Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով դատական նիստը վերաքննիչում նորից հետաձգվեց
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Չիչոյանի նախագահությամբ, դատավորներ Ե.Դարբինյանի և Գ.Ավետիսյանի մասնակցությամբ, այսօր տեղի ունեցավ Հարություն Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը:
Ըստ դատավճռի, ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 188 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական գործի նյութերի, նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Այդ նպատակով 2012թ. փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: 2012թ. մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը ծրագրավորել է սպանել Կարեն Եսայանին: Նա մի քանի օր անընդմեջ հետևել է Կարեն Եսայանին: Իր արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի 32 ՍՍ 542 համարանիշի ավտոմեքենային տեղադրել է առանց մաքսային կետում հաշվառելու ՀՀ տարածք ներկրած L BM 5255 հաշվառման համարանիշը: Իմանալով, որ Կարեն Եսայանը 2012թ. ապրիլի 11-ին իր անձնական «Մերսեդես» մակնիշի «Ե» դասի ՕL 850 համարանիշի ավտոմեքենան թողել է Գյումրու Շիրակացի 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետում՝ հաջորդ օրը այն վերցնելու պայմանով, ապրիլի 12-ին, Հարություն Սարգսյանն իր ավտոմեքենայով եկել է Գյումրու Շիրակացու 109 հասցեում գտնվող ավտոլվացման կետ, որտեղ սպասել է Կ. Եսայանին: Վերջինս միայնակ եկել է ավտոլվացման կետ, վերցնելով իր ավտոմեքենան, այն վարել է Շիրակացի փողոցով դեպի Ալեք Մանուկյան փողոց: Հրապարակվեց նաև, որ Հարություն Սարգսյանը հետևել է Կարեն Եսայանին, և հասնելով Ալ.Մանուկյան փողոցի 21 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմացի հատված, ազդանշանով կանգնեցրել է իր առջևից ընթացող Կ.Եսայանին: Ապա իջնելով՝ նստել է վերջինիս ավտոմեքենան, վարորդի կողքի նստատեղին: Շուրջ մեկ րոպե զրուցելուց հետո, Կարեն Եսայանը և Հարություն Սարգսյանը նույն ավտոմեքենայով հասել են Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ամայի տարածք: Հարություն Սարգսյանն իջնելով ավտոմեքենայից՝ իր մոտ պահվող 16 տրամաչափի հրազենից՝ գլխի աջ քունքի հատվածին արձակած մեկ կրակոցով դիտավորյալ կյանքից զրկել՝ սպանել է Կարեն Եսայանին, որից հետո վերադարձել է Ալ. Մանուկյան փողոց, որտեղ կայանված իր ավտոմեքենայով ուղևորվել է տուն: Ապա Հ. Սարգսյանը փոխել է սպանության պահին հագին եղած հագուստները, ավտոմեքենայի համարանիշները, հատելով ՀՀ սահմանը՝ մեկնել է Վրաստան, որտեղից 3 ժամ հետո վերադարձել է Գյումրի:
Պաշտպան Լուսինե Սահակյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ դատական նիստերից մեկի ժամանակ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է պատասխանել պաշտպանական կողմի հարցերին՝ պատճառաբանելով, որ կնոջ հարցերին չի պատասխանի, այնուհանդերձ հեռացել է նիստերի դահլիճից: Իսկ դատարանը, պաշտպանի հավաստիացմամբ, ոչ մի միջոց չի ձեռնարկել վերջինիս կանգնեցնելու համար:
«Իմ պրակտիկայում առաջին դեպքն է, երբ վկան ինքն է ղեկավարում դատական նիստն ու բոլորին ուղղություններ տալիս՝ սկսած դատավորից»,-նշեց պաշտպանը:
Այնուհետև Վարդան Ղուկասյանը ներկայացրել է մի թուղթ, որի համաձայն, նա և իր դուստր Մանյա Ղուկասյանը գտնվում են հիվանդանոցում, իսկ դատարանը, Լուսինե Սահակյանի խոսքով, նույնիսկ չի ստուգել այդ հանգամանքի ճշմարտացիությունը:
Վերջինս ավելացրեց նաև, որ Վարդան Ղուկասյանն իր աղջիկների նկատմամբ շատ խիստ է եղել, և արգելել է նրանց հանդիպել որևէ մեկի հետ: Կարեն Եսայանն էլ եղել է աղջկա համադասարանցին, որի հետ նույնիսկ նշանդրեքից առաջ ընդամենը մեկ-երկու բառ է փոխանակել: Իսկ այն պարագայում, երբ Վարդան Ղուկասյանը արգելում է իր աղջիկներին մոտենալ, ինչպես պետք է Հարություն Սարգսյանը տեսներ կամ առավել ևս համակրեր Մանյային, պաշտպանի համար պարզ չէ:
Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ վկաների նախաքննական այն ցուցմունքները, որ տեսաձայնագրությունների վրա Հարություն Սարգսյանն է, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ վկաներն իրենք են դատական նիստերի ժամանակ բազմիցս նշել , որ նման ցուցմունք չեն տվել:
Պաշտպանն ավելացրեց նաև, որ ըստ Հարություն Սարգսյանի կոշիկից վերցրած հողի նմուշի փորձաքննության պատասխանի` նա եղել է միայն «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, մինչդեռ, դատարանի հավաստիացմամբ, ամբաստանյալը դրանից հետո գնացել է Ալեք Մանուկյան փողոց, ապա տուն, որից հետո մեկնել է Վրաստան, վերադարձել է տուն և ապա Գյումրու ոստիկանություն:
«Այս պարագայում հարց է ծագում, թե ու՞ր կորան Հարություն Սարգսյանի կոշիկների տակից այս փողոցների հողերի նմուշները»,-ընդգծեց պաշտպանը:
Լուսինե Սահակյանը նշեց մի կարևոր հանգամանք ևս. ապացույց ճանաչված Կարեն Եսայանի մեքենայի դռները եղել են բաց վիճակում և կնքված չեն եղել, այդ պատճառով էլ պաշտպանական կողմը գտնում է, որ մեքենան պետք է ճանաչվի որպես անթույլատրելի ապացույց:
Պաշտպանի կողմից ևս մի քանի առարկող հանգամանքներ ընթերցվելուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 27-ը: Դատավորը հավելեց, որ հաջորդ նիստը կընթանա մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Հ.Գ Նշենք նաև, որ դատական նիստ անցնում է շատ լարված մթնոլորտում. մինչ դատական նիստի սկսվելը ականատես եղանք ամբաստանյալի մոր և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանի վիճաբանությանը: Միմյանց հասցեին ուղղված վիրավորական խոսքերից հետո վերջիններս զգուշացվեցին՝ չլռելու դեպքում հեռացվել դատարանից:
Մարիանա Պետրոսյան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.