23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 20-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ Բանավան թաղամասից բուժօգնության է տեղափոխվել 1996 թ. ծնված Կարեն Մարգարյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.45-ի սահմաններում, Ջրվեժի Բանավան թաղամասում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով Կ. Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետևանքով նա վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Մարգարյանին սուր կտրող-ծակող գործիքով կյանքից զրկել է 1995 թ. ծնված Ջոն Խ.-ն, որը նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Ջոն Խ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:
Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է Դատական կարգադրիչների գործից հետո: Այս ընկերությունում ևս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձևակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք:
Այս գործում ևս ահռելի յուրացումներ են կատարվել պետական բյուջեից՝ գումարներ են լվացվել, աշխատողների ցուցակներ են կեղծվել, չիրականացված ծախսեր ցույց տրվել: Երեկ ոստիկանության լրատվության պատասխանատու Արմեն Մալխասյանը հաստատել է թերթի տեղեկությունը, սակայն չի հայտնել յուրացման չափը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ ներգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ` այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 15.11.2013 թվականի «Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.
Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Պարտապան Է.Մ.-ի ներկայությամբ կազմվել է արձանագրություն, որը նա հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին:
Տեղեկատվության մեջ հիշատակված անշարժ գույքի գնահատված արժեքը համաձայն փորձագետի եզրակացության կազմել է ոչ թե 40 մլն դրամ, ինչպես ՀՔԾ-ին հայտնել է քաղաքացի Դ. Մ.-ն, այլ՝ 14 մլն 209 հազար դրամ:
Տեղեկացնում ենք նաև, որ մյուս համասեփականատերերը նույնպես ծանուցված են եղել աճուրդի մասին և ստացել են գումարի իրենց մասնաբաժինները, քանի որ համաձայն դատարանի վճռի բռնագանձում է տարածվել միայն պարտապան Է. Մ.-ի բաժնեմասի վրա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
Արման Թաթոյան.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր
1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան
Կրթություն
1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր
2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս
2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ
2012 թ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց՝ «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր
2012 – 2013 թթ.- ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law)՝ Իրավունքի մագիստրոս
Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեություն
2003 – 2004 թթ.- Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն (ՇՄԻՊԿ, EPAC), Իրավական հարցերով փորձագետ
2004 – 2007 թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին՝ Իրավական հարցերով ավագ մասնագետ
2007 թ. — ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական
2008 թ. — ՀՀ դատախազության դպրոց՝ դասախոս
2007 – 2009 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագիր (ՄԱԶԾ, UNDP), Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազգման ծրագիր, 5-րդ փուլ՝ իրավական բաղադրիչի համակարգող
2009 թ.- ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ
2010 թ.- ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի ծրագրի իրավական հարցերով խորհրդատու
2010 թ — Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար
2009-2011 թթ.- ԵՄ մարդու իրավունքների պաշպանը’ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ծրագրի իրավական հարցերով համակարգող
2010 – 2012 թթ.- Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, UNDP) Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ
2010 – 2012 թթ.- ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ
2010 թ. — մինչ օրս- ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
2010 – 2013 թթ.- ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2005 թ. – մինչ օրս — ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ
2013 թ. – մինչ օրս- Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (ք. Ստրասբուրգ), Ռուսաստանի Դաշնությունում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական
2011 թ. – մինչ օրս- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
Այլ տվյալներ
2013 թթ. – սովորել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում (Penn Law) և ստացել պատվավոր մագիստրոսի հավաստագիր
2002 թ. – մինչ օրս- ՀՀ իրավաբանների միության անդամ
2004 թ. – արժանացել է ԵՊՀ լավագույն մագիստրոսի կոչման և ՀՀ ԱԺ նախագահի մրցանակի
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուների
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 4, յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:
Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից, նոյեմբերի 18-ի ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները»:
2013 թվականի նոյեմբերի 15-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով`
1. առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով` Արդարադատության խորհուրդը որոշեց`
Մարինե Տոնականի Մելքոնյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
2. Քննարկելով առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 127-րդ հոդվածով, որոշեց`
— Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
— Մեսրոպ Երջանիկի Մակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտո¬նում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
3. Քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածով`որոշեց
Հավանություն տալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Քրիստինե Պատվականի Մկոյանիթեկնածությանը։
Քրիստինե Պատվականի Մկոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` ազատելով նրան ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից։
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`Սյունիքի մարզի դատախազ Նորայր Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.