23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 2014թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ.Լևոնյանը եւ ծառայակից, նույն դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Լ.Մարտիրոսյանը վերջինիս ամրակցված ծառայողական ավտոմեքենայով երթևեկության անվտանգության ապահովման ծառայություն կատարելիս 2014թ. նոյեմբերի 4-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գորիսի «Մանկապատանեկան» կենտրոնի հարևանությամբ նկատել են վիճաբանող երիտասարդների:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելով` Հ.Լևոնյանը և Լ.Մարտիրոսյանն ավտոմեքենան կայանել են հիշյալ երիտասարդների մոտ, մոտեցել նրանց։ Վիճաբանության պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գորիս քաղաքի բնակիչ Ս.Թանգյանը հայհոյել է ոստիկանության ծառայող Հ.Լևոնյանին եւ բռունցքով հարվածել նրա դեմքի աջ հատվածին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Ս.Թանգյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է: Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 1 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել։
Այդ մասին ասել է Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը` նշելով, որ դեռևս չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սակայն անպայման բողոքարկելու է:
Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Պետրոսյանը մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Տիգրան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1 և 2-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց
2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց
3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաներում, Երևանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներւմ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս, տեսնելով ԶԼՄ-ների միջոցով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունն ու իր լուսանկարը, ինքնակամ ներկայացել է եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը: Սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից ստացված գրության համաձայն՝ դեպքի ժամանակ հիշյալ բանկոմատում առկա է եղել 20.314.000 ՀՀ դրամ։
Ստացվել եւ հետազոտվել են նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները եւ տարածվել ԶԼՄ-ներով` խնդրելով լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցող անձանց այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարում պատկերված անձը նոյեմբերի 3-ին ինքնակամ ներկայացել է եւ և հայտարարել, որ Երևան քաղաքի Վ.Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում գտնվող` «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատից գողության փորձը կատարել է ինքը և, ինտերնետային կայքերում տեսնելով հիշյալ դեպքի տեսագրությունը, որոշել է ինքնակամ ներկայանալ:
Անձը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նկատի ունենալով, որ կասկածյալը պայմանագրային զինծառայող է՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Դ.Մարկոսյանին՝ հոր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, դիտավորությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով գնացել է հոր եւ նրա հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ վարձակալած բնակարան և վերջինիցս պահանջել ոսկյա զարդեր:
Ստանալով մերժում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հարձակվել է կնոջ վրա, գցել գետին և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պարանոցից պոկել, հափշտակել է ոսկյա շղթան, ձեռքից հանել 4 ոսկյա մատանի և դիմել փախուստի՝ պատճառելով զգալի նյութական վնաս։
Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ բռնության հետեւանքով կնոջ առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ աջ եւ ձախ դաստակների 4-րդ մատների շրջանների արյունազեղումների, աջից՝ 4-րդ մատի հիմային ֆալանգի տեղաշարժով ներհոդային բեկորային կոտրվածքի ձևով:
Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում է Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում հայտնաբերվել եւ որպես մեղադրյալ է ներգրավվել երրորդ մասնակիցը։ Վերջինս հետախուզման մեջ էր գտնվում 2009 թվականից։
Ռ.Հարությունյանի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի` լույս 17-ի գիշերը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Վ.Ունջուղուլյանը, իր մորեղբոր որդի Մ.Լևոնյանից 2009թ. օգոստոսի 15-ին տեղեկանալով, որ իրենց ծանոթ Ա.Հայրապետյանն Արարատի մարզի Զորակ գյուղի բնակչուհի Ռ.Հարությունյանից տոկոսով գումար է վերցրել, եւ վերջինս շատ գումար, ոսկյա զարդեր ունի, համաձայնության են եկել ավազակությամբ դրանք հափշտակել և բաժանել միմյանց միջև:
Ըստ քննության տվյալների՝ Ա.Հայրապետյանը մանրամասն նկարագրել է տուժողի տան տեղն ու դիրքը։ 2009թ. օգոստոսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը՝ ժամը 04։30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած դիմակավորված անձինք, պատուհանից մուտք են գործել Ռ.Հարությունյանի տուն եւ դանակով սպառնացել նրա կյանքին ու առողջությանը, ծեծել, կպչուն ժապավենով փակել բերանը, կապել ձեռքերն ու ոտքերը, ապա հափշտակելով զգալի չափի կանխիկ գումար եւ ոսկեղեն՝ դիմել փախուստի։
Խմբի անդամներից երկուսի՝ Ա.Հայրապետյանի եւ Մ.Լեւոնյանի մասով նախաքննությունն ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2009 թվականին, իսկ Վ.Ունջուղուլյանի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով նրա վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Ա.Հայրապետյանին եւ Մ.Լեւոնյանին առաջադրված մեղադրանքները եւ նրանց մեղավոր ճանաչել՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ դատապարտելով 6 եւ 8,5 տարվա ազատազարկման։
2014 թվականի հոկտեմբերին Ունջուղուլյանը հայտնաբերվել եւ ներկայացվել է քննությանը։ Հոկեմբերի 24-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան Նարեկ Ալոյանը երեք դատական հայց էներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան»կուսակցության, բոլորովին վերջերս էլ մեկ հայց՝ընդդեմ ՄԻՊ գրասենյակի:
Նա ասել է,, որ այսօր երեք միացված դատ է տեղի ունենալու: Իրավաբանը նախատեսել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին անհատական հրավերներ ուղարկել՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:
«Մեր օրենսդրությունն այդ ոլորտում մի փոքր խնդրահարույց է: Եթե մի փոքր փոփոխության ենթարկվի, այդ խնդիրները կվերանան: Տեսեք՝ 3 դատական գործ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ է, մեկը՝ ՄԻՊ-ի դեմ, ես անձամբ միջնորդություն եմ ներկայացրել մյուս երկու գործերն առաջինին միացնելու համար: Այստեղ օրենսդրությունը լրացնելու խնդիր կա, ու լավ կլինի, որ պատգամավորներից յուրաքանչյուրը ներկա լինի»,-ասաց Ալոյանը:
Ժամանակ
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ, 137-րդ և 138-րդ հոդվածների համաձայն` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում լրացումներ կատարելու մասին։
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, վերոնշյալ հոդվածներով նախատեսված անձինք կարող են Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների համապատասխան բաժիններում ընդգրկվելու ցանկությամբ։
Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/։
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.