Մշտական բնակության վայր չունեցող Արմեն Բաբախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով:
Ըստ դատաքննությամբ հաստատված հանգամանքների՝ ամբաստանյալ Ա.Բաբախանյանը, չունենալով մշտական բնակության վայր, 2013թ. ամռան ամիսներին գիշերել և պահակություն է կատարել «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումում:
2013թ. օգոստոսի 8-ին եկեղեցու դիմացի ձորում ամբաստանյալն իր երկու ծանոթների հետ ալկոհոլ է գործածել, ապա ժամը 22:30-ի սահմաններում ծանոթացել իրենց մոտեցած տուժող տղամարդուն և նրա հետ միասին շարունակել են ալկոհոլ գործածել։
Դրանից հետո հարբած տուժողը գիշերել է ձորում և հաջորդ օրը՝ օգսոտոսի 9-ին, արթնանալուց հետո կրկին հանդիպել է վերը նշված անձանց ու նրանց հետ շարունակել է ոգելից խմիչք գործածել։
Կեսգիշերից հետո տուժողը քնելու ցանկություն է հայտնել, որի համար ամբաստանյալ Ա.Բաբախանյանը նրան ուղեկցել և քնելու համար տեղ է հատկացրել իր կացարանում, որտեղ տուժողը սեռական գործողություններ կատարելու առաջարկություն է արել ամբաստանյալին, ինչի պատճառով վերջինս վիճաբանել է տուժողի հետ և գործով չպարզված բութ առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի տարբեր հատվածներին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախից ճակատային շրջանի սալջարդ վերքի, աջից ճակատային շրջանի քերծվածքի, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, գլխուղեղի ծոծրակային շրջանի թեթև աստիճանի սալջարդի և ծոծրակոսկրի կոտրվածքի ձևով։
Ամբաստանյալի երկու հիշյալ ծանոթների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է։ Դրանից հետո տուժողը հեռացել է նշված վայրից և տաքսի ավտոմքենայով գնացել «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցույց է տրվել բժշկական օգնություն։
Դատաքննությամբ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, նշել, որ իր հետ սեռական հարաբերություն ունենալու տուժողի կողմից արված առաջարկի համար ինքը նրանից պահանջել է հագնել կոշիկներն ու դուրս գալ կացարանից, սակայն կոշիկները հագնելուց հետո նա ոտքով հարվածել է իրեն։ Կացարանից դուրս գալուց հետո ինքը հրել է տուժողին և քաշքշել են միմյանց։ Իր հրելուց նա վայր չի ընկել, այլ հենվել է պատին, իսկ քաշքշուկի ընթացքում ինքն ընկել է գետնին և վնասվել։
Դատական վիճաբանությունների փուլում, սակայն, ամբաստանյալը, հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և որ ինքն է մեղադրական եզրակացությունում նշված ժամկետում և հանգամանքներում մարմնական վնասվածքներ պատճառել տուժողին:
Տեղի ունեցածի վերաբերյալ սեփական վարկածն է շարադրել նաև տուժողը: Նա հայտնել է, որ գետնանցումում գտնվող կացարանում հարբած վիճակում քնելուց հետո մոտ 20 րոպե անց զգացել է, որ ինչ-որ մեկը փորձում է արձակել իր տաբատի գոտին։ Արթնանալով, տեսել է ամբաստանյալին և ոտքով հարվածել է նրան։ Դրանից հետո, երբ կռացած վիճակում ցանկացել է հագնել կոշիկները, ուժգին հարվածներ է զգացել գլխի շրջանում, ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ նա վատառողջ է՝ տառապում է «C 4 ողի ոսկրային փոփոխություններ» ախտորոշմամբ հիվանդությամբ, խոստովանել է կատարած հանցանքն ու զղջացել դրա համար։ Որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ բնակության վայրում նա բնութագրվում է դրական և ունի մինչև 14 տարեկան երկու երեխա։
«Փաստինֆո»
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.