23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի
հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն:
Հուլիսի 13-ի դրությամբ կատարված քննության արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ:
Մասնավորապես, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 3-րդ մասի 1-ին կետերի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի կրտսեր օպերլիազոր Ա. Ղալեչյանը խախտել են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին «թ» կետի պահանջը: Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու համար, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` Ա. Մեհրաբյանին հայտարարվել է «նկատողություն», իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ենթասպա Ա. Ղալեչյանին, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի` հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ս. Բաբայանը, նույն դասակի ոստիկան, ոստիկանության ավագ Ա. Մկրտչյանը, նույն գնդի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Բուդաղյանը, գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գ. Խաչատարյանը, նույն վարչության ՔՀԲ կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ավագ ենթասպա Ա. Մանուչարյանը և Կենտրոնականի բաժնի օպերլիազոր,
ոստիկանության կապիտան Ռ. Վարդանյանը ծառայողական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ` քաղաքացիներին բերման ենթարկելիս գործել են ոչ արհեստավարժ, ինչով խախտել են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 6-րդ մասի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Ս. Բաբայանին, Ա. Մկրտչյանին, Կ. Բուդաղյանին, Գ. Խաչատրյանին, Ա. Մանուչարյանին և Ռ. Վարդանյանին հայտարարվել է «խիստ նկատողություն»:
Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան—Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում:
Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափերով 896 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը վստահվել է հատուկ ծառայություն իրականացնող անձին, ով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիշյալ գույքը յուրացրել է:
Քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված << ԱԿ -74>> տեսակի
5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր Հենրիկ Ավագյանի հաշվառման վայրի` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սյունիք, Վերին թաղամաս, շենք 15, բն. 8 հասցեին կից շինությունում:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցության նախնական գնահատման արդյունքում նախաքննական մարմինը.
Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու /ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր/ , ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,
Գարեն Աթաջանյանին մեղադրանք է առաջադրել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու /ՀՀ քրեական օրենսգրքի 38 -34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր/, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար/ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,
Վիտալի Մինասյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձին օժանդակելու / ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ /, ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս/,
Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար /ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ /:
Մեղադրյալներին կալանավորելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են:
Բոլոր մեղադրյալները պատշաճ հնարավորություն են ունեցել օգտվելու իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ու վերաբերելի այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն միջոցներից:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են ինչպես մեղադրյալների մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
06.07.2015
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 02-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչն իրականացրել է առերես հարցաքննություն՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորի և Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի միջև։ Քննչական գործողության ժամանակ կալանավորն սկսել է հայհոյել ոստիկանության նախկին պաշտոնյաներից մեկին, ապա նաև` ընդհանրապես ուսադիրներ կրող աշխատակիցներին։
Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կալանավորը չի ենթարկվել հայհոյանքները դադարեցնելուն ուղղված քննիչի պահանջներին, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին` դրանով իսկ գործադրելով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված իշխանության ներկայացուցիչ հանդիսացող քննիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ << ԱԿ-74 >> տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով:
Ներկայումս իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննության հետագա ընթացքի և միջանկյալ այլ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ի ծեծկռտուքի շուրջ քննությունն անակնկալներով լի է։ Նախ, դատախազությունն ու Քննչական կոմիտեն իսկական պայքար էին սկսել գործը քննելու համար։ Երբ քննիչները վերջապես բացել էին վկաների բերանները, դատախազությունն անսպասելի պահանջեց գործը, թեեւ կարող էր մարդ ուղարկել՝ հետաքրքրող հարցերը տեղում պարզելու համար։ Հետո էլ հանկարծ Քննչական կոմիտեի կողմից հրապարակվեց մի անուն, որը ոչ մի անգամ հրապարակավ չէր նշվել Սդղի գյոլի դեպքերի «հերոսների» շարքում․ Սեյրան Խաչատրյան՝ Լիսկայի եղբայր, ով մարզում հայտնի է Աղալար անունով, որի անունը ծեծուջարդի, զինված հարձակումների, նաեւ թմրանյութերի տարածման հետ է կապվում։ Եթե հիշում եք, այս մասին լրագրողներին հայտնել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։ Հարություն եւ Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների գործով Սեյրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը»։ Քննչական կոմիտեն բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը։ «Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,- հաղորդեց կոմիտեն հուլիսի 1-ի երեկոյան։ Իսկ այդ օրն առավոտյան կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ճեպազրույցում այս մասին չէր հայտնել։ Ենթադրվում է, որ մեղադրանք առաջադրելու հարցը լուծվել է հաշվված ժամերի ընթացքում՝ Հովսեփյանի ճեպազրույցից հետո։ Մեր տեղեկություններով, Սեյրան Խաչատրյանը հարցաքննվել է ցերեկը։ Նրա մասնակցության մասին հայտնել է տուժող Մուշեղ Զաքարյանը եւ իր ցուցմունքները պնդել է առերեսումների ժամանակ։ Սա այն գործն է, որի ընթացքը մեծապես կախված է տուժողների դիրքորոշումից, նրանց՝ ճնշումների չենթարկվելու ունակությունից։ Մուշեղի եղբայրը՝ Հարություն Զաքարյանը, որը ծեծվելու հետեւանքով կորցրել է աչքը, հարցաքննվել է միայն դեպքից անմիջապես հետո, ապա մեկնել Մոսկվա՝ բուժման։ Նրան ծեծի ենթարկելու համար դեռեւս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, իսկ սա նշանակում է, որ տուժողը քիչ է խոսել։ Չի բացառվում, որ Հարությունի պահվածքից է կախված Լիսկայի որդուն մեղադրանք առաջադրելու հարցը։
ՀԳ․ Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարած անձի ֆոտոռոբոտը՝ կոչ անելով քաղաքացիներին օգնել նրան հայտնաբերելու հարցում։ Երեկ համացանցում փորձում էին ֆոտոռոբոտին նմանեցնել տարբեր անձանց։ Միայն պարզ չէ, թե ինչպես է պատահել, որ ԱԱԾ-ն պարզել է հանցագործի դիմագծերը, սակայն չի կարողանում պարզել, թե ով է այդ անձը։
Սյուզան Սիմոնյան
Քաղաքացի Վալերի Հ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 5-ին իր հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում /www.sns.am/, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:
Նկարագրված անձին ճանաչողներին խնդրում ենք անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին:
Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն
Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է: Երկու գողության դեպքերի մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ—Զեյթունի բաժնի աշխատակիցներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել հանցագործության մասին հաղորդում, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.