23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 17-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային շրջայց իրականացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներ:
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ իրականացրած այցի ընթացքում նախարարը հանդիպեց այնտեղ պահվող ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Հայտնի է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, իսկ Վարդան Պետրոսյանի անձի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն մեր երկրում, այլև Սփյուռքում, և մասնավորապես ֆրանսաբնակ մեր հայրենակիցների մոտ: Այդ առումով նորանշանակ նախարարը բազմաթիվ դիմումներ և հարցադրումներ է ստացել, որոնք վերաբերվում են հայտնի դերասանի պահման պայմաններին, նրա առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների պահպանության հարցերին: Նշված խնդիրներին անձամբ տեղեկանալու համար Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ այցելած նախարարը հետաքրքրվեց դերասանի առողջական վիճակով, ուսումնասիրեց վերջինիս պահման պայմանները: Վարդան Պետրոսյանը հատուկ շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողներից և ընդհանուր պահման պայմաններից բացարձակ որևէ բողոք չունի: Նա ընդգծեց նաև, որ անչափ կարևորում է մարդկային ջերմ վերաբերմունքը, որ տածում են իր հանդեպ խցակիցները: Ավելին, բացելով փակագծերը, հայտնեց, որ իր հաջորդ ներկայացման մեջ անպայման անդրադառնալու է դատապարտյալների կյանքին: «Պարոն նախարար, իմ աչքերից չի հեռանում այն տեսարանը, երբ ինձ կիսամեռ, սպիտակած տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց: Փարիզի ամենհայտնի հիվանդանոցը՝ Ամերիկյան կոչվող, չէր կարող ինձ վերադարձնել կյանք, ինչպես դա արեցին այն դատապարտյալները, որոնք մի վայրկյանում շրջապատեցին ինձ իրենց հոգատարությամբ»,- պատմում էր դերասանը՝ հավելելով, որ հենց նրանց մարդկային մոտեցման արդյունքում է րոպեներ անց ուշքի եկել: Վարդան Պետրոսյանը շնորհակալությունը հայտնեց նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հոգատար վերաբերմունքի համար:
Հայտնի դերասանը որոշակի դժգոհություն հայտնեց դատավարության ընթացքից, ինչին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դատական քննության ընթացքին որևէ մեկը, այդ թվում արդարադատության նախարարը, միջամտելու իրավասություն չունի և համոզմունք հայտնեց, որ դատարանը կկայացնի օրինական և արդար որոշում:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը՝ նշեց, որ Վարդանի երկրպագուներից է, վերջինիս նվիրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող գիրք:
Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի համար՝ նշելով, որ իր ցանկությունը միայն մեկն է՝ արդար դատավարություն:
ՀՀ արդարատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտանական կայք-էջից
Մայիսի 17-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին հիվանդանոց են տեղափոխվել 1987 թ. ծնված Լյուդվիգ Վ.-ն` «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, 1997 թ. ծնված Հովհաննես Վ.-ն` «ծնոտի կոտրվածք աջից» ախտորոշմամբ, և 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն` «աջ ձեռնաթաթի սալջարդ վերք, կրծքավանդակի առաջնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 16-ին, ժամը 21.00-ից մինչև 22.00-ն ընկած ժամանակահատվածում, Վանանդ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց վնասվածքները պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, 1992 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1991 թ. ծնված Հայկ Բ.-ն:
Մայիսի 17-ին, ժամը 14.05-ին, նրանք ինքնակամ ներկայացել են բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Լյուդվիգ Վ.-ն գտնվում է անգիտակից վիճակում:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Դդմաշեն գյուղի բնակչուհի Անահիտ Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` շուրջ 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նեթբուք տեսակի համակարգիչ և բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Բացի այդ, Լ. Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նույն` Դդմաշեն գյուղի բնակիչ Գարիկ Գ.-ի առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նոութբուք տեսակի համակարգիչ:
Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Մինասյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Առաքելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և ներկայացրել նաև «Մակարով» տեսակի ատրճանակը, որով երեկ՝ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ գործող «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքի դիմաց նա կրակոցներ էր արձակել:
Քիչ առաջ Գ.Առաքելյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա կողմից ներկայացված «Մակարով» տեսակի ատրճանակը, որը ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ապօրինի է, ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլ փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ.Առաքելյանը ով ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է, կրակոցներն արձակելուց առաջ մի քանի անգամ խնդրել է իր հետ վիճաբանողին որպեսզի նրանք իր կնոջ և երեխայի ներկայությամբ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեն և դադարեցնեն լկտի պահվածքը, ասելով նաև թե՝ «կնոջս ու երեխային բարձրացնեմ տուն, իջնեմ շարունակենք մեր զրույցը», սակայն նրանք ավելի են ոգևորվել ու սկսել են ավելի լկտի պահվածք դրսևորել, այս անգամ հայհոյանքներ և սպառնալիքներ տալով, ինչից հետո էլ պատգամավորի փեսան գործի է դրել իր մոտ եղած ապօրինի ատրճանակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում ավագ քննիչ Աշոտ Մինասյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը, պահելը, օգտագործելը), 258 հոդվածի 4 մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր երեկ՝ մայիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 5 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մայիսի 17-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Վալերի Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը:
«Առանձնահատուկ կարևորում եմ պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությանն առնչվող հայեցակարգային մոտեցումները: Այդ առումով կարևոր է, որպեսզի երաշխավորվի պետական իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց հանրային-իրավական պատասխանատվությունն իրենց լիազորությունների իրականացման հարցում»,- թերթի հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը` հավելելով, որ հայեցակարգի նախագիծը չի հավակնում առաջարկված լուծումների առումով կատարյալ լինելու:
Նա, միևնույն ժամանակ կարծում է, որ ներկայացված նախագծում տեղ են գտել քննարկվող հարցերի առնչությամբ այն հիմնական հայեցակարգային մոտեցումները, որոնք հնարավորություն կտան լուծելու մեր հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրները՝ հիմքում ունենալով այն հիմնական սկզբունքը, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատություններն են բարձրագույն արժեքը::
Առավոտ
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե՝ Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցների աշխատավարձերը ուշացրել են, և առանց հիմնավորման աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-ը հազարական դրամ:
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության և լրատվության կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը կայքերից մեկին տված պարզաբանման մեջ ասել էր, որ կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերը նախորդների համեմատ եղել են 10 հազարական դրամ պակաս, ինչը ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորում հատկացնելու հաշվարկների թերի լինելու հետևանք է եղել:
«Հայկական Վարկած»-ի խնդրանքով՝ Արսեն Բաբայանն առավել մանրամասն ներկայացրեց խնդիրը.
«Ոչ թե պահվել է 10 հազարական դրամը, այլ կառավարության կողմից ապրիլ ամսվա համար հատկացված ֆինանսավորումը եղել է թերի: Մասնավորապես, դատական կարգադրիչների աշխատավարձը ներառում է նաև պարենի փոխհատուցում, որը կազմում է 10 հազար դրամ: Ապրիլ ամսվա ֆինանսավորման ժամանակ հենց այդ 10 հազարական դրամները չեն եղել հաշվարկված: Խնդիրը Դեպարտամենտը նկատել է, ֆինանսների նախարարության հետ համատեղ կատարել է վերահաշվարկ: Պակաս գումարը հատկացվել է դեպարտամենտին, իսկ դեպարտամենտն էլ փոխանցել է աշխատակիցներին»:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք գործող օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը. կողմ է քվեարկել 79, դեմ՝ 21 և ձեռնպահ 3 պատգամավորներ:
Օրենսդրական փաթեթը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ կքննարկվի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.