23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց ընկել է հողային ծածկույթով փոսի մեջ, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին ժ.19.30-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԲՄՎ 528 i» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 17-ին, ժամը 00.30-ին, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 123 շենքի դիմաց «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, «Մազդա-Ատենզա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Վերիշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճանապարհի աջակողմյան մասում գտնվող տնակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 15-16-ը Աղվերանում կայացավ «Դատական գործերի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինար:
Սեմինարին, որն ի դեպ, իրականացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, ներկա էր նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Բզոնկովան:
Սեմինարի ժամանակ արծարծվեցին կարևոր թեմաներ, որոնք ուղենիշ կհանդիսանան լրագրողների համար՝ իրենց հետագա գործունեության ընթացքում:
Սեմենիարի առաջին օրը դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը նախ լրագրողներին ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, ապա թե ինչպես պետք է լրատվամիջոցները շփվեն դատավորների հետ, որոնք են դատավորի վարքագծի սահմանումները և հատկապես՝ ինչն է կարևոր դատական գործերը լուսաբանելիս:
Լրագրողներին պարզ դարձավ, որ «Դատավորների վարքագծի կանոններով» դատավորներին արգելվում է լրատվամիջոցներին տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ, իսկ դատավորների նկատմամբ ճնշումներն արգելվում են և նախատեսում են պատասխանատվության միջոցները: Դատավորներն անկախ են, ենթարկվում են բացառապես օրենքներին, նրանք չունեն ղեկավարներ, այդ թվում ՀՀ նախագահը, ով նշանակում կամ ազատում է դատավորներին, չի հանդիսանում դատավորների ղեկավար: Միաժամանակ դատավորները հաշվետու չեն որևէ մեկին: Հաշվետու լինելու լայն իմաստով, դատավորներն իրենց գործառույթներն իրականացնելով հաշվետու են միայն հանրությանը:
Հաճախ, դատական գործերը լուսաբանելիս, առաջանում են տարաձայնություններ՝ դատավորի և օպերատորի միջև, ի պատասխան «Հայկական Վարկած» այն հարցին, թե օրենքով թույլատրվո՞ւմ է նկարահանել, որովհետև երբեմն դատավորներն արգելում են՝ նշելով, թե տեսախցիկի լույսն ազդում է իրենց վրա և թույլ են տալիս միայն 15 րոպե նկարահանել, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Տեսանկարահանումը օրենքով կարող է արգելվել, պետք է նախապես թույլատվություն հարցնել: Դատավորը նաև պետք է լսի կողմերի կարծիքները՝ նոր որոշի, թույլատրել, թե ոչ. հնարավոր է նաև, որ, իրոք, խանգարի դատավորին, քանի որ չպետք է մոռանանք, որ դատավորն այդ ընթացքում աշխատում է, իսկ նիստերի դահլիճում տեղի ունեցող շարժերը, ֆոտոապարատների պարբերական ուժեղ լույսը կարող է խանգարել դատավորին և կողմերին»:
Արսեն Բաբայանը, ներկայացնելով Դատական վիճակագրությունը, նշեց, որ 2012 թվականին 22 դատավոր ենթարկվել են կարգապահական տույժի, ինչ վերաբերում է արդարացումներին՝ նա՝ համեմատով 2008-ից մինչ 2013 թվականը, նկատեց, որ արդարացումները թիվը զգալիորեն աճել է.
Այսպես՝ 2008-ին վիճակագրություն չի անցկացվել, սակայն ինչպես հիշում են մի քանի դատավորներ, եղել են 3-5 արդարացում,
2009-ին կազմել է 25,
2010-ին` 56,
2011-ին՝ 77
2012-ին ՝ 84
2013-ին` 104 անձի նկատմամբ. 2014 թվականի ընթացքում քննելով բողոքարկված արդարացումների գործերը, այդ բողոքարկումները Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում փոփոխման ենթարկվեցին և վերջնական թիվը դարձավ՝ 96:
Արսեն Բաբայանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ եթե 5 տարի առաջ դատական գործերի թիվը կազմում էր մոտ 50000, ապա 2013-ին հասել և անցել է 90.000-ը: Ըստ հետազոտությունների՝ դատարան դիմողների 59 %-ը բավարարված է եղել դատարանների կողմից կայացված որոշումներով:
Միաժամանակ խոսելով դատական վերադասությամբ բողոքարկումների մասին, Արսեն Բաբայանը հայտնեց, որ առաջին ատյաններում կայացված դատական ակտերի դեմ 2013թ.-ին վերաքննիչ բողոք է բերվել ընդամենը 12 տոկոսի մասով, որից վերաքննիչ դատարանները բավարարել են շուրջ 40 տոկոսը: Բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարան, բողոքարկվել է ընդհանուր գործերի միայն 4.5 տոկոսը:
Իսկ 2013 թվականի ամբողջական հաշվետվությունն ու վիճակագրությունը Արսեն Բաբայանը խոստացավ ներկայացնել մոտ օրերս՝ ասուլիսի միջոցով:
Սեմինարին խոսեց նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: Նա ներկայացրեց, թե ինչ գործառույթ են կատարում Արդարադատության խորհուրդը, Խորհրդի կարգապահական հանձնաժողովը,Դատարանների նախագահների խուրհուրդը և ՀՀ դատավորների միությունը, ինչպես նաև դատավորների կարգապահական պատասխանատվության առիթները, տույժերն ու կիրառման կանոնները:
Իսկ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ Արման Խաչատրյանը խոսեց դատական գործերի լուսաբանման լրագրողական վարպետության, ինչպես նաև լրատվական միջոցների աշխատելաոճի և լրատվական դաշտում տիրող վիճակի մասին:
Նշենք, որ թեմաներն այնքան հետաքրքիր էին ու բովանդակալից, որ կարիք զգացվեց փոփոխություններ անել օրակարգում, սակայն մասնակիցները հասցրեցին նաև օգտվել ժամանցային վայրերից՝ խաղալով բոուլինգ, թենիս, ինչպես նաև «Կարմիր, թե սև» խաղը, որը ենթարկվեց փոքր-ինչ փոփոխության՝ այն անցկացվեց դատական պրոցեսին համապատասխան, ինչն էլ հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ պատկերացնել դատարանի կառուցվածքն ու լիազորությունները:
[nggallery id=133]
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 15-ը, յուրացման` 2, խուլիգանության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Քաղաքացիներ Է. Հ.-ի և Ա. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Է. Հ.-ի հաղորդման` 2014թ. հունվարի 11-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ իրեն անծանոթ չորս տղաներ անհիմն վիճաբանել են իր հետ և ծեծի ենթարկել:
Նույն օրը Ա. Ս.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ վիճաբանության ժամանակ իրեն և իր երեք ընկերներին ծեծի են ենթարկել Է. Մ.-ն և վերջինիս ծանոթները:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հասարակական կարգի խախտմամբ զուգորդված վերոհիշյալ վիճաբանությանն ու կռվին մասնակցել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք:
Կատարվում է նախաքննություն:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը շարունակում է հանգիստ չտալ ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչներին։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս առնչությամբ դատավորները դիմել են համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել հարցի վրա։
«Ժողովուրդ»-ի խմբագրությունում է հայտնվել ուղարկված նամակի պատճենը, որտեղ ասված է. «Օրենքում ողջամիտ որևէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն ըստ էության վերացվել, և ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»։
Բայց սա միակ նամակը չէ։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դատավորների մի ստվար զանգված այնքան լուրջ է տրամադրված, որ չի բացառվում, նաև ի նշան բողոքի, մեկօրյա գործադուլ անեն»,–գրում է թերթը։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 13 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 5, յուրացման 1 և խարդախության 6 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Հայկական Վարկած»-ին են դիմել դատական կարգադրիչների մի քանի աշխատակիցներ և հայտնել, որ մինչև հիմա հունվար ամսվա աշխատավարձերը չեն ստացել:
Դատական դատապարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ, իրոք, նման խնդիր կա, սակայն այսօր արդեն բոլորին կփոխանցվեն իրենց աշխատավարձերը.
«Իրոք, տեխնիկական բնույթի խնդիրներ էին ծագել, սակայն այսօրվա դրությամբ բոլորի աշխատավարձերը բաժանված են, այսօր բոլորը կստանան»,- նշեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.