23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Վարագյանի դատավարությունն այսօր վերածվեց մի իսկական կինոյի:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Էդգար Վարագյանն այսօր շարունակեց և ավարտեց իր պաշտպանական ճառը:
Ամբաստանյալն իր ճառում ասաց, որ Քարոլին Բաղումյանից (տուժող) առգրավված ներքնաշորերից ոչ մի սերմնահեղուկ չի հայտնաբերվել, այնինչ Քարոլինն ասել էր, որ սերմնահեղուկ կար: Իսկ շրջազգեստի վրայից հայտնաբերված սերմնահեղուկը եղել է Արամ Լևոնի Պապյանինը, (Թե ով է Պապյանն ամբաստանյալը խոստացավ ասել, սակայն այդպես էլ ոչինչ չասաց) որը ապացուցվել է փորձաքննությամբ:
Ամբաստանյալը նշեց, որ բարձի և սավանի վրա հայտնաբերված արյան հետքերը նույնպես Արամ Պապյանինն են եղել:
Նա նաև պատմեց, որ այն կպչուն ժապավենի եզրերը , որով կապված են եղել աղջկա ձեռքերը, չեն համընկել իր տանից առգրավված ժապավենի եզրերին:
Վարագյանը շարունակեց իր ճառը` ևս մեկ անգամ պատմելով, որ տուժող Քարոլինը բազմաթիվ մարդկանց է խաբել, այժմ էլ մեծ պարտքեր ունի և իր տունը հանված է աճուրդի:
Ամբաստանյալը շեշտեց նաև տուժողի տան պահակի ցուցմունքը, ըստ որի՝ ինքը ողջ ընթացքում շրջագայել է տան տարածքում և չի նկատել ոչ մի շարժում:
Որպես վերջին խոսք ամբաստանյալ Վարագյանն ասաց, որ իր մարմնի և ոչ մի մաս չի համապատասխանում Քարոլինի նկարագրած անձի մարմնի մասերին. ո՛չ կապույտ աչքերը, ո′չ կլոր քիթը, ո′չ դեղին ատամները, ո′չ բարակ շուրթն ու դեղին մազերը, իսկ վերջում ամբաստանյալը պատռեց վերնաշապիկը՝ ապացուցելու համար, որ իր մարմինը սափրած չի եղել(տուժողը ցուցմունքում ասել էր, որ բռնաբարողի մարմինը սափրած է եղել):
Նշենք, որ դատավարության ընթացքում տուժող Քարոլին Բաղումյանը դուրս եկավ դատական դահլիճից և ողջ դատարանով մեկ բարձրաձայն գոռում էր ու լաց լինում, որ իրեն չնկարեն:
Մեզ հետ զրույցում մեղադրող Գ. Գևորգյանն ասաց, որ ամբաստանյալը խեղաթյուրված էր ներկայացնում ճառը.
«Նույն ժապավենի եզրերը, որ ասաց ամբաստանյալը, փորձաքննությամբ պարզվել է, որ համընկնում է Վարագյանի տանից առգրավված ժապավենի եզրերին:
Ամբաստանյալը պատմում է, որ հանցագործության ժամանակ ինքը ընկերուհու հետ իրենց տանն է եղել, սակայն պարզվեց, որ ընկերուհի Համասիկն այդ ընթացքում եղել է Շենգավիթ վարչական շրջանում»:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ:
Հ.Գ՝ դատավարությունից հետո դատարանի բակում ամբաստանյալի հարազատներն ու տուժող Քարոլինը մի իսկական ծեծկռտուք սկսեցին: Բայց դատարանի աշխատակիցներին հաջողվեց կանխել այն:
Հռիփսիմե Գալստյան
Ինչպես հաղորդում է թուրքական Cumhuriyet Gazetesi թերթը՝ Թուրքիայում ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» 12 անդամներ ծեծի են ենթարկել Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակից, ամերիկյան նավում ծառայող երեք ամերիկացի զինվորի, պարկ քաշելով նրանց գլխին:
Շարքային քաղաքացիները ևս աջակցել են նրանց: Ապա ժամանել է ոստիկանությունը և ձերբակալել նրանց, սակայն ձերբակալությունից ժամեր անց ազատ արձակել. Ինչպես նշում է կայքը՝ Ստամբուլի դատախազությունը նրանց նկատմամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտություն չի տեսել:
Նոյեմբերի 3-ին կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 6-րդ (2012 թվական) և 7-րդ (2013 թվական) հատորների, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանու 1-ին հատորի (2010-2012թթ.) շնորհանդեսը, որի շրջանակներում ներկայացվել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը: Ձեռնարկների տպագրությունն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և դատավորները, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը, ԼՂՀ պատվիրակությունը` ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի գլխավորությամբ, բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդգծելով կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին նախադեպային իրավունքի դերն ու նշանակությունը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ հատորները լուրջ կիրառական նշանակություն ունեն վճռաբեկ բողոքի կազմման և հատկապես վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումների պատճառաբանված վկայակոչման առումով:
Անդրադառնալով քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների անդրանիկ ընտրանուն` Արման Մկրտումյանը հույս հայտնեց, որ այս կարևոր նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր ելույթում նշեց, որ ձեռնարկների լույսընծայման և տարածման առաջնահերթ նպատակը մեր երկրում նախադեպային իրավունքի կայացմանն ու զարգացմանն աջակցելը, ինչպես նաև հանրության իրավագիտակցության, արդարադատության արդյունավետության բարձրացումն ու դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահության ամրապնդումն է:
Երվանդ Խունդկարյանը փաստեց, որ 2013 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 3049 վճռաբեկ բողոք, որից 2072-ը (67,9%)` ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 889-ը (29,2%)` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 8-ը (0,3%)` ՀՀ վարչական դատարանի դատական ակտերի դեմ, 34-ը (1,1%)` ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ, 1-ը` ՀՀ տնտեսական դատարանի դատական ակտի դեմ, 45-ը (1,5%)` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների դեմ: Ստացված 3049 բողոքներից 2607-ը վերադարձվել է, իսկ 174-ն ընդունվել է վարույթ:
Վերոնշյալ ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ 2012 թվականին ներկայացված բողոքների քանակը 121-ով կամ 4,1 %-ով պակաս է եղել: 2013 թվականին վարույթ ընդունված 174 բողոքներից 131-ը բավարարվել են և բեկանվել են համապատասխան դատական ակտերը: Իսկ 2012 թվականին վարույթ ընդունված 157 բողոքներից բավարարվել են 119-ը:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 2072 վճռաբեկ բողոք: Ստացված 2072 բողոքներից 1778-ը վերադարձվել է, 128-ն ընդունվել է վարույթ, որից բավարարվել են 97-ը:
Վերոնշյալ ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա ցուցանիշների հետ` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ 2012 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 1955 բողոք:
Անդրադառնալով վարչական դատավարության կարգով քննված գործերի վիճակագրությանը` Երվանդ Խունդկարյանը նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 889 վճռաբեկ բողոք, որից 748-ը (91,2%) վերադարձվել է, 43-ն ընդունվել է վարույթ: Վարույթ ընդունված բողոքներից բավարարվել է 33-ը: Մինչդեռ 2012 թվականի ընթացքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 881 վճռաբեկ բողոք: Այսինքն` 2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին ներկայացված բողոքների թիվն աճել է 0,9 %-ով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը խոսեց նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ ժողովածուի հրատարակության կարևորության մասին` ընդգծելով, որ հենց միջանկյալ դատական ակտերն են ազդեցություն ունենում դատավարական ընթացակարգի վրա և այդ ակտերի կայացման ընթացքում թույլ տրված խախտումներն ուղղակիորեն ազդում են հիմնարար այնպիսի իրավունքների իրացման վրա, ինչպիսիք են արդար դատաքննության, լսված լինելու, հրապարակային դատաքննության իրավունքները: Մինչդեռ միջանկյալ ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները քիչ են հասանելի հանրությանը, քանի որ լույս չեն ընծայվում ժողովածուների կամ ընտրանիների տեսքով, իսկ գործող օրենսդրական կարգավորումը չի նախատեսում այդ ակտերի պարտադիր պաշտոնական հրապարակում: Ուստի, նման որոշումների ընտրանու լույս ընծայումը սպասված էր և հրատապ թե´ դատական և իրավապահ համակարգերի աշխատողների և թե´ փաստաբանների ու քաղաքացիների համար: Ընտրանին իր մեջ ներառում է 2010 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Վճռաբեկ դատարանի կայացրած այն որոշումները, որոնք առանցքային նշանակություն են ունեցել դատավարական ընթացակարգերում առկա իրավական խնդիրների լուծման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն անդրադարձավ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2013 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությանը և նշեց, որ այն բովանդակային կառուցվածքով նախորդի զուտ կրկնությունը չէ, այլ համալրվել է նոր բաժիններով:
«Հաշվետվությունում ներկայացված են պալատի կողմից` ոչ միայն գործն ըստ էության լուծող, այլև` միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումների համառոտագրերը: Հաշվետվությունում առանձին բաժնով ներկայացված են նաև 2013 թվականին կայացված այն 20 նախադեպային որոշումները, որոնցով վճռաբեկ դատարանը վերահաստատել և զարգացրել է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները», — ընդգծեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը:
Ամփոփելով իր ելույթը` Երվանդ Խունդկարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր իրենց ամենօրյա նվիրված ու տքնաջան աշխատանքի շնորհիվ ապահովում են պալատի բնականոն գործունեությունը, և կյանքի կոչվում նախադեպային որոշումների հատորյակները:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշեց, որ 2008 թվականից սկսած ՀՀ վճռաբեկ դատարանի հետ իրականացնում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի որոշումների ընտրանիների տպագրությունը. այսօր ներկայացված են այդ ընտրանիների վեցերորդ և յոթերորդ հատորները, որոնք ամփոփում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2012-2013 թվականների աշխատանքը:
Վ.Պողոսյանը նշեց, որ որոշումների ընտրանիներում տեղ են գտել իրավական ինստիտուտների կիրառման պրակտիկայի համար կարևոր մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են ձեռքբերման վաղեմության, ընդհանուր սեփականության ինստիտուտներին, ժառանգությանը, ապացուցմանը և այլն: Որպես նորույթ` նա նշեց քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանու 1-ին հատորի լույսընծայումը, որում ամփոփված են միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում կայացված որոշումները:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի ղեկավարը հույս հայտնեց, որ նշված բոլոր հրապարակումները կդառնան իրավակիրառողների սեղանի գիրքը և կնպաստեն ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերի ընկալմանն ու կատարմանը:
Ելույթով հանդես եկավ նաև ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը`նշելով, որ շնորհանդեսին Արցախի դատական համակարգի պատվիրակության մասնակցությունը վկայում է հայկական երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների կայունացման և զարգացման մասին:
Ըստ Ն.Նարիմանյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ժողովածուները դատական պրակտիկայի յուրատեսակ ամփոփում են, որոնք կանխատեսելի են դարձնում անձանց շահերին առնչվող իրավական խնդիրների լուծման ելքը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է արդարադատության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ գործընկերներին` ԼՂՀ գերագույն դատարանի նախագահը նշեց, որ շարունակական հանդիպումները նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացման համար և հույս հայտնեց, որ տեսանելի ապագայում կհանդիպեն Արցախում` Գերագույն դատարանի նախադեպային որոշումների շնորհանդեսին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավորության իրավունքի ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանն իր ելույթում հայտնեց, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն արդեն մի քանի տարի է, ինչ որդեգրել է իրավաբանական կրթության ընթացքում տեսության և դատական պրակտիկայի համադրման ուղին և, որ պրակտիկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող իրավաբանը ոչ միայն պետք է զգալի տեսական գիտելիքներ ունենա իրավագիտության առանձին ճյուղերի, ինստիտուտների և իրավական սկզբունքների վերաբերյալ, այլ նաև պետք է իր ուսումնառության ընթացքում ձեռք բերի իրավական խնդիրները վերլուծելու, կոնկրետ իրավիճակներում իրավական փաստերը տեսնելու, դրանք գնահատելու, օրենքը ճիշտ մեկնաբանելու, կողմորոշվելու ունակություններ: Այս առումով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված նախադեպային ակտերի ժողովածուների հրատարակումը մեծ ներդրում է նշված խնդիրների լուծման ճանապարհին:
Ըստ Ս.Մեղրյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին ուսումնաօժանդակ նշանակություն ունեցող նման հրատարակումներով ապահովելը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն ֆակուլտետի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում ստանձնած պատրավորությունների կատարմանն դրսևորում է:
Սահմանադրական դատարանի անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլմյանը, ողջունելով ժողովածուների հրատարակությունը, ընդգծեց, որ այն խիստ օգտակար է ոչ միայն դատավորների այլև բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր պատրաստվում են իրենց իրավունքները պաշտպանել մեր դատարաններում:
Ա.Գյուլումյանն այս իրադարձությունը ողջունելի համարեց և կազմակերպիչներին առաջարկեց հնարավորության դեպքում ժողովածուների օրինակներ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գրադարան, քանի որ դրանք շատ օգտակար կլինեն ոչ միայն հաջորդ ազգային դատավորի համար այլ նաև այն իրավաբանների համար ովքեր աշխատում են հայկական գործերով:
ՀՀ դատական դեպարտամենտ
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, 1992 թ. ծնված Մնացական Դ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ի ժամը 20.00-ից մինչև նոյեմբերի 11-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, «Արծվի թև» կոչվող տարածքում իր հսկողության տակ գտնվող անասնագոմից գողացել են իրեն պատկանող ցլիկն ու հորթը` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Մելսիկ Չ.-ն, որը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 22.00-ին ներկայացել և խոստովանական բացատրություն է տվել:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ:
58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ: Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:
Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը, 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ.Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև կրկեսի մոտ Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել է կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան, այն է՝ նույն պատճառով, որդու՝ էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տ.Բաբլոյանի մարմնին և բռնություն գործադրելով նրա վրա՝ վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, հետևի նստատեղի դռնով տեղավորել մեքենայի սրահում, որից հետո բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից՝ նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։
«Փաստինֆո»
Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին այսօր կամ վաղը Գորիսի բանտից բերելու են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:
Ինչ վերաբերում է դատարանի վճռով նրան նշանակված հարկադիր բուժմանը, մեզ փոխանցեցին, որ դա կորոշվի ՔԿՀ-ում, հնարավոր է այն կազմակերպել նաև «Նուբարաշենի» բուժմասում:
Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաև անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։
Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:
news.am
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Լազար Մ.-ին, 1971 թ. ծնված Նվեր Մ.-ին, 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ին և 1980 թ. ծնված Վահրամ Ա.-ին, որոնք վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար, իսկ Լազար Մ.-ն դեմքի մասում ստացել էր վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Առաջիկա օրերին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը կբողոքարկվի: Այս մասին տեղեկացրեց սույն քրեական գործով դատապարտյալներից երեքի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց, որ ստույգ օրն ասել չի կարող, բայց առաջիկայում բողոքը կներկայացնեն Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին ՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, 4 տարի պայմանական ազատազրկման։ Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 1-ից մինչև 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք նաև, որ մեկ տարի առաջ՝ 2013թ-ի նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանը մի խումբ քաղաքացիների հետ Երևանի Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով փորձել էր մահակներով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն, սակայն բախում էր տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ձերբակալվել էին:
ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, արական սեռի անձը Երևան քաղաքի Կիևյան կամրջից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպան է եղել:
Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի բնակիչ, 1993թ. ծնված Դավիթ Հարոյանն է։
Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին դեպքի հանգամանքները պարզելու, ականատեսներ հայտնաբերելու ուղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օերատիվ խումբը, ում կողմից երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ դին ընկած է ճանապարհի մեջտեղում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների` ինքնսապանություն գործած քաղաքացին կլինի մոտ 25-30 տարեկան, ում ինքնությունը ոստիկանությունը ճշտում է: Արդեն տևական ժամանակ է «մեծն» քննիչները չեն բարեհաճում դեպքի վայր, ինչի պատճառով էլ նշված հատվածում ավտոմեքենաների կուտակում է առաջացել:
hayeli.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.