23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միասնական քննչական կոմիտեի ստեղծման հետ կապված օրենսդրական փաթեթն արդեն Ազգային ժողովում է և Դավիթ Հարությունյանի ղեկավարած իրավական հարցերի հանձնաժողովում քննարկման փուլում: Դեռևս հստակ է միայն այն, որ այս կառույցը, որն ի սկզբանե պետք է մեկտեղեր բոլոր կառույցների քննչական մարմինները, միավորելու է միայն ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Սկզբնական գաղափարի ձևախեղումն արդեն վկայում է, որ ստեղծման նպատակն իշխանության համար վճռական փուլերում անուրանալի ծառայություններ մատուցած Աղվան Գառնիկիչին անպաշտոն չթողնելն է: Ապագա կառույցի կադրային քաղաքականությունը ևս հատկանշական է: Թեև ստեղծվող կառույցը կոչված է անաչառ քննչական գործողություններ իրականացնելուն, սակայն խոսվում է, որ այստեղ են տեղափոխվելու բոլոր գործող քննչականները՝ իրենց ղեկավար կազմերով:
Օրինակ, լուրեր կան, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը գնալու է կոմիտե և զբաղեցնելու է քննչական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը:
Նրան պարտադրե՞լ են տեղափոխվել Աղվան Հովսեփյանի ենթակայության տակ աշխատելու, թե՞ ընտրության հնարավորություն են տվել: Ի վերջո, Գագիկ Համբարձումյանի գնալ-չգնալը պատահական չէ, նա լրջագույն կառույցի ղեկավար է և Գառնիկիչի հետ համատեղ շատ «վճռական» քննություններ է իրականացրել: Այս թեմայով զրուցեցինք ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի հետ:
— Պարոն Համբարձումյան, քննչական գլխավոր վարչությունը Միասնական քննչական կոմիտե տեղափոխելուց հետո Ձեզ ի՞նչ է սպասվում, տեղափոխվելո՞ւ եք այնտեղ, թե՞ մնալու եք ոստիկանության համակարգում:
— Շնորհակալ եմ, որ մտահոգված եք իմ ճակատագրով, բայց նշեմ, որ պարզապես այնտեղ աշխատանքների կազմակերպչական գործընթացները շարունակվում են, կլինեն ստորաբաժանումներ, որից հետո պարզ կլինի՝ ով ինչով կզբաղվի:
— Իսկ Ձեզ հնարավորություն տրվե՞լ է ընտրություն կատարել փոխոստիկանապետի պաշտոնի և նոր կոմիտեի միջև:
— Գիտեք, ընտրության հնարավորություն միշտ կա, մի խոսք կա, ասում է՝ ցանկացած անելանելի վիճակից առնվազն երկու ելք կա: Դա հին ժամանակներում են ասել, հետևաբար, ես դա էլ եմ մտածել, ոստիկանության համակարգն իմ հարազատ համակարգն է, և իմ ողջ կյանքն այստեղ եմ աշխատել…
— Այս դեպքում ո՞րն է նախընտրելի ելքը:
— Ժամանակը կգա՝ բարին էլ հետը, բայց ես մասնագիտությամբ քննիչ եմ, և դա իմ որոշում կայացնելու համար դեր խաղում է: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ կոմիտեում բարձր պաշտոն չեմ զբաղեցնելու:
— Ձեզ համար տարբերություն չկա՞. ի վերջո, այստեղ նաև փոխոստիկանապետի բարձր պաշտոնն եք զբաղեցնում, ինչը շատ կարևոր լծակ է:
— Ձեզ թվում է՝ ես այնտեղ լինելու եմ շարքային քննի՞չ:
— Բայց փոխոստիկանապետ չեք լինելու:
— Դե, եթե նոր մարմին է ձևավորվում, ապա այդ մարմնում քննչական մասում համապատասխան տեղ կլինի:
— Կնշե՞ք ոստիկանության և կոմիտեի ենթակայության ներքո գործող քննչական մարմինների տարբերությունները: Ի՞նչ դժվարությունների, հարցերի կբախվեք, եթե տեղափոխվեք Միասնական քննչական կոմիտե:
— Դե, դժվարությունները կապված են լինելու կազմակերպչական բնույթի խնդիրների հետ, ինչպես նոր կազմավորվող ցանկացած կառույցում:
Ստորաբաժանումների մեջ եղած աշխատանքները կկարգավորվեն, այսինքն՝ հիմնականը դա է, որ նոր ստեղծվող մարմին է, ու կազմակերպչական առումով շատ խնդիրներ են լինելու:
— Իսկ կոմիտեում կլինի՞ նույնանման համատեղում, ասենք՝ Աղվան Հովսեփյանի տեղակալ ու քննչականի ղեկավար:
— Քննչական կոմիտեի ղեկավարն ունենալու է 3-4 տեղակալ: Ճիշտն ասած՝ ես աշխատանքի կազմակերպման պատկերացում չունեմ այս պահին, բայց մասնագիտական գործունեությունը շատ կարևոր է, նեղ ճյուղային մարմին է, և նեղ մասնագիտական գործունեությամբ ես զբաղվելու:
Ոստիկանության նման ընդգրկուն մարմին չէ, որ լինեն տարբեր ծառայություններ, տարբեր ուղղություններով: Իսկ քննչական ապարատը կոնկրետ ուղղություն ունի, պետք է կոնկրետ զբաղվես կոնկրետ մասնագիտական գործունեությամբ:
— Պարոն Համբարձումյան, Աղվան Հովսեփյանի ենթակայության տակ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ նա գլխավոր դատախազն էր, երբեմն լուրջ լարվածություն էր լինում երկու համակարգերի միջև, որոնց Դուք հատկապես ավելի շատ բախված կլինեք:
— Նախ սկսենք նրանից, որ կոնֆլիկտը, հակասությունը զարգացման հիմքն են, հետևաբար, դա այնքան էլ անբնական բան չէ, բայց էդ երկու համակարգերի միջև մի քիչ էլ ձեր՝ լրագրողներիդ թեթև ձեռքով գունավորված ներկայացվեց: Այդպիսի լուրջ իրավիճակ երբեք գոյություն չի ունեցել, բայց որ ասում եք՝ ինչպես աշխատել Հովսեփյանի հետ և այլն, մենք բոլորս պետական պաշտոնյաներ ենք ու ծառայում ենք ոչ թե ղեկավարին, այլ պետությանը, հետևաբար, դրանով ամեն ինչ մնում է իր տեղը, ես երբեք որևէ ստորաբաժանումում ոչ մի ղեկավարի չեմ ծառայել, ծառայել եմ պետությանը: Դրանով ամեն ինչ ասված է: Խնդիրներ չկան, ցանկացածն իր գործով է զբաղվելու: Անլուծելի հակասություններ ես երբեք որևէ մեկի հետ չեմ ունեցել:
Հրապարակ
«Հայկական Վարկած»—ի զրուցակիցն է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
— Անաչառ ու անկախ դատավորներ ունենալու նախադրյալները.
— Այսօր մեր իրականության մեջ ակտուալ է դատական իշխանության անկախության հարցը: Երբ ուսումնասիրում ենք օրենսդրական դաշտը, ՀՀ Սահմանադրությունը, որոնք կարգավորում են այս ոլորտը, առաջին հայացքից թվում է, թե բացարձակ անկախության սկզբունքով առաջնորդվող դատական համակարգ ունենք, որն ազատ է իշխանական և այլ ազդեցություններից: Կարծում եմ, որ իրականությունը փոքր-ինչ այլ է: Այն մեխանիզմները, որոնք դատավորի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար են նախատեսված, չեն կարողանում արդյունավետ գործել, որի արդյունքում խոցելի է դառնում դատավորի անկախությունը:
Այժմ նոր օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որտեղ արծարծվում են նաև դատավորների, կենսաթոշակների նվազեցման հարցը: Վստահություն չկա վաղվա օրվա նկատմամբ, որ դատավորն իր աշխատանքային գործունեությունը դադարեցնելուց և թոշակի անցնելուց հետո կարող է նյութապես ապահովված լինել: Երբ ծանոթանում եմ այդ փաստաթղթի հետ, տպավորությունս այնպիսինն է, թե արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ որևէ մեկը չցանկանա և վախենա դատավոր աշխատել, էլ չեմ նշում այլ խնդիրների մասին, որոնք առկա են այսօրվա դատաիրավական համակարգում: Կարծում եմ, որ առաջնահերթ նյութական անկախությունը պետք է ապահովվի:
— Դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը.
— Հարցն այնքան տարածական ու խորն է, որ դժվար է ասել, թե լուծումը, որն է, որովհետև այն իրենից ներկայացնում է մի քանի ենթախնդիրներ, որոնք էլ համակցությամբ այս խնդիրն են առաջացնում. օրինակ` ովքե՞ր և ի՞նչ կարգով են Արդարադատության խորհրդի անդամներ նշանակվում, դատավորի պատասխանատվության հարցն ինչպե՞ս է առաջ գալիս, ի՞նչ հիմքերով, արդյո՞ք ճիշտ է դատավորին պատասխանատվության ենթարկել նյութական իրավունքի նորմի ոչ ճիշտ կիրառման համար, թե՞ պատասխանատվությունը սահմանված պետք է լինի միայն դատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտման դեպքերում: Նման հարցերին իր վերջին զեկույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ ի թիվս այլ խնդիրնրի շոշափել է նաև, այն, որ երկակի ստանդարտներ են կիրառվում դատավորի աշխատանքի ընթացքում իր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելիս դատավարական՝ տույժերի ենթարկելու առումով:
Ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված կարգով ունի եռաստիճան դատական համակարգով իր իրավունքների պաշտպանվածության հնարավորություն, երբ ոտնձգություններ են կատարվում իր աշխատանքային իրավունքների նկատմամբ: Նրան օրենքով սահմանված կարգով հնարավորություն է տրված, իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար: Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում դատավորն այս առումով: Եթե դատավորը, ըստ օմբուդսմենի բնորոշման «չսիրված» կամ «միջին» դատավորների կարգում է, ապա նրա հարցը արդարադատության խորհրդում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է:
Արդարադատության խորհուրդը դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) գործը կարճելու մասին:
Փաստորեն որևէ այլ մարմին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որն իրավասու լինի ստուգել Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը, ինչն էլ հնարավոր սուբյեկտիվ մոտեցման տեղիք է տալիս որոշակի կոնկրետ դեպքերում՝ Դատավորին զրկելով իր իրավունքնների պաշտպանության որևէ օրենսդրական հնարավորությունից:
Գործնականում դատավորը խորհրդի որոշումը բողոքարկելու հնարավորություն չունի, իսկ նախագահը վեր է լուծում միայն այն փաստարկները, որոնք ներկայացվել են խորհրդի կողմից` այն սկզբունքով, որով և հարցը դարձել է խորհրդի քննարկման առարկա, այսինքն «միջին» և «չսիրված» դատավոր սկզբունքով:
Ինչո՞ւ դատավորը պետք է զրկված լինի Արդարադատության խորհրդի որոշումը գոնե մեկ ատյան դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից: Ինչո՞ւ հնարավորություն չտալ դատավորին, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան և վիճարկի խորհրդի որոշումը սահմանադրականության առումով, և դրանից հետո միայն նախագահի կողմից որոշվի՝ դադարեցվո՞ւմ է տվյալ դատավորի լիազորությունները, թե՝ ոչ:
Կարծում եմ, որ պետք է գործի արդարադատության խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանում բողոքարկելու մեխանիզմը, որը ոչ ավելորդ անգամ, բայց լրացուցիչ կապահովի ու կերաշխավորի դատավորի անկախության սկզբունքը: Դատավորն ավելի անկաշկանդ կաշխատի, այն մտավախությունը չի ունենա, թե որևէ մեկին իր կայացրած վճիռը դուր չգալու հետևանքով Արդարադատության խորհուրդը իր նկատմամբ որոշում կկայացնի, որից հետո կմնա ՀՀ նախագահի ստորագրության հարցը: Գոնե այդ ամենը ՍԴ-ում քննարկելու, բացատրելու, պարզաբանելու և սահմանադրությամբ իր անձեռնմխելիությունն ու անկախությունը երաշխավորված լինելու հնարավորություն կունենա:
ՀՀ նախագան հանդիսանում է դատավորի անկախության երաշխավորը, որը հիանալի սահմանադրական կարգավորում է տալիս այս հարցում նախագահի միանձնյա որոշման իրավասությանը, սակայն կարծում եմ, որ նախագան որոշումը կայացնելիս պետք է օբյեկտիվ, բազմակողմանի և օրինական հիմքերը վերլուծելու հնարավորություն ունենա:
— Կոռուպցիան դատական համակարգում.
— Ինչպես նշել էի, ըստ մարդու իրավունքների պաշտպանի բնորոշման, դատավորները բաժանվում են, այսպես ասած, «սիրված», «միջին» և «չսիրված» դատավորների՝ կախված նրանից, թե որքանով կդառնան ինչ-որ մեկի կամքի կատարող: Պետք է հասկանալ, որ դատավորն էլ մարդ է, ով այս իրականությունում է ապրում, հասարակության անդամ է, այսինքն՝ նրան խորթ չեն մարդկային տարրական ազդեցությունները՝ աշխատանք կորցնելու վախի զգացումը, ընտանեկան խնդիրները և այլն, նաև զերծ չի կարող մնալ հասարակական այն երևույթներից, որոնք բոլորիս են բնորոշ:
Աշխարհի առաջատար երկրներում արված է առավելագույնը, որպեսզի դատավորի անկախությունը հնարավոր լինի պահպանել, որ նա հնարավորինս զերծ լինի վերոնշյալ գործոնների ազդեցությունից, կարողանա իրականացնել այն գործունեությունը, որն օրենքով դրված է նրա վրա՝իրականացնել արդարադատություն: Դրա առաջին և կարևորագույն հիմնական գործոնը պետք է նյութական ապահովվածությունը լինի: Գուցե որոշ անձանց՝ և դատական համակարգում և իշխանական այլ թևերում ձեռնտու չէ, որ դատավորը, ինչպես ֆինանսապես, այնպես էլ այլ ազդեցություններից անկախ լինի:
Դատավորը, լինելով ֆինանսապես ապահովված, կարիք չի ունենա այլ ճանապարհներով իր նյութական բարվոքությունն ապահովել, իսկ դրա արդյունքում կվերանա նաև դատավորի նկատմամբ այլ ազդեցությունների կիրառման և նրան կամակատար դարձնելու հնարավորությունը: Ցավոք սրտի, այսօր շրջանառության մեջ են դրվում օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են այս սկզբունքին: Մենք հիմա դատաիրավական բարեփոխումների գործընթացում ենք. հակակոռուպցիոն ծրագրերի մասին է խոսվում, զեկույցներ են ներկայացվում համաշխարհային և եվրոպական ատյաններում, որ Հայաստանում այս ու այն բարեփոխումներն են արվում, բայց գործնականում նկատվում է հակառակ դրսևորումների տենդեց:
Մեկ իրականություն կա, որի մասին դեռևս Մխիթար Գոշն էր ասել. Արդարադատությունը թանկ հաճույք է: Եթե պետությունը ցանկանում է ունենալ արդարադատություն, դրա համար պետք է վճարի, եթե չի վճարում, վճարողներ կողքից միշտ կարող են գտնվել: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում պետությունն առաջին հերթին պետք է ցանկանա դատավորին կայուն և արժանավայել համապատասխան աշխատավարձ տալ: Օրենքով սահմանված կարգով՝ դատավորն իրավունք չունի այլ գործունեություն իրականացնելու, հետևաբար պետք է նրա նյութական ապահովվածությունն այնքան լինի, որ չմտածի այլ եկամուտների մասին և չենթարկվի կոռուպցիոն ռիսկերի, ինչն էլ որակյալ աշխատանքի և արդարադատության իրականացման ռեալ երաշխիքներ կապահովի:
Մարինե Ամիրյան
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանն իր դիմումի համաձայն, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հատուկ քննչական ծառայության պետի մեկ այլ հրամանով հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:
ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,
Արդարադատության 1-ին դասի խորհրդական
Ծնվել է 1975թ նոյեմբերի 22-ին Երևանում: Գերազանցության կարմիր դիպլոմով ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի (ներկայումս` ՀՀ ոստիկանության ակադեմիա) իրավաբանական ֆակուլտետը:
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1993-ից Ոստիկանությունում:
1997-2000թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:
2000-2005թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ:
2005-2007թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ:
2007-2011թ.թ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների քննության բաժանմունքի պետ, այնուհետև` ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ:
2011թ. հոկտեմբեր- նոյեմբեր — ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
2011-2013թ.թ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
2013-2014թ.թ.- ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003թ.- Ուսումնառություն է անցել ոստիկանության աշխատակիցների որակավորման բարձրացման ՌԴ ՆԳՆ ինստիտուտում:
2008թ.- Ուսումնառություն է անցել մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) դեմ պայքարում իրավապահ մարմինների որակավորման բարձրացման Բելոռուսիայի հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջազգային ուսումնական կենտրոնում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգևատրվել է
«Մխիթար Գոշ» մեդալով:
ՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսևորել:
ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում և նշանակվել էր ծառայողական քննություն:
Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին ստացված տեղեկությունները և ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքի պահանջները խախտելու համար Կ. Արթենյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Թերթը զրուցել է քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ, ով, մասնավորապես, նշել է, թե նշված սպանության հետ որևէ առնչություն ունենալը Տիգրան Ասատրյանի համար զավեշտալի կարելի է համարել, քանի որ բոլորը գիտեն, որ նա հանդիսանում էր սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը. ««Նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Մինչ օրս իմ պաշտպանյալը ծանր է տանում Արթուր Սաֆարյանի հետ պատահածը՝ համարելով, որ իր ընտանիքի վրա են ձեռք բարձրացրել։
Իսկ Մովսեսի (Ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան։ Ի դեպ, դին դեռևս չի հայտնաբերվել-հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, առնչություն չունի։ Ուղղակի ինձ համար տարօրինակ է՝ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ինձ հասանելիք փաստաթղթերից կարող եմ ենթադրել, որ Մովսեսը կենդանի է, նա մահացած չէ և նրան հարցեր տալու հնարավորությունը, կարծում եմ, հետագայում բոլորը կունենան»,- հայտարարեց Տիգրան Ասատրյանի պաշտպանը:
Հայկական ժամանակ
Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
ՀՀ Գլխավոր դատախազության տեղեկացմամբ, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը երեկ հաստատել է մեղադրական եզրակացությունը, և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Մամուլում հրապարակված «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով որոշումները կայացնում է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշում է կայացվել մահացած անձի անվամբ, ապա պատճառը տվյալ տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի կողմից (իսկ եթե տրանսպորտային միջոցն օտարվել է, ապա այն ձեռք բերող անձի կողմից) տրանսպորտային միջոցը սահմանված կարգով գրանցման (վերահաշվառման) չներկայացնելն է, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում տրանսպորտային միջոցը մնացել է գրանցված մահացած անձի անվամբ:
Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներով մեղադրական տեղեկատվություն տարածելուց առաջ ճշտել այդ տեղեկատվության իսկությունն ու բուն պատճառը, առավել ևս, որ հաճախ պատճառը հենց քաղաքացիների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է:
Սյունիքի մարզում բացահայտված ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ հարուցված աղմկահարույց գործը դատարանի վարույթում է: Ինչպես տեղեկացնում է pastinfo.am-ը, գործով որպես մեղադրյալ ներգրավված են համակարգի երեք աշխատակից։
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:
Իսկ ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ նրանք Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:
Կեղծիքներն ի հայտ են եկել Գրիգոր Պապյանի սպանության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 340-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում:
Պաշտոնատար անձինք, ըստ մեղադրանքի, «խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին»:
Նշենք, որ երեք նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը դատարան էր ուղարկվել առանձին, ինչը վարույթ ընդունելով՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը որոշում է կայացրել նաև հիշյալ երեք պաշտոնատար անձանց դեմ գործը և Հակոբ Թոսունյանի դեմ գործը (նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) մեկ վարույթում միավորելու մասին:
Ըստ դատարանի՝ ամբաստանյալներ Հակոբ Թոսունյանը, Գագիկ Դանիելյանը, Արման Ենգոյանը, Էդիկ Հովսեփյանը մեղադրվում են նույն հանցագործության կատարմանը մասնակցելու մեջ: Ուստի՝ նշված քրեական գործերի լրիվությունը, ամբողջականությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար անհրաժեշտ է երկու գործերը միավորել մեկ վարույթում:
Քաղաքացի Ն. Ա.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի վարչության դատախազի ցուցումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ քաղաքացուհի Ն. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ըստ քաղաքացուհու հաղորդման` 2013 թվականի հուլիսի 24-ին Իջևան քաղաքի` իրեն պատկանող բնակարանում իր ծանոթ Ա. Պ.-ի կողմից ծեծի ենթարկվելու փաստով ՀՀ ոստիկանության քննիչ Ա. Ղ.-ի կողմից, իբր, պարտադրված գրել է, որ հաշտվել է Ա. Պ.-ի հետ և նրա նկատմամբ որևէ բողոք կամ պարտք ու պահանջ չունի:
Սակայն նախաքննության ընթացքում քաղաքացուհին ընդունել է Ա. Պ.-ի հետ հաշտվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրած դիմումն իր նախաձեռնությամբ գրված լինելու փաստը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.