06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա՝ ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզենի ներկայացրած միջնորդության վերաբերյալ թե’ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը և թե’ տուժողների շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը բացասական կարծիք հայտնեցին:
Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր խոսքում նշեց, որ իր համար անհասկանալի մնաց, թե իր ֆրանսիացի գործընկերոջ ելույթը միջնորդությու՞ն էր, առարկությու՞ն, թե` պաշտպանական ճառ: «Ես կասեի, որ դա բարոյական հորդոր էր, ինչ-որ դաստիարակչական նպատակ էր հետապնդում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նա նաև նշեց, որ պաշտպանն իր ելույթում գնահատականներ տվեց դեռևս չհետազոտված ապացույցներին, ինչ-որ անձանց ցուցմունքներին: «Ի վերջո, ես չեմ կարծում, որ պաշտպանական կողմը դատաքննության սկզբնական փուլում իրավունք ուներ նման դիրքորոշում հայտնելու»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանն անդրադարձավ նաև պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե կան ավտովթարի գործեր, որտեղ չկան միավորներ: «Ես կարող եմ հայտարարել, որ սա այդ գործը չէ»,- ասաց նա՝ հավելելով. «Մեղավոր կարող էր չլինել միայն այն դեպքում, եթե խափանված լիներ ամբաստանյալի ավտոմեքենայի արգելակման համակարգը»:
Ռուբեն Բալոյանը նշեց նաև, որ գործում առկա են ապացույցներ, փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմը փորձում է շրջանցել: «Բացի այդ, մենք գտնում ենք, որ թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում ամբաստանյալը խոչընդոտում է գործի քննությանը: Դրա վառ ապացույցն էր Եղվարդի ԲԿ բժշկի կողմից թույլ տրված սթափության վիճակի արձանագրությունները կազմելիս բազում սխալները, միգուցե և՝ ապօրինությունները»,- ասաց Բալոյանը` հավելելով, թե իր ունեցած փաստերն այսքանով չեն սահմանափակվում, բայց նա դրանց չանդրադարձավ, քանի որ այդ ապացույցները դեռ հետազոտված չեն:
Հաշվի առնելով հենց գործի ընթացքին խոչընդոտելու հանգամանքը՝ Ռուբեն Բալոյանը տեսակետ հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի փաստաբանի` կալանքը փոխելու միջնորդությունը դատարանը պետք է մերժի:
Մեղադրող դատախազն իր խոսքում ևս նույն տեսակետը հայտնեց` նշելով, որ կալանքի որոշման համար մասնավորապես հիմք է ընդունվել Վարդան Պետրոսյանի կողմից տուժողների նկատմամբ հնարավոր ճնշումների և ՀՀ-ից հեռանալու հավանականությունը:
Մեղադրող դատախազի այս հայտարարության համար Վարդան Պետրոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց՝ հավելելով, որ առաջին անգամ լսեց այն դրույթները, որոնց համար ինքը կալանավորվել է:
Անդրադառնալով իր` երկրից փախչելու հնարավորությանը` վարդան Պետրոսյանն ասաց. «Հարգելի դատարան, Դուք շատ լավ գիտեք, որ անձնագրերս Ձեզ մոտ են, ճանաչում եք ինձ, ես կես դար ապրում եմ Հայայստանում, և գիտեք, որ փախչող մարդ չեմ»: Գալով ճնշումներին՝ Վարդան Պետրոսյանը նշեց, որ «ճնշում» բառը ճիշտ չի կիրառվում, «պետք է լինի քայլ՝ Հակոբյանների հետ հաշտության գնալու համար»:
«Ինչ վերաբերում է նրան, որ ես՝ ամբաստանյալս, խանգարել եմ և խանգարում եմ դատաքննությանը, ապա թույլ տվեք չհամաձայնել. ես եղել եմ կոմայի մեջ, իսկ դրանից հետո անմիջապես ձերբակալվել եմ և կալանավորվել»:
«Դատարանն ինձ կալանավորել է` մշտապես փակելով իմ առջև այն ճանապարհը, որով ես կարող էի հաշտության եզրեր գտնել»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Կողմերին լսելուց հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Փաստինֆո»
Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:
Անտեսելով ամեն գնով ընթերցող ձեռք բերելու` դեղին մամուլին հարիր ՄԻՊ-ի գործելակերպը` հարկ ենք համարում հանրության սեփականությունը դարձնել գործի հիմքում դրված այն օբյեկտիվ հանգամանքերը, որոնց, ըստ էության, ՄԻՊ-ը չի ցանկացել անդրադառնալ: Մասնավորապես, մինչ վերոնշյալ որոշման հրապարակումը, ՄԻՊ-ի կողմից այն ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտ, որի վերաբերյալ Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի գրությամբ կրկին անգամ հանգամանալից տրվել է սպառիչ պարզաբանում: Նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն խնդրի շուրջ կատարված հրապարակային գործողություններում տեղ չեն գտել Դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումները, ինչն էլ հանրության շրջանում կարող է առաջացնել թյուր պատկերացում, ստորև ներկայացնում ենք պարզաբանող գրությունն ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Անդրեասյան,
Ձեր 25.04.2014թ. թիվ 01/14.2/1636-14 և 01/09/1637-14 գրություններին կից ուղարկված` «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» 23.04.2014թ. որոշումներում տեղ գտած փաստական հանգամանքներին և ներկայացված իրավական նորմերին արդեն իսկ անդրադարձ է կատարվել ՀՀ դատական դեպարտամենտի մի շարք գրություններով, մասնավորապես` 22.04.2014թ. թիվ ԴԴ-1 Ե-2221 գրությամբ։ Դրանից զատ, տեղեկացվում է, որ անձանց` քրեական գործերի նյութերից պատճեններ ստանալու իրավունքը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Այսպես, նշված օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն, իսկ նույն մասի 19-րդ կետի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը։
Ձեր որոշումներում նկարագրված իրավիճակներում դիմումատուները պահանջել են ոչ թե նախաքննության փուլում գտնվող գործերի նյութերի պատճենները, այլ` այնպիսի գործերի, որոնք արխիվացվել և պահվում են ՀՀ դատարանների արխիվում։ Հետևաբար, վերոնշյալ որոշումներով ներկայացված առաջարկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններով (առավել ևս` անգործությամբ) որևէ կերպ չեն խախտվել դիմումատուների իրավունքները։
Բացի դրանից, հայտնում ենք, որ, օրինակ, դիմումատու Արթուր Այվազյանի կողմից պահանջվող քրեական գործը բաղկացած է 15 հատորից, որոնցում առկա փաստաթղթերի ծավալը կազմում է 5527 էջ։ Նույնքան հատորից է բաղկացած նաև դատապարտյալ Արամ Դավթյանին վերաբերող քրեական գործը։ Նման պայմաններում ակնհայտ է, որ բազմածավալ այդ փաստաթղթերը պատճենահանելը և դիմողին տրամադրելը ենթադրում է էական ծախսերի կատարում։ Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և, մասնավորապես, դրա 1-ին հավելվածում ՀՀ դատական դեպարտամենտի կողմից իրականացման ենթակա բյուջետային նմանօրինակ ծախս առհասարակ նախատեսված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ըստ այդմ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է միջոցներ ձեռնարկել դատական գործերի նյութերից պատճենների տրամադրման համար պետական տուրք վճարելու պահանջի ներկայացման և դրա գանձման դեպքերը բացառելու, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ` այն պարագայում, երբ կատարված գործողություններն ուղղակիորեն բխել են սահմանադրական և օրենսդրական (այդ թվում նաև` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի) համապատասխան պահանջներից։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով որպես վարչարարության հիմնարար սկզբունք ամրագրված է նաև տնտեսավարության սկզբունքը։ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։
Ամփոփելով վերոգրյալը` կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դատապարտյալներ Արթուր Այվազյանին և Արամ Դավթյանին քրեական գործերում առկա նյութերի պատճենները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և չափով` պետական տուրքը համապատասխան հաշվեհամարին վճարելուց և անդորրագրերը ներկայացնելուց հետո։
Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյան»:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով այն բանի համար, որ նա, 2012-ի օգոստոսին ծանոթանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Ս.-ի հետ և վերջինիցս տեղեկանալով, որ թիվ X զորամասը լուծարվում է, և հնարավոր է ծառայությունը շարունակի ԼՂՀ–ում տեղակայված զորամասերից մեկում, խաբեությամբ` խեղաթյուրելով ճշմարիտ փաստերը, Էդգար Ս.-ից խոշոր չափերի հասնող` 1.637.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով, ի սկզբանե նպատակ և հնարավորություն չունենալով կատարել իր խոստումը, Էդգար Ս.-ին կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ իր հարևանությամբ բնակվող ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ մտերիմ է, և կարող է դիմել նրան` Էդգար Ս.-ի բնակավայրին մոտ զորամաս ծառայության տեղափոխելու հարցը լուծելու համար:
Ստանալով Էդգար Ս.-ի համաձայնությունը` մի քանի օր անց նախկին ոստիկանը նրան կեղծ տեղեկություններ է ներկայացրել ՊՆ պաշտոնյայի հետ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության մասին և պահանջել 4000 ԱՄՆ դոլար տրամադրել` որպես կաշառք ՊՆ պաշտոնյային հանձնելու համար` ի սկզբանե նպատակ ունենալով հափշտակել նշված գումարը: Էդգար Ս.-ն, հավատալով Ա. Սարգսյանի կողմից հայտնած կեղծ տեղեկությանը, այնուամենայնիվ, չի համաձայնել տրամադրել վերջինիս պահանջած գումարն ամբողջությամբ, և առաջարկել է 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել սկզբում, իսկ մնացածը` ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Ա. Սարգսյանը մի քանի օր չի ընդունել Էդգար Ս.-ի առաջարկը` հայտնելով այդ պարագայում ձեռք բերված պայմանավորվածության կատարման անհնարինության մասին, դրանով իսկ փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:
Սակայն մի քանի օր անց Ա. Սարգսյանն ընդունել է Էդգար Ս.-ի պայմանները` վերջինիս կեղծ տեղեկություններ հայտնելով, իբր, գումարը երկու փուլով տրամադրելու վերաբերյալ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին:
Էդգար Ս.-ն իր մոր միջոցով փոխանցել է 818.800 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, որն էլ հափշտակվել է Ա. Սարգսյանի կողմից:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ռոման Ահարոնյանը:
— Երբ դատարանում վկայի ցուցմունքը տարբերվում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքից, կամ հրաժարվում է նախորդ ցուցմունքից, ո՞ր դեպքում կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել, և վկան պատասխանատվության ենթարկվել։
Վ. Ղազարյան
Հարցը դիտարկենք երկու տեսանկյունից. ցուցմունք տալուց հրաժարվել և սուտ ցուցմունք տալ: Նախ վկան, իր դատավարական կարգավիճակով պայմանավորված, արդեն պարտավորվում է ցուցմունք տալ, և ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում վկայի և տուժողի համար ցուցմունք տալուց հրաժարվելու համար:
Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել, եթե անձը հրաժարվել է ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ: Սա խրախուսող նորմ է, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալու, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու համար… Սուտ ցուցմունք տալը, որպեսզի առաջացնի քրեական պատասխանատվություն, պետք է նշանակություն ունենա գործի լուծման համար, քանի որ 338-րդ հոդվածի 3-րդ մասում կրկին սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի, անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար:
Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության նաև այն դեպքում, երբ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին:
Վերոնշյալ հոդվածներով քրեական պատասխանատվությունն առաջանում է ցուցմունք տալուց առաջ 16 տարին լրացած անձանց նկատմամբ:
— Բարեգործություն իրականացնող հասարակական կազմակերպություններն արդյոք պարտավո՞ր են պայմանագիր կնքելու այն քաղաքացիների հետ, ովքեր նվիրատվություն են կատարում։ Ինչպե՞ս համոզվել, որ այդ բարեգործությունն իր նպատակին ծառայում է։
Կ. Հովեյան
Հարցին կարելի է պատասխանել այո` ելնելով նվիրատվություն գործարքի տեսակից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բոլոր տեսակի՝ անշարժ և շարժական, գույքերի վերաբերյալ նվիրատվության պայմանագրերը կնքվում են գրավոր:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, որպիսի պայմանագրով սեփականության իրավունքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման (596- րդ հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ 3-րդ մասը սահմանում է, որ գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նշված դեպքերում:
Այս մասով առկա է որոշ բացառություն, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում: Համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1, 211, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Նշված դրույթով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես համոզվել, որ նվեր տված գույքը ծառայում է իր նպատակին` հայտնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-604-րդ հոդվածներով որևէ պարտադիր պահանջ նվեր տված գույքի նպատակային օգտագործման վերաբերյալ սահմանված չէ, հետևաբար անձը, ով ցանկանում է իր կողմից նվեր տրվող գույքը նպատակային ծառայի, ապա, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով, կարող է սահմանել պայմաններ կամ կարող է ոչ թե գույքը նվիրել, այլ` նվիրաբերել:
Այս պարագայում, ինչպես սահմանված է քաղաքացիական օրենսգրի 605-րդ հոդվածի 3-րդ կետում` նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:
Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է 605-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում: (605-րդ հոդվածի 6-րդ մաս): Վկայակոչված հոդվածները ՀՀ քաղաքացիական օրենսգրքից են:
Միևնույն ժամանակ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ բարեգործական կազմակերպությունը իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ոչ միայն իր գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, այլև` պարտավոր է իր ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, տեղեկատվություն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է Բարեգործական կազմակերպության գույքի օգտագործման առանձնահատկությունները, ըստ որի բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որևէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:
Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:
Դրամական նվիրաբերությունների և նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները և նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:
Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչև վեց ամիս ժամկետով:
Բնամթերային նվիրաբերությունների և նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:
Նշված ժամկետներում դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
Մայիսի 17-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային շրջայց իրականացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպեց այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ: Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվեց դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց վերջինիս պահման պայմանները: Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծեց նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնեց, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին: «Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենհայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմում էր դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել: Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը հայտնեց նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:
Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն հայտնեց դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք հայտնեց, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը՝ նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, վերջինիս նվիրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:
Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:
ՀՀ արդարատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտանական կայք-էջից
Մայիսի 17-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին հիվանդանոց են տեղափոխվել 1987 թ. ծնված Լյուդվիգ Վ.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 1997 թ. ծնված Հովհաննես Վ.-ն` «ծնոտի կոտրվածք աջից» ախտորոշմամբ, և 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն` «աջ ձեռնաթաթի սալջարդ վերք, կրծքավանդակի առաջնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, 1992 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1991 թ. ծնված Հայկ Բ.-ն:
Մայիսի 17-ին, ժամը 14.05-ին, նրանք ինքնակամ ներկայացել են բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Լյուդվիգ Վ.-ն գտնվում է անգիտակից վիճակում:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Դդմաշեն գյուղի բնակչուհի Անահիտ Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` շուրջ 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նեթբուք տեսակի համակարգիչ և բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Բացի այդ, Լ. Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նույն` Դդմաշեն գյուղի բնակիչ Գարիկ Գ.-ի առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նոութբուք տեսակի համակարգիչ:
Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Մինասյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Առաքելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով երեկ՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի դիմաց նա կրակոցներ էր արձակել:
Քիչ առաջ Գ.Առաքելյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա կողմից ներկայացված «Մակարով» տեսակի ատրճանակը, որը ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ապօրինի է, ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Առաքելյանը ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է, կրակոցներն արձակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է իր հետ վիճաբանողին որպեսզի նրանք իր կնոջ և երեխայի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն և դադարեցնեն լկտի պահվածքը, ասելով նաև թե՝ «կնոջս ու երեխային բարձրացնեմ տուն, իջնեմ շարունակենք մեր զրույցը», սակայն նրանք ավելի են ոգևորվել ու սկսել են ավելի լկտի պահվածք դրսևորել, այս անգամ հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, ինչից հետո էլ պատգամավորի փեսան գործի է դրել իր մոտ եղած ապօրինի ատրճանակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր երեկ՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.