23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով դատական 2-րդ նիստը:
«Հին Էրիվան»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Հակոբյանը միջնորդեց Հոլդինգի տնօրեն Մանվել Տեր- Առաքելյանին ևս ներգրավել գործի մեջ ՝ որպես երրորդ անձ՝ գրավատուի կարգավիճակով:
Սակայն «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանն առարկեց՝ պատճառաբանելով , որ սնանկության գործով վարույթի ժամանակ երրորդ անձի ներկայությունն արգելվում է:
Իսկ դատավոր Սուքոյանն էլ ավելացրեց, որ Տեր-Առաքելյանն այս գործով արդեն իսկ ներգրավված է և յուրաքանչյուր պահի կարող է իր պահանջները ներկայացնել:
Նախորդ նիստին «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը պնդում էր, որ առարկությունները անստորագիր էին ներկայացված դատարան, իսկ առարկություններից մեկում, ըստ փաստաբանի, ոչ թե տնօրենի ստորագրությունն է եղել,այլ ոմն Աստղիկ Բադալյանի:
Այսօրվա նիստին արդեն «Հին Էրիվան»-ի ներկայացուցիչ Դավիթ Դանիելյանն ևս փաստեց, որ ստորագրությունը, իրոք, նախկին տնօրեն Աստղիկ Բադալյանինն է, սակայն վերջինս, փաստաբան Դանիելյանի համոզմամբ, իրավասու է եղել նման գործողություններ կատարելու, ինչի վերաբերյալ էլ նրանք ներկայացրել են լիազորագրեր:
Այստեղ չհամաձայնեց Հայկ Հարությունյանը ՝ պնդելով, որ այդ ժամանակ դեռևս Իսպիրյանն էր հանդիսանում տնօրեն: Փաստաբանը պահանջեց, որպեսզի Նիկոլայ Հակոբյանի ներկայացրած լիազորագիրը անվավեր ճանաչվի:
«Խնդրում եմ ներկայացնել պատշաճ լիազորագիր կամ ճշտել ստորագրող Աստղիկ Բադալյանի կարգավիճակն այդ ժամանակ»,-ընդգծեց Հայկ Հարությունյանը:
Հայկ Հարությունյանը նշեց նաև, որ եթե առարկությունները չեն ներկայացվում 7 օրվա ընթացքում, ապա դրանք արդեն պետք է չեղյալ համարել:
«Նախ և առաջ խնդրում եմ ճշտել՝ արդյո՞ք այդ փաստաթղթերը ներկայացվել են սահմանված ժամկետներում, թե ոչ, այնուհետև պարզել՝ գործող տնօրենի կողմից է ստորագրված տվյալ առարկությունը»,-հավելեց «Յունիբանկ»-ի ներկայացուցիչը:
Նա խնդրեց զանգահարել սնանկության գործով կառավարիչ Խալաթյանին և ճշտել՝ նա տեղյա՞կ է, որ այդ ժամանակ Աստղիկ Բադալյանը հանդիսացել է տնօրեն:
Այս պահանջը դատավոր Սուքոյանը մերժեց.
«Եկեք չկասկածենք դատարանի անաչառությանը՝ նշելով որ այստեղ կեղծված կամ հետին թվով ներկայացված փաստաթղթեր կան»,-պահանջեց դատավորը:
Հայկ Հարությունյանն էլ համառորեն պնդեց, որ դատավորը իրականության չհամապատասխանող փաստեր է ներկայացնում:
«Ես ընդամենը խնդրում եմ՝ թույլ տալ զանգահարել կառավարչին և պարզել՝ կեղծված են այդ փաստաթուղթերը, թե ոչ»,- միջնորդեց «Յունիբանկ»-ի փաստաբանը:
Հասկանալով, որ իր միջնորդությունը դատավորի կողմից չի ընդունվում,պահանջեց դատաքննություն անցկացնել, որպեսզի պարզվի՝ այդ փաստաթղթերը համապատասխանում են նշված ամսաթվերին:
Քիչ անց, սակայն, Հայկ Հարությունյանը հետաձգեց փորձաքննության պահանջը ևս:
Հայկ Հարությունյանը նշեց նաև, որ Բանկը պատրաստ է վճարել աշխատակից-պարտատերերի պահանջները, որպեսզի գործի քննությունն ավելի թեթևանա: Դատավորը խնդրեց առաջարկությունը քննարկել աշխատակիցների հետ:
Որոշում կայացվեց հաջորդ նիստին ընթերցել պահանջները, այնուհետև առարկությունները:
Ի դեպ, Նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում, քանի որ «Յունիբանկ»-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը և դատավոր Սուքոյանը, կարծես թե, իրար չէին հասկանում:
Արդեն երկրորդ նիստն է, որ ներկայանում են բոլոր աշխատակից-պարտատերերը, սակայն նրանց հարցին այդպես էլ չեն անդրադառնում:
Մարիանա Պետրոսյան
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 23-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը:
Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 3 և խարդախության 4 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում անցկացվեց սպայական անձնակազմի շարային ստուգատես՝ սպայական անձնակազմի ամառային համազգեստ կրելու և արտաքին տեսքը ստուգելու նպատակով: Ստուգվեց նաև վկայականի և հատուկ միջոցների պատշաճ կրումը: Ծառայության համապատասխան բաժինների ղեկավարները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին զեկուցեցին իրենց բաժինների շարային ստուգատեսին պատրաստ լինելու մասին: Ծառայությանը ղեկավարը հետաքրքրվեց բաժիններում աշխատող նորանշանակ հարկադիր կատարողների աշխատանքով և զրուցեց նրանց հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն սպայական անձնակազմին կոչ արեց պահպանել այն աշխատաոճը, որը որդեգրված է Ծառայության կողմից և չթուլանալ:
«Դուք զինվորականներ եք և պետք է առաջնորդվեք զինվորականի ոճով: Նորից եմ կրկնում՝ լավ աշխատողը խրախուսվելու է, իսկ վատ աշխատողը՝պատժվելու: Այնպես արեք, որ մեր թիմից ոչ ոք չբացակայի»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ բոլորին մաղթելով բարի ծառայություն:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, կատարվում է նախաքննություն:
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Լ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և այլևս նրանից ոչ մի տեղեկություն չունի:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին` իր վարած «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարված զննությամբ` ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` փամփշտատուփով, «Բրաունինգ» տիպի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ՉԺ» տիպի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ, «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սերգեյ Գրիգորյանը մայիսի 7-ին նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Վարդուհի Գրիգորյանի հետ, որի ժամանակ «Բրաունինգ» տիպի ատրճանակից` սպանելու դիտավորությամբ, երկու անգամ կրակել է նրա վրա, այնուհետև դին թաղել Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի մերձակա ամառանոցային տարածքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի մոտակայքում հայտնաբերել է Վ. Գրիգորյանի դին:
Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի և թիկունքի մասերում հայտնաբերվել են հրազենային 2 վնասվածքների հետքեր:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սերգեյ Գրիգորյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 8-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի և ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գործող ռեստորանային համալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Մայիս Ե.-ին, 1986 թ. ծնված Խաչիկ Շ.-ին, 1974 թ. ծնված Գրիգոր Շ.-ին, 1987 թ. ծնված Սամսոն Ու.-ին, 1996 թ. ծնված Հարութ Հ.-ին, 1986 թ. ծնված Արեգ Բ.-ին, 1982 թ. ծնված Ամրամ Բ.-ին, 1981 թ. ծնված Գալուստ Պ.-ին, 1980 թ. ծնված Գագիկ Ա.-ին և 1974 թ. ծնված Արթուր Վ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված ռեստորանային համալիրում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանային համալիրում եղած քաղաքացիների նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ ու տարբեր իրերով հարվածել միմյանց` կոտրելով ռեստորանային համալիրի գույքը:
Արթուր Վ.-ն և Մայիս Ե.-ն բուժօգնության են տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 02.10-ին, Արթուր Վ.-ից ընդունվել է հաղորդում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Օրբելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
***
Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան
Կրթություն
1990 – 1996 թթ. — Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. — Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. — «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. — Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. — Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիսի 8-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.