23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ատրճանակն առգրավվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Հայկ Կ.-ն կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 13-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա. 17 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը այսօր, Էրեբունի Պլազայում հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ՓՊ նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, խորհրդի անդամներ՝ Մելանյա Առուստամյանի, Կարեն Մեժլումյանի, Սիմոն Բաբայանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նելլի Հարությունյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Գևորգ Գյոզալյանի, Ռուբեն Հակոբյանի, Մարտուն Փանոսյանի և Կարապետ Աղաջանյանի հետ։
Նախարարը Խորհրդի անդամների հետ քննարկել է փաստաբանությանը վերաբերող խնդիրները: Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները, մասնավորապես՝
• Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների հետ կապված հարցը,
• Փաստաբանական դպրոցի ծրագրերի հետ կապված հարցը,
• Վարչական տուգանքները՝ առանց դատական ակտի, գանձելու սահմանադրականության և հարկադիր կատարման կարգով գանձման գործողությունների իրավաչափության հարցը,
• Արդարադատության խորհրդի հայեցողական լիազորությունների և թափանցիկության հարցը,
• ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից համակենտրոնացման ռեժիմը ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելու իրավաչափության հարցը,
• Խափանման միջոց կալանքի և կալանավորվածներին պահելու հետ կապված հարցը,
• Քրեակատարողական տարածք ոչ աշխատանքային ժամերին և օրերին փաստաբանների մուտք գործելու սահմանափակումների հարցը։
ՀՀ արդարադատության նախարարը կարևորելով առողջ քննարկման ճանապարհով խնդիրներ լուծելու գործելաոճը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հետ պայմանավորվել է առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ՀՀ փաստաբանների պալատում և մանրամասնորեն անդրադառնալ այդ խնդիրներին:
ՀՀ արդարադատության նախարարություն
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Խուզարկությամբ` նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ` «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում` 7 դեղահաբ, ընդամենը` 70 դեղահաբ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին` Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հունիսի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 28/5 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 134 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի կանգառին, ինչի հետևանքով ուղևորը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կմ-ին «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի զեկուցագրի և քաղաքացի Բաբկեն Բ.-ի գրավոր հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դ.-ն զեկուցագիր է ներկայացրել նույն բաժանմունքի պետին այն մասին, որ իր կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված` քրեական գործով մեղադրյալ Բաբկեն Բ.-ն 2014 թվականի մայիսի 26-ին` ժամը 16:21-ին, իր բջջային հեռախոսից իրեն «sms» հաղորդագրությամբ հասցեագրել է սպանության և գույքի ոչնչացման սպառնալիքներ:
Բաբկեն Բ.-ն էլ, իր հերթին, գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի օգոստոս ամսին ոստիկանության բաժնի բակում քննիչի հորեղբայրը և Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարն իրեն հայտնել են, որ Հ. Մ.-ի վերաբերյալ քրեական գործը կարճելու համար քննիչը ստացել է խոշոր չափերի կաշառք:
Կատարվում է նախաքննություն:
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։
Նախարարությունը դեռ 2014թ. մարտին վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների և նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով և նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ Սակայն նոր հանգամանքների` մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով, նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետևողական չգտնվելու և հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու համար աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։
Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռևս սույն թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։
ՀՀ առողջապահության նախարարություն
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հայկ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ժամկետային զինծառայող, շարքային Դերենիկ Մանուկյանի մահվան փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով`«զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, զինվորի մահվան գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.