23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ-օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։ Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
2014թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Դեպքի վայրի զննությամբ ճանապարհի ձախ կողմում՝ երթևեկելի մասից 6 մետր հեռավորության վրա, նախկին «կոլխոզի» պահեստների տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդու դիակ՝ բերանքսիվայր վիճակում: Դիակից շուրջ 3 մետր հեռու՝ դեպի ճանապարհը, հայտնաբերվել են արնանման հետքեր և «Գառնի» տեսակի ծխախոտի տուփ, որի մեջ եղել են գլանակներ:
Դիակի՝ դիահերձարան տեղափոխվելուց հետո կատարվել է դիակի արտաքին զննում, որի ընթացքում պարզվել է, որ դեմքի շրջանում առկա են բազմաթիվ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործության զոհ է դարձել Արարատի մարզի բնակիչ Կարեն Բարսեղյանը։ Քննությամբ պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, 2014թ. հոկտեմբերի 13-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Կարեն Բարսեղյանին, ինչի արդյունքում էլ վերջինս մահացել է:
Կ.Բարսեղյանի սպանության կասկածանքով հոկտեմբերի 14-ին ձերբակալվել է նույն մարզի բնակիչ Ղևոնդյանը։ Վերջինս՝ որպես կասկածյալ հարցաքննվելիս, տվել է խոստովանական ցուցմունք, իսկ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցած քննչական փորձարարության ժամանակ մատնացույց է արել հանցագործության վայրը, նկարագրել է դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի վերջերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին բանավոր հայտնել է Երևանի գրավատներից մեկում իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել: Կատարվում է նախաքննություն:
Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավարության ժամանակ, այսօր ցուցմունք տվեցին տուժող Բաբկեն Հովհաննիսյանը, վկաներ Լաուրա Մարտիրոսյանը և Հովսեփ Թորոյանը:
Տուժող Բաբկեն Հովհաննիսյանը ցուցմունք տվեց, որ տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Գործից տուն վերադառնալիս՝ մի պահ խոսել է շենքի դիմաց գտնվող ավտոլվացման կետի տնօրենի հետ և մոտեցել շենքին: Սանդուղքով բարձրանալիս նկատել է, որ հրացանով մարդ է գալիս, վազել է, իսկ այդ մարդը կրակել է ոտքին ու փախել: Մեղադրողի հարցին, թե բակում կասկածելի բան չի տեսել, տուժողը պատասխանեց, որ նկատել է «նիվա» ավտոմեքենա առանց պետհամարանիշերի, բայց ոչինչ չի կասկածել: Մյուս հարցին, թե քանի հոգի են եղել մեքենայում, տուժողը պատասխանեց, որ ապակիները մգեցված էին, իրեն էլ թվացել է, թե ավտոլվացման կետի տիրոջինն եղել:
Տուժողը պատմեց նաև, որ իր ձեռքին պայուսակ է եղել, հանցագործին տեսել է առաջին աստիճանը բարձրանալուց հետո. «Մի պահ թվաց՝ կատակ ա, հետո պայուսակով խփեցի, ձեռքին հրացան կար: Ես, որ խփեցի, ինքը դուրս եկավ, ես հետևից սունկեն շպրտեցի մեքենայի վրա, հետո ինքը պտտվեց, կրակեց ոտքիս ու փախավ»:
Բաբկեն Հովհաննիսյանը պատասխանեց նաև պաշտպանական կողմի հարցերին: (Հետաքրքիր է, որ տուժողը մեղադրող կողմի և դատավորի հարցերին պատասխանում էր շատ հանգիստ, բայց երբ հերթը հասնում էր պաշտպաններին՝ նա ագրեսիվ տոնով և հեգնելով էր պատասխանում):
Ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե կարո՞ղ եք նկարագրել այդ մարդուն, տուժողը պատասխանեց, որ իրենից «կոլոտ էր», իսկ թե նկատե՞լ է նիվան այդ դեպքից օրեր առաջ, պատասխանեց՝ այո: Մյուս հարցին՝ գումար ուզել է քեզանից, պատասխանեց՝ կարող ա և ուզել է, վերջում էլ ավելացրեց. «Պրծա՞վ հարցերը, նենց արեք, որ էլ չեմ գալու»: Քանի որ երկու կողմերն էլ նախաքննական և դատաքննական ցուցմունքի մեջ հակասություններ տեսան, դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքները: Բանն այն է, որ տուժողը դատարանում ասաց, որ պայուսակի մեջ գումար չի եղել, սակայն նախաքննական ցուցմունքում գրել է, որ տարադրամի փոխանակման կետից վերցրել է 700-800 հազար դրամ և դա դրել է սպորտային պայուսակի մեջ: Ցուցմունքներում հակասում էին նաև հանցագործի հասակի և տուժողի՝ հարվածելու հանգամանքները: Պաշտպանների կողմից բողոք հնչեց, որ մեղադրող կողմը հուշում է տուժողին: Իսկ տուժողի պատասխանը հետևյալն էր. «Դատախազը պիտի ինձ ասի, ես էլ դրանով խոսա՞մ, արա′»:
Կողմերը հակասություններ նկատեցին նաև վկա Լաուրա Մարտիրոսյանի ցուցմուքներում: Բանն այն է, որ վկան դատարանում հայտնեց, որ կրակոց է լսել, այնինչ նախաքննական ցուցմունքում գրել է, թե դմփոց է լսել և, մտածելով, թե երեխանները ինչ-որ բան են պայթացրել, շարունակել է աշխատանքը: Վկան, վրդովվելով, որ իրենց սխալ են հասկանում, ասաց. «Ես հո որսորդ չեմ, որ իմանամ ինչ էր, ինչի դմփոցն ու կրակոցը նույնը չի՞»:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործով անցնող ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Նրանց թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք:
Ըստ մեղադրանքի՝ բանդայի անդամները գործել են Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ: Նրանք մանրակրկիտ ծրագրված եղանակով՝ առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափ և «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ: Հետևելով տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին՝ բանդայի անդամներն ընտրել են վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Լուսանկարում՝ մեջտեղում՝ բանդայի ղեկավար Ռաֆայել Հարոյանը
Հռիփսիմե Գալստյան
Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով “+, -” 20 ինտերվալը։ Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Երեկ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը, որին հրավիրված էին մասնակցելու աշխարհի 19 երկրի ներկայացուցիչներ: Այն կրում էր «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագիրը:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը Հայաստանում հարկադիր կատարման համակարգի զարգացման գծով մեր երկիրն դասակարգել է՝ որպես տասներորդ երկիր: Նա փաստել է, որ ՀՀ հարկադիր կատարման ծառայությունն իր ստեղծման օրվանից ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձն ու պրակտիկան և փորձում վերցնել լավագույն էլեմենտներն ու տեղայնացնել Հայաստանում և սա է հենց իրենց մոտեցումը՝ ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և այն տեղայնացնել քո երկրում:
Սակայն այդ տեղայնացման արդյունքում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել. սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մի շատ հետաքրքիր բացահայտում է կատարել. «Ես բազմիցս ասել եմ, որ այսօր 60 անգամ ավելացել է ծառայությունում մեր աշխատանքը: Այսինքն, եթե մենք 6-7 տարի առաջ ամսական հարուցում էինք 2 հազար վարույթ, ապա այսօր հարուցում ենք 120 հազար վարույթ, սա աննախադեպ քանակ է, և ուզում եմ շեշտել, որ աշխատակիցների քանակը չի ավելացել ոչ մի մարդով, այսինքն՝ պետբյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք այդ ամենն անում են տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ:
Սա իհարկե շատ տխուր վիճակագրություն է:
Միհրան Պողոսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բարձրացած աղմուկին, ըստ որի՝ ՃՈ-ն մեծ թվով հարկադիր կատարման ենթակա որոշումներ էր ուղարկում, որոնց արդյունքում բանկերը քաղաքացու հաշիվների վրա կալանք էին դնում ոչ այն չափով, ինչ նշված էր ԴԱՀԿ որոշման մեջ:
Այժմ ըստ ԴԱՀԿ ղեկավարի համագործակցություն կա բանկերի և պետավտոտեսչության միջև. «Այսօր այդ բոլոր խնդիրները, որ Դուք նշեցիք, արդեն լուծված են: Այո՛, կային խնդիրներ, ես դրա մասին բազմիցս խոսել եմ, որ ավել էր դրվում կալանքը, քան նշված էր մեր կողմից, բայց դա ժամանակավրեպ է, և այդ հարցերն այսօր լուծված են»:
Իսկ արդյո՞ք ոլորտը լրացուցիչ օրենսդրական կարգավորման կարիք չունի հարցին, ի պատասխան ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հավատացրել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում:
Սպանություն Առինջում.Երկու անձ ինքնաձիգից կրակահերթ են արձակել Ավետիսյան ամուսինների ավտոմեքենայի ուղղությամբ
2014 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:05-ին, ՀՀ ոստիկանության բուժվարչության Ավանի հոսպիտալից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի ձախ քունքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1959 թվականի ծնված Լևոն Ավետիսյանը, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին երկու անհայտ անձինք, որոնցից մեկը՝ դիմակավորված, նախապես դարանակալելով Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 9-ը տան՝ ժամը 19։45-ի սահմաններում նկատել են ՀՀ քաղաքացի Լևոն Ավետիսյանի BMW մակնիշի ավտոմեքենան և սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ արձակել մոտեցող մեքենայի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով վարորդ Լ.Ավետիսյանը, ստանալով մահացու հրազենային վնասվածք, կորցրել է մեքենան ղեկավարելու հնարավորությունն ու բախվել պատին, իսկ ուղևոր Ն.Ավետիսյանը (Լևոն Ավետիսյանի կինը) ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք։
Դիմակավորված անձը մոտեցել է մեքենային և զենքի սպառնալիքով ուղևոր Ն.Ավետիսյանից հափշտակել կանացի պայուսակը և դիմել փախուստի։
Ն.Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով` կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վարդան Ծատուրյանը կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսները հիշյալ հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու համար, 2014թ. մարտի 31-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում միջնորդի՝ նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 3-րդ կարգի մասնագետ Մասիս Մարտիրոսյանի միջոցով ստացել է գործով չպարզված անձի կողմից իրեն փոխանցված 40.000 ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև կպչուն ժապավենով փաթեթավորված հինգ բջջային հեռախոս ու կից պարագաներ:
Վարդան Ծատուրյանը նշված գումարը պահել է իր բնակարանում, իսկ բջջային հեռախոսներով և կից պարագաներով փաթեթը հաջորդ օրը, նախապես թաքցնելով համազգեստի բաճկոնի տակ, իր հետ մտցրել է «Վանաձոր» ՔԿՀ տարածք, սակայն չի հասցրել դրանք փոխանցել հիմնարկի դատապարտյալներին, քանի որ նույն հիմնարկի աշխատակիցների կողմից անձնական զննությամբ նրա մոտից առգրավվել են այդ բջջային հեռախոսները և կից պարագաները, իսկ 40.000 ՀՀ դրամը, որը թաքցրել էր իր բնակարանում, նա ինքնակամ ներկայացրել է քննությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վարդան Ծատուրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակից Մասիս Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական լրատվական ծառայությունից:
Սերժ Սարգսյանը այսօր ստորագրած հրամանագրով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը: Նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարել է նշված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Տվյալ մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամանով ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.