«Քրեակատարողական համակարգի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ ծրագիր ղեկավար Ավետիք Իշխանյանի հետ զրուցեցինք, իմ կարծիքով, բավականին հետաքրքիր թեմաների շուրջ.
Ռ.Ա.-Խնդիրները ՔԿՀ –ում բազմաթիվ են: Դրանցից ամենակարևորն իմ կարծիքով այն է, որ մարդը կալանավայրից դուրս է գալիս շատ ավելի վատը, քան ներս էր մտել: Ստացվում է, որ ՔԿՀ-ի ֆունկցիան ոչ թե մարդուն ճիշտ ուղղու բերելն է, այլ պատժելը և մեկուսացնելը, որից հետո նա մատնվում է անտարբերության և կրախի: Ինչը ոչ միայն մարդասիրական չէ, այլև վտանգ է ներկայացնում հասարակության համար: Մի անգամ համաներման թեմայով զրույցի ընթացքում մեկն ասաց. « Թող բաց չթողնեն, ի՞նչ են ամեն տարի բաց թողում էդ ավազակներին, իբր մեր շուրջը հանցագործները քիչ են»: Ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի, որ մենք ունենանք բաց տիպի հիմնարկներ՝ աքսորատիպ վայրեր, (իհարկե ոչ այնպիսին ինչպիսին հիմա ունենք), որտեղ կարելի է պահել կալանավորների մեծ մասին: Խոսքը չի վերաբերում նրանց, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում հանրության համար:
Նպատակը մեկն է կալանավայրում հայտնված մարդը չպետք է կտրվի իր ընտանիքից, պիտի կարողանա աշխատել, հոգալ իր և յուրայինների հոգսերը, որպեսզի ի վերջո պորտաբույծ և վատ սովորույթների գերի չդառնաև և այլն:
Ա.Ի.- ՀՀ-ում գոյություն ունի քրեակատարողական հիմնարկների մի քանի տեսակ, այդ թվում նաև բաց համակարգը: Բացը նշանակում է Ձեր ասած, մոտավորապես, աքսորի տեսակը: Երբ որ մարդիկ որևէ բնակավայրում կարող են ապրել և այդ բնակավայրերի շրջանակներում բավականին ազատ են: Ցավոք սրտի, այդ բաց համակարգը, չէի ասի, ընդհանրապես չի գործում, բայց շատ թերի է գործում Հայաստանում և շատ քիչ ազատազրկվածներ կան այդ համակարգում: Մեղրի ՔԿՀ –ում հենց այդ համակարգն է, որի պայմանները շատ վատն են: Հայաստանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում բաց համակարգին, չնայած հիմա նախատեսվում է պրոպացիոն համակարգի ներդրում՝ այսինքն այլընտրանքային պատժի տեսակ, որ յուրաքանչյուր գործով ազատազրկումը չլինի պատիժ, դա համենայն դեպս, ՀՀ իշխանությունների հեռանկարային ծրագրերից է:
Մի ուրիշ կարևոր խնդիր կա՝ դատարանների կողմից կալանավորումը՝ որպես պատժի կիրառում. համատարած է, այն ինչ, կալանավորումը պետք է լինի բացառիկ դեպքերում. սա նույնպես մեծ խնդիր է, քանի որ, երբ մարդուն կալանավորում են, դատարանը հետագայում արդեն կաշկանդված է լինում նրան արդարացնելու, կամ ազատազրկումից բացի, պատժի այլ տեսակ կիրառելու հարցում, որովհետև, եթե կալանավորել են, ուրեմն, ամրագրվում է, որ մեղք է գործել, այսինքն՝ այստեղ նաև դատական համակարգի խնդիր կա, էլ չասեմ, խիստ պատիժների մասին, որ երբ հովանավորներ չեն ունենում, երկար տարիներ մնում են ՔԿՀ -ում:
Մյուս խնդիրն էլ կա. քրեկատարողական հիմնարկների վատ պայմանները, ռեաբլիտացիոն աշխատանքի զրոյական մակարդակը և հետագայում նրանց ազատվելուց հետո, նախկին դատապարտյալների ընդհանրապես անտեսումը, որոնց նկատմամբ լինում է և անվստահություն, և բազում այլ դժվարություններ: Նամանավանդ, երբ երկար տարիներ փակված դատապարտյալները դուրս են գալիս՝ ընտանիք կորցրած, ունեցվածք կորցրած և այլն, որևէ հոգատարություն, որևէ պետական ծրագիր նրանց համար գոյություն չունի: Այս բոլոր խնդիրները կան Հայաստանում:
Ռ.Ա.- Այ խոսում ենք խոշտանգումների մասին, որոնց հետ կապված դեպքերը քննելիս Եվրոդատարանը մեծ գումարների պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Սակայն կան հոգեբանական խոշտանգումներ, որոնք համատարած են, և դրանց գնահատականը մեզ մոտ չեն տրվում:Մարդուն բերման են ենթարկում, մեղավոր է նա, թե ոչ, առաջին իսկ պահից ենթարկվումէ հոգեբանական սթրեսի: Ճիշտ է, մեզ մոտ ծեծն արգելվում է, ու շատ դեպքերում չեն էլ ծեծում, բայց…
(Ի դեպ դեռ հնուց ՝ (և կարծեմ որոշ երկրներում դեռ պահպանվել է) մտրակների հարվածը որպես պատիժ է կիրառվել` թեթև հանցանքների համար, որը որոշ առումներով նույնիսկ կարելի է ճիշտ համարել, իհարկե մեղքն ապացուցելուց հետո):
Ա.Ի.-Այո, կասկածելի անձի նկատմամբ վատ վերաբերմունքը, որն իր մեջ ներառում է խոշտանգում, ֆիզիկական բռնություն, հոգեբանական ճնշում և այլն, չնայած արգելված է, բայց, ցավոք սրտի, համատարած կիրառվում է՝ և ոստիկանական բաժանմունքերում, որպես կանոն, այլ մեթոդներ չունեն: Մեր քննչական բաժանմունքներում ապացույցներ հավաքելու համար, միակ ձևը բռնությունն է և ինքնախոստովանական ցուցմունքերը: Սա համատարած է և վիճակը փոխելու համար լուրջ քայլեր այս ուղղությամբ չի արվում:
Մենք խոսեցինք, կալանքի մասին, իմ համոզմամբ, կալանքը հոգեբանական ճնշման միջոց է, որովհետև, եթե մարդը կալանավորվում է և այդ անմարդկային պայմանների մեջ է լինում, նա արդեն խոցելի վիճակում է լինում և ավելի «բաց է լինում» քննիչների համար, մտածելով՝ միայն թե այդ դժոխքից պրծնի: Էլ չեմ ասում, նախաքննության առաջին ժամերի կամ օրերի ընթացքում, երբ մարդը զրկված է լինում պաշտպանական կողմից: Անիրազեկությունից է նաև, որ ոստիկանների և քննիչների մեղքով կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, անձը զրկված է լինում ամենակարևոր երեք բանից՝ զանգելու, փաստաբան և բժիշկ ունենալու իրավունքից: Մարդը հենց ոստիկանական բաժանմունք մտնելիս՝ արդեն կոտրված էլինում:
Եվ խնդիրը որն է, մինչև այսօր Հայաստանում իրավապահ մարմինների նկատմամբ կա ոչ թե հարգանք, այլ կենդանական վախ, որն ունի իր պատճառները, քանի որ իրավմամբ, ՀՀ քաղաքացիները չեն գիտակցում, որ իրավապահ մարմինները կարող են օգնել պաշտպանել իրենց իրավունքերը, այլ, ընդհակառակը, նրանց ընդունում են որպես պատժիչ մեխանիզմ: Մարդիկ սարսափում են, (անկախ նրանից մեղք գործել են թե ոչ), ոստիկանություն ընկնելուց, հոգեբանորեն ճնշված են լինում: Իմ կարծիքով, ՀՀ իշխանությունների հիմնական հենարանը հենց այդ ուժային կառույցներն են, որոնց վրա հենվում են և ՀՀ քաղաքացին իրեն անպաշտպան է զգում:
Ռ.Ա.- Այսօր, ՀՀ ղեկավարների մեծ մասը, ուժային կառույցների նախկին աշխատողներ են, ու մարդը չի կարողանում ազատ լինել, քանի որ գիտի, որ իր ղեկավարը նախկին ոստիկան է, նույնիսկ նրա անմիջական աշխատողներն են ճնշված, քանի որ ոստիկանի մտածողությունն ուրիշ է: Նա, որ ցածրաստիճան ոստիկանից դարձել է գեներալ, չի կարող այլ մտածողություն ունենալ:
Ա.Ի.-Այո, միայն այն հարցը, որ պաշտոնների նշանակվում են նախկին ոստիկանապետեր կամ համակարգի աշխատողներ, նշանակում է, որ ՀՀ իշխանությունները դեռևս չեն պատկերացնում, թե ինչքան անհրաժեշտ է հոգեբանորեն փոխել այս իրավիճակը, այսինքն՝ քրեակատարողական վարչության պետը չպետք է լինի պատժիչ հոգեբանությամբ մարդ, իսկ ոստիկանները, նամանավանդ, սովետականշրջանից եկած, պատժիչ հոգեբանություն ունեն: Եվ քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի հիմնական պատճառը գուցե այդ է, որ անձնակազմի մեծ մասը պատժիչ հոգեբանություն ունի: Իմ կարծիքով, պետք է փոխվի անձնակազմը՝ բերվեն նոր հատուկ ուսուցում անցած իրավաբաններ, որոնք նախկինում կապ չեն ունեցել պատժիչ համակարգի հետ:
Ռ.Ա.-Այսինքն, մոտեցումը պետք է փոխվի.մարդիկ, պետք է զրկված լինեն միայն ազատությունից, իսկ մնացած հարցերում ազատ լինեն: Ազատազրկումն է պատիժ, ոչ թե պայմաններն ու վերաբերմունքը:
Ա.Ի.-Այո, բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Ռ.Ա.- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք մասնավոր բանտերի տարբերակը, որն իմ կարծիքով և կթեթևացնի պետության բեռը, և կօգնի երկրին խնայված գումարով բարելավել մյուսների պահման պայմանները: Միևնույնն է, այսօր ՔԿՀ –ներում պահվող դատապարտյալների մի ստվար մաս ապրում է իր հաշվին, պետությունից ստանալով ընդամենը 4 պատ և մահճակալի տեղ: Նրանք կարող են վճարել և ապրել իրենց հաշվին: Տեսնո՞ւմ եք նման հեռանկար Հայաստանում:
Ա.Ի.-Այսօր չեմ տեսնում.
Ռ.Ա.-Օրենսդրությամբ արգելվա՞ծ է.
Ա.Ի.-Չգիտեմ դա:Ասենք, մեկը վերցնի մասնավոր կալանավայր բացի, որտեղ կվճարի կալանավորը: Նախ կալանավորներին պահելը պետության պարտավորությունն է: Այստեղ խնդիրը հետևյալն է, եթե մասնավոր բանտ կա, ապա պետությունից պետք է ստանա սուբսիդիաներ, այսինքն՝ լրացուցիչ գումար ստանա: Եթե մասնավոր բանտ լինի, որտեղ կալանավորը վճարում է պայմանների համար, դա կլինի էլիտար բանտ: Հարց է առաջանում, պետությունը գնա մասնավոր ՔԿՀ-ի ու փող ունեցողներն այնտեղ պահվեն, իսկ մնացած գումարն ուղղվի խոցելի խմբերին, որոնց պայմաններն էականորեն կբարելավվեն: Բայց, բացառո՞ւմ եք, որ գուցե հենց այդ նույն խոցելիները նույն բարքերը շարունակեն, ինչ այսօր կա: Միևնույնն է, այդ ունևորներն հիմա էլ արտոնյալ պայմաններում են ապրում, Ձեր առաջարկությունը կարող է վերածվի նրան, որ արտոնյալներն առանձին շենքում մնան, իսկ բարքերը կմնան նույնը:
Ռ.Ա.-Համաձայն չեմ, հիմա ստվերում ահռելի գումար կա. Սննդի, կահավորման, էլ.էներգիայի և այլն… գումարներ, որ պետությունը վճարում է բոլորի համար, սակայն դատապարտյալների ոչ փոքր խումբ դրանից չեն օգտվում: Եթե վճարունակները առանձնացվեն, իսկ խոցելի խմբի մարդկանց գոնե հավասար հնարավորություններում ու նորմալ պայմաններում պահեն, այդ մարդիկ կկարողանան նորմալ սնվել և նրանց հարազատները իրենց վերջին կոպեկները իմի չեն բերի դատապարտյալին սննդով ապահովելու համար:
Ռուզան Ավոյան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.