23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
Նախագահի հրամանագրով Սամվել Թադևոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արկադիկ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիտներին, որոնք թռուցիկներ էին բաժանում՝ իրազեկելով Մարտի 1-ին կայանալիք ակցիայի մասին:
Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տարածե՛լ
այս պահին փորձում են Սարյան փողոցից բերման ենթարկել ՀԱԿ երիտասարդներին»։
Իսկ Արեգ Գևորգյանն իր էջում գրել է.
«Մեզ հիմա տանում են կենտրոնի ոստիկանություն»:
Փետրվարի 7-ին հաղորդվել էր, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից կտցահարված:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 11-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի հետնամասի այգում տղամարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը Ավան-Առինջ թաղամասի թիվ 13/6 հասցեում գտնվող մթերային խանութի հետնամասի տարածքում հայտնաբերել է 1981 թ. ծնված Կարեն Վերդյանի դիակը` դեմքի շրջանում քերծվածքներով:
Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ավանի բաժանմունք են ներկայացվել 1996 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1994 Մեխակ Կ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 01.30-ին, Ավան-Առինջ թաղամասի 13/6 հասցեում Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն վիճաբանել են Կարեն Վերդյանի հետ, հարվածներ հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին. ինչի հետևանքով Կ. Վերդյանը մահացել է:
Ռոբերտ Ա.-ն և Մեխակ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով` իր նկատմամբ հսկողություն իրականացնող ՔԿՀ-ի հերթափոխի պետերին յուրաքանչյուր բացակայության համար տվել է գումար:
Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Այնուհետև դատապարտյալը դիմում է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ` պատճառաբանելով, որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:
Դրանից հետո դատապարտյալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցների և իրեն անծանոթ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների ու իր նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում` նրանց թելադրանքով:
Կատարվում է նախաքննություն:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/:
Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/ և 335 հոդվածի 1-ին մասով /հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը/:
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:
Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար:
Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար և հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում այսուհետ կգործի քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակ:
Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, քաղաքացիները գրասենյակում հնարավորություն կունենան ստանալ մասնագիտացված խորհրդատվություն և աջակցություն, կատարել վճարումներ ըստ հարուցված կատարողական վարույթների:
Սպասարկման գրասենյակն, ըստ էության, կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն:
Քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակի հեռախոսահամարն է 060-57-04-48, ներքին համարը՝ 00199:
Թեժ գծի հեռախոսահամարն է 34-22-29:
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ:
Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։ Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մեր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը։
Ոստիկանության՝ մեզ ուղարկված գրավոր պատասխանը ներկայացնում ենք տառացիորեն.
«Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ, հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,– նշված է պատասխանում։
Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի և սպանության միջև կապ չլինելու մասին:
Հայկական ժամանակ
Շաբաթ՝ փետրվարի 8-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարան էր բերվել Տիգրան Ասատրյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի դատարանը Տ. Ասատրյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրի 2-ամսյա կալանքը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարեց քննիչի միջնորդությունը, և Տ. Ասատրյանը 2 ամսով կալանավորվեց:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Տ. Ասատրյանը ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշված քրեական գործի շրջանակներում է կալանավորվել նաև Իսահակ Սարգսյանը՝ հանրահայտ Իսոն, ով կասկածվում է ոչ թե սպանություն կատարելու կամ պատվիրելու մեջ, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, և տեղեկությունները, որ նա սպանությունը կատարող է կամ պատվիրատուն, այս պահին չեն համապատասխանում իրականությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.