23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանը, և վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, և վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն:
Այսպես՝ 2014թ. հուլիսի 12-ին` կեսգիշերն անց, Էդուարդ Ավետիսյանը և Օնիկ Մկրտչյանը նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել իրանցի Ռեզա Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր` վերջինիս պատճառելով զգալի չափերի` 200 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
Բացի այդ, Օ. Մկրտչանը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել մեկ այլ բնակարան և գաղտնի հափշտակել ԻԻՀ քաղաքացի Սաֆար Ջ.-ին պատկանող կենցաղային իրեր, հագուստ, ոսկյա մատանի` վերջինիս պատճառելով խոշոր չափերի` մոտ 600 հազ. ՀՀ դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահակներով եւ կռփազենքերով երեք անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 1-ին ստացվել են քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ որոնց համաձայն առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ՝ քննչական բաժնում 02.04.15թ. հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու մարմնական վնասվածքների բնույթը եւ ծանրության աստիճանը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Երեկ մի շարք լրավամիջոցներով տեղեկություն տրվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն համաներման խնդրագիր է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Սակայն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը « Հայկական Վարկածի» հետ զրույցում չհաստատեց լուրը:
Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրները ևս հավաստում են, որ առայժմ նման նախաձեռնության մասին փաստացի ոչինչ չկա:
Մեծ Եղեռնի տարելիցի հետ կապված համաներման կամ ՀՀ Նախագահի կողմից ներման ակտի շատերն են սպասում: Այս մասին տարաբնույթ խոսակցություններ են պտտվում:
Վստահ ենք, որ նման նախաձեռնությունը ոչ թե պետք է թաքցվի, կամ կիսատ — պռատ ասվի, ինչպես Մայր Աթոռի պարագայում է, այլ ընդհակառակը՝ Գարեգին Բ-ի նույնիսկ միայն ցանկության մասին (եթե կա իհարկե) պետք է բարձրաձայնվի, գոնե իր հոտի մասին մտահոգ հովվի նկարագիր ստեղծելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները: Էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։
Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:
civilnet.am
Կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների կատարման հաշվետվությունը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը անդրադարձ է կատարել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին.
Հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 թ. ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ:
Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Մինչ 2015 թ. վերջ շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքից բաղկացած հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծել բոլոր ՔԿՀ -երի գերբեռնվածության խնդիրը:
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ:
Արթուր Օսիկյանը նշել է, որ ՔԿՀ-երում աշխատանքներ են տարվել էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցի արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ — ՔԿ ծառայող շփումը:
Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր:
ՀՀ ԱՆ-ը Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ կիրականացնի նաև քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի բարելավման աշխատանքներ: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում «Մարդասիրական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քրեակատարողական վարչությանը եռամսյակային կտրվածքով տրամադրվում են անվճար դեղամիջոցներ:
Աշխատանքներ են իրականացվել նաև ՔԿ-ների էներգետիկ ծախսերը նվազեցնելու ուղղությամբ: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է համակարգում շարունակական բարեփոխումների իրականացումը. «Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան կհանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, և պայմանավորվածության համաձայն՝ դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը հրաժարվել է իր տված հաղորդումից:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, Գյումրու 26-ամյա բնակչուհին, լինելով հղի և չունենալով բավարար սոցիալական և նյութական պայմաններ՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան խնամելու համար, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին հարևաններին և շրջապատի մարդկանց հայտնել է, որ ցանկանում է հղիությունը վաղաժամ ընդհատել, այլապես, ծննդաբերելուց հետո իր զավակին թողնելու է հիվանդանոցում կամ հանձնելու է մանկատուն: Նրա այդ մտադրության մասին տեղեկացել է նաև հարևանուհիներից մեկը: Նա այդ մասին հայտնել է իր քրոջը և նրա ամուսնուն, ովքեր 20 տարվա ամուսիններ լինելով, երեխա չեն ունեցել: Ամուսինները հանդիպել են երեխայից հրաժարվել պատրաստվող հղի կնոջը և նրա մորը ու խնդրել վաղաժամ չընդհատել հղիությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխայի ծնվելուց հետո ամուսինները կվերցնեն նորածնին՝ պարտավորվելով նրան պահել հարազատ զավակի նման:
Մինչև ծննդաբերելը՝ ամուսինները խնամել են նրան, մասնավորապես՝ կինը հոգացել է հղի կնոջ կարիքները, ապահովել սնունդով, որ կարողանա առողջ երեխա ծննդաբերել: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին վերջինս ծննդաբերել է արու զավակ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնում գրանցվել է նորածնի ծնունդը, որտեղ տղամարդը դիմում է ներկայացրել նորածնի հայրությունը ճանաչելու մասին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրու տարածքային բաժնի աշխատակցուհին դիմումատուներին նախազգուշացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Սակայն դիմումատուները պնդել են, որ երեխայի հայրը տվյալ անձն է, և երեխան ստացել է նրա ազգանունը:
Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով հիմնավորվել է, որ իրականում նա չէ նորածին երեխայի հայրը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի կենսաբանական մոր և հայրությունը ճանաչած անձի նկատմամբ դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը եւ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում, դատավոր Աղասի Մկոյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալի հայրը դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:
Նշված դեպքը պատկերող տեսագրությունը տեղադրվել է «Youtube.com» ինտերնետային կայքում:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։
Մարտի 30-ի` լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ ժամը 03-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է գոտկային ձախ հատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ՝ Էդգար անունով:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան-Ֆուչիկ խամերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Քաղաքացի Աղվան Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հուլիսի 12-ին գույքի գաղտնի հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կիրառված բռնությունների արդյունքում խոստովանել է իր և ընկերոջ իրականում չկատարած հանցագործության դեպքը:
Քաղաքացի Աղվան Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.