23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ ծրագիր ղեկավար Ավետիք Իշխանյանի հետ զրուցեցինք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր թեմաների շուրջ.
Ռ.Ա.-Խնդիրները ՔԿՀ –ում բազմաթիվ են: Դրանցից ամենակարևորն իմ կարծիքով այն է, որ մարդը կալանավայրից դուրս է գալիս շատ ավելի վատը, քան ներս էր մտել: Ստացվում է, որ ՔԿՀ-ի ֆունկցիան ոչ թե մարդուն ճիշտ ուղղու բերելն է, այլ պատժելը և մեկուսացնելը, որից հետո նա մատնվում է անտարբերության և կրախի: Ինչը ոչ միայն մարդասիրական չէ, այլև վտանգ է ներկայացնում հասարակության համար: Մի անգամ համաներման թեմայով զրույցի ընթացքում մեկն ասաց. « Թող բաց չթողնեն, ի՞նչ են ամեն տարի բաց թողում էդ ավազակներին, իբր մեր շուրջը հանցագործները քիչ են»: Ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի, որ մենք ունենանք բաց տիպի հիմնարկներ՝ աքսորատիպ վայրեր, (իհարկե ոչ այնպիսին ինչպիսին հիմա ունենք), որտեղ կարելի է պահել կալանավորների մեծ մասին: Խոսքը չի վերաբերում նրանց, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում հանրության համար:
Նպատակը մեկն է կալանավայրում հայտնված մարդը չպետք է կտրվի իր ընտանիքից, պիտի կարողանա աշխատել, հոգալ իր և յուրայինների հոգսերը, որպեսզի ի վերջո պորտաբույծ և վատ սովորույթների գերի չդառնաև և այլն:
Ա.Ի.- ՀՀ-ում գոյություն ունի քրեակատարողական հիմնարկների մի քանի տեսակ, այդ թվում նաև բաց համակարգը: Բացը նշանակում է Ձեր ասած, մոտավորապես, աքսորի տեսակը: Երբ որ մարդիկ որևէ բնակավայրում կարող են ապրել և այդ բնակավայրերի շրջանակներում բավականին ազատ են: Ցավոք սրտի, այդ բաց համակարգը, չէի ասի, ընդհանրապես չի գործում, բայց շատ թերի է գործում Հայաստանում և շատ քիչ ազատազրկվածներ կան այդ համակարգում: Մեղրի ՔԿՀ –ում հենց այդ համակարգն է, որի պայմանները շատ վատն են: Հայաստանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում բաց համակարգին, չնայած հիմա նախատեսվում է պրոպացիոն համակարգի ներդրում՝ այսինքն այլընտրանքային պատժի տեսակ, որ յուրաքանչյուր գործով ազատազրկումը չլինի պատիժ, դա համենայն դեպս, ՀՀ իշխանությունների հեռանկարային ծրագրերից է:
Մի ուրիշ կարևոր խնդիր կա՝ դատարանների կողմից կալանավորումը՝ որպես պատժի կիրառում. համատարած է, այն ինչ, կալանավորումը պետք է լինի բացառիկ դեպքերում. սա նույնպես մեծ խնդիր է, քանի որ, երբ մարդուն կալանավորում են, դատարանը հետագայում արդեն կաշկանդված է լինում նրան արդարացնելու, կամ ազատազրկումից բացի, պատժի այլ տեսակ կիրառելու հարցում, որովհետև, եթե կալանավորել են, ուրեմն, ամրագրվում է, որ մեղք է գործել, այսինքն՝ այստեղ նաև դատական համակարգի խնդիր կա, էլ չասեմ, խիստ պատիժների մասին, որ երբ հովանավորներ չեն ունենում, երկար տարիներ մնում են ՔԿՀ -ում:
Մյուս խնդիրն էլ կա. քրեկատարողական հիմնարկների վատ պայմանները, ռեաբլիտացիոն աշխատանքի զրոյական մակարդակը և հետագայում նրանց ազատվելուց հետո, նախկին դատապարտյալների ընդհանրապես անտեսումը, որոնց նկատմամբ լինում է և անվստահություն, և բազում այլ դժվարություններ: Նամանավանդ, երբ երկար տարիներ փակված դատապարտյալները դուրս են գալիս՝ ընտանիք կորցրած, ունեցվածք կորցրած և այլն, որևէ հոգատարություն, որևէ պետական ծրագիր նրանց համար գոյություն չունի: Այս բոլոր խնդիրները կան Հայաստանում:
Ռ.Ա.- Այ խոսում ենք խոշտանգումների մասին, որոնց հետ կապված դեպքերը քննելիս Եվրոդատարանը մեծ գումարների պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Սակայն կան հոգեբանական խոշտանգումներ, որոնք համատարած են, և դրանց գնահատականը մեզ մոտ չեն տրվում:Մարդուն բերման են ենթարկում, մեղավոր է նա, թե ոչ, առաջին իսկ պահից ենթարկվումէ հոգեբանական սթրեսի: Ճիշտ է, մեզ մոտ ծեծն արգելվում է, ու շատ դեպքերում չեն էլ ծեծում, բայց…
(Ի դեպ դեռ հնուց ՝ (և կարծեմ որոշ երկրներում դեռ պահպանվել է) մտրակների հարվածը որպես պատիժ է կիրառվել` թեթև հանցանքների համար, որը որոշ առումներով նույնիսկ կարելի է ճիշտ համարել, իհարկե մեղքն ապացուցելուց հետո):
Ա.Ի.-Այո, կասկածելի անձի նկատմամբ վատ վերաբերմունքը, որն իր մեջ ներառում է խոշտանգում, ֆիզիկական բռնություն, հոգեբանական ճնշում և այլն, չնայած արգելված է, բայց, ցավոք սրտի, համատարած կիրառվում է՝ և ոստիկանական բաժանմունքերում, որպես կանոն, այլ մեթոդներ չունեն: Մեր քննչական բաժանմունքներում ապացույցներ հավաքելու համար, միակ ձևը բռնությունն է և ինքնախոստովանական ցուցմունքերը: Սա համատարած է և վիճակը փոխելու համար լուրջ քայլեր այս ուղղությամբ չի արվում:
Մենք խոսեցինք, կալանքի մասին, իմ համոզմամբ, կալանքը հոգեբանական ճնշման միջոց է, որովհետև, եթե մարդը կալանավորվում է և այդ անմարդկային պայմանների մեջ է լինում, նա արդեն խոցելի վիճակում է լինում և ավելի «բաց է լինում» քննիչների համար, մտածելով՝ միայն թե այդ դժոխքից պրծնի: Էլ չեմ ասում, նախաքննության առաջին ժամերի կամ օրերի ընթացքում, երբ մարդը զրկված է լինում պաշտպանական կողմից: Անիրազեկությունից է նաև, որ ոստիկանների և քննիչների մեղքով կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, անձը զրկված է լինում ամենակարևոր երեք բանից՝ զանգելու, փաստաբան և բժիշկ ունենալու իրավունքից: Մարդը հենց ոստիկանական բաժանմունք մտնելիս՝ արդեն կոտրված էլինում:
Եվ խնդիրը որն է, մինչև այսօր Հայաստանում իրավապահ մարմինների նկատմամբ կա ոչ թե հարգանք, այլ կենդանական վախ, որն ունի իր պատճառները, քանի որ իրավմամբ, ՀՀ քաղաքացիները չեն գիտակցում, որ իրավապահ մարմինները կարող են օգնել պաշտպանել իրենց իրավունքերը, այլ, ընդհակառակը, նրանց ընդունում են որպես պատժիչ մեխանիզմ: Մարդիկ սարսափում են, (անկախ նրանից մեղք գործել են թե ոչ), ոստիկանություն ընկնելուց, հոգեբանորեն ճնշված են լինում: Իմ կարծիքով, ՀՀ իշխանությունների հիմնական հենարանը հենց այդ ուժային կառույցներն են, որոնց վրա հենվում են և ՀՀ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում:
Ռ.Ա.- Այսօր, ՀՀ ղեկավարների մեծ մասը, ուժային կառույցների նախկին աշխատողներ են, ու մարդը չի կարողանում ազատ լինել, քանի որ գիտի, որ իր ղեկավարը նախկին ոստիկան է, նույնիսկ նրա անմիջական աշխատողներն են ճնշված, քանի որ ոստիկանի մտածողությունն ուրիշ է: Նա, որ ցածրաստիճան ոստիկանից դարձել է գեներալ, չի կարող այլ մտածողություն ունենալ:
Ա.Ի.-Այո, միայն այն հարցը, որ պաշտոնների նշանակվում են նախկին ոստիկանապետեր կամ համակարգի աշխատողներ, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները դեռևս չեն պատկերացնում, թե ինչքան անհրաժեշտ է հոգեբանորեն փոխել այս իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական վարչության պետը չպետք է լինի պատժիչ հոգեբանությամբ մարդ, իսկ ոստիկանները, նամանավանդ, սովետականշրջանից եկած, պատժիչ հոգեբանություն ունեն: Եվ քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի հիմնական պատճառը գուցե այդ է, որ անձնակազմի մեծ մասը պատժիչ հոգեբանություն ունի: Իմ կարծիքով, պետք է փոխվի անձնակազմը՝ բերվեն նոր հատուկ ուսուցում անցած իրավաբաններ, որոնք նախկինում կապ չեն ունեցել պատժիչ համակարգի հետ:
Ռ.Ա.-Այսինքն, մոտեցումը պետք է փոխվի.մարդիկ, պետք է զրկված լինեն միայն ազատությունից, իսկ մնացած հարցերում ազատ լինեն: Ազատազրկումն է պատիժ, ոչ թե պայմաններն ու վերաբերմունքը:
Ա.Ի.-Այո, բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Ռ.Ա.- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք մասնավոր բանտերի տարբերակը, որն իմ կարծիքով և կթեթևացնի պետության բեռը, և կօգնի երկրին խնայված գումարով բարելավել մյուսների պահման պայմանները: Միևնույնն է, այսօր ՔԿՀ –ներում պահվող դատապարտյալների մի ստվար մաս ապրում է իր հաշվին, պետությունից ստանալով ընդամենը 4 պատ և մահճակալի տեղ: Նրանք կարող են վճարել և ապրել իրենց հաշվին: Տեսնո՞ւմ եք նման հեռանկար Հայաստանում:
Ա.Ի.-Այսօր չեմ տեսնում.
Ռ.Ա.-Օրենսդրությամբ արգելվա՞ծ է.
Ա.Ի.-Չգիտեմ դա:Ասենք, մեկը վերցնի մասնավոր կալանավայր բացի, որտեղ կվճարի կալանավորը: Նախ կալանավորներին պահելը պետության պարտավորությունն է: Այստեղ խնդիրը հետևյալն է, եթե մասնավոր բանտ կա, ապա պետությունից պետք է ստանա սուբսիդիաներ, այսինքն՝ լրացուցիչ գումար ստանա: Եթե մասնավոր բանտ լինի, որտեղ կալանավորը վճարում է պայմանների համար, դա կլինի էլիտար բանտ: Հարց է առաջանում, պետությունը գնա մասնավոր ՔԿՀ-ի ու փող ունեցողներն այնտեղ պահվեն, իսկ մնացած գումարն ուղղվի խոցելի խմբերին, որոնց պայմաններն էականորեն կբարելավվեն: Բայց, բացառո՞ւմ եք, որ գուցե հենց այդ նույն խոցելիները նույն բարքերը շարունակեն, ինչ այսօր կա: Միևնույնն է, այդ ունևորներն հիմա էլ արտոնյալ պայմաններում են ապրում, Ձեր առաջարկությունը կարող է վերածվի նրան, որ արտոնյալներն առանձին շենքում մնան, իսկ բարքերը կմնան նույնը:
Ռ.Ա.-Համաձայն չեմ, հիմա ստվերում ահռելի գումար կա. Սննդի, կահավորման, էլ.էներգիայի և այլն… գումարներ, որ պետությունը վճարում է բոլորի համար, սակայն դատապարտյալների ոչ փոքր խումբ դրանից չեն օգտվում: Եթե վճարունակները առանձնացվեն, իսկ խոցելի խմբի մարդկանց գոնե հավասար հնարավորություններում ու նորմալ պայմաններում պահեն, այդ մարդիկ կկարողանան նորմալ սնվել և նրանց հարազատները իրենց վերջին կոպեկները իմի չեն բերի դատապարտյալին սննդով ապահովելու համար:
Ռուզան Ավոյան
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում ԱԺ հաշվիչ-հանձնաժողովը հրապարակել է Գլխավոր դատախազի ընտրության արդյունքները:
131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 108-ը, առկա են նույնքան քվեաթերթեր: Գևորգ Կոստանյանը, ստանալով 103 ձայն, նշանակվել է Գլխավոր դատախազ:
Դեմ են քվեարկել 3-ը, իսկ քվեաթերթիկներից 2-ը համարվել են անվավեր:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն, Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 1-ի դռնփակ նիստից հետո, լրագրողներին տեղեկացրեց, որ այս անգամ համաներումը ավելի մեծ թվով հոդվածների վրա է տարածվել: Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի ազատմանը, նախարարը ընդգծեց, որ նրան մեղսագրվող հոդվածը սահմանափակող հոդվածների մեջ չէ՝ նշելով, որ Տիգրան Առաքելյանը քաղբանտարկյալ չէ. «2011-ին համաներումն ազդել է 1200 կալանավորի վրա, այս տարի գուցե՝ մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է»,- նշեց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, որ համաներում հայտարարելու առաջնային պատճառը ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը չէ: «Եթե մենք ունենք 4400 տեղ, ապա այս պահին, բոլոր ՔԿՀ հիմնարկներում 4600 դատապարտյալ է, նշանակում է, մենք այսօր ունենք ընդամենը սահմանվածից մոտ 250-ով ավելի կալանավոր: Այդ հարցը կլուծվի «Արմավիր» ՔԿՀ-ի շահագործումից հետո»,-ներկայացրեց նախարարը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը: Այն, սակայն, ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը Սուրիկ Խաչատրյանը: Դատական նիստին հնարավոր չէր պարզել հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվոր անձամբ պետք է ներկայանա և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով:
Փաստինֆո
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
Մեղադրյալ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունիից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունենա. Սերժ Սարգսյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Երիտմարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման կարճ հատվածում Հակոբյանները գրեթե հասցրել են բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին «հրավիրել» մարզ՝ մի կողմից ցուցանելու մարզի, մյուս կողմից՝ իրենց կարևոր լինելու հանգամանքը։ Որոշ տեղեկություններով, հնարավոր է և, որ Սերժ Սարգսյանը Սյունիքից «անցնի» Ղարաբաղ. վերջին օրերին այնտեղ էր ողջ հայոց իսթեբլիշմենթը, որը մասնակցում էր Սամվել Կարապետյանի հովանավորությամբ կառուցված հիվանդանոցային համալիրի բացմանը։
Փաստորեն, ուրբաթ օրը նույնպես ՀՀԿ ԳՄ նիստ տեղի չի ունենա, և Գևորգ Կոստանյանի թեկնածությունն Աժ կներկայացվի՝ առանց ԳՄ ծերակույտի գլխի տմբտմբոցի՝ «ադաբրյամսի»։ ԳՄ-ականները երեկ ավելի սուրբ գործով էին զբաղված, նրանք կամ զանգահարում, կամ այցելում ու շնորհավորում էին նորաթուխ գլխավոր դատախազին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նրանցից հետ չէին մնում մյուս կուսակցությունների և «հարակից կառույցների» ներկայացուցիչները, նախորդ օրվա մեր հրապարակումից հետո Կոստանյանը շնորհավորանքների տարափին է դիմակայում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի եզրակացությունը` որոշում եմ.
Զարուհի Նախշքարյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորև ներկայացնում ենք գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝
1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:
4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:
9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
14. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սեպտեմբերի 22-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մարաշի բաժանմունք հաղորդում ստացվեց, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժի գերեզմանների մոտ տեսել է կողոպտված Ք-ին ու նրա դստերը: Նրանք ասել էին, որ գիշերը անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա իրենց նստեցրել ավտոմեքենան, տարել Ջրվեժի գերեզմանոց և իջեցնելով՝ հեռացել:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց ահազանգողի նշած հասցեով, իսկ նույն օրը, կեսօրին ոստիկանությունում տված հաղորդման մեջ Նորքի բնակչուհի Ք. Բ.-ն արդեն ներկայացնում էր մղձավանջային գիշերվա մանրամասները:
Դիմակավորվածը պատուհանը կոտրելով՝ տուն էր խուժել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 3-ից 5-ն ընկած հատվածում, ատրճանակի գործադրմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակում էր գործել Ք. Բ.-ի և նրա անչափահաս դստեր վրա, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ի, կպչուն ժապավենով՝ դստեր ձեռքերը, հափշտակել տանտիրուհու ոսկե զարդերը, 186 հազար դրամ և 100 դոլար, «Սոնի» պլազմային հեռուստացույց, ապա, ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, սկսվեց նախաքննություն, որն ավարտվելու էր այդ մղձավանջային գիշերվա անկանխատեսելի ու անակնկալ բացահայտմամբ՝ ի հայտ բերելով նողկալի իրողությունը…
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1985 թ. ծնված Էդգար Վարագյանը՝ ոստիկա՛ն, ոստիկանության սերժա՛նտ…
Վարագյանի մարմնի քննումով հայտնաբերվել են քերծվածքներ, իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են լապտեր ու խաղալիք՝ ատրճանակ հանդիսացող զենք, որոնք ճանաչվել են տուժողների կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.