23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24.00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է, ով այս պահին վիրահատարանում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:
Մայիսի 28-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1961 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հաղորդում տվել, որ ապրիլին /կոնկրետ օրը պարզվում է/, ոմն Սերոժ իր ծանոթ Մարատի մասին տեղեկություններ իմանալու նպատակով` Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող շուկայի մոտից ընկերների հետ իրեն տարել են Արցախի փողոց, այնուհետև տեղափոխել Ջրվեժ թաղամաս, որտեղ իր կամքին հակառակ, մոտ 8 ժամ, պահել են ավտոմեքենայում, որի ընթացքում ծեծի են ենթարկել, իսկ մայիսի 27-ին խաղատանը Սերոժը սպառնացել է սպանել իրեն, եթե չհայտնի Մարատի գտնվելու վայրը:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է նաև, որ Սերոժը 1977 թ. ծնված Արմեն Հ.-ն է, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդման` 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը անհայտ անձինք մուտքի դուռը կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային իրեր: Կատարված հանցագործության մասին ինքը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը, սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ իրեն ուղեկցել է նույն բաժնի պետի և տեղակալի մոտ: Վերջիններս համոզել են իրեն կատարված հանցագործության մասին հաղորդում չտալ` խոստանալով, որ հանցագործություն կատարած անձինք կվերադարձնեն գողոնը:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը տեղեկացրեց, որ անչափահասների նկատմամբ բռնությունների թիվը, նախորդ տարվա համամեմատ, նվազել է՝ 74-ի դիմաց այս տարի 55-ն է:
Արթուր Վարդանյանի խոսքով՝ անչափահասներն ավելի խոցելի խումբ են կազմում, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ ոստիկանության աշխատանքներն ավելի ինտենսիվ են:
«Արդեն մի քանի տարի է` ինչ դպրոցներում անցկացվում է դասընթաց՝ «Դասը վարում է ոստիկանը» խորագրով: Այս միջոցառումները, իհարկե, մեծ օգուտ են անչափահասների համար»,-նշեց նա:
Ընտանիքում կատարված բռնությունների քանակը ևս նվազել է. այս տարի միայն 2 դեպք է գրանցվել:
«Հայկական Վարկած»—ի այն հարցին, թե կա արդյո՞ք վիճակագրություն, թե որ մարզում են ավելի շատ գրանցվել բռնության դեպքեր, ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալը պատասխանեց. «Քանի որ Երևանը բնակչության թվով ամենամեծն է, հետևաբար՝ այստեղ՝ մայրաքաղաքում, բռնության դեպքերն ավելի մեծ թիվ են կազմում»:
Արթուր Վարդանյանը հորդորեց անչափահասներին՝ ավելի հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, քանի որ հիմնական հանցագործությունները տեղի են ունենում հենց անչափահասների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում
Վաղը՝ մայիսի 31-ին, ժամը՝ 11.30-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրն է Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ բաժնի պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:
Թեման. Հունիսի 1-ին ընդառաջ. Նախորդ տարվա ընթացքում, ինչպես նաև ընթացիկ տարում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների բնույթը և վիճակագրությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքներում հայտնաբերված բռնության դեպքերի տվյալների հրապարակում:
Այսօր ՝ մայիսի 30-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 60-ամյա Սերյոժա Խաչիկի Մխիթարյանը, որը դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի:
Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:
Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք:
Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ:
ՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները 2014թ. մարտի 6-ին` ժամը 03:00-ի սահմաններում, գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Կ.-ին, սակայն վերջինիս բերման և անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ կազմված արձանագրություններում մտցրել են կեղծ տեղեկություններ: Բացի դրանից, ոստիկանները Սամվել Կ.-ին տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով նրա իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Datalex տեղեկատվական համակարգում այսօր՝ ժամը 12.00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վազգեն Խաչիկյանի և սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով հերթական դատական նիստը:
Դատարանի մուտքի մոտ կարգադրիչները «Հայկական Վարկածի» լրագրողին տեղեկացրեցին, որ նիստն այսօր չի կայանալու՝ դատավորի՝ Արշակ Վարդանյանի արձակուրդում գտնվելու պատճառով:
Հետաքրքիր է, հնարավոր չէ՞ր դատավորի՝ արձակուրդում լինելու հանգամանքը նախապես հաշվի առնել և նիստի մասին ծանուցումը չտեղադրել պաշտոնական կայքում:
Վրիպումներ, ցավոք, ամենուրեք կարելի է տեսնել, բայց որ դրանց պատճառով մենք կորցնում են ժամանակ և նյարդեր, կարծում ենք, պետք է անհանգստացնի պատասխանատուներին, այլապես ստացվում է, որ նրանք չեն հարգում մեր աշխատանքը:
Մարիանա Պետրոսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.