23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկ ՔԿՀ-ում մի շարք դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Այս առնչությամբ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Սույն թվականի հունիսի 5-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել են տեղեկություններ, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը հայտարարել են անժամկետ հացադուլ: Դատապարտյալների պահանջն այն է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում դատապարտյալների վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել՝ պատժից վաղաժամկետ պայմանական ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Լրահոսում նշվում է նաև, որ նույն բողոքով նրանց կմիանան նաև այլ դատապարտյալներ:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ
Ըստ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի եզրակացության, վերոհիշյալ դատապարտյալների մերժման համար հիմք են հանդիսացել ռիսկայնության աստիճանը, գնահատման արդյունքները եղել են միջին, ուղղման գործընթացը դրական ընթացք չի ունեցել: Հաշվի է առնվել նաև կատարված արարքի վտանգավորության աստիճանը, պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագիծը և ագրեսիվության միջին ցուցանիշը, իսկ դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանի և Կարեն Փայտյանի դեպքում՝ նաև նախկինում ունեցած տույժերը: ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք դատապարտյալներն էլ հիմնարկի վարչական հանձնաժողովի պատասխանը բողոքարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և 05.06.2014թ. դրությամբ դատապարտյալ Արմեն Կիրակոսյանի բողոքը մերժվել է. ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը համարել է հիմնավոր:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի հացադուլ հայտարարած դատապարտյալներն առանձնացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ»:
Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 12.30-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրերն են Մարդու Իրավունքների Պաշտպանի խորհրդական Տաթև Խաչատրյանը և Բեռլինի պետական Ազատ համալսարանի դոկտոր Ժիրայր Քոչարյանը:
Թեման. Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և Գերմանիայում:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, Արթիկ ՔԿՀ-ում հունիսի 3-ից հացադուլ են հայտարարել դատապարտյալներ Կարեն Արմենի Փայտյանը, Արթուր Արսենի Բաղդասարյանը, երեկվանից՝ Արմեն Համլետի Կիրակոսյանը, իսկ այսօրվանից՝ Մհեր Մայիսի Պետրոսյանը, Սամվել Հարությունի Սարոյանը, Յանիս Վլադիմիրի Սարկիսովը:
Նրանք բողոքում են իրենց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ չազատելու ապօրինի գործընթացի դեմ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաստատվել է հանրային խորհրդի աշխատակարգը և կազմը՝
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպություն
Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն
Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն» ԱՍ
Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն
Արմեն ԵՍՈՅԱՆ «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Կարեն ԶԱԴՈՅԱՆ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
Հասան ԹԱՄՈՅԱՆ Եզդիների ազգային միություն
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտ-պան հասարակական կազմակերպություն
Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն
Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» հասարակական կազմակերպություն
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական զարգացման և համագոր-ծակցության հիմնադրամ Հիմնադրամ
Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն
Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն
Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն
Արա ՂԱԶԱՐՅԱՆ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն
Արթուր ՍԱՔՈՒՆՑ «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեիայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն
Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն
Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թորգոմ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. մայիսի 6-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում իր մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցները, դրսևորելով ոստիկանության աշխատակցին ոչ վայել պահվածք, հրահրել են անհիմն վիճաբանություն, որի ընթացքում իր նկատմամբ կիրառել են բռնություն` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր 31.01.2014թ-ին:
Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի փետրվարի 28-ին Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյանները հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին` 2014 թվականի փետրվարի 26-ին քաղաքացի Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ նրանցից տեղեկություններ ճշտելու և բացատրություն վերցնելու նպատակով:
Նույն օրը` ժամը 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանը Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ Արսեն Հայրապետյանից տեղեկություններ կորզելու նպատակով ոստիկանության բաժնի աշխատասենյակում բռնություն է կիրառել նրա նկատմամբ:
Վերոհիշյալ նպատակով Արսեն Հայրապետյանի նկատմամբ բռնություն է գործադրել նաև ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանը: Այնուհետև Արսեն Հայրապետյանը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի մեկ այլ աշխատասենյակ, որտեղ Ա. Թաթոսյանը վերստին նրանից տեղեկություններ կորզելու նպատակով իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով հարվածել է վերջինիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:
2014 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արտյոմ Թաթոսյանը, Վարդ Գրիգորյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանը հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկություններ են ցանկացել կորզել նաև Գնել Հայրապետյանից, ում նկատմամբ ևս վերջիններս բռնություն են գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Գրիգորյանն Արսեն Հայրապետյանին սպառնացել է, որ Արայիկ Մ.-ի մարմնական վնասվածք ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ չհայտնելու դեպքում թույլ չի տա գնալ տուն:
Տեղեկություններ կորզելու նպատակով Վ. Գրիգորյանը, առանց օրենքով սահմանված հիմքերի առկայության, Գնել, Արսեն և Արամայիս Հայրապետյաններին տևական ժամանակով ապօրինի պահել է անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտյոմ Թաթոսյանին, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդ Գրիգորյանին և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ասենք, որ մինչդատական վարույթում Արտյոմ Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, իսկ Վարդ Գրիգորյանի և Կարեն Հարությունյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հունիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Ա.Դ.-ի անվամբ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ա.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ յոգուրտ տեսակի սննդամթերքի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված երկու փաթեթ, որոնցից մեկում առկա է եղել ընդհանուր 0,136 գրամ քաշով դարչնագույն զանգված, իսկ երկրորդում՝ ընդհանուր 1,515 գրամ քաշով B-8 գործարանային գրառմամբ սպիտակ գույնի երեք ամբողջական դեղահաբ և երկու կտոր:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերված զանգվածները փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության փաստաբան Սուրեն Բաղրամյանը:
-Եթե անձն ունի վարկային պարտավորություններ և չի կարողանում վճարել, ինչպե՞ս կարող է բռնագանձվել այդ գումարը, եթե վարկառուն իր անունով ոչ մի սեփականություն չունի, չկա նաև երաշխավոր:
Նարեկ Մարկոսյան
— Հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ այն անձը, ով ունի վարկային պարտավորություններ, իր անունով չունի ոչ մի սեփականություն, չկա երաշխավոր և չի կարողանում վճարել, ապա այդ պարագայում որևէ կերպ հնարավոր չէ նրանից գումար գանձել, քանի որ գումարի վերադարձի երաշխիքը հանդիսանում է պարտապանի կողմից պարտավորությանը համարժեք գույք ունենալու հանգամանքը, կամ էլ պարտավորությանը համարժեք գույք ունեցող երաշխավորի առկայությունը: Այս իրավիճակում, եթե դատարան էլ դիմել, միևնույն է բավարարված հայցապահանջը կմնա անկատար, քանի որ առկա չէ բռնագանձվող գումարին համարժեք գույք:
-Ի՞նչ անել, երբ գործատուն չի ցանկանում աշխատավայրից տեղեկանք տրամադրել աշխատակցին։
Լ. Անտոնյան
— ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածը սահմանում է`
Անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Բացի այդ, կապված ընկերության կազմակերպաիրավական ձևից, կարելի է դիմել արհիմությանը, կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, կամ էլ դիմել դատական պաշտպանությանը:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքից, կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը: ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ցանկությունը ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.