23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից հեռացրել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 10 աշխատակիցների: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա, սակայն, անուններ չհրապարակեց:
Մեր հարցին՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի դեմ ծառայողական վարույթ սպասվո՞ւմ է արդյոք, Ա. Ահարոնյանը ձեռնպահ մնաց պատասխանելուց: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանն այս կապակցությամբ մեզ ասաց, որ Լ. Երանոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քրեական զործ չի քննվում:
Ժամանակ
Դեկտեմբերի 11-ին Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության մեջ կասկածվող Հ.Մարտիրոսյանն այսօր ձերբակալվել է. նա ներկայացել է ինքնակամ՝ մեղայականով։ Օգտվելով իր իրավունքներից՝ Մարտիրոսյանը հրաժարվել է այսօր ցուցմունք տալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախաքննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժ.Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:
Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին՝ Վ.Նազարյանը, երբ կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը։ Վ.Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 15 դեպքից՝ 11-ը: Բացահայտվել է խարդախության՝ 9, յուրացման 4 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, հատկանիշներով:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
Երեկ իր տան շքամուտքի մոտ հարձակման է ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
Պատգամավորը վնասվածքներ էր ստացել։
«Փաստինֆո»
Ադրբեջանից Հայաստանին փոխանցված Եղիշե Գևորգյանին ընտանիքին այժմ հետազոտում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ընտանիքին ուղեկցել է հիվանդանոց՝ հետազոտման: Մանրամասները՝ առաջիկայում:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին, նախկինում դատապարտված 52-ամյա Եղիշե Գևորգյանը, որն առնչություն է ունեցել մարդասպանությանը, թաքնվելով կնոջ և երեք երեխաների թիկունքում, մեքենայով անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում: Եղիշե Գևորգյանի ընտանիքը Ադրբեջանից փոխանցվել է Հայաստանին: Փոխանցումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
news.am
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում:
Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին առանց Աննա Մ.-ի համաձայնության և թույլտվության համացանցի «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում նրա անվամբ իր ստեղծած անհատական էջում տեղադրել, ապա տարածել է Աննա Մ.-ի անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները` լուսանկարները, բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց 4-5 պոռնկագրական բնույթի լուսանկարներ, ապա լուսանկարներով կայքէջից Աննա Մ.-ի ծանոթների և այլոց ինտերնետային էջերին այցելելու միջոցով` տարածել է նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երևանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
Քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին և Վանգին Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել ՉԺՀ 4 քաղաքացիների։ Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում և մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նույն օրը ձերբակալվել են ՉԺՀ քաղաքացիներ Չուան Ճոնգ ճիի Վանգը և Լիեն Ֆընգ Վան Չունի Չյուին՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) և նշված հանցագործությանն օժանդակելու (38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր) կասկածանքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի վերջերին տեղեկանալով, որ Սևանի թաղամասերից մեկում գտնվող` Գրիշա Ա.-ի տանը բնակվող Ա. Ա.-ն տան տերերի կողմից ենթարկվել է բռնությունների, զանգահարել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս, տվել հաղորդում, սակայն իր տված հայտարարությունը բաժնում չի գրանցվել և դրան օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում: Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.