23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան: Հայտարարությունից րոպեներ անց կայքերից մեկում հայտնվեց տեսանյութ, որտեղ տեսանկարահանված է թաղային հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու նրա ընկերների սպանությունը:
Միանգամից հարց է առաջանում՝ ում միջոցով և ինչպես է նախաքննական գաղտնիք համարվող փաստը, որը միաժամանակ ապացուցողական նշանակություն ունի, հայտնվել լրատվամիջոցի ձեռքում, որն էլ իր հերթին տեսանյութը տեղադրել է Յութուբում: Նկատենք, որ տեսանյութը բռնագրավվել է հենց հանցագործության օրը, երբ գործի վարույթը դեռևս հանձնված չէր ԱԱԾ-ին: Նույն օրը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե տեսանյութ չկա, դրանից րոպեներ անց Քննչական կոմիտեի քննիչը հավելել էր՝ տեսանյութ կա, և իրենք բռնագրավել են այն:
Ստացվում է, որ մինչ ԱԱԾ-ն, այս տեսանյութն ունեցել են և՛ ՀՀ ոստիկանության, և՛ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այս երկու օղակներից մեկից էլ, ըստ էության, դուրս է եկել տեսանյութը, որը համացանցում կարճ ժամանակում հարյուր հազարներով դիտում է ապահովել:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ֆինանսական պարտք ու պահանջի և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը հրելու միջոցով բացելով դուռը իր կամքին հակառակ մուտք է գործել բնակարան, ապտակել է իրեն, գոտկատեղից հանել ատրճանակը և պահելով իր ճակատին` սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք է տալուց հետո հեռացել է: Նույն օրը իր որդին բնակարանի մուտքի մոտից գտել է փամփուշտակալի նմանվող առարկա, որի մեջ եղել են 8 չկրակված փամփուշտներ:
ԱՄԷ քաղաքացի Ռիմ Բ.-ի հաղորդման հիման վրա սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, բռնությամբ գործադրմամբ զուգորդված բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Երեկ՝ մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) :
Ըստ հավաստի աղբյուրների, «ինքնակամ» ներկայացածները ժխտում են իրենց մեղքը, թեև եթե անգամ դա չանցնի, ինքնակամ ներկայանալը մեղմ պատժի հիմք է: Իսկ ոստիկանությունից նշում էին, որ հանցագործները «հասկացել են, որ ծուղակում են, և նախընտրել են ինքնակամ ներկայանալ»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները շարունակվում են:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գարիկ Ա.-ն առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թ. փետրվարին Գագիկ Ա.-ն, նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 03:40-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրազենից կրակոցներ էր արձակել Երևանի Նորքի տներից մեկի` առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Քննության ընթացքում ի հայտ եկավ տանտիրոջը հասցեագրված մի երկտող: Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին:
Մարտի 2-ի առավոտյան նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվում են մետաղյա լարով ամրացված «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվում էր, թե «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»:
Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները պարզում են կասկածյալների ինքնությունը` եղբայրներ, Նորքի բնակիչներ` 1960 թ. ծնված Սարգիս և 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններ:
Սարգիս Հայրապետյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում են` երեք ինքնաձիգ, «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ` լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ, գազային մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ:
Նրա եղբոր` Հայկ Հայրապետյանի տնից հայտնաբերվել են համակարգիչ ու տպիչ, որի վրա առկա թղթին տպված էր տուժած տանտիրոջ հասցեն, նաև ինքնաշեն մեկ հրացան:
Մարտի 21-ին Սարգիս Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Հայկ Հայրապետյանը` Նորքի իր տնից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 16-ին Լոռու մարզի մի բնակչուհին գրավոր հաղորդում է տվել, որ Վանաձորի Մաշտոցի փողոցից, բռնության գործադրմամբ, առևանգել են դստերը:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգված աղջկա գտնվելու վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Աղջիկը հայտնաբերվել է մարտի 16-ին, ճանաչվել տուժող և հարցաքննվել։
2015 թվականի մարտի 18-ին առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ Վ.Մալաքյանը: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն ու նրան հարող շրջանակներն այդպես էլ չհասցրին տեղը տեղին ըմբոշխնել իրենց հաղթանակը ԲՀԿ կապիտուլյացիայի, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու առիթով: Մինչ Գալուստ Գրիգորիչը «գտանում» էր, որ ինքն է միանձնյա որոշելու, թե հարգելի են բացակաները «նորա», հետո էլ, թե` հարգելի են, հարկայինը ստուգումներ է կատարել Բուռնաշի` Աշոտ Աղաբաբյանի մոտ եւ 30 միլիոն դրամի տուգանք «գրել»: Բուռնաշն էլ դատի է տվել հարկայինին: ՀՀԿ շրջանակներում լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում. հարկայինի հերթական ստուգո՞ւմ էր, թե՞ իրենց օլիգարխների «մահը նույնպես եկել» է:
Հրապարակ
Armlur.am-ի երեկ տարածած տեղեկատվությամբ՝ նախանցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ նույնպես «օրենքով գող» Ռաֆոն: Նույն աղբյուրը տեղեկացրել է նաև, որ մի քանի օր է, ինչ Հայաստանը լքել է Երրորդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր «օրենքով գող» Տույը՝ Արթուր Ղազարյանը, ով Երևանում շրջում էր զրահապատ մեքենայով:
Ժամանակ
Մարտի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող եկեղեցու հետնամասում՝ մանկական խաղահրապարակում, մի կին գողացել է մեկ այլ կնոջ դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին նշված խաղահրապարակում 1988 թ. ծնված Անի Ե.-ն գողացել է 1960 թ. ծնված Ռուզաննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և սուպերմարկետի զեղչի քարտ՝ պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Անի Ե.-ն բերման է ենթարկել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը նշանակվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ԱՆ Հովհաննես Մանուկյանի հրամանով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Արմենակի Պողոսյանը 2015 թվականի մարտի 18-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.