23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Շենլին» ՍՊ ընկերության իրավաբանական տնօրեն Աստղիկ Ե.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ընկերության փաստացի տնօրեն Շահեն Մ.-ն իրենից` Աստղիկ Ե.-ից, խոշոր չափերի գումար է հափշտակել: Միաժամանակ Շահեն Մ.-ն նախաքննական մարմնին հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրենից պահանջել և ստացել է 18 մլն դրամ:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:
Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Մայիսի 13-ին Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 14-ին, ժամը 21.35-ին, նա կամավոր ներկայացել է բաժին:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Բազմիցս նշվել է, որ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ոդիսականը շարունակվում է, որում նշվում են մի շարք բարձրաստիճան վաշխառու պաշտոնյաների` ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականի` Ռազմիկ Ավագյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու` Դավիթ Բեգլարյանի և այլոց անուններ:
Հերմինե Նաղդալյանը, ինչպես գործով դատական նիստերից մեկի ժամանակ վկայեց կոոպերատիվի ախագահ Արմեն Թադևոսյանը, 2011 թվականի նոյեմբերի 7-ին իր ներկայությամբ ապտակել է ՀՔԾ Հատուկ քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանին, ձեռքում եղած թղթերը շպրտում վերջինիս երեսին և ասում, թե «քանի՞ գլխանի եք, որ ամուսնուս վաշխառու եք ճանաչել»:
Նույն օրը Հ. Նաղդալյանը սպառնալիքով, թե նման որոշում կայացրած քննիչներին կազատի աշխատանքից, որոշումը փոխել է տալիս:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը 300 հազար ԱՄՆ դոլար ամսեկան 5%-ով տոկսով գումար է տվել Արմեն Թադևոսյանին և դրա դիմաց` որպես գրավ, վերցրել 14 բնակարաններ: Բնակարաններից 6-ը գումարի դիմաց վերադարձրել է, իսկ 8-ը` ոչ: Ավելին` Ա. Թադևոսյանի խոսքերով, Հ. Նաղդալյանը մյուս բնակիչներին ասել է, թե «դուք բնակարաններ չունեք, ու եթե գաք այստեղ, բոլորիդ կխփեմ»:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ Թադևոսյանի` դատարանում տված ցուցմունքներից պարզ էր դարձել, որ 2013 թվականի հունիսի կեսերին սկսած քրեական վարույթում ինքը ցուցմունք է տվել Ռազմիկ Ավագյանի դեմ` որպես վաշխառուի: Այս փաստը զայրացրել է Ավագյանին, և կոոպերատիվը սնանկ ճանաչելու պահանջ է առաջադրել:
Բնակիչներն Armlur.am-ին հայտնել են, որ «Պրոմեթեյ» բանկում գրավադրված գույքի հետ կապված փաստաթղթերում սպառողական կոոպերատիվի անդամների ստորագրությունները կեղծված են, և այդ մասին իմացել են նաև բանկի ղեկավարները: 2014 թվականի սկզբին բանկի կառավարիչը նույն բանկի իրավաբան Հակոբ Ճարոյանին գաղտնի անվճար նշանակում է սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի փաստաբան, ով խարդախության համար դատված է եղել:
Թադևոսյանի փոխանցմամբ` Ճարոյանը, ելնելով իր անձնական շահերից, գաղտնի գործարքների մեջ է մտել դատավոր Արթուր Սմբատյանի հետ: Փաստաբանը դատավոր Սմբատյանին հորդորել է սնանկ ճանաչել կոոպերատիվը, որպեսզի, ինչպես նշեց սպառողական կոոպերատիվի նախագահը, թալանեն բնակիչների բնակարանները` իրենց ուզած ձևով:
«Հակոբ Ճարոյանն այդ գործով հանդիպել է Սմբատյանի ազգականի` Գագիկ Առաքելյանի հետ, ու պայմանավորվում են կոոպերատիվը սնանկ ճանաչել»,- իր ցուցմունքում նշեց Թադևոսյանը: Վերջինիս փոխանցմամբ` նա նաև հայտնել է, թե փաստաբան Ճարոյանը դատավոր Արթուր Սմբատյանի հետ զրույցում նշել է, թե «խա՞ղ ես անում հարկայինի հետ»` նկատի ունենալով, որ կոոպերատիվն անպայման պետք է սնանկ ճանաչել, այլապես նրանք խնդիրներ կունենան: Կոոպերատիվի նախագահի փոխանցմամբ` Ճարոյանին նաև Ռազմիկ Ավագյանն է ցուցումներ տվել:
Ճարոյանը բնակիչների մոտ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է «Պրոմեթեյ» բանկի փաստաբանը և բնակիչներին առաջարկել է գումարի դիմաց իր ծառայությունը` բանկի հետ հարցերը լուծելու համար` ասելով, թե «իմ նման դուխով փաստաբան չկա, դուք իմ նմանին չեք ճարի»: Այնուհետև, ըստ պայմանավորվածության, որը Հակոբ Ճարոյանը ձեռք է բերել դատավոր Սմբատյանի, բանկի ղեկավարի և սնանկի կառավարչի հետ, ինքն անձամբ պետք է ցածր գներով գներ բանկում գրավադրված տարածքները` աճուրդով: Հակոբ Ճարոյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Արմեն Թադևոսյանի անունից, որոնց համաձայն ինքը իրավասություն է ունեցել կոոպերատիվը սնանկացման տանել: Նա նաև բնակիչների մոտ հայտարարել է, թե սնանկացման կառավարիչ է «դնելու իր մարդուն»:
Բնակիչներն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեցին, որ դատավոր Սմբատյանն ու փաստաբան Ճարոյանը դեռ պետք է պատասխան տան իրենց անօրինական արարքերի համար: Իսկ «Նորաշեն-2007»-ի քրեական դատավարությունն արդեն ավարտական փուլում է:
Ժողովուրդը մեծ հույսեր ունի, որ այդ հարցին կանդրադառնա Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ըստ «ՀԺ»-ի հավաստի տեղեկությունների, առաջիկայում նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ:
ՍԴ անդամ դառնալու համար պայքարում է նաև արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ով նաև Սերժ Սարգսյանին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է: ՍԴ-ում, ինչպես ժամանակին տեղեկացրել էինք, դատավորի 2 թափուր տեղ է առաջանում, քանի որ թոշակի են գնում ՍԴ անդամների Վալերի Պողոսյանը և Մանուկ Թոփուզյանը։ Այդ տեղերից մեկին հավակնում է նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Հայկական ժամանակ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՓՊ լրատվական ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. սեպտեմբերի սկզբին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները օգտագործելով պաշտոնեական դիրքը` սկզբում նյութապես շահագրգռելու, ապա` իր կողմից չկատարած հանցագործության համար հետապնդում սկսելու սպառնալիքով, առաջարկել են իրեն խոստովանել չբացահայտված ծանր հանցագործության կատարումը և դատապարտվել դրա համար:
Ոստիկանության աշխատակիցները, ստանալով Լյովա Ս.-ի համաձայնությունը, վերջինիս ցույց են տվել չբացահայտված գողության դեպքի վայրը և հորդորել, որ քննչական գործողությունների ընթացքում մատնացույց անի այն` որպես իր կողմից կատարված գողության դեպքի վայր:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 12-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մ. Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց C-180»-ի վարորդը և ուղևորը, «Գրանդ Չերոկի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 15.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու և թողնելով դեպքի վայրը` հեռացել է, իսկ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 15.30-ին, Երևանի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ», «ԲՄՎ», «Մազդա», «ՎԱԶ-2106», «Օպել», «Ֆոլքսվագեն», «Տոյոտա», «ՎԱԶ-21134» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԶԻԼ»-ի վարորդը նույն օրը, ժամը 17.50-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 17.15-ին, Երևանի Հալաբյան փողողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Աուդի», «ՋԻՊ», «Օպել», «Սուբարո» մակնիշի ավտոմեքենաներ և ավտոբուս:
«Սուբարո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 46 շենքի բակում վրաերթի էր ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով մայիսի 12-ին, ժամը 10.15-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 143/1 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված լինելու ընթացքում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը ծեծել ու հայհոյել է իրեն, ինչի պատճառով ինքը խոստովանել է, որ գողություն է կատարել:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր հաստիքների համար:
2014 թվականի մայիսի 12-ին կայացավ բաց մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին 1-ին դասի խորհրդականներ Ազատ Հարությունյանը, Գարեգին Բեգոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Օհանյանը, 2-րդ դասի խորհրդականներ Զավեն Թադևոսյանը և Վահե Խաչատրյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանի հրամանով` հաղթող ճանաչվածները նշանակվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.