23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրաման է ստորագրել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին:
Հրամանի համաձայն՝
— ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը, ղեկավարում ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի աշխատանքը,
— համակարգում և վերահսկում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները և իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության կառավարումը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաև՝ ղեկավարում և համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը ղեկավարում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Հարությունյանը համակարգում է զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը համակարգում է միջազգային հարցումների ապահովման, կազմակերպական-վերլուծական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության աշխատանքները, համակարգում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:
Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել՝ կալանավորելու քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին:
Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը հայտնել է, որ կալանավորման ժամկետը 30 օր է, միջնորդությունն էլ ներկայացրել է գլխավոր դատախազությունը:
Զապը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 46-ամյա Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի /սպանութուն/, 235-րդ հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
news.am
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել 1989 թ. ծնված Դավիթ Ա.-ն և հաղորդում տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ Միչուրինի փողոցի թիվ 5 շենքի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի դռները բացելով` սրահից գողացել են ձայնարկիչ և դիտավորյալ վնասել ավտոմեքենայի երեք անվադողերը, թափքի մետաղյա հատվածները, դիմապակին` պատճառելով 460.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը:
Կատարվում է հետաքննություն:
«Սևան» ՔԿՀ կալանավոր Խաչատուր Առաքելյանը հացադուլ է հայտարարել վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մերժելու համար: Այս մասին հայտնեցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Դատապարտյալի արդեն երրորդ դիմումն է մերժում անկախ հանձնաժողովը: Նրա պատժի ավարտին մնացել է 11 ամիս ժամանակ
NEWS.am
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից հիվանդանոց են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Շիրակշին» բանավան 170/106 տնակում, վիճաբանության ժամանակ, Արտյոմ Ադանալյանին դանակով հարվածել և սպանել է 1986 թ. ծնված Արթուր Մ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2014թ. սեպտեմբերի 3-ին` անհայտ անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ «Կուրդորդաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111 աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5.000 ՀՀ դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը տվյալ քարտով բանկոմատից ելքագրվել է 300.000 ՀՀ դրամ:
Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը։ Պարզվել է, որ գողացված քարտով գումարը ելքագրել է լուսանկարում պատկերված տղամարդը։
Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը:
ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերին նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն է:
Հայտնի է, որ Թևոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած և ժամանող քրեական հեղինակություններին:
Չորրորդ իշխանություն
28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: 20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը հանդիպեց լրագրողներին: Նա լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված հանցագործությունների ու դրանց դեմ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընդհանուր պատկերը:
Այս տարվա ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված տասնչորս հանցագործություն է գրանցվել, որոնք բացահայտվել են:
Մտավոր սեփականության տարբեր տեսակներ կան, սակայն, ինչպես նշեց Արթուր Վարդերեսյանը, ոստիկանությունում ավելի հաճախ դիմում-բողոքներ են ստացվում ապրանքային եւ արդյունաբերական նշանների, արտոնագրերի ու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ:
Մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները երեքն են. 158 հոդվածը պատիժ է սահմանում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, 159-ը՝ արտոնագրային իրավունքը խախտելու, 197-ը՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար:
Մեր երկրում ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ընդունված են, եւ օրենսդրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտների ստեղծման եւ օգտագործման հետ կապված հասարակական հարաբերությունները: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտը լիարժեք պաշտպանված չէ. մտավոր սեփականություն հանդիսացող դաշտի շատ ոլորտներում, օրինակ, չեն պահպանվում հեղինակային իրավունքները:
Ոստիկանությունն ակտիվ մասնակցում է մտավոր սեփականության ոլորտում բարեփոխումների գործընթացին՝ իրականացնելով օրենսդրության կատարելագործմանն ու ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներ: Մտավոր ոլորտն առավել պաշտպանված դարձնելու նկատառումով ոստիկանության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերով հանձնաժողովում եւ ոստիկանությունում լրամշակվելուց հետո կուղարկվի Ազգային Ժողով:
Արթուր Վարդերեսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.