23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանը։
Դանիել Վարդանի Խաչատրյան
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է ՀայԳազշին տրեստում՝ որպես իրավախորհրդատու։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Հունիսի 6-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 36 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 17-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Երեկ՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Նշան Հախնազարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Մամիկոնյանը:
Այսօր Վարկած ակումբում հյուրընկալել էինք Բեռլինի պետական ազատ համալսարանի դոկտոր «Վտանգված ազգերի համար» ընկերակցության ներկայացուցիչ Ժիրայր Քոչարյանին և ՄԻՊ ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին:
Վերջիններս խոսեցին Գերմանիայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին:
Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ում մարդու իրավունքներից խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը տարբերվում է այլ երկրներից իր միատարր էթնիկ կազմով:
Ըստ նրա ներկայացրած վիճակագրության՝ բնակչության 97%-ը հայեր են, իսկ մնացած 3%-ը եզդիական, ռուսական, լեհական , քրդական,վրացական, իրանական համայնքներ: Ըստ փորձագետի այստեղ եզդիական, քրդական, լեհական համայնքները առանձնանում են, քանի որ պահպանում են իրենց լեզուն, բացի այդ հազվադեպ են պատահում խառն ամուսնություններ:
ՄԻՊ-ի խորհրդականի հավաստմամբ՝ Հայաստանում վերաբերմունքը նշված համայնքների նկատմամբ շատ հանդուրժողական է:
«Շատ հազվադեպ է պատահում, երբ մարդուն քարկոծում են իր ազգության համար: Դա գուցե պայմանավորված է նրանով, որ հայ ազգն ինքը մեծ սփյուռք ունի արտասահմանում և գիտի, թե ինչ է նշանակում լինել ազգային փոքրամասնություն»,-ընդգծեց Տաթևիկ Խաչատրյանը:
Օմբուդսմենի գրասենյակը, խորհրդականի համոզմաբ, ունի լավ համագործակցություն տարբեր համայնքների հետ և ստանում է բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնք հիմնականում կրում են սոցիալ-տնտեսական բնույթ:
Նա նշեց նաև, որ տարբեր միջազգային կառույցներ ահազանգում են, որ Հայաստանում չկա համապատասխան օրենսդրություն:
«Շատ դժվար է օրենսդրության բացակայության պայմաններում ապացուցել, թե որ դեպքն է համարվում խտրականություն, բայց հուսով ենք, որ հետագայում այս բացը կլրացվի»,-նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին շատ ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների, ազգային մշակույթները համակարգող խորհուրդը և նույնիսկ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 20 մլն դրամ նրանց մշակութային և տարբեր միջոցառումների համար:
Հիմնականում այդպիսի բնակավայրերում, դպրոցներում կազմակերպվում է ուսուցումը իրենց լեզվով, բաժանվում է իրենց լեզվով դասագրքեր:
Ժիրայր Քոչարյանը, սակայն, նշեց, որ իրապես շատ ուրախ կլիներ, եթե ամեն բան Հայաստանում, իրոք, այդպես լիներ:
«Ինչ-որ ես եմ տեսել էապես տարբերվում է: Ինչքան լավ կլիներ, որ ինչպես Իրանում, Լիբանանում, Կիպրոսում ունենք մեր՝ հայ պատգամավորները, այդպես էլ եզդիները և ասորիները ունենային, որովհետև այս երկու ազգերը պետություն չունեն և մեր գուրգուրանքի կարիքն ունեն:Ես բնավ չեմ տեսնում, որ հանրապետական մակարդակով եզդիները կամ ասորիները ներկա լինեն: Երբ Գերմանիայում ապրիլի 24-ին ցույցի ենք կանգնում Թուրքական դեսպանատան առջև, եզդիներն ու ասորիները կանգնած էին մեր կողքին:
Մի հարց ևս անհանգստացնում է Ժիրայր Քոչարյանին.այն, որ Թուրքիայում շատ հայեր վախից իրենց ազգանունները թրքացնում են: Նրա հավաստիացմամբ, եզդիները ևս այստեղ փոխում են իրենց ազգանունները՝ ավելացնելով –յան մասնիկը:
Նրան անհանգստացնում է այն հարցը, թե արդյո՞ք նրանք դա կամավոր են անում:
«Ես տեսնում եմ, որ շատ հայեր գալիս են Գերմանիա, բայց բնավ, դրանց մեջ չեմ տեսնում ասորիներ և եզդիներ: Երևում է, որ ժողովուրդը վերապահողական վերաբերմունք ունի այս ազգային փաքրամասնությունների նկատմամբ»,- համոզված է Ժիրայր Քոչարյանը:
Տաթևիկ Խաչատրյանի համոզմամբ՝ ազգանունների վերափոխումը նորություն չէ և գալիս է դեռևս խորհրդային տարիներից, իսկ այն հարցը, թե ճնշմամբ է եղել, կամ ստիպողաբար, վերջինս դժվարացավ պատասխանել: Այն հանգամանքը, որ շատ հաճախ նույնիսկ հեռուստատեսությամբ ազգային փոքրամասնությունների հասցեին հնչում են վատ արտահայտություններ, ըստ խորհրդականի, գալիս է մարդկանց իրազեկման պակասից:
Եթե լինում են պիտակավորումներ, վիրավորանքներ, ՄԻՊ-ն անպայման միջամտում է և կասեցնում:
Հայկական Վարկած-ի այն հարցին, թե արդյո՞ք օրենքը նախատեսում է պատասխանատվություն, խորհրդականն ասաց, որ ՄԻՊ-ի որոշումները չունեն պարտադիր ուժ, դրանք խորհրդատվական են, սակայն ունեն շատ կարևոր նշանակություն:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ անցյալ շաբաթ հետաձգված դատավարությունը:
Դատական նիստին այսօր, ինչպես և նախորդ անգամ, չեն ներկայացել տուժողները, որոնք իրենց շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանի միջոցով տեյակ են պահել՝ նիստն առանց իրենց անցկացնելու մասին:
Դատական նիստին այսօր չեն մասնակցում նաև Վարդան Պետրոսյանի՝ ֆրանսիացի պաշտպանները:
Դատական նիստը շարունակվեց քրեական գործում առկա ապացույցնեի հետազոտմամբ: Հրապարակելով վարորդ-ճանապարհային պայմաններ-շրջակա միջավայր հարաբերակցության` վթարի վրա ունեցած հնարավոր ազդեցության մասին փորձաքննության եզրակացությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, նիստը նախագահող Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, որ ըստ փորձագետների՝ ո’չ ճանապարհային և ո’չ էլ վթարի օրը տվյալ ճանապարհահատվածում եղած եղանակը չէին կարող վթարի պատճառ լինել:
Փոխարենը, ըստ փորձագետի, Վարդան Պետրոսյանի վարած BMW և գործով տուժող Հակոբյանի վարած Նիվա մակնիշի ավտոմեքենաների վթարը տեխնիկական տեսակետից բացառապես BMW ավտոմեքենայի վարորդի թույլ տված Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է եղել:
Ըստ փաստաթղթի՝ Վարդան Պետրոսյանը, փաստորեն, խախտել է կանոնները: Մասնավորապես՝ գերազանցել է արագությունը սահմանված 60 կմ/ժամ-ից:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Վարդան Պետրոսյանը չի ապահովել իր ավտոմեքենայի լիարժեք կառավարումը, այսինքն` արագության պատճառով ինքն իրեն զրկել է այն լիարժեք կառավարելու հնարավորությունից, և ավտոմեքենան, ընթանալով դեպի ճանապարհի աջ կողմը, բախվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ:
Ինչ վերաբերում է Նիվա մակնիշի ավտոմեքենային, ապա, փորձաքննությունը չի կարողացել պարզել, թե վթարի պահին այն եղել է կանգնա՞ծ, թե՞ հետընթաց վիճակում:
Այդուհանդերձ, «Նիվա»-ի վարորդը, ըստ փորձաքննության եզրակացոության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել:
Փաստինֆո
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ի դիմումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների:
Կատարվում է նախաքննություն:
Թերթը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը։
Թերթի թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը։ «Հետո կխոսենք, հարգելի՛ս»,– ասել է նա։
Հայկական ժամանակ
Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատական նիստը վերաքննիչում նորից հետաձգվեց
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Չիչոյանի նախագահությամբ, դատավորներ Ե.Դարբինյանի և Գ.Ավետիսյանի մասնակցությամբ, այսօր տեղի ունեցավ Հարություն Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը:
Ըստ դատավճռի, ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 188 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական գործի նյութերի, նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Այդ նպատակով 2012թ. փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: 2012թ. մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը ծրագրավորել է սպանել Կարեն Եսայանին: Նա մի քանի օր անընդմեջ հետևել է Կարեն Եսայանին: Իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենային տեղադրել է առանց մաքսային կետում հաշվառելու ՀՀ տարածք ներկրած L BM 5255 հաշվառման համարանիշը: Իմանալով, որ Կարեն Եսայանը 2012թ. ապրիլի 11-ին իր անձնական «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի ՕL 850 համարանիշի ավտոմեքենան թողել է Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետում՝ հաջորդ օրը այն վերցնելու պայմանով, ապրիլի 12-ին, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով եկել է Գյումրու Շիրակացու 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ սպասել է Կ. Եսայանին: Վերջինս միայնակ եկել է ավտոլվացման կետ, վերցնելով իր ավտոմեքենան, այն վարել է Շիրակացի փողոցով դեպի Ալեք Մանուկյան փողոց: Հրապարակվեց նաև, որ Հարություն Սարգսյանը հետևել է Կարեն Եսայանին, և հասնելով Ալ.Մանուկյան փողոցի 21 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմացի հատված, ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կ.Եսայանին: Ապա իջնելով՝ նստել է վերջինիս ավտոմեքենան, վարորդի կողքի նստատեղին: Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո, Կարեն Եսայանը և Հարություն Սարգսյանը նույն ավտոմեքենայով հասել են Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ամայի տարածք: Հարություն Սարգսյանն իջնելով ավտոմեքենայից՝ իր մոտ պահվող 16 տրամաչափի հրազենից՝ գլխի աջ քունքի հատվածին արձակած մեկ կրակոցով դիտավորյալ կյանքից զրկել՝ սպանել է Կարեն Եսայանին, որից հետո վերադարձել է Ալ. Մանուկյան փողոց, որտեղ կայանված իր ավտոմեքենայով ուղևորվել է տուն: Ապա Հ. Սարգսյանը փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, ավտոմեքենայի համարանիշները, հատելով ՀՀ սահմանը՝ մեկնել է Վրաստան, որտեղից 3 ժամ հետո վերադարձել է Գյումրի:
Պաշտպան Լուսինե Սահակյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ դատական նիստերից մեկի ժամանակ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է պատասխանել պաշտպանական կողմի հարցերին՝ պատճառաբանելով, որ կնոջ հարցերին չի պատասխանի, այնուհանդերձ հեռացել է նիստերի դահլիճից: Իսկ դատարանը, պաշտպանի հավաստիացմամբ, ոչ մի միջոց չի ձեռնարկել վերջինիս կանգնեցնելու համար:
«Իմ պրակտիկայում առաջին դեպքն է, երբ վկան ինքն է ղեկավարում դատական նիստն ու բոլորին ուղղություններ տալիս՝ սկսած դատավորից»,-նշեց պաշտպանը:
Այնուհետև Վարդան Ղուկասյանը ներկայացրել է մի թուղթ, որի համաձայն, նա և իր դուստր Մանյա Ղուկասյանը գտնվում են հիվանդանոցում, իսկ դատարանը, Լուսինե Սահակյանի խոսքով, նույնիսկ չի ստուգել այդ հանգամանքի ճշմարտացիությունը:
Վերջինս ավելացրեց նաև, որ Վարդան Ղուկասյանն իր աղջիկների նկատմամբ շատ խիստ է եղել, և արգելել է նրանց հանդիպել որևէ մեկի հետ: Կարեն Եսայանն էլ եղել է աղջկա համադասարանցին, որի հետ նույնիսկ նշանդրեքից առաջ ընդամենը մեկ-երկու բառ է փոխանակել: Իսկ այն պարագայում, երբ Վարդան Ղուկասյանը արգելում է իր աղջիկներին մոտենալ, ինչպես պետք է Հարություն Սարգսյանը տեսներ կամ առավել ևս համակրեր Մանյային, պաշտպանի համար պարզ չէ:
Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ վկաների նախաքննական այն ցուցմունքները, որ տեսաձայնագրությունների վրա Հարություն Սարգսյանն է, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ վկաներն իրենք են դատական նիստերի ժամանակ բազմիցս նշել , որ նման ցուցմունք չեն տվել:
Պաշտպանն ավելացրեց նաև, որ ըստ Հարություն Սարգսյանի կոշիկից վերցրած հողի նմուշի փորձաքննության պատասխանի` նա եղել է միայն «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, մինչդեռ, դատարանի հավաստիացմամբ, ամբաստանյալը դրանից հետո գնացել է Ալեք Մանուկյան փողոց, ապա տուն, որից հետո մեկնել է Վրաստան, վերադարձել է տուն և ապա Գյումրու ոստիկանություն:
«Այս պարագայում հարց է ծագում, թե ու՞ր կորան Հարություն Սարգսյանի կոշիկների տակից այս փողոցների հողերի նմուշները»,-ընդգծեց պաշտպանը:
Լուսինե Սահակյանը նշեց մի կարևոր հանգամանք ևս. ապացույց ճանաչված Կարեն Եսայանի մեքենայի դռները եղել են բաց վիճակում և կնքված չեն եղել, այդ պատճառով էլ պաշտպանական կողմը գտնում է, որ մեքենան պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց:
Պաշտպանի կողմից ևս մի քանի առարկող հանգամանքներ ընթերցվելուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 27-ը: Դատավորը հավելեց, որ հաջորդ նիստը կընթանա մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Հ.Գ Նշենք նաև, որ դատական նիստ անցնում է շատ լարված մթնոլորտում. մինչ դատական նիստի սկսվելը ականատես եղանք ամբաստանյալի մոր և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի վիճաբանությանը: Միմյանց հասցեին ուղղված վիրավորական խոսքերից հետո վերջիններս զգուշացվեցին՝ չլռելու դեպքում հեռացվել դատարանից:
Մարիանա Պետրոսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 2-ի առաջարկությունը, որոշում է կայացրել դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.