23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանձնապես ծանր հանցագործության դեպքի առիթով հիշյալ բաժին հրավիրված վկաներին նախապես ցույց է տվել քրեական գործով կասկածյալի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն հենց նրա լուսանկարը:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ Շահեն Հայրապետյանը աշխատանքի բերումով տեղեկացել է, որ նույն բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար մեղադրանք է առաջադրել իր ծանոթ, պայմանագրային զինծառայող, ենթասպա Նարեկ Ավանեսյանին:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո՝ Նարեկ Ավանեսյանը պաշտպան ունենալու հարցում իրեն աջակցելու համար դիմել է Շահեն Հայրապետյանի օգնությանը: Վերջինս, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հաշտակություն կատարելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օգտվելով Ն. Ավանեսյանի կողմից իր հանդեպ ձևավորված վստահությունից, նրան առաջարկելու, հորդորելու եղանակով դրդել է կատարած հանցագործության համար ազատազրկման ձևով պատիժ չկրելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իր միջոցով խոշոր չափերի՝ 2 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում կաշառք տալ մեղադրանքը դատարանում պաշտպանող ՀՀ զինվորական դատախազության թիվ 2 կայազորի դատախազության դատախազին, ինչին Նարեկ Ավանեսյանը համաձայնել է:
Շահեն Հայրապետյանը, իրագործելով իր հանցավոր դիտավորությունը, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին կամ այլ պաշտոնատար անձի, նա 2014թ. հոկտեմբերի 7-ին իր աշխատասենյակում Նարեկ Ավանեսյանից ստացել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար և խարդախությամբ հափշտակել այն, միաժամանակ, կաշառք տալու փորձի դրդչություն կատարելով Ն. Ավանեսյանի նկատմամբ:
Շահեն Հայրապետյանին Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Նարեկ Ավանեսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մինչդատական վարույթում Շահեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կաշառակերության փաստ:
Այս տարվա փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ և 2000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն գործակալության ղեկավար պաշտոնատար անձը, աշխատանքային հարաբերությունները պարզաբանելու հետ կապված ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործակալության սպասասրահում անհիմն վիրավորել է իրեն, որից հետո դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալված Հ.Տոնոյանին, Հ.Գեւորգյանին, Դ.Հակոբյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ եւ Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը, նախնական համաձայնության գալով, իր երկու ընկերների հետ պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել մթերային խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել խոշոր չափի՝ շուրջ 1 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Ոստիկանության աշխատակից Գուրգեն Մ.-ն, Գեղամ Ն.-ն և Արսեն Բ.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է:
Գյումրիում ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանն ու Երեմ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ շուրջ երկուսուկես ժամանոց հանդիպում են ունեցել:
Ինչպես մեր թղթակցին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը, իրավահաջորդների հետ համաձայնությամբ որոշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են միայն նրանց ներկայացուցիչները, քանի որ, ինչպես և որոշվել էր, հանդիպմանը բարձրացվել են զուտ իրավական ու իրավաբանական բնույթի հարցեր ու խնդիրներ և ոչ թե` գործի տվյալներ, ապացույցներ և այլն:
Փաստաբանի խոսքերով՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ մանրամասն քննարկում է ընթացել հայկական կողմին գործի վարույթի հնարավոր փոխանցման հարցի շուրջ, այդ համատեքստում անդրադարձել են նաև այդ հարցով իր ռուսաստանցի պաշտոնակցին ՀՀ գլխավոր դատախազի նամակին:
Առայժմ պատասխան չկա։ Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ միջպետական համաձայնագրով պատասխանի համար որևէ ժամկետ սահմանված չէ: Այդ մասին փոխադարձ պայմանավորվածությունների վերաբերյալ ևս այս պահին դեռևս նորություն չկա:
Հանդիպմանը բավականին հանգամանալից քննարկում է տեղի ունեցել նաև «հայկական» ու «ռուսական» երկու քրեական գործերի հետագա ճակատագրի ու հնարավոր հեռանկարների մասին: Գլխավոր դատախազի հետ փաստաբանները քննարկել են հիշյալ միջպետական համաձայնագրի դրույթների ոչ միանշանակ լինելու, ինչպես նաև` թերի կարգավորումների հարցերը, մասնավորապես՝ ի՞նչ հնարավոր լուծումներ կան` գործի արդյունավետ քննության նպատակով այն հայկական կողմին վերջնականապես փոխանցելու համար:
Իրավահաջորդների ներկայացուցիչներն իրենց նկատառումներն են ներկայացրել Պերմյակովի կողմից հայ-թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձի փաստով առանձին քրեական գործ չհարուցելու հարցի շուրջ:
Այդ հարցի վերաբերյալ Երեմ Սարգսյանի միջնորդության քննարկումը նախաքննական մարմնի կողմից հետաձգվել է և նշվել, որ Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործի քննության շրջանակում որոշակի գործողություններ կատարվում են նաև այդ մասով գործի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ե.Սարգսյանը նշեց, որ իրենք գլխավոր դատախազին ներկայացրել են իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, որը բավականին հետաքրքրել է գլխավոր դատախազին. հարցը կքննարկվի՝ այդ դրվագով ավելի խորը տվյալներ ձեռք բերելու առումով:
Հանդիպմանը կարևորվել է, որ իրավիճակային այնպիսի քայլեր չարվեն, Պերմյակովի իրավունքների, դատավարական խախտումներ չարվեն, որոնք կարող են բացասական անդրադառնալ ու վնասել գործի քննությանը՝ հենց տուժողների իրավահաջորդների շահերից ելնելով:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում ևս նոր տվյալների, վերլուծությունների առկայության պարագայում նորից հանդիպել ու հանգամանալից քննարկել՝ գործի համար, տուժող կողմի համար բարենպաստ ելքեր գտնելու նպատակով:
«Փաստինֆո»
014 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին, դիտորդական խմբի թեժ գծի հեռախոսահամարին է զանգահարել այդ պահին ոստիկանության բաժնի ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թ.-ն և հայտնել, որ ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառվել է բռնություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Թ.-ն հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում և բացատրություն տալուց: Հետագայում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արմեն Թ.-ն անգամ տուժող ճանաչվելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել քրեական գործով տուժող Արմեն Թ.-ի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 13-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մեղրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում բախվել է ճանապարհին կայանված էքսկավատորին, որի հետևանքով «Մերսեդեսը» հրդեհվել է. վարորդը և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն, որտեղ 33-ամյա ուղևոր Ս.Նորյանը մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ քաղաքացի Գևորգ Մ.-ի ինքնասպանության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նյութերում առկա են քաղաքացիներ Աղվան Պ.-ի և Արմեն Ս.-ի որպես վկա հարցաքննության արձանագրությունները, սակայն վերջիններիս տվյալներով անձինք ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեն:
Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.