23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից ստացել է քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Ա.-ն, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվելուց հետո ինքը ոստիկանության աշխատակիցներին գրավոր հայտարարություններ է արել հանցագործության դեպքի վայրում իր գտնվելու պատճառների, հանգամանքների մասին, սակայն այդ դատավարական գործողության մասին կազմված արձանագրությունը քրեական գործի նյութերին չի կցվել:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի 25-ամյա բնակչի նկատմամբ ազգային, ռասսայական կամ կրոնական շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2014 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Չորաթան գյուղի 25-ամյա բնակիչն իր անձնական օգտագործման «ԶԻԼ-130» մակնիշի 59 ՏԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր տան շինարարական աշխատանքների համար ավազ տեղափոխելու նպատակով, գտնվել է Չորաթան գյուղին պատկանող «Ներքին Շեն» կոչվող հանդամասում, որտեղ ադրբեջանական մարտական դիրքերից, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կրակոցներ են արձակվել բնակչի եւ նրա մեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինիս մեքենայի վրա առաջացել են հրազենային վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Կատարվում է նախաքննություն։
Զննության է ենթարկվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, սակայն դեպքի վայրում առայժմ չի հաջողվել կատարել զննություն՝ կյանքի համար վտանգավոր լինելու պատճառով։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Օրեր առաջ «Հայկական Վարկածի» -ի խմբագրություն էր զանգահարել Սուսաննա Սարգսյանը և պատմել, որ իր որդին՝ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող Գառնիկ Չոլոյանը, խնդիրներ ունի կալանավայրի աշխատակազմի հետ. նրա նկատմամբ վերաբերմունքը բացասական է, ու դատապարտյալը խնդրում է տեղափոխել իրեն: Եվ քանի որ նույն գործով (175-րդ հոդված) դատապարտված է նաև հայրը և գտնվում է «Արթիկ» ՔԿՀ -ում, Սարգսյանը, որպես երկու կալանավոր ունեցող ընտանիք, խնդրում է, որ տղային էլ տեղափոխեն «Արթիկ»:
Արդարադատության նախարարության ՔԿՀ վարչությունից խոստացել էին, որ նրանց հարցը կքննարկվի, և հնարավորության դեպքում՝ Գառնիկ Չոլոյանը կտեղափոխվի «Արթիկ» ՔԿՀ:
Այսօր «Հայկական Վարկածի» -ի հետ զրույցում ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է, և առայժմ նպատակահարմար չի գտնվել Գառնիկ Չոլոյանի տեղափոխումը:
«Բայց հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, կաշխատենք, որ հայր ու որդի նույն ՔԿՀ-ում կրեն պատիժը»,-ասաց նա:
Վերաքննիչ քրեական դատարանում, այսօր Արմեն Դանիելյանի նախագահությամբ (դատավորներ Արշակ Խաչատրյան և Լիլիթ Թադևոսյան ) Գրիգոր Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստն էր:
Ըստ դատավճռի՝ Գրիգոր Կյուրեղյանը Lemon loung cafe սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող՝ գործով չպարզված հրազենով 9 անգամ կրակել է Վ.Հովհաննիսյանի ուղղությամբ՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։
Արձակված մյուս գնդակներն անդրադարձվել են ճանապարհի ասֆալտե ծածկույթից և սլացել տարբեր ուղղություններով՝ իրական վտանգ ստեղծելով տարածքում հավաքված մարդկանց կյանքի համար:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Առաջին ատյանի դատարանում:
Վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստերը, մեղմ ասած, հանգիստ չեն անցնում: Այս անգամ էլ դատարանի առաջ մի հոծ բազմություն էր հավաքվել: Մոտ 40 հաղթանդամ տղամարդիկ սպասում էին նիստի սկսվելուն:
Վերջապես ներս թողեցին, և բոլորն անցան դահլիճ: Թե ինչպես այդ մոտ քառասուն տղամարդը տեղավորվեցին ընդամենը չորս նստարանի վրա, երևակայել է պետք. մի քանիսը պարզապես իրար գիրկ էին նստել: Մեկը մյուսին ասում է՝ «ախպե’ր, հո ծանր չե՞մ»:
«Ընկե’ր, իշաոտնուկ չկա՞ բերեք, նստեք»,- խոսակցությանը խառնվեց մեկ ուրիշը:
Մինչ դատարանի դահլիճը «բեսետկայի» էր վերածվել, ու մարդիկ կատակում էին դեսից դենից` բերեցին նաև ամբաստանյալին:
Վերջապես դատական նիստը սկսվեց, սակայն առանց մեղադրող կողմի և պաշտպանի:
Ամբաստանյալ Գրիգոր Կյուրեղյանն էլ հրաժարվեց առանց իր պաշտպանի մասնակցել դատական նիստին:
Դատարանը ստիպված էր նոր օր նշանակել: Բայց օր որոշելն էլ այս նիստին մի իսկական կոմեդիայի վերածվեց: Երկու դատավորները «թաքնվեցին» նախագահող դատավորի հետևում, քննարկեցին, հետո, հավանաբար, զգացին, որ իրենց քայլը կոռեկտ չէ, սկսեցին բարձր քննարկել.
-Ախպեր, դիր 16-ին, չես խանգարում,- դատավոր Արշակ Խաչատրյանի առարկությանը պատասխանեց դատավոր Լիլիթ Թադևոսյանը:
-Ամբաստանյալ, քեզ հարմա՞ր ա:
-Հարմար ա, հո տնից չեմ գալիս, որ հարմար չլինի,- եղավ պատասխանը:
Հռիփսիմե Գալստյան
2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 19:00 -ին, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ռաֆիկի Սարգսյանը, ով գիտակցության չգալով՝ օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հ.Սարգսյանի որդին՝ Մանուկ Սարգսյանը, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս՝ վազանց կատարելու ժամանակ, առջևի համընթաց երթևեկող «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենան փակել է իր ավտոմեքենայի ճանապարհը:
Ինքը կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայից իջած 2-3 անծանոթ անձինք ազդանշան տալու հարցի շուրջ վիճել են իր և իր հոր` Հ.Սարգսյանի հետ, ծեծի ենթարկել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ, որի պատճառով հայրը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 25.09.2014թ. Հ.Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
02.10.2014թ. Զ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մ. Հակոբյանին հոկտեմբերի 6-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նույն օրվա որոշմամբ, նախ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, ապա բավարարել է նաև մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրելով կալանքի փոխարեն Մ.Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քաղաքացի Լարիսա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում Տիգրան Ն.-ին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վկա Լարիսա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության` պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, գործի իրական հանգամանքները խեղաթյուրելու նպատակով իրեն հորդորել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ գործով մեղադրյալ Մխիթար Ն.-ի` տուժող Տիգրան Ն.-ին դանակահարելու նախնական դիտավորություն ունենալու վերաբերյալ, այնուհետև սպառնացել է, որպեսզի Լարիսա Հ.-ն լրացուցիչ հարցաքննությունների ընթացքում պնդի նախկինում տված իրականությանը չհամապատասխանող իր ցուցմունքը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար է նշանակվել Միքայել Ահարոնյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության՝ 7, խարդախության՝ 11, խուլիգանության և յուրացման՝ 1-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, խարդախության 1 և գողության 3 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հացազրույցի փուլի առաջին օրն ավարտվում է:
Մինչ այս պահը մրցութային հանձնաժողովը հասցրել է քննել 4 մասնակցի` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանին, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանին, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանին և ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանին:
Ի դեպ, հավակնորդների ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմավիրի մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը հարցազրույցին չներկայացավ:
Մրցութային հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի հեռախոսազանգին ի պատասխան Հակոբ Ղարախանյանը տեղեկացրեց, որ հարցազրույցի չի գալու: Ուստի՝ հանձնաժողովի համակարգող, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որոշմամբ՝ նա դուրս մնաց մրցույթից:
Այսպիսով, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդները մնացին 11-ը:
Փաստինֆո
Հոկտեմբերի 7-9-ը՝ Դիլիջանում,Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ անցկացվեց իրավական լրագրության հիմնախնդիրներին, ինչպես նաև նախարարության կողմից մի շարք ոլորտներում իրականացվող միջոցառումների քննարկմանը նվիրված երկօրյա սեմինարը, որին մասնակցեցին շուրջ 20 լրագրողներ:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, թե մեր քաղաքացիները ինչ լրատվություն են նախընտրում: Նրա խոսքով, 2003 թվականին Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ընթերցողները սիրում են կարդալ ժամանց և քրեական պատմություններ: 2003 թվակաին հանրապետության մասշտաբով անցկացված հարցման արդյունքում այդ երկուսին ավելացել է նաև սենսացիան:
«Վերջին՝ 2012 թվականին արված հարցումների մասնակիցների 70 տոկոսը նշել է, որ նախընտրում է իրավական թեմաներ, 15 տոկոսն ասել է, որ սիրում է հեռուստացույցով հետևել լրատվությանը, իսկ մյուս 15 տոկոսը տեղեկանում է ուրիշներից: Հետաքրքիր է, որ իրավական գիտելիքներ ունեցող անձինք (80 տոկոսը) հարցման ընթացքում նշել են, որ իրենց կարդացածը հասկանալի է, իսկ մնացածը պնդել են, թե բարդ, տերմիններ են օգտագործվում, և իրենք չեն կարողանում հասկանալ: Մի մասն էլ (20 տոկոս), ընդգծել է, որ այն տվյալները, որոնք փոխանցվում են լրագրողների միջոցով այդքան էլ հետաքրքիր չեն իրենց»,-նշեց Ծովինար Խաչատրյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, խոսելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, հայտնեց, որ նախատեսվում է 2015 թվականին ստեղծել լիազոր մարմին, որը կզբաղվի անձնական տվյալների պաշտպանությամբ: Լրագրողների կողմից եղան առաջարկներ, քննարկումներ, թե ինչ ձևաչափով այն կարող է գործել:
Այդ առումով Արսեն Մկրտչյանը կարևորեց լրագրողների դերը օրենսդրական կարգավորումների հարցում.
«Մենք երկար ժամանակ մտածում ենք արժե այդ փոփոխություններն անել Հայաստանում, թե՞ ոչ, քանի որ մեր երկիրն ունի ծանր ավանդական կարգավորումներ, և նոր օրենքը հնարավար է չգործի: Այսինքն՝ առաջին հարցը՝ անհրաժեշտության խորությունն է: Մենք որոշումները կայացնում ենք հասարակության հետ , և այդ կապող օղակը լրագրողներն են: Եվ մյուս հարցը, որ մեզ անհանգստացնում է՝ ինչ ծավալով է պետք կարգավորել»,-ընդգծեց Արսեն Մկրտչյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն անդրադարձավ նոր՝ Պրոբացիոն ծառայության ներդրման մանրամասներին՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում և գործունեության ի՞նչ հիմնական ուղղություններ է ենթադրում:
Ներկայումս մեր քրեական օրենսգրքում ամրագրված են պատժի երեք նպատակ՝ սոցիալական արդարության վերականգնում, դատապարտյալի ուղղում, կրկնահանցագործության կանխարգելում, Սուրեն Քրմոյանի խոսքով, հարց է առաջանում, արդյո՞ք մեր այս պատժի նպատակների իրագործումը բերում է նրան, որ հանցագործությունները նվազում են:
«Զարգացած երկրների փորձն ու սխալները հաշվի առնելով, մենք ուզում ենք նոր ծառայություն ներդնել Հայաստանում: Պրոբացիայի՝ վերականգնողական արդարադատության հիմնական գաղափարն է անձին ազատազրկման փոխարեն՝ ուղղել և տուժողների վնասները փոխահատուցել, նրանց խնդիրները լուծել, ինչպես նաև դատապարտյալին վերասոցիալականացնել: Այսինքն պատժից ազատվելուց հետո, ծառայությունը կզբաղվի նրա սոցիալականացմամբ՝ կօգնի աշխատանքի տեղավորվել, հոգեբանական աշխատանք տանել»,-մանրամասնեց Սուրեն Քրմոյանը և նշեց. «Մարդուն կալանավորելու պահից սկսած մենք զբաղվում ենք նրանով ու նախապատրաստում ենք ազատության»:
Պրոբացիայի հաջորդ խնդիրը ազատազրկման հետ կապված պատժի միջոցների և խափանման միջոցների կիրառումն է:
Խափանման միջոցների թվում, Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, կավելանա նաև տնային կալանքը: Եվ անձին կարող են հետևել հատուկ՝ էլեկտրոնային թևնոցի միջոցով:
Փոխնախարարը հայտնեց, որ արդեն աշխատանքներ են տարվում համակարգը ներդնելու ուղղությամբ՝ հավանաբար, այն ուժի մեջ կլինի 2017 թվականին:
Ծառայության ներդրումը կապված է ֆինանսի հետ, կպահանջվի բավականին մեծ գումար, սակայն Քրմոյանը հավաստիացնում է, որ համակարգի ներդրումից հետո, երկու տարի անց, այդ գումարը կփոխհատուցվի:
Ներդրվելուց հետո, ծառայությունից կարող է օգտվել 1300 հոգի, «Հայկական Վարկած»—ի այն հարցին, թե արդյո՞ք թվի սահմանափակումը չի հանգեցնի կոռուպցիոն ռիսկերի, նախարարության աշխատակիցները պատասխանեցին, որ այդ թիվը հետագայում հնարավոր է նաև ավելանա:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներակայացրեց դատաիրավական հարկադրանքի միջոցների հայեցակարգը քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
Նրա տեղեկացմամբ, նոր օրենսգրքով, հանցանք կատարած լինելու անմիջական ծագած հիմնավոր հիմքով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու որոշում:
Ձերբակալման որոշմանը կցում են ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաև մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը:
Նոր օրենսգրքով՝ կասկածյալ տերմինի փոխարեն լինելու է ձերբակալված անձ:
«Ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան 60 ժամվա ընթացքում, իսկ 12 ժամում պետք է դատավորը պատշաճ քննություն իրականացնի»,-հայտնեց Արման Թաթոյանը:
Նա խոսեց նաև խափանման միջոցի կիրառման իրավաչափության, դատավարական սանկցիաների և այլ հետաքրքիր թեմաների մասին:
Վերջում՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Իսկանդարյանը ներկայացրեց «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Աննա Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.