23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների»
Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն:
Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման արդյունքում պարզվել է, որ աղջիկը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կեղծ տեղեկություն է հաղորդել՝ տղային մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործից առանձնացված մասով դատաքննությունն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, սկսվել է: Այս մասին ասաց փաստաբան Հակոբ Ճարոյանը: Նա նշեց, որ գործով մեղադրյալ Մելիք Եսայանի պաշտպանների պայմանագրերի ժամկետները լրացել էր: Մեղադրյալը փաստաբան խնդրեց, ինչպես նաեւ ժամանակ, որպեսզի նա ծանոթանա գործին: Մելիք Եսայանը նաեւ դատախազին ու դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Այդ հարցը կքննարկվի նոյեմբերի 21-ին կայանալիք դատական նիստին:
Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա: Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:
news.am
Խնջույքը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սպանվել է 26-ամյա երիտասարդը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի բնակության վայր հանդիսացող տնակում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ադանալյանին կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վնասվածք, որի հետևանքով Արտյոմ Ադանալյանը մահացել է: Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Մանուկյանը, չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով, 2014թ. փետրվար- ապրիլ ամսիներին վերցրել է ընդհանուր առմամբ` 6.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել:
Նշված գումարից 1.500 ԱՄՆ դոլարը վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հափշտակել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտից՝ «ազդրերի, գոտկատեղի և աճուկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, «որովայնի, վերին և ստորին վերջույթների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1991 թ. ծնված Արթուր Գ.-ին, «ազդրերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ` 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 49/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, վերջիններիս նշված վնասվածքները պատճառել են 1997 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1993 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.50-ին, Գևորգ Հ.-ն ներկայացել է բաժին և տվել ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՈԴՎԱԾ 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1986 թվականի հունվարի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 123.4-րդ հոդվածի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀՈԴՎԱԾ 1234. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը».
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրիքը լրացնել 123.8-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 123.8. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու համար պետական տուրքը չվճարելը, առանց տվյալ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու համար պետական տուրք վճարելու վարելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու համար պետական տուրքը չվճարելը, սեփականատիրոջ կամ այդպիսի պարտավորություն ունեցող ցանկացած այլ անձի կողմից, որը տևել է ավելի քան երեսուն օր`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր երեսուն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
2. Առանց տեխնիկական զննություն անցկացնելու համար պետական տուրքի վճարման` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «123.6-123.7» բառերը փոխարինել «123.6-123.8» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 8-ից։
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի`
1) 28-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) 28.1-րդ մասի «Լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնելու համար» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 8-ից։
ՀՈԴՎԱԾ 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի առաջին մասի «թ.» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բառերով «որը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է միայն տեխնիկական զննություն իրականացնելու` այդ թվում նաև տեղեկատվական համակարգ ստեղծելու համար գանձվող պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի հիման վրա».
2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում» բառերը հանել.
3) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն անցկացնելու պետական տուրքը պետք է վճարվի մինչև նախորդ վճարման օրացուցային օրը:».
4) 6-րդ և 7-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետից հանել «, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ:» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել 7.1-րդ գլխով` հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 7.1
Տեղեկատվական համակարգը, տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված տեխնիկական զննություն անցնելու պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
ՀՈԴՎԱԾ 32.1. Տեղեկատվական համակարգը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում գործում է տեղեկատվական համակարգ, որը տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու փաստի արձանագրումը երաշխավորելու համար ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և դրա մատչելիությունը տեղեկատվական համակարգից օգտվողների համար: Տեղեկատվական համակարգը տեղեկություններ է պարունակում տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած անձանց և նրանց սեփականության կամ այլ իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաքագրում է օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեն ոստիկանությունը, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմինը, ինչպես նաև պետական այլ մարմինները` սույն հոդվածի 1-ին մասով նշված տեղեկատվության իրենց առնչվող մասով:
3. Տեղեկատվական համակարգը ձևավորվում է ոստիկանությունում տրանսպորտային միջոցների սեփականատերերի և օգտագործման իրավունք ունեցող անձանց և համապատասխան տրանսպորտային միջոցների վերաբերյալ առկա և տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու վերաբերյալ ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական կառավարման մարմնում առկա տեղեկատվության հիման վրա:
4. Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկատվական համակարգ մուտքագրվող և պահպանվող տեղեկությունների ամբողջականությունը: Հավաքագրված տեղեկությունները ոստիկանությունը պարտավոր է պահպանել առնվազն տասնհինգ տարի:
ՀՈԴՎԱԾ 32.2. Տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը չվճարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները
1. Ոստիկանությունը տեղեկատվական համակարգում մուտքագրված տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն տրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ երթևեկում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով` առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարելու:
ՀՈԴՎԱԾ 32.3. Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված տեխնիկական զննություն անցնելու պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության ենթարկելու համար պետական տուրքի չվճարումը, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` տրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:
6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:
7. Տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքը վճարած լինելու դեպքում վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացվում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը տեխնիկական զննություն անցնելու համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 8-ից։
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 18:25-ին, շտապօգնության 7-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 71-րդ բրիգադը կանչով մեկնել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Պողոսյանը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի և Ա.Մնացականյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:
Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին Ազատ Մնացականյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.