23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր փամփշտաժապավենի լիցքավորման սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի 548 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Քաղաքացիներ Հենրիկ Օ.-ի և Սյուզաննա Օ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիների հաղորդման` իրենց կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու և քրեական պատասխանատվությունից ազատելու համար 2012թ. ամռանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության
Մաշտոցի քննչական բաժնի քննիչը փաստաբանի միջոցով իրենցից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. մայիսի 18-ի` լույս 19-ի գիշերը ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռազմիկ Կարապետյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ` քաղաքացի Գոռ Աթաբեկյանի հետ, Երևան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված Տիգրան Պ.-ին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենայի վրայից խմբով գաղտնի հափշտակել` գողացել են 400.000 ՀՀ դրամ արժողության հակամառախուղային զույգ լուսարձակները` վերջինիս պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռազմիկ Կարապետյանին և Գոռ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ
‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունը ապօրինի է համարում ԴԱՀԿ-ի կողմից համալիրը հարկադիր աճուրդի հանելու փաստը:
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձ է անում իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ, ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն:
Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ:
Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին:
ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից:
Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ»:
Քաղաքացի Զորիկ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացու հաղորդման` 2014թ. ապրիլի 19-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երկու ոստիկան Երևան քաղաքի Արցախի փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել էր մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել էր, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել էր նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ոստիկանության ծառայողների պահանջով ապրիլի 29-ին Արևիկ Շ.-ն իր բնակարանից ներկայացրել է «Դիազեպամ» դեղամիջոցի 30 հաբ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ Արևիկ Շ.-ն այս տարվա ընթացքում 4 անգամ խոշոր չափի մարիխուանա թմրամիջոց է ձեռք բերել 1947 թ. ծնված Էլզա Մ.-ից, որը մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Հրազդանի բաժինների ծառայողների կողմից բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
Թերթի տեղեկություններով, Ազգային անվտանգության քննչական ծառայությունը, որը մեկ ամսից ավելի է՝ քննում է քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը, նոր ապացույցներ է հայտնաբերել: Խոսքը 2 հեռախոսի մասին է, որոնք պատկանել են սպանված և դիտահորը նետված Մովսես Ներսիսյանին: Հեռախոսները հայտնաբերվել են հենց այդ դիտահորի հարակից տարածքից:
Նշենք, որ, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, Մովսես Ներսիսյանին՝ Մոսոյին սպանել էր նախորդ սպանության հետքերը թաքցնելու համար և դիակը նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի և Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Հենց այդ ձայնագրության մեջ ևս հիշատակվում է հեռախոսների մասին:
«Լավ եմ արել, սպանել եմ, հեռախոսն էլ ջարդել շպրտել եմ»,-ասում է Իսոն: Հեռախոսները հայտնաբերելը նախաքննական մարմնին լրացուցիչ վստահություն է տալիս պնդելու, որ Մոսոն սպանված է, և այս պահին ավելի են ակտիվացվել դիակի որոնողական աշխատանքները:
Նշենք, որ դիակի հայտնաբերումից է կախված Իսոյի հետագա ճակատագիրը, քանի որ եթե չկա դիակ՝ չկա սպանություն: Չկա սպանություն՝ չկա պատասխանատվություն:
Նշենք նաև, որ այս գործով արդեն իսկ կան որոշ փորձաքննությունների պատասխաններ, որոնք ևս հետաքրքիր մանրամանսեր են պարունակում
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում եմ ՀՀ գլխավոր դատախազությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.