23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում, «Վերնիսաժի» մոտ Գոռ Առաքելյանը կրակոցներ էր արձակել , ինչի հետևանքով հինգ քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը, հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը:
Մենք շատ պարզ և մատչելի ներկայացրել ենք, որ ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով: Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ, շփոթում է «պետական տուրքի» և «փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող ծախսեր» հասկացությունները: Եթե դատական ակտի մեկ էջի պատճենահանման առավելագույն ծախսը, օրինակ, կարող է լինել 10 դրամ, ապա Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է դատական ակտի յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ պետական տուրքի վճարման պահանջ: Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Կրկին հորդորում ենք Դատական դեպարտամենտի ղեկավարությանը փոխել իր գործելաոճը և լուրջ քայլեր ձեռնարկել ապօրինի գանձումները դադարեցնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ օրենքի խախտումը շարունակելը կամ երկարաշունչ հայտարարություններով պարտակելը նախկինում ևս բացասական հետևանքներ են առաջացրել թե՛ քաղաքացիների և թե՛ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարության համար:
ՄԻՊ գրասենյակ
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը:
ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի 13-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Հովհաննես Գ.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է Հովհաննես Ս.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հովհաննես Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա՝ ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզենի ներկայացրած միջնորդության վերաբերյալ թե’ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը և թե’ տուժողների շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը բացասական կարծիք հայտնեցին:
Փաստաբան Ռուբեն Բալոյանն իր խոսքում նշեց, որ իր համար անհասկանալի մնաց, թե իր ֆրանսիացի գործընկերոջ ելույթը միջնորդությու՞ն էր, առարկությու՞ն, թե` պաշտպանական ճառ: «Ես կասեի, որ դա բարոյական հորդոր էր, ինչ-որ դաստիարակչական նպատակ էր հետապնդում»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նա նաև նշեց, որ պաշտպանն իր ելույթում գնահատականներ տվեց դեռևս չհետազոտված ապացույցներին, ինչ-որ անձանց ցուցմունքներին: «Ի վերջո, ես չեմ կարծում, որ պաշտպանական կողմը դատաքննության սկզբնական փուլում իրավունք ուներ նման դիրքորոշում հայտնելու»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանն անդրադարձավ նաև պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե կան ավտովթարի գործեր, որտեղ չկան միավորներ: «Ես կարող եմ հայտարարել, որ սա այդ գործը չէ»,- ասաց նա՝ հավելելով. «Մեղավոր կարող էր չլինել միայն այն դեպքում, եթե խափանված լիներ ամբաստանյալի ավտոմեքենայի արգելակման համակարգը»:
Ռուբեն Բալոյանը նշեց նաև, որ գործում առկա են ապացույցներ, փաստաթղթեր, որոնք պաշտպանական կողմը փորձում է շրջանցել: «Բացի այդ, մենք գտնում ենք, որ թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում ամբաստանյալը խոչընդոտում է գործի քննությանը: Դրա վառ ապացույցն էր Եղվարդի ԲԿ բժշկի կողմից թույլ տրված սթափության վիճակի արձանագրությունները կազմելիս բազում սխալները, միգուցե և՝ ապօրինությունները»,- ասաց Բալոյանը` հավելելով, թե իր ունեցած փաստերն այսքանով չեն սահմանափակվում, բայց նա դրանց չանդրադարձավ, քանի որ այդ ապացույցները դեռ հետազոտված չեն:
Հաշվի առնելով հենց գործի ընթացքին խոչընդոտելու հանգամանքը՝ Ռուբեն Բալոյանը տեսակետ հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի փաստաբանի` կալանքը փոխելու միջնորդությունը դատարանը պետք է մերժի:
Մեղադրող դատախազն իր խոսքում ևս նույն տեսակետը հայտնեց` նշելով, որ կալանքի որոշման համար մասնավորապես հիմք է ընդունվել Վարդան Պետրոսյանի կողմից տուժողների նկատմամբ հնարավոր ճնշումների և ՀՀ-ից հեռանալու հավանականությունը:
Մեղադրող դատախազի այս հայտարարության համար Վարդան Պետրոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց՝ հավելելով, որ առաջին անգամ լսեց այն դրույթները, որոնց համար ինքը կալանավորվել է:
Անդրադառնալով իր` երկրից փախչելու հնարավորությանը` վարդան Պետրոսյանն ասաց. «Հարգելի դատարան, Դուք շատ լավ գիտեք, որ անձնագրերս Ձեզ մոտ են, ճանաչում եք ինձ, ես կես դար ապրում եմ Հայայստանում, և գիտեք, որ փախչող մարդ չեմ»: Գալով ճնշումներին՝ Վարդան Պետրոսյանը նշեց, որ «ճնշում» բառը ճիշտ չի կիրառվում, «պետք է լինի քայլ՝ Հակոբյանների հետ հաշտության գնալու համար»:
«Ինչ վերաբերում է նրան, որ ես՝ ամբաստանյալս, խանգարել եմ և խանգարում եմ դատաքննությանը, ապա թույլ տվեք չհամաձայնել. ես եղել եմ կոմայի մեջ, իսկ դրանից հետո անմիջապես ձերբակալվել եմ և կալանավորվել»:
«Դատարանն ինձ կալանավորել է` մշտապես փակելով իմ առջև այն ճանապարհը, որով ես կարող էի հաշտության եզրեր գտնել»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Կողմերին լսելուց հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Փաստինֆո»
Հաշվի առնելով հանրության՝ օբյեկտիվ, անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը` հայտնում ենք. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» որոշում, որը փորձ է արվել հանրությանը մատուցել «սկանդալային» վերնագրով:
Անտեսելով ամեն գնով ընթերցող ձեռք բերելու` դեղին մամուլին հարիր ՄԻՊ-ի գործելակերպը` հարկ ենք համարում հանրության սեփականությունը դարձնել գործի հիմքում դրված այն օբյեկտիվ հանգամանքերը, որոնց, ըստ էության, ՄԻՊ-ը չի ցանկացել անդրադառնալ: Մասնավորապես, մինչ վերոնշյալ որոշման հրապարակումը, ՄԻՊ-ի կողմից այն ուղարկվել է նաև ՀՀ դատական դեպարտամենտ, որի վերաբերյալ Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի գրությամբ կրկին անգամ հանգամանալից տրվել է սպառիչ պարզաբանում: Նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն խնդրի շուրջ կատարված հրապարակային գործողություններում տեղ չեն գտել Դեպարտամենտի ղեկավարի պարզաբանումները, ինչն էլ հանրության շրջանում կարող է առաջացնել թյուր պատկերացում, ստորև ներկայացնում ենք պարզաբանող գրությունն ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Անդրեասյան,
Ձեր 25.04.2014թ. թիվ 01/14.2/1636-14 և 01/09/1637-14 գրություններին կից ուղարկված` «Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և թույլ տրված խախտումները վերացնելու ուղղությամբ առաջարկ ներկայացնելու մասին» 23.04.2014թ. որոշումներում տեղ գտած փաստական հանգամանքներին և ներկայացված իրավական նորմերին արդեն իսկ անդրադարձ է կատարվել ՀՀ դատական դեպարտամենտի մի շարք գրություններով, մասնավորապես` 22.04.2014թ. թիվ ԴԴ-1 Ե-2221 գրությամբ։ Դրանից զատ, տեղեկացվում է, որ անձանց` քրեական գործերի նյութերից պատճեններ ստանալու իրավունքը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Այսպես, նշված օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն, իսկ նույն մասի 19-րդ կետի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով ծանոթանալ փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների նշանակման, իր նկատմամբ խափանման միջոց և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին կայացված որոշումներին, իսկ իր խնդրանքով` նաև անվճար ստանալ այդ որոշումների և մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ որոշման, հայցադիմումի պատճենը, ինչպես նաև դատավճռի կամ դատարանի այլ վերջնական որոշման պատճենը։
Ձեր որոշումներում նկարագրված իրավիճակներում դիմումատուները պահանջել են ոչ թե նախաքննության փուլում գտնվող գործերի նյութերի պատճենները, այլ` այնպիսի գործերի, որոնք արխիվացվել և պահվում են ՀՀ դատարանների արխիվում։ Հետևաբար, վերոնշյալ որոշումներով ներկայացված առաջարկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի գործողություններով (առավել ևս` անգործությամբ) որևէ կերպ չեն խախտվել դիմումատուների իրավունքները։
Բացի դրանից, հայտնում ենք, որ, օրինակ, դիմումատու Արթուր Այվազյանի կողմից պահանջվող քրեական գործը բաղկացած է 15 հատորից, որոնցում առկա փաստաթղթերի ծավալը կազմում է 5527 էջ։ Նույնքան հատորից է բաղկացած նաև դատապարտյալ Արամ Դավթյանին վերաբերող քրեական գործը։ Նման պայմաններում ակնհայտ է, որ բազմածավալ այդ փաստաթղթերը պատճենահանելը և դիմողին տրամադրելը ենթադրում է էական ծախսերի կատարում։ Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և, մասնավորապես, դրա 1-ին հավելվածում ՀՀ դատական դեպարտամենտի կողմից իրականացման ենթակա բյուջետային նմանօրինակ ծախս առհասարակ նախատեսված չէ, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ըստ այդմ, անհասկանալի է, թե ինչպես կարելի է միջոցներ ձեռնարկել դատական գործերի նյութերից պատճենների տրամադրման համար պետական տուրք վճարելու պահանջի ներկայացման և դրա գանձման դեպքերը բացառելու, ինչպես նաև համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ` այն պարագայում, երբ կատարված գործողություններն ուղղակիորեն բխել են սահմանադրական և օրենսդրական (այդ թվում նաև` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի) համապատասխան պահանջներից։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով որպես վարչարարության հիմնարար սկզբունք ամրագրված է նաև տնտեսավարության սկզբունքը։ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում, առավել բարենպաստ արդյունքի հասնելու համար ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը։
Ամփոփելով վերոգրյալը` կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դատապարտյալներ Արթուր Այվազյանին և Արամ Դավթյանին քրեական գործերում առկա նյութերի պատճենները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով և չափով` պետական տուրքը համապատասխան հաշվեհամարին վճարելուց և անդորրագրերը ներկայացնելուց հետո։
Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյան»:
ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոն
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի սպասարկող անձնակազմի նախկին ոստիկան Արմեն Սարգսյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով այն բանի համար, որ նա, 2012-ի օգոստոսին ծանոթանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Ս.-ի հետ և վերջինիցս տեղեկանալով, որ թիվ X զորամասը լուծարվում է, և հնարավոր է ծառայությունը շարունակի ԼՂՀ–ում տեղակայված զորամասերից մեկում, խաբեությամբ` խեղաթյուրելով ճշմարիտ փաստերը, Էդգար Ս.-ից խոշոր չափերի հասնող` 1.637.600 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով, ի սկզբանե նպատակ և հնարավորություն չունենալով կատարել իր խոստումը, Էդգար Ս.-ին կեղծ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ իր հարևանությամբ բնակվող ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ մտերիմ է, և կարող է դիմել նրան` Էդգար Ս.-ի բնակավայրին մոտ զորամաս ծառայության տեղափոխելու հարցը լուծելու համար:
Ստանալով Էդգար Ս.-ի համաձայնությունը` մի քանի օր անց նախկին ոստիկանը նրան կեղծ տեղեկություններ է ներկայացրել ՊՆ պաշտոնյայի հետ ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության մասին և պահանջել 4000 ԱՄՆ դոլար տրամադրել` որպես կաշառք ՊՆ պաշտոնյային հանձնելու համար` ի սկզբանե նպատակ ունենալով հափշտակել նշված գումարը: Էդգար Ս.-ն, հավատալով Ա. Սարգսյանի կողմից հայտնած կեղծ տեղեկությանը, այնուամենայնիվ, չի համաձայնել տրամադրել վերջինիս պահանջած գումարն ամբողջությամբ, և առաջարկել է 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել սկզբում, իսկ մնացածը` ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Ա. Սարգսյանը մի քանի օր չի ընդունել Էդգար Ս.-ի առաջարկը` հայտնելով այդ պարագայում ձեռք բերված պայմանավորվածության կատարման անհնարինության մասին, դրանով իսկ փորձելով ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:
Սակայն մի քանի օր անց Ա. Սարգսյանն ընդունել է Էդգար Ս.-ի պայմանները` վերջինիս կեղծ տեղեկություններ հայտնելով, իբր, գումարը երկու փուլով տրամադրելու վերաբերյալ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին:
Էդգար Ս.-ն իր մոր միջոցով փոխանցել է 818.800 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար, որն էլ հափշտակվել է Ա. Սարգսյանի կողմից:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ռոման Ահարոնյանը:
— Երբ դատարանում վկայի ցուցմունքը տարբերվում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքից, կամ հրաժարվում է նախորդ ցուցմունքից, ո՞ր դեպքում կարող է իբրև սուտ ցուցմունք դիտարկվել, և վկան պատասխանատվության ենթարկվել։
Վ. Ղազարյան
Հարցը դիտարկենք երկու տեսանկյունից. ցուցմունք տալուց հրաժարվել և սուտ ցուցմունք տալ: Նախ վկան, իր դատավարական կարգավիճակով պայմանավորված, արդեն պարտավորվում է ցուցմունք տալ, և ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում վկայի և տուժողի համար ցուցմունք տալուց հրաժարվելու համար:
Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել, եթե անձը հրաժարվել է ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ: Սա խրախուսող նորմ է, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում:
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալու, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու համար… Սուտ ցուցմունք տալը, որպեսզի առաջացնի քրեական պատասխանատվություն, պետք է նշանակություն ունենա գործի լուծման համար, քանի որ 338-րդ հոդվածի 3-րդ մասում կրկին սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի, անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար:
Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության նաև այն դեպքում, երբ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին:
Վերոնշյալ հոդվածներով քրեական պատասխանատվությունն առաջանում է ցուցմունք տալուց առաջ 16 տարին լրացած անձանց նկատմամբ:
— Բարեգործություն իրականացնող հասարակական կազմակերպություններն արդյոք պարտավո՞ր են պայմանագիր կնքելու այն քաղաքացիների հետ, ովքեր նվիրատվություն են կատարում։ Ինչպե՞ս համոզվել, որ այդ բարեգործությունն իր նպատակին ծառայում է։
Կ. Հովեյան
Հարցին կարելի է պատասխանել այո` ելնելով նվիրատվություն գործարքի տեսակից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բոլոր տեսակի՝ անշարժ և շարժական, գույքերի վերաբերյալ նվիրատվության պայմանագրերը կնքվում են գրավոր:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, որպիսի պայմանագրով սեփականության իրավունքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման (596- րդ հոդված):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ 3-րդ մասը սահմանում է, որ գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նշված դեպքերում:
Այս մասով առկա է որոշ բացառություն, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասում: Համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.1, 211, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Նշված դրույթով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես համոզվել, որ նվեր տված գույքը ծառայում է իր նպատակին` հայտնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-604-րդ հոդվածներով որևէ պարտադիր պահանջ նվեր տված գույքի նպատակային օգտագործման վերաբերյալ սահմանված չէ, հետևաբար անձը, ով ցանկանում է իր կողմից նվեր տրվող գույքը նպատակային ծառայի, ապա, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով, կարող է սահմանել պայմաններ կամ կարող է ոչ թե գույքը նվիրել, այլ` նվիրաբերել:
Այս պարագայում, ինչպես սահմանված է քաղաքացիական օրենսգրի 605-րդ հոդվածի 3-րդ կետում` նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:
Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է 605-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում: (605-րդ հոդվածի 6-րդ մաս): Վկայակոչված հոդվածները ՀՀ քաղաքացիական օրենսգրքից են:
Միևնույն ժամանակ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ բարեգործական կազմակերպությունը իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում ոչ միայն իր գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, այլև` պարտավոր է իր ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի մասին յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, տեղեկատվություն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է Բարեգործական կազմակերպության գույքի օգտագործման առանձնահատկությունները, ըստ որի բարեգործական կազմակերպությունները չեն կարող որպես նվիրատվություն ընդունել որևէ գույք՝ ի շահ նվիրատուի օգտագործելու պայմանով:
Բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը, բացառությամբ նվիրաբերությունների տեսքով ստացված այն եկամուտների, որոնց վերաբերյալ բարեգործը սահմանել է այլ պայմաններ:
Դրամական նվիրաբերությունների և նվիրատվությունների ոչ պակաս, քան 80 տոկոսը պետք է օգտագործվի բարեգործական կազմակերպության կողմից այդ աջակցությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով այլ բան նախատեսված չէ: Բնամթերային նվիրաբերությունները և նվիրատվություններն ամբողջությամբ ուղղվում են բարեգործական նպատակների իրականացմանը՝ դրանց պիտանիության ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ բարեգործի կողմից կամ բարեգործական ծրագրով:
Սահմանված ժամկետներում բարեգործական կազմակերպությունների կողմից դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանց օգտագործման ժամկետները կարող է երկարաձգել լիազորված մարմինը՝ մինչև վեց ամիս ժամկետով:
Բնամթերային նվիրաբերությունների և նվիրատվությունների օգտագործման ժամկետները կարող են երկարաձգվել դրանց պիտանիության ժամկետների սահմաններում:
Նշված ժամկետներում դրամական և բնամթերային նվիրաբերություններն ու նվիրատվությունները չօգտագործելու դեպքում դրանք կարող են բռնագանձվել դատական կարգով: Բարեգործական նպատակով Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները վերագնահատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.