակվելու շանս չունի, քանի որ 2010 թվականին կատարված փոփոխություններից հետո ԵԴ-ում դատավորը կարող է միայն մեկ անգամ ընտրվել, 9 տարի ժամանակով։ Եվրադատարանի հետ առնչված միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը ևս լսել է, որ զինդատախազն է փոխարինելու Գյուլումյանին։ Կարծում է, որ նա համեմատաբար ավելի լավ թեկնածու է, քան ուրիշները, քանի որ 9 տարի է արդեն՝ աշխատում է ԵԴ–ի հետ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ, Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի անունը. այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամլո ծառայությունից։
Ճիշտ է, Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն:
Այսօր՝ ժամը 9-ից մեկնարկել է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Առաջինն իր ընտրությունը կատարել է ամենատարեց փաստաբանը՝ Հայրենական պատերազմի վետերան, 89-ամյա Նարիման Միրզաբեկյանը:
Պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Հաբեթնակ Պողոսյանի տեղեկացմամբ, ընտրության մասնակից փաստաբանների թիվը 1 370 է, ժամը 10:30-ի դրությամբ քվեարկել է 90 փաստաբան:
Իր ընտրությունը կատարել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը. նա նշել է, որ քվեարկել է «հանուն փաստաբանության ապագա զարգացման»:
Նրա խոսքով, ով էլ ընտրվի, նրան կշնորհավորի, մյուսներին կմաղթի մյուս ընտրություններին դնել թեկնածությունը և հաղթել, իսկ ինքն այսուհետ ևս կշարունակի իր ակտիվ փաստաբանական գործունեությունը:
***
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ու թեկնածու Կրոմվել Գրիգորյանի վստահված անձ Վահագն Բաբայանի միջև վեճ է ծագել: Նրանք հրաժարվել են մեկնաբանել, թե ինչն է եղել վեճի պատճառը՝ միայն, որ վեճը կապ չունի պալատի նախագահի ընտրությունների հետ. այն անձնական է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ներկայացմամբ, խոսակցությունը ֆեյսբուքյան իր գրառումների շուրջ է եղել և լուրջ բան չկա: Չնայած ականատեսները պատմեցին, որ եղել են գոռգոռոցներ և վեճին միջամտել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:
Նշենք, որ ՓՊ նախագահի ընտրություններին ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 921 փաստաբան գրանցված 1 370-ից:
***
Ավարտվել են Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Թեկնածուները 3-ն էին՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանների պալատի փաստաբան, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի տեղեկացմամբ, ամեն ինչ ընթացել է սահմանված կարգով, իսկ արդյունքները հայտնի կդառնան վաղն առավոտյան:
Դատական կարգադրիչների գործի շրջանակներում երեկ երեկոյան կալանավորվել է նաև Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կադրերի բաժնի պետը։ Այս գործով արդեն 10-ից ավելի մեղադրյալներ կան։ Իսկ Դատական կարգադրիչների ծառայության պետի երկու տեղակալները փախուստի մեջ են։ Կարգադրիչների ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել, սկսել են վերականգնել պետությանը պատճառված վնասը, որն անցնում է 300 միլիոնը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթը գրում է, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։
Ներկայացնում ենք Դավիթ Հարությունյանի հետ հարցուպատասխանը.
-Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը։
-Անլուրջ խոսակցություններ են։
-Բացառո՞ւմ եք։
-Այո։
ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա Է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի Է պահվում:
Մարմանասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի հրամանով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի լիազորությունները ավարտվելու պատճառով և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 30-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.