23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել են հեռանալ:
Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:
Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար:
Հուսով ենք այս միջադեպը պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար:
ՄԻՊ գրասենյակ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով’ Դավիթ Մանուկի Մելքոնյանը նշանակվել է գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:
Մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից մեկ այլ հաղորդում է ստացվել, որ կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Հ.-ն:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ոսկեվազ գյուղի կենտրոնում, վիճաբանության ժամանակ, Ստեփան Հ.-ն դանակով հարվածել է Հենրիկ Ա.-ին և պատճառել վնասվածքներ:
Պարզվել է նաև, որ Ստեփան Հ.-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նաև վիճաբանությանը մասնակից, 1989 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը նույն օրը, ժամը 00.20-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ստեփան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Ա.Բեկթաշյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի հայցով երկրորդ նիստը: Սա նոր հայց է, որով ձեռնարկատերը պահանջում է հարուցել քրեական գործ՝ ընդդեմ «Յունիբանկի» վարչության նախագահ Վ. Աթայանի , ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (ակնհայտ սուտ մատնություն):
Սակայն այս անգամ էլ դատական նստը հետաձգվեց, քանի որ անհրաժեշտություն եղավ, որպեսզի «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Հայկ Էրամջյանը ծանոթանա որոշ փաստաթղթերի:
Մանվել Տեր-Առաքելյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ եթե այն ժամանակ «Յունիբանկ»-ի տնօրեն Վարդան Աթայանը մեղադրում էր «Հին էրիվան»-ի սեփականատիրոջը բանկի կնիքը և ստորագրությունը կեղծելու մեջ (Մանվել Տեր-Առաքելյանն ապացուցել էր, որ կնիքը կեղծված չէ), այժմ արդեն պնդում է, որ կարող է և մոռացած լինել նման փաստաթղթի մասին:
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Աթայանը հայտարարել է նաև, որ իրեն ուղարկել են այդ փաստաթղթի պատճեն:
«Այն հանգամանքը, որ բանկը սկզբից նշում է, որ կնիքը կեղծված է եղել, այնուհետև, երբ ապացուցում ենք, որ կեղծված չէ, նա հայտարարում է, թե կարող է և մոռացած լինել, ապացուցում է, որ նրանք արդեն իսկ նահանջում են: «Յունիբանկ»-ը իր ամեն մի գործողությունով նոր խնդիր է ստեղծում իր համար, քանի որ ընտրել են ակնհայտ փաստերը ժխտելու, սևը սպիտակ ասելու քաղաքականությունը»,-հավելեց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Հին Էրիվանը մի այլ հայցով ևս դատական հայց է ներկայացրել, ըստ որի պահանջում է քրեական գործ հարուցել «Յունիբանկ»-ի դեմ 214-րդ հոդվածով (ակնհայտ խարդախություն), ինչպես նաև ընթանում է «Հին Էրիվան»-ի սնանկության գործով դատական նիստը:
Մարիանա Պետրոսյան
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք է ընդունելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մայիսի 6-ի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել, ըստ որի դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, Արսեն Մկրտչյանը նշանակվել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի տեղակալ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, մաքսանենգության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:
Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 28-ին ոստիկան Արմեն Սարգսյանը խարդախությամբ` խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Է. Ս.-ից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Կարինե Քալանթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի և սիրելի գործընկերներ, շնորհակալություն ավելի քան երեք տարվա համագործակցության համար: Մաղթում եմ ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:
Նշենք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ռոման Ահարոնյանը:
Հարց. Քաղաքացիական դատավարության ժամանակ անձը, եթե դատական ծանուցում չի ստացել բնակության հասցեն փոխելու պատճառով, ի՞նչ իրավունքներ ունի։
Ս. Սահակյան, ք. Երևան
Պատասխան.
Կարծում եմ առաջին հերթին ավելի ճիշտ կլինի պարզաբանել, տվյալ դեպքում ինչ հետևանքներ կարող են առաջանալ և ինչ իրավակարգավորումներ կան.
Նշված հարցը կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նշված օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ծանուցումը կարող է ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով, եթե հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում նշել են իրենց էլեկտրոնային փոստի հասցեն:
Դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը համարվում է պատշաճ ձևով ծանուցում, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
Գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված):
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, համաձայն որի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Եթե անձը հանդիսանում է վկա, ապա նա պարտավոր է նշանակված ժամկետում ներկայանալ նշանակված վայր կամ նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին:
Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մաս):
Հարց. Խնդրում եմ պարզաբանել, թե գույքի անհատույց օգտագործման պայմանագիրն իրենից ինչ է ներկայացնում:
Լ. Մինասյան
Պատասխան. Պայմանագրերը լինում են հատուցելի և անհատույց:
Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի անվանումից պարզ է դառնում պայմանագրի ոչ հատուցելի (անհատույց) լինելու հանգամանքը:
Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439 հոդված):
Գույքի անհատույց օգտագործման հարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխում (685-699 հոդվածներ):
Նույն այդ ոչ հատուցելի լինելու հանգամանքով էլ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը տարբերվում է վարձակալության պայմանագրից, քանի որ վարձակալության պայմանագրի կարևոր պայմաններից մեկը հենց վարձավճարն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հասկացությունը, համաձայն որի` գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:
Կարևորում եմ նաև պայմանագրի կնքման ձևը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածում, ըստ որի` գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ), իսկ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման (687 հոդված):
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 2-ին` ժամը 23:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ չորս ժամ ապօրինի պահվել ոստիկանության հիշյալ բաժնի վարչական շենքում:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.