23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հունվարի 2-ին հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հարազատները հիվանդանոցից պահանջում են իրենց տալ նախքան Գրետայի մահանալը կեսարյան հատումով հեռացված նրա պտղին՝ նրան Գրետայի կողքին հուղարկավորելու համար:
«6 ու կես ամսական է եղել երեխան, մենք նրա մարմինն ենք ուզում: Չեն տալիս, ասում են՝ 600 գրամ է եղել երեխան, օրենքը թույլ չի տալիս հանձնելու հարազատներին, այնինչ մեզ սկզբում էլ ասում էին, թե 800 գրամ ա: Երեխես իմ երազին գալիս, ասում ա՝ մամա, բա ո՞ւր ա իմ երեխան, ես միշտ լսում եմ էդ նախադասությունը»,- NEWS.am-ին ասաց Գրետայի մայրը՝ Արմինե Տոնոյանը:
Գրետայի մայրը նշեց, որ իրենք բողոք չեն ներկայացրել ոստիկանություն միայն այն պատճառով, որ արտաշիրիմում չանցկացվի:
«Ես համոզված եմ՝ երեխուս գլուխը կերան իրանք: Ամսի 25-ին տարանք, ասեցին՝ բան չկա, վարակ ա, թեթեւ գրիպ ա, կանցնի, կգնաս: 26-ին կանչեցի, ասեցի՝ երեխան ջերմում ա, ասեցին՝ խի՞ ես անհանգստանում: 27-ին նայեցին, ասեցին՝ թոքի կոշտացում կա, թոքաբորբ ա, անտիբիոտիկ նշանակվեց երեխուն, որ պետք է դեպի լավին գնար: Բժշկուհին նույնիսկ ասեց՝ կուղարկենք տուն Ամանորին, հետո էլի կգաս: 28-ին կոկորդից արյան հետք եկավ, նոր էդ ժամանակ ասեցին՝ գնացեք թող հիվանդանոցում թոքերը ստուգեն: Ես ինքս տաքսի վարձեցի, երեխուն տարանք թոքաբանի մոտ, ասեց՝ թոքաբորբ ա: Հետո դեղեր նշկանակեց, էդ դեղերն էլ էին տալիս: Մինչեւ որ ամսի 29-ին հանեցին վերակենդանցում»,- պատմեց մայրը՝ նշելով, որ հունվարի 30-ին` նախքան այն պահը, երբ Գրետայի վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերաենդանացման բաժանմունք, ինքը խոսել է դստեր հետ, որն ասել է, որ լավ է:
Տիկին Արմինեն նշեց, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի դեմ նա բողոք չունի, ասում է՝ ռենտգեն հետազոտությունը եւ բուժումը ուշացրել են ծննդատանը, իսկ բժշկական կենտրոն Գրետան տեղափոխվել է ծայրահեղ վիճակում եւ բժիշկներն ամեն բան արել են, որ փրկեն նրա կյանքը:
«Կոմայի մեջ իմ երեխուն տեղեփոխեցին, ընդունող բժիշկը կոմայից դուրս բերեց: Բժշկն ասեց՝ կարող է՝ անտիբիոտիկներից ա, կարող ա՝ թունավոր հղիություն ա»,- ասաց նա:
Նշենք, որ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների խոսքով՝ Գրետայի մոտ վիրուսային թոքաբորբ է եղել, այն զարգացել է կայծակնային:
Գրետա Տոնոյանը մահացել է հունվարի 2-ին: Նա առաջնեկին էր սպասում: Ապրում էր Արմավիրի մարզի Գայ գյուղում:
Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Ստորև ներկայացնում ենք սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգը.
«Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:
ՀՀ կառավարության «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած անձանց մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին թիվ 264–Ն որոշման համաձայն սահմանված է.
Սույն կարգով սահմանվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի) դիմումները ներկայացնելու, քննարկելու և դրանց պատասխանելու կարգն ու ժամանակացույցը:
Սույն կարգի համաձայն քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ` դիվանագիտական մարմին), որը սահմանված կարգով գրանցում է դիմումը և ուղարկում համապատասխան զինվորական կոմիսարիատ:
Քաղաքացու դիմումը պետք է լինի ստորագրված, նշվի ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ներառի քաղաքացու մասին հետևյալ տեղեկությունները`
ա) ազգանունը, անունը և հայրանունը,
բ) քաղաքացիությունը,
գ) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները,
բ) բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք,
գ) ընտանիքի կազմի մասին տեղեկանք,
դ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք տվող հիմքերը:
Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումների դեպքում հանրապետական և միջգերատեսչական հանձնաժողովները կարող են պահանջել այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
Միջգերատեսչական հանձնաժողովն ստացված դիմումները քննարկում է 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում: Եթե դիմում ներկայացրած քաղաքացու անձնական գործը գտնվում է դատախազությունում, ապա միջգերատեսչական հանձնաժողովը պահանջում է այն:
Միջգերատեսչական հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Քաղաքացու դիմումի քննարկման արդյունքում որոշումն ընդունվում է նիստին ներկա` հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ի դեպքում: Ընդունված որոշումը և մյուս փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական հանձնաժողով: Հանրապետական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը:
Հանրապետական հանձնաժողովը միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում գործն ուղարկում է լրացուցիչ քննարկման: Քաղաքացու դիմումը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ բացասական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են դիմումի մերժման հիմքերը:
Քաղաքացու դիմումի վերաբերյալ դրական որոշում ընդունվելու դեպքում դիմումատուին ուղարկվում է պատասխան գրություն, որում նշվում են օրենքով սահմանված վճարը մուծելու համար բանկային հաշվի համարը և վճարը մուծելու վերջնական ժամկետը: Պատասխան գրությունում նշված ժամկետում վճարը չմուծելու դեպքում վճարը չի ընդունվում:
Քաղաքացին սահմանված ժամկետում վճարի մուծումը հավաստող անդորրագիրը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:
Ուշադրություն.
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած՝ յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչը դիմաց կարող են մուծել վճար` հետևյալ դրույքաչափով. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով
Իրավաբան.net
Ադրբեջանում 2006 թվականին ընդունված իրավական ակտի համաձայն` չնայած ղարաբաղյան պատերազմի շարքային հաշմանդամների թոշակները երկու անգամ բարձրացվել են, սակայն, պատկան մարմինները դա մինչ այժմ շարունակում են թաքցնել նրանցից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, խորհրդային բանակում զինծառություն անցած զինվորների` ազգային բանակում ծառայությունը համարվում է ժամկետանց զինծառայություն, և այդ պատճառով, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները ձեռք են բերել ոչ թե ժամկետային ծառայության, այլ ժամկետանց ծառայության զինծառայողի կարգավիճակ և դրան համապատասխան թոշակ ստանալու իրավունք ունեն:
Կայքը նշում է, որ արդեն 10 տարի է` ժամկետանց զինծառայողի կարգավիճակ ստացած ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների թոշակավորման հետ կապված գործերը` հաշվարկման համար համապատասխան փաստաթղթերը Պաշտպանության նախարարությունից և այլ զորամիավորումներից չեն ուղարկվում Պետական սոցիալական պաշտպանության հիմնադրամ: Իսկ ՊՆ-ի կենտրոնական ռազմական արխիվն իրենց իրավունքները պաշտպանողներին հայտարարում է, որ տեղեկություն չունեն ղարաբաղյան պատերազմի մոտ 25 հազար հաշմանդամի թոշակ ստացողների զինծառայության մասին:
«ՊՆ-ի «արխիվային խարդախությունը» հասել է այն սահմանին, որ ՊՆ-ի կենտրոնական զինվորական հոսպիտալից «հիվանդության մասին վկայական» ստացած և երկրի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձածներին, նույնիսկ` արխիվում իրենց մասին տեղեկություն ունեցողներին ևս ուղարկում է զինծառայության և վնասվածք ստանալու մասին հարցը լուծելու դատական կարգով: Հարցն անգամ դատական կարգով լուծածներին էլ ՊՆ-ն այս անգամ մերժում է` պատճառաբանելով, որ դատարանի որոշման մեջ «ժամկետանց զինծառայության» մասին նշում չկա:
Դրա հետ միասին, ՊՆ-ի վարչական շենքի շուրջ բազմաթիվ «բրոկերներ» իրենց ծառայությունն են առաջարկում հաշմանդամներին` այդ խնդիրը լուծելու համար», -գրում է թերթը:
Կայքի խմբագրություն դիմած ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ Միրբաբա Ահմեդովը, Յուսիֆ Ջաբրայիլովը, Մուբարիզ Մամեդովը և ուրիշներ հայտնել են, որ նախարարությունը 10 տարի թաքցրել է իրենց թոշակները բարձրացվելու մասին որոշումը, այժմ էլ ասում է, որ բյուջեում լարվածություն կա, այնինչ, այդ թոշակները պետք է դեռ վերանայվեն արժեզրկման և ուշացվելու համար:
«Այդ ինչպես է, որ պետությանը, բանկին պարտք եղած ժամանակ քաղաքացուց օրական նվազագույնը 3 տոկոս հավելյալ վճար են պահանջում, իսկ երբ պետությունն է քաղաքացուն պարտք, բյուջեում «լարվածություն» է ստեղծվում»,- գանգատվել են նրանք:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ, գողության փորձ կատարելու դեպքի առթիվ։
2016 թվականի հունվարի 30-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի 3 ծառայողների զեկուցագրերի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝ գողության փորձ կատարած անձանց կողմից։
Նախնական տվյալներով՝ երեք անձ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը:
Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել և կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող, քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել մի շարք փորձաքննություններ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություններ տրվել հետաքննական մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտե
2015 թվականի դեկտեմբերի 21–ին «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (ուժի մեջ են 2016 թվականի հունվարի 12–ից), որոնց արդյունքում սահմանվել է հետևյալը.
Բանկերը պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն`
ա) հաճախորդներին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.
բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները:
Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.
գ) բանկի և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը):
Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված բանկերի գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:
Բանկերը պարտավոր են հետևել նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին: Միևնույն ժամանակ նշենք, որ վերոգրյալ նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների` բանկի կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդ որում, նշված դրույթը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: Սույն պարբերությունը չի տարածվում «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ բանկի գործունեությունը կարգավորող այլ հարաբերությունների նկատմամբ սույն պարբերությունը կիրառելի է այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով:
Վերջին պարբերությունն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի մեկից: Իրավաբան.net
iravaban.net
Այսօր՝ հունվարի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի սանդուղքների տակ հայտնաբերել են տանտիրոջ՝ 37-ամյա Գ. Ա.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները տան բակի մի քանի հատվածներում հայտնաբերել են նաև արյան հետքեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են:
Ըստ տեղեկությունների՝ նա Կաթնաղբյուր գյուղում կամ փորձաշրջան էր անցնում, կամ աշխատում էր որպես էլեկտրիկ: Ուներ 1 աղջիկ, իսկ գյուղում էլ նա բնութագրվում էր դրական և իր ընտանիքին նվիրված:
Արդեն առավոտյան կինը, ով ազգությամբ ռուս է, ամուսնուն հայտնաբերել է կախված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Կոտայքի բաժնի փորձաքրեագետը: Տան դիմաց հայտնաբերվել է նաև մահացածի Mercedes մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն՝ Սուսաննա Սարգսյանը իր վստահորդների պահանջով դիմել է ՀՀ Նախագահին, Գլխավոր Դատախազին, ԱԱԾ տնօրենին,Վարչապետին, Արդարադատության Նախարարին, Աժ Խմբակցությունների ղեկավարներին:
Դիմումներում մասնավորապես նշված է՝
Այն որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի սեփականատեր, դա հաստատված փաստ է և չի հերքվում հենց նույն բանկի կողմից և հրապարակված է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի պաշտոնական կայքում:
Սույն հանգամանքը իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը և լրջագույն իրավական խնդիրներ է առաջացնում <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի աշխատակիցների և հաճախորդների համար:
Ադրբեջանը, որպես բանկի սեփականատեր անարգել տիրապետում է՝
1 հաճախորդների և աշխատակիցների անձնական տվյալներին և նրանց դրամաշրջանառությանը,
2.բանկից են ստանում իրենց աշխատավարձները ՀՀ ուժային կառույցների աշխատակիցների մի մասը, իրենց թոշակն են ստանում նաև պահեստազորի սպաները և ՀՀ թոշակառուները
3.բանկը միայն իր տրամադրած վարկերով և նրանց վերլուծությամբ առանց խոչընդոտի վերլուծում է ՀՀ տնտեսության իրական վիճակը, առկա հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները,
4.փաստացի բանկի աշխատակիցները անկախ իրենց կամքից դարձել են Ադրբեջանի աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում նրանից, իսկ հաճախորդները սպասարկելով իրենց վարկերը, անկախ իրենց կամքից ֆինանսական օգնություն են ցուցաբերում թշնամական պետությանը՝ Ադրբեջանին, որը վերջիններիս համար հղի է իրավական հետևանքներով:
5.իրավական խնդիրներ են առաջանում նաև ՀՀ դատարանների համար՝ վերջիններս հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի վճիռներ կայացնելիս փաստացի Հայաստանի Հանրապետության անունից վճիռներ են կայացնում հօգուտ մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և ՀՀ-ի անվտանգության սպառնալիքները փաստաբանը դիմել է ՀՀ Բարձրագույն Իշխանություններին հարցին հրատապ իրավական լուծում տալու նպատակով:
Սուսաննա Սարգսյանը նաև կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին՝ չդիտել սույն դիմումը որպես հակառուսական քարոզչություն, մեղավորներ չփնտրել, գոնե այս անգամ, սույն հարցի քննարկումը չդարձնել դիմության և ընդիմությամ միջև հերթական հակամարտություն, մեղավորներ ման չգալ, այլ ընդհակառակը` գոնե այս անգամ, մի կողմ դնել անձնական ամբիցիաները, համախմբվել ՀՀ Նախագահի շուրջ և հարցին լուծում տալ բացառապես ելնելով ՀՀ Ազգային Անվտանգության շահերից և հանուն Հայաստանի Հանրապետության:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 29-ին, հրամանագիր է ստորագրել.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 15-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
1. Արսեն ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Գրիգոր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.
Գայանե ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական արտագնա նիստն է: Սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը `ռուսական 102-րդ ռազմաբազայում:
Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել՝ դատական նիստերը Շիրակի մարզի ընդhանուր իրավասության սատարանում անցկացնելու վերաբերյալ, սակայն, դատարանը մերժել էր միջնորդությունը:
Ուղիղ միացումը ՝ Առաջին Լրատվականի
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:
Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, ով 15 տարեկան է։
Նախաքննությունը շարունակվում է եւ կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը (քրեական գործով անցնող տուժողները՝ մանկահասակ երեխաներ են, կասկածյալը՝ անչափահաս) խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ տուժողներին նույնականացնող որեւէ տվյալ՝ բնակության վայրը, տվյալ դեպքում նաեւ անվան սկզբնատառերը, ազգակցական կապերը հրապարակելուց։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.