23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյան, 30 րոպե ուշացումով, սկսվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով դատավարությունը և հերթական անգամ հետաձգվեց:
Պատճառը կրկին պաշտպանի բացակայությունն էր. այս անգամ բացակա էր ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նիստին չէր ներկայացել նաև վկա Զարուհի Պետրոսյանը: Արշակ Վարդանյանը որոշեց պարտավորեցնել վկային ներկայանալ դատարան:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Նրանց թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք:
Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները գործել են Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ: Նրանք մանրակրկիտ ծրագրված եղանակով՝ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափ և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ:
Հետևելով տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, բանդայի անդամներն ընտրել են վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Հ.Գ. Արդեն մի քանի անգամ «Բանադի» գործը հետաձգվում է միայն պաշտպանների բացակայության պատճառով: Դժվար է արդյո՞ք հարգալից վերաբերմունք դրսևորել դատավարության մասնակիցների նկատմամբ: Նախապես կարգավորել գրաֆիկն այնպես, որպեսզի մյուս պաշտպանները, ամբաստանյալները, լրագրողներն ու ամբաստանյալների հարազատները (նրանք, ի դեպ, քիչ չեն և ողջ դահլիճը լիքն է լինում )ստիպված չլինեն անպտուղ ժամանակ վատնել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունել Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 12-ի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Նախագահի հրամանագրով դադարեցվել է նրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
«Հայկական Վարկածի» -ը խմբագրություն էր զանգահարել Սուսաննա Սարգսյանը, որը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր որդին, «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող Գառնիկ Չոլոյանը խնդիրներ ունի կալանավայրի աշխատակազմի հետ. նրա նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ու դատապարտյալը խնդրում է տեղափոխել իրեն, ու քանի որ նույն գործով (175-րդ հոդված) դատապարտված է նաև հայրը և գտնվում է «Արթիկ» ՔԿՀ -ում, Սարգսյանը, որպես երկու կալանավոր ունեցող ընտանիք, խնդրում է, որ տղային էլ տեղափոխեն «Արթիկ»:
«Ես ապրում եմ ֆինանսական ոչ լավ պայմաններում և իմ հնարավորությունները թույլ չեն տալիս անընդհատ երկու տարբեր գաղութներ գնալ, գոնե հայր ու տղա նույն գաղութում լինեն՝ գործս կթեթևանա, իսկ ծախսերս՝ գոնե որոշ չափով կկրճատվեն: Արդեն հինգ տարի հինգ ամիս է՝ գաղութում են, քանիցս դիմել ենք ՔԿՀ վարչություն, սակայն այնտեղից ասում են, որ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղ չկա: Տղայիս առաջին դատվածությունն է, մեկ տարի է մնացել պատժի ավարտին, չլինի նորից ինչ-որ վատ բան պատահի, ջահել 27 տարեկան տղա է, հանգիստ չեն տալիս գաղութի ներսում»,- պատմեց Սուսաննան:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ: Նա, ճշտումներ անելուց հետո, տեղեկացրեց, որ այս պահից սկսված կքննարկվի նրանց հարցը, և եթե խանգարող հանգամանքներ չլինեն, Գառնիկ Չոլոյանը կտեղափոխվի «Արթիկ» ՔԿՀ:
Մեր այն դիտարկմանը, թե ինչը կարող է խանգարող հանգամանք դիտվել, Ղլեչյանը պատասխանեց. «Դե, պետք է օրինակ հաշվի առնվի, արդյոք նա նախկինում դատված եղե՞լ է, «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրե՞լ է, իր հարաբերություններն այնտեղի դատապարտյալների հետ և այլն»:
Հ.Գ. Եթե նշված հանգամանքն է խանգարողը, (վերը տեղեկացրեցինք, որ ըստ մոր՝ Գառնիկ Չոլոյանը դատապարտվել է առաջին անգամ) հուսանք, որ հարցը կլուծվի:
Զորամասի՝ «Գազ-66» մակնիշի ավտոմեքենայի` Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի՝ թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:
Ավտոպատահարի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:
Կատարվում է նախաքննություն:
Հարցազրույց ԵՊՀ-ի պրոֆեսոր, մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի անդամ, դատական փորձագետ — հոգեբան, արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ Էլդա Գրինի հետ ,որը շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են:
—Որպես դատական փորձագետ –հոգեբան, ի՞նչ յուրահատկություն կա հանցագործություն գործած կանաց և տղամարդկանց արաքներում. դաժանություն, կտրուկություն, հետևողականություն, վրեժխնդրություն. նրանցից որի ՞ մոտ ո՞ր հատկանիշն է սրված:
-Եթե խոսքը գնում է սպանության կամ ինչ-որ ծանր հանցագործության մասին, ապա տղամարդկանց մոտ ավելի հաճախ են պատահական, սիտուատիվ կամ իրավիճակային հանցագործությունները:Կնոջ հետ համարյա երբեք այդպիսի իրավիճակներ չեն լինում: Կինը հիմնականում գործում է մտածված, նրան ավելի հատուկ է վրեժխնդրությունը:
Իհարկե, կանանց մոտ ևս պատահում են իրավիճակային հանցագործություններ, բայց դա հազվադեպ է լինում:
— Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մեծ է: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է փոփոխել մարդու համար ամենածանր պատժի՝ցմահ ազատազրկման հարցում:
-Ես չեմ տեսնում ինչ-որ տրամաբանություն,երբ դատապարտում են ցմահ, ես կարծում եմ, որ եթե հնարավոր է, ապա կարելի է տալ մինչև ցմահ՝ թեկուզև ամենաբարձր պատիժը, բայց չհասցնել ցմահի, որովհետև ցմահը թեկուզ ունի օրենք, որ քսան տարուց հետո վերանայվում է, բայց դա շատ հազվադեպ է լինում և պարզ էլ չէ՝ ինչպես է վերջանում այդ վերանայումը: Բացի այդ, կա ոչ միայն կարծիք, այլ նաև ստույգ տվյալ, որ պատիժը ազդում է ազատազրկումից հետո մինչև յոթ տարի, դրանից հետո բանտարկյալները այնքան են ադապտացվում ազատազրկման պայմաններին, որ պատիժն այլևս չի էլ ազդում: Նրանք ադապտացվում են բանտային օրենքներին: Իսկ մարդուն դատապարտում և պատժում են նրան ուղղելու համար:
—Նախկին դատապարտյալներն անլուծելի դժվարությունների են բախվում ազատության մեջ: Այսօր, ցավոք, ոչ պետական, ոչ էլ հասարակական տիրույթում նախկին դատապարտյալների խնդիրները չեն ուսումնասիրվում, ու դրանց որևէ լուծում չի տրվում, կա՞ պետական կամ որևէ այլ ծրագիր նրանց հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, և ի՞նչ վիճակում է գտնվում այդ հարցը.
— Ցավոք, այսօր նախկին դատապարտյալների խնդիրներով ոչ ոք չի զբաղվում: Բանտից դուրս գալով՝ նրանք բախվում են բազում խնդիրների.աշխատանք գտնելը ևս նրանց համար ավելի դժվար է, քանի որ գործատուները նախընտրում են աշխատանք տալ այսպես ասած՝ «մաքուր անցյալ» ունեցող մարդկանց:Այդ պատճառով նրանք կրկին հանցագործություն են կատարում, որպեսզի նորից դատապարտվեն, որովհետև այդ կյանքը նրանց թվում է ավելի հեշտ ու ավելի ընդունելի: Նաև դա է պատճառը,որ այսօր գնալով ավելանում է կրկնահանցագործությունների թիվը:
— Հետադարձ հայացք գցելով տարիների ձեր ամբողջ հարուստ կենսափորձին՝ ինչ կասեիք՝ ո՞րն է կարևորը մարդու կյանքում,ինչպես պետք է ապրի նա հետո չզղջալու, կամ գոնե կյանքը իզուր անցկացրած չհամարելու համար:
-Կյանքին չպետք է նայել եսասիրական հայացքով, պետք է հնարավորինս շատ բարին գործել, որովհետև դա հեշտացնում է մարդու կյանքը: Օգնելով ուրիշին՝ ինքդ բավարարված ես զգում, անկախ նրանից՝ նա կփոխհատուցի քո բարությունը, թե՝ ոչ: Բայց դա պահանջում է դաստիարակություն, որովհետև այսօր մարդիկ ներքուստ դարձել են փոքր ինչ ագրեսիվ: Նույնիսկ,եթե ցույց չեն տալիս իրենց ագրեսիվությունը,ապա դա արտացոլվում է վերբալ՝ այսինքն խոսքի,վերաբերմունքի մեջ, որն, իհարկե, օրենքի սահմաններից դուրս չէ, բայց բոլոր դեպքերում տգեղ արարք է: Պետք է մարդն ինքն իրեն դաստիարակի և կյանքին այլ աչքերով նայի: Պետք է նաև ավելի սիրել և հասկանալ գրականությունը,սիրել և հասկանալ դիմացինին: Մեզ մոտ հիմա սոցիալական ահավոր անջրպետ կա. մի կողմից շատ հարուստներն են, մյուս կողմից՝ չքավորները և դա կրկին առաջացնում է ագրեսիա, որովհետև այդ երկու խմբերը խոսում են տարբեր լեզուներով և տարբեր տեսակ են մտածում և դուրս է գալիս, որ նույն քաղաքում տարբեր խմբավորումներ կան, որոնք երբեք իրար չեն կարող հասկանալ: Այստեղից էլ հաճախ կոնֆլիկտ է առաջանում և այդ պատճառով էլ՝ նաև հանցագործություն: Եթե ամեն մի մարդ կարողանա իր մեջի դրական գծերը բացահայտել և դրսևորել, եթե ամեն մեկը պայքարի հանուն ինչ-որ լավ բանի, ապա կարծում եմ, որ ինչ որ մի բան կստացվի,իսկ եթե նստեն ու փնովեն, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ, մենք երբեմն շատ ենք փնովում հենց մեր ազգը, եկեք ավելի խորը նայենք ու տեսնենք՝ որքան լավն է մեր ազգը, սկսած նրանից, որ մեր ազգը օժտված է ամեն ինչ արարելու ձիրքով, զարմանալորեն գթասիրտ է, ինքանզոհ:
Ուզում եմ բերել մեր հայ ծնողների օրինակը.մեր ծնողներին, եթե համեմատենք որոշ այլ ազգերի ծնողների հետ, ուղղակի զարմանալի է, թե որքան շատ են մերոնք մտածում իրենց զավակների մասին, որքան են օգնում նրանց, եսասիրական նշույլ անգամ չկա, այնինչ արտասահմանում այլ պատկեր է: Կուզեի բերել Ջեկ Լոնդոնի օրինակը. փոքր ժամանակ Ջեկ Լոնդոնը անհետացավ, նրան ոչ ոք չփնտրեց, հայտնվեց վեց տարի անց ու մայրը նրան տեսնելով ասաց. «Ջեկ դու ողջ ե՞ս, մենք գիտեինք՝ դու մահացել ես, դե լավ է, որ ողջ ես, ուրեմն անցի՛ր աշխատանքի ու պահի՛ր մեր ընտանիքը, որովհետև քո հայրը մահացել է»:
Երբ այս տողերը կարդացի՝ ուղղակի զարմացա: Իսկ հայը դողում է իր զավակի համար ու մենք պետք է հպարտանանք դրանով: Գիտեք՝անձամբ ես հույս ունեմ,որ մի օր հայի մեջ կգերակշռի իր դրական հատկանիշները, որոնք,անշուշտ շատ են: Մենք պետք է լցվենք լավատեսությամբ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Եվ, եթե բոլորը հուսան ու հավատան,ապա դա կդառնա դրական ուժ, դրական էներգիա և ամեն ինչ մեր կյանքում կգնա դեպի լավը:
Սեդա Ավետիսյան
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը, 2014թ. մարտի 19-ին, հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ` կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրակացնելու համար, Գառնիկ Ներսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում տեղադրել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղել է խոշոր չափերով թմրամիջոցը և կաշառքի գումարը: Տուփը վերցրել է Նարեկ Մամիկոնյանը` կաշառքի գումարը պահել է իրեն, իսկ թմրամիջոցը փորձել է փոխանցել Գառնիկ Ներսիսյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:
Նարեկ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գառնիկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:
Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը: Մինչդեռ, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Դա հաշվի առնելով՝ քննիչը պետք է քննարկեր տղամարդու արարքում ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել: Իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ: Դատախազությունը ևս դրսևորել է անթույլատրելի անգործություն:
Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Գլխավոր դատախազության ոչ բարեխիղճ գործողությունների հետևանքով կինը զրկվել է իրավական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Պաշտպանը Գլխավոր դատախազությանը հորդորում է քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը և կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած դատախազին:
ՄԻՊ գրասենյակ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ա.Մոմջյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչ Ա.Աշուղյանի տուն գող է մտել և անհրաժեշտ է օգնություն։
Ահազանգի հետքերով անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, որը տան ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է նույն տան բնակչուհի Հ.Աշուղյանի դիակը՝ պարանոցի շրջանում կտրած վերքերով։ Իսկ վերջինիս եղբորորդին՝ Ր.Աշուղյանը, կրծքավանդակի ձախ կեսում ստացած մարմնական վնասվածքով, դեպքի վայրից տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Քննությամբ և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ապացույցներ են ձեռք բերվել՝ սուր ծակող-կտրող գործիքի միջոցով Աշուղյաններին հարվածներ հասցրած անձի ինքնության վերաբերյալ, ով սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել է Գուգարք գյուղի ավագ դպրոցի նկուղի աստիճաններին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքերով, և տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն։
Վերջինս, ինչպես նաև Ր.Աշուղյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.