23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեցին Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրներ, որոնց նպատակը գույքային հանցագործությունների, մարմնական վնասվածք հասցնելու, ոգելից խմիչքի ազդեցության տակ կատարվող հանցարարքների կանխարգելումն է: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առևտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում:
Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ և կանխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսևորում: Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցում տվեց կանխարգելիչ և նախականխման միջոցառում ների ընթացքում սերտորեն համագործակցել քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համատեղ ու ողջ ծավալով իրականացնելու առաջադրված խնդիրները, որպեսզի որևէ հանցարարք ու միջադեպ չխաթարի գեղեցիկ ու լուսավոր տոնը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2015թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2015թ. հունվարի 15-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3×4 չափի):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը: Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 29 46 99 հեռախոսահամարով:
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը մտավ վիճաբանության փուլ:
Մեղադրողը իր մեղադրական ճառը կներկայացնի դեկտեմբերի 17-ին:
Վերջին շրջանում կարծես տուժող կողմը կոմպրոմիսների գնալու պատրաստակամություն է ցուցաբերում, իսկ Պետրոսյանը պատրաստ է ցանկացած պայմանով գնալ ընդառաջ, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում Վարդան Պետրոսյանը, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Ըստ նախաքննության վարկածի Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և գերազանցել է թույլատրելի արագությունը։ Պաշտպանական կողմը հերքում է այդ վարկածը , նշելով որ տուժող կողմի մեքենան ունեցել է անսարքություններ և կայանած է եղել երթևեկելի գոտում։
Բացահայտվել են Երևանի բնակիչ Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման կատարման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Ռ.Երիցյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նախկինում տեղեկացրել ենք, որ 2014թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 17:00 -ի սահմաններում, երկու անձ մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա՝ հափշտակել նրան պատկանող ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տիկնոջ վրա հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Վ.Սեկոյանը և Ն.Մարությանը։
Վերջիններիս կողմից կիրառված բռնությունների հետևանքով Ռ.Երիցյանին պատճառվել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի մազածածկ և դեմքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ արյունազեղումներ, քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։
Կատարված հանցագործության հետևանքով՝ տուժողին պատճառել են նաև առանձնապես խոշոր չափերի վնաս՝ հափշտակելով ընդհանուր 3.720.000 ՀՀ դրամ արժողության զարդեր։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ Ն.Մարությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Միաժամանակ, որոշում է կայացվել նաև՝ Վ.Սեկոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, և Վ.Սեկոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Միջոցներ են ձեռնարկվում Վ.Սեկոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ կատարված ծառայողական քննության նյութերը:
Պարզվել է, որ հարկադիր կատարողը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար պարտապաններ Մանվել Մ.-ից գանձել է 40 հազ. 863 ՀՀ դրամ, Արմեն Մ.-ից` 57 հազ. 439 ՀՀ դրամ և Անուշ Հ.-ից` 138 հազ. 100 ՀՀ դրամ, նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Մշտական բնակության վայր չունեցող Արմեն Բաբախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Ըստ դատաքննությամբ հաստատված հանգամանքների՝ ամբաստանյալ Ա.Բաբախանյանը, չունենալով մշտական բնակության վայր, 2013թ. ամռան ամիսներին գիշերել և պահակություն է կատարել «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումում:
2013թ. օգոստոսի 8-ին եկեղեցու դիմացի ձորում ամբաստանյալն իր երկու ծանոթների հետ ալկոհոլ է գործածել, ապա ժամը 22:30-ի սահմաններում ծանոթացել իրենց մոտեցած տուժող տղամարդուն և նրա հետ միասին շարունակել են ալկոհոլ գործածել։
Դրանից հետո հարբած տուժողը գիշերել է ձորում և հաջորդ օրը՝ օգսոտոսի 9-ին, արթնանալուց հետո կրկին հանդիպել է վերը նշված անձանց ու նրանց հետ շարունակել է ոգելից խմիչք գործածել։
Կեսգիշերից հետո տուժողը քնելու ցանկություն է հայտնել, որի համար ամբաստանյալ Ա.Բաբախանյանը նրան ուղեկցել և քնելու համար տեղ է հատկացրել իր կացարանում, որտեղ տուժողը սեռական գործողություններ կատարելու առաջարկություն է արել ամբաստանյալին, ինչի պատճառով վերջինս վիճաբանել է տուժողի հետ և գործով չպարզված բութ առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախից ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջից ճակատային շրջանի քերծվածքի, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, գլխուղեղի ծոծրակային շրջանի թեթև աստիճանի սալջարդի և ծոծրակոսկրի կոտրվածքի ձևով։
Ամբաստանյալի երկու հիշյալ ծանոթների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է։ Դրանից հետո տուժողը հեռացել է նշված վայրից և տաքսի ավտոմքենայով գնացել «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցույց է տրվել բժշկական օգնություն։
Դատաքննությամբ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, նշել, որ իր հետ սեռական հարաբերություն ունենալու տուժողի կողմից արված առաջարկի համար ինքը նրանից պահանջել է հագնել կոշիկներն ու դուրս գալ կացարանից, սակայն կոշիկները հագնելուց հետո նա ոտքով հարվածել է իրեն։ Կացարանից դուրս գալուց հետո ինքը հրել է տուժողին և քաշքշել են միմյանց։ Իր հրելուց նա վայր չի ընկել, այլ հենվել է պատին, իսկ քաշքշուկի ընթացքում ինքն ընկել է գետնին և վնասվել։
Դատական վիճաբանությունների փուլում, սակայն, ամբաստանյալը, հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և որ ինքն է մեղադրական եզրակացությունում նշված ժամկետում և հանգամանքներում մարմնական վնասվածքներ պատճառել տուժողին:
Տեղի ունեցածի վերաբերյալ սեփական վարկածն է շարադրել նաև տուժողը: Նա հայտնել է, որ գետնանցումում գտնվող կացարանում հարբած վիճակում քնելուց հետո մոտ 20 րոպե անց զգացել է, որ ինչ-որ մեկը փորձում է արձակել իր տաբատի գոտին։ Արթնանալով, տեսել է ամբաստանյալին և ոտքով հարվածել է նրան։ Դրանից հետո, երբ կռացած վիճակում ցանկացել է հագնել կոշիկները, ուժգին հարվածներ է զգացել գլխի շրջանում, ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ նա վատառողջ է՝ տառապում է «C 4 ողի ոսկրային փոփոխություններ» ախտորոշմամբ հիվանդությամբ, խոստովանել է կատարած հանցանքն ու զղջացել դրա համար։ Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ բնակության վայրում նա բնութագրվում է դրական և ունի մինչև 14 տարեկան երկու երեխա։
«Փաստինֆո»
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս: Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային: Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն` մինչև հեռախոսների գումարները չվճարելը:
Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են` հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:
Կատարվում է նախաքննություն:
Նոյեմբերի 30-ին, ժամը 8.50-ին, 1973 թ. ծնված Հայկ Դ.-ն ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 4.30-ի սահմաններում, անհայտ անձը, Բագրատաշեն գյուղի տարածքից փախցրել է իրեն պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1980 թ. ծնված Արկադի Հ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 05.00-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է Բագրատաշենի բաժանմունք և ներկայացրել Հայկ Դ.-ի ավտոմեքենան` սարքին վիճակում:
Կատարվում է քննություն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Բանդայի գործով» ուժեղացրել էր դահլիճի անվտանգությունը. տասից ավելի ոստիկաններ կողմերին էին ապահովում, դատական կարգադրիչները՝ դահլիճում գտնվողներին: Պաշտպանական կողմը մինչ նիստը սկսելը հնարավոր էր համարում, որ մեղադրողի ճառից հետո ամբաստանյալների նյարդերը տեղի կտան:
Ամբաստանյալների նյարդերը տեղի չտվեցին, փոխարենը դատական նիստերի դահլիճից դուրս վատացավ «Բանդայի գործով» «պարագլուխ» ճանաչված Արտուշ Հակոբյանի կինը, Սամվել Մանուկյանի զոքանչը, Արտուշի քույրը: Մեղադրող Սասուն Խաչատրյանը հիմնավորված համարեց, որ այս խմբի անդամները Արտուշ Հակոբյանի և հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի գլխավորությամբ ձևավորել են բանդա, որոնց անդամներն ունեցել են որոշակի դերաբաշխում, համաձայն որի՝ ավազակային հարձակումներ են կատարել պետական, ՏԻՄ պատասխանատուների, նախկին պատգամավոր, «Լինսի » հիմնադրամի ծրագրերից մեկի պատասխանատուի տան վրա: Այս գործով տուժող ճանաչված նախկին պատգամավորը Նապոլեոն Ազիզյանը, «Լինսի» հիմնադրամից՝ Էդուարդ Բեզոյանը, նրա որդին, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանը, և այլք դատարան չէին ներկայացել գոնե այսօր:
Մեղադրողն ասաց, որ տուժողների, վկաների ցուցմունքներով, խուզարկությամբ առգրավված, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել և ապացուցվել է խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունը բանդայի կազմում: Ի դեպ, մեղադրողի ճառի մի պատկառելի հատված վերաբերում էր հանգուցյալ Արման Դալլաքյանին: Այս կապակցությամբ էլ իբրև նախկին քննիչ, նա հայտնեց, որ ընդունված է, որ հանցաշխարհր ցուցմունք տա մահացածի դեմ:
Միայն ըստ հանցաշխարհի ու ըստ մեղադրողի, անընդունելի է այս աշխարհի համար ինքնախոստովանական ցուցմունքները. «համոզված եմ, որ որբ պաշտպան Հովիկ Արսենյանը բոցաշունչ ելույթ կունենա այս առթիվ», ինչին հետևեց Հովիկ Արսենյանի ռեպլիկը. «գողականը մեջ բերելով…»: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալների նախկինում դատվածությանն ու դատավճիռներին: Մեղադրողն ասաց, որ մարտավարության մաս է կազմում «նման բան չի եղել» կամ նման արտահայտություններով արդարանալը, սակայն անընդունելի համարեց տուժողների նկատմամբ արված վիրավորական արտահայտությունները: «Պետք չէ երևույթի մասին խոսել կիսատ: Ինչու չի խոսվում այն մասին, որ դատադրոշմային փորձաքննություն իրականացրած փորձագետը բոլորիս համար մատչելի բացատրեց, որ սկզբունքը ոչ թե փոշու տեսակն է, այլ որպեսզի հետքը տեսանելի լինի, փոշին տեսանելի լինի, արվում է մեկ նպատակով. որ հասարակության մոտ կարծիք ստեղծվի, թե գործում առանցքային նշանակություն ունեցող ապացույցները ձեռք են բերվել դատավարական կարգի խախտմամբ, կամ՝ կեղծված են:
Ինչպես սիրում է ասել մեր հարգարժան պարոն Արսենյանը, զավեշտի պետք չէ վերլուծել: Եվ եթե տուժողներին մեղադրում եք մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու մեջ, ապա դա էլ արեք»,-հավելեց մեղադրողը: Արտուշ Հակոբյանի քույրը, Aravot.am-ին դիմելով, ասաց. «Մինչև երբ պետք է մենք այս խաբեության ու ստի մեջ ապրենք: Ամսի 23-ին ձերբակալում են իրական բանդան: Ալիկ Սարգսյանը ելույթ է ունենում, որ տեղի է ունեցել կողոպուտ, որոնց մասնակցել են մեծավորների որդիները: Չգիտես ոնց, ամսի 24-ին եթեր է դուրս գալիս Արտուշի մեքենան, Արտուշը ծեծված, ջարդված, այդ ամբողջը երևում է յութուբում: Ոնց են զենքը խրում իր կողքը, ոնց են հարվածում, ձերբակալում գազանաբար: Չորս օր իմ երկու եղբորը գաղտնի պահել են, մենք չենք իմացել, որտեղ են գտնվել նրանք»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.