23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է վարչական և քրեական իրավախախտումների հարաբերակցությունը, դրանց միասնականությունն ապահովելու և հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելի անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Գործադրի հավանությունն է ստացել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի երրորդ հոդվածի երրորդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկ, տուրք և վճար կատարելու խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաև ապահովել համայնքների բյուջեների մուտքերը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մայիսի 7-ը Հայաստանում նշել իբրև Երիտասարդության տոն: Գործադիրը նպատակահարմար չի համարել այդ փոփոխությունը, քանի որ խորհրդարանն արդեն իսկ Ուսանողների և երիտասարդների օր է սահմանել մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:
Նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Օրերս ոստիկանության ծառայողները Էրեբունու բաժին են հրավիրել 1974 թ. ծնված Նախշուն Հ.-ին: Նա հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որդուն աշխատանքի տեղավորելու պատրվակով, իր ծանոթ Մայան խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով` իրենից մաս-մաս վերցրել է 5.500 դոլար և անհետացել:
Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ոչ ծեծել, ոչ էլ առևանգել է գորիսեցի երիտասարդ եղբայրներին. այս մասին այսօր՝ Սարդարապատում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա տեղեկացմամբ, Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չլինելու պատճառով:
«Չկան ձերբակալվածներ, և չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ դանակահարություն, առևանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է»,- նշել է ՀՀ ոստիկանապետը::
Անցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատել է դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ժամանակին Հայկ Ալումյանը նշել էր, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի քրեական գործի վարույթը կարճվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը:
«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետև դատարանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունը, այլ տրամագծորեն հակառակ կերպ»,- ասել էր փաստաբանը՝ պարզաբանելով, որ գործը դատարան պետք է գնար՝ ըստ մեղադրանքի Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի՝ սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով: Սակայն նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և «մեզ այլ բան չէր մնում, քան այն, որ գոնե գործն այս ձևով մտնի դատարան, և տեղի ունենա դատավարություն»:
Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծառայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Կատարվում է նախաքննություն:
Մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն, Գոռ Հ.-ն, Արթուր Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Էյներ Խ.-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին է:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Ծովինար Խաչատրյանը:
Հիշեցնենք նաև, որ Ծովինար Խաչատրյանը նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.