23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պատվիրակությանն այսօր ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ծառայության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արշավիր Ղարամյանի, ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի և ԼՂՀ ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով հայկական երկու պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանն, իրավական օգնությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ:
Ինչպես հայտնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը, Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 20.08.2014թ-ին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին:
Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:
Ս.թ սեպտեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:
Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու:
Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է:
Մեր հարցին՝ ի՞նչ է սա նշանակում, պարզաբանեցին, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտությունն է եղել, ինչը շտկել են ու կրկին դիմել:
Սա, ինչպես նաև գաղտնիության այն քողը, որով պատվել է սույն մրցույթը, քանի որ չեն հրապարակվում մասնակիցների անունները, արդեն որոշակ կասկածելի իրավիճակ է ստեղծում:
Հայկական ժամանակ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Գործադիրը սահմանել է Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, Քննչական կոմիտեի ծառայողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը: Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը և պայմանները:
Նիստում հավանություն է տրվել երեխաների սնուցման բարելավման հայեցակարգին, դրա 2015-2020թթ. գործողությունների ծրագրին, որոնց ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցմանը:
Կառավարության հավանությունն են ստացել «Սարանիստ» ՍՊԸ կողմից իրականացվող գործարար ծրագիրը, որի իրականացմամբ լրացուցիչ կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ, ՀՀ տեղական համակարգի օպտիմալացման հայեցակարգը և գործողությունների համառոտ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Գործադիրը հաստատել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի, նույն գործով անցնող Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի և Սամվել Էլբակյանի մեղադրանքը խստացվեց:
Այսօր՝ Վազգեն Խաչիկյանի գործով դատավարության ընթացքում, մեղադրող կողմը դատաքննությունը վերսկելու միջնորդություն ներկայացրեց: Մինչ այդ, դատավոր Արշակ Վարդանյանը ժամանակ էր տվել մեղադրող կողմին մեղադրական ճառին պատրաստվելու համար, սակայն մեղադրողը ներկայացրեց մեղադրանքի խստացման միջնորդություն:
Կենտրոն և Նորք- Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հնչեցրած դատախազի մեղադրանքների խստացման միջնորդությունը վերաբերվում էր գործով անցնող բոլոր ամբաստանյալներին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Ըստ միջնորդության՝ Վազգեն Խաչիկյանի (մեղադրվում է իր պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:
Բացի այդ՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը) նախկին՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 691 և 119-րդ հոդվածների մեղադրանքը փոփոխել և մեղադրել ՀՀ քրեական օրեսնգրքի 179 հոդվածի առաջին մասի առաջին և երկրորդ կետով, 178-րդ հոդվածի երրորդ մասի՝ առաջին և երկրորդ կետով և 38.314 հոդվածով:
Մյուս երեք ամբաստանյալներին, որոնք կրկին մեղադրվում են պաշտոնական դիրքը չարաշահելու և գումարների հափշտակության մեջ նույնպես առաջադրվեց նույն հոդվածները:
Դատավոր Արշակ Վարդանյանը ընթերցեց սեպտեմբերի 4-ին ստացված «Ամերիա» բանկի գրությունը: Որում մասնավորապես ասվում էր, որ Վազգեն Խաչիկյանը, գրավ դնելով իր անշարժ գույքը, վարկ է վերցրել, իսկ երբ արգելանք է դրվել նրա գույքի վրա, բնակարանը նույնպես մնացել է արգելանքի տակ, որի հետևանքով բանկը նյութական վնաս է կրել: Դատարանը որոշեց հանել բնակարանի արգելանքը մասամբ, այսինքն՝ բանկին հասանելիք գումարի չափով:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ադամյանը չունենալով ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ խոշոր չափի արժեքով գույք գնելու համար, փոխարենը` առևտրային բանկերի և մասնավոր անձանց նկատմամբ ունենալով խոշոր չափերի գումարային պարտավորություններ` խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթացել է ավտոմեքենայի վաճառքով զբաղվող Արթուր Ալիխանյանի հետ և ընդգծելով քննչական մարմնում զբաղեցրած իր պաշտոնը` խարդախությամբ 2011թ. սեպտեմբերի 4-ին նրանից հափշտակել է 2.394.990 ՀՀ դրամ արժողությամբ OPEL VECTRA մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում վաճառել և ստացված գումարները տնօրինել է իր հայեցողությամբ:
Բացի այդ, 2014թ. հունվարի 22-ին Արթուր Ադամյանը նույն եղանակով Յաշա Հովհաննիսյանից հափշտակել է 1.465.000 ՀՀ դրամ արժողությամբ «Ֆորդ Էսքորտ» մակնիշի ավտոմեքենան: Իրական հանցավոր մտադրությունները քողարկելու, Յաշա Հովհաննիսյանի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, Արթուր Ադամյանն այս անգամ հայտնել է, թե ինքն, իբրև, կադրերի ռեզերվում գտնվող զինծառայող է և շուտով կրկին պաշտոն է զբաղեցնելու:
Արթուր Ադամյանի կալանավորվելուց հետո ավտոմեքենան հայտնաբերվել է Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում` թալանված վիճակում:
Արթուր Ադամյանին, խաբեության եղանակով ուրիշների գույքի խոշոր չափերով հափշտակություններ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակեցին «Բանդա»-ի գործով անցնողների նախկին դատվածությունները: Հրապարակմանը պաշտպանական կողմը զայրույթով վերաբերվեց՝ նշելով, որ հրապարակումը ամբաստանյալների անունները սևացնող քայլ է, որպեսզի ժողովրդի մոտ նրանց որպես հանցագործ ներկայացնեն՝ այն դեպքում, երբ այդ մեղադրանքները չեն հիմնավորվել:
Հրապարակմանը հաջորդեց հեռախոսահամարների վերծանումը, որից պարզ դարձավ, որ Արտուշ Հակոբյանի հեռախոսից տուժող կողմ Նապոլեոն Ազիզյանին զանգ չի գնացել: Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի դատարան հրավիրվի փորձագետ Արտակ Մինասյանը, որին հարցեր պետք է տրվի կապված զենքերի վրա հայտնաբերված մատնահետքերի հետ, նաև դատարան ներկայացվեն ժապավենները, որոնց վրա մատնահետքերն են:
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի. հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվի փորձագետը, բայց ժապավենները չեն բերվի: Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը:
Հ.Գ. Դատական նիստի ընդմիջմանը զրուցեցինք Արտուշ Հակոբյանի կնոջ մոր հետ: Նա պատմեց, որ իր փեսային բազմաթիվ կտտանքների են ենթարկում. «Թուրքերի մասին ինչ ասես, ասում են, բայց ՔԿՀ-ի աշխատողները նրանցից վերան են. և՛դուբինկաներով ծեծում են, և՛ էլեկտրաշոկի ենթարկում»:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործով անցնողները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում և առանձնատներում ավազակային հարցակումներ կատարելու մեջ:
Ս.թ սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Արդարադատության նախարարության Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Հայկազի Կիրակոսյանը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ռ. Իսկանդարյանը խնդիրներ ունենալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքի հետ, դիմել է Մ. Կիրակոսյանին, ով պատրաստակամություն է հայտնել 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, առանց համապատասխան փաստաթղթային հիմքերի և ձևակերպումների, տրամադրել ամուսնության կեղծ վկայական, հավելելով, որ դրա հիման վրա նա կարող է կրել այլ ազգանուն, դրանով ստանալ անձնագիր և հնարավորություն ունենալ կրկին մեկնել Ռուսաստանի Դաշնություն :
Կաշառք ստանալու դեպքով ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.